Հեղինակ`
Դեկտեմբեր 11, 2009: Հեղինակը` Ադմին:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկում բացվել է թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամը` հետևյալ հաշվեհամարով`
220318000829-000 (դրամային)։
ֆիզիկական և իրավաբանական անձինք ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկից կարող են մուծումներ կատարել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամի վերը բերված հաշվեհամարին։
Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, ֆիզիկական անձինք կարող են մուծում կատարել մինչև 50 հազար դրամ չափով, իսկ իրավաբանական անձինք`մինչև 150 հազար դրամ։…
Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը
Նոյեմբեր 6, 2009: Հեղինակը` Ադմին:
Ըստ Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ս. Չապուխյանի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ թիվ 3/3-3671 գրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը 26.02.2008թ մինչեւ 07.07.2009թ Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել: Ըստ այս տրամաբանության Նիկոլը չի եղել ո'չ Ազատության Հրապարակում և ո'չ էլ Մարտի մեկին Մյասնիկյանի արձանի մոտ: Այս նույն տրամաբանությամբ նույն այդ ՀՀ ոստիկանություն կոչեցյալ կազմակերպությունը չի կարող Նիկոլին մեղադրել Մարտի մեկի… Շարունակությունը...
Ազատություն
Հոկտեմբեր 29, 2009: Հեղինակը` Ադմին:
Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն… Շարունակությունը...
Հայկական Հարցի դակումը
Հոկտեմբեր 11, 2009: Հեղինակը` Ադմին:
Այսօր դակվեց Հայկական Հարցը այդպես էլ չլուծվելով: Որքան էլ Խրիմյան Հայրիկի թղթե շերեփը դարձրեցինք երկաթե, դավաճանները այն մի կողմ նետեցին և նախընտրեցին թուղթը:
Մինչ այսօր, Բեռլինի Կոնֆերանսից սկսած ոչ մի լիակատար պայմանագիր չկա Հայաստանի և Թյուրքիաի միջև: Եղած բոլոր պայմանագրերը կամ թուրքական կողմը լիովին չի հաստատել, կամ էլ Հայկական կողմը: Այսպիսով Հայկական Հարցը մնացել է բաց, միշտ նեղություն պատճառելով թուրքին: Հայկական Հարցի փակումը թուրքի ամենամեծ ցանկությունն է այսօր: Եվ դա կարծես թե ստացվում է… Շարունակությունը...
Հայ–թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների մասին
Սեպտեմբեր 1, 2009: Հեղինակը` Ադմին:
1. Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։
2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։
3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։
4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների… Շարունակությունը...
Ովքեր էին Մարտի 1-ի բանդաների պարագլուխները
Օգոստոս 28, 2009: Հեղինակը` Ադմին:
Զեկույց Մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման և ներգրավման վերաբերյալ Առաջնորդվելով 2009թ. Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Հայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին» թիվ 1677 բանաձևի 8.1 կետով` ՀՀ նախագահի 2008 թ. հոկտեմբների 23-ի կարգադրությամբ ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը /այսուհետև զեկուցողներ/ որոշեցին մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ներգրավման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին: 2008 դեկտեմբերի 15-ին Հայ Ազգային Կոնգրեսը Փաստահավաք խմբին… Շարունակությունը...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոս 19, 2009: Հեղինակը` Ադմին:
Հայաստանի իշխանությունները իրենց բնորոշ մեթոդներով` հիմնվելով իրավապահ մարմինների և դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարելով վերևից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու և հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ:
Լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալություններ, ծեծ և դատական հաշվեհարդար, 2008թ. մարտի 1-ի դեպքերով ընդդիմադիր գործիչների խայտառակ դատաստանը, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդական շարժման մասնակիցների ձերբակալությունները և ծեծի ենթարկվելը. այս ամենը թելադրվում է Հայաստանում հաստատված ռազմաոստիկանական ռեժիմի կողմից:
Բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկի`… Շարունակությունը...
Հայտարարություն
Օգոստոս 13, 2009: Հեղինակը` Ադմին:
Քանի դեռ իշխանությունները Նիկոլ Փաշինյանին պահում են անազատության մեջ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրա խոսքը հասնի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որպեսզի յուրաքանչյուրը զգա նրա ներկայությունն ու եռանդը:
Այսօրվանից մենք` երիտասարդներս, վերսկսում ենք Նիկոլի սկիզբ դրած ուրբաթօրյա երթերի ու ակցիաների շարքը: Եվ մենք, հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է, վստահաբար ասում ենք, որ չենք ընկրկելու որեւէ ուժի առաջ: Մեր պայքարն անկասելի… Շարունակությունը...
Ավգյան ախոռները պետք է մաքրվեն
Օգոստոս 13, 2009: Հեղինակը` Ադմին:
«Պայքար»-ը միշտ նշել է, որ հանդես է գալու հանուն փոխադարձ հարգանքի, ազատության և արդարության: Սրանք Համաժողովրդական Շարժման անկյունաքարերն են: Իսկ երբ շարժման որոշ գործիչներ իրենց պահվածքով դեմ են գնում այս սկզբունքներին, նրանք հակառակվում են իրենց իսկ ընդունած գաղափարներին: Խոսքը մասնավորաբար վերաբերում է Շիրակ մարզում Արարատ Զուրաբյանի պահվածքին: Գագիկ Շամշյանը պարբերաբար կարող է կոպտություն ցուցաբերել, բայց սա չի նշանակում, որ ժողովրդին ծառայելու համար հանդես եկող ցանկացած քաղաքական գործիչ իրեն դրսևորի այս… Շարունակությունը...
Փուրթուլի ստորագրությունը
Օգոստոս 9, 2009: Հեղինակը` Ադմին:
Սերժիկ Սարգսյանի ստորագրությունը ցանկացած փաստաթղթի տակ համահավասար է Փուրթուլի ստորագրությանը: Դա լինի արված Մոսկվայում թե՝ Փուրթուլի կրպակում տարբերություն չունի…
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ