Ապրիլ 19, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան:
---
Հավելված
ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ (Հոկտեմբեր 27-ի առեղծվածը)-ի
---
…Մհեր որ իր ձեռ կը թալեր Սիպտակ Դևին,
Մհերի ձեռ խոր կը խրվեր էնոր մարմին.
Գիտես թե` խըմորից ըլներ էդ Սիպտակ Դև …
«Սասնա Ծռեր», ( Ջոջ Մհերի կռիվը Կենաց ջրերի ակունքը փակող Սիպտակ Դևի հետ…)
Հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության վերաբերյալ մեր նախորդ քննախուզության մեջ ռուսաստանյան և Հայաստանի «հոկտեմբերյան» այս մեկ հեղափոխությունը, ինչպես նաև Վ.Պուտինի և Քոչարյան-Սարգսյան տանդեմի իշխանության գալը մենք վերագրեցինք ԽՍՀՄ փլուզումից հետո ընդհատակ… Շարունակությունը...
RSS feed!
Ալեքսանդր Վարպետյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Համաժողովրդական Շարժում, Հոկտեմբեր 27
Ապրիլ 13, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան:
Մաս Դ
4 . ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

«Եթե ծառի հետևում հարկավոր է անտառը տեսնել, ապա անտառի հետևում` տիեզերածառ», (իմա` էություններ), իսկ այլ մեկ սկզբունքով. «Մասն` ամբողջի և ամբողջը` մասի» և դրանց հարաբերակցության մեջ: Ցայստեղ մենք ջանացինք շրջանցել հանրահայտ դրվագներն ու մանրամասնությունները, ընտրեցինք միայն հանգուցային հանգամանքներ, իսկ այժմ դրանց «անտառում» չմոլորվելու համար մեզ անհրաժեշտ է ևս մեկ…
Շարունակությունը... RSS feed!
Ալեքսանդր Վարպետյան, Հոկտեմբեր 27
Ապրիլ 5, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան:
Մաս Գ
3. ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ
( Հատված II-րդ )

15. ՀԱՐՑ. - Հա ՞րկ է արդյոք այս ամենից մակաբերել, որ դավադրությունը եղել է զանգվածային, և անգամ ընդդիմադիր կուսակցությունների ներքին համաձայնությամբ: Այդ դեպքում ո՞րն է եղել դրանցից յուրաքանչյուրի բուն դրդապատճառը և մասնավորապես ՀՅԴ-ի դերը:
ՊԱՏԱՍԽԱՆ.-Նշյալ բոլոր կուսակցությունները տարաչափորեն, բացահայտ թե սքող ռուսամետ են (
տե’ս «Հարց 13»-ի պատասխանը), իսկ Լ…
Շարունակությունը... RSS feed!
Ալեքսանդր Վարպետյան, Հոկտեմբեր 27
Մարտ 29, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան:
Մաս Բ
3. ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ
( Հատված I-ին )

Որքան ընդլայնվում է դիտարկման տեսադաշտը` «ծխամշուշը» փարատման փոխարեն ասես թանձրանում է առավել ու ծնում ոլորապտույտ նորանոր հարցականներ: Բայց չէ՞ որ «Չի լինում ծուխ առանց կրակի», որն հրարձակվել էր 27.10.1999 թվին, որտեղից էլ խորքային այսքան առատ հարցականների թանձր «ծխամշուշը», ինչն ակնկալում է ոճրագործության հմուտ ծրագրավորում և հեռահար հաշվարկներ…
Շարունակությունը... RSS feed!
Ալեքսանդր Վարպետյան, Հոկտեմբեր 27
Մարտ 22, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան:
Մաս Ա
2 . ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(հասկանալիորեն առայժմ ոչ ամբողջովին, տե’ս նաև
«Հոկտեմբեր 27 և Թուրքիան»)

- Մեր առաջին հանդիպումը նահատակ Կ. Դեմիրճյանի հետ կայացավ 1991 թ. աշնանը, երբեմնի 447 գործարանում (12), հանճարեղ երաժշտահան Ավետ Տերտերյանի ծանրակշիռ միջնորդությամբ, որի երկրպագուն էր մեծ էրուդիցիայի տեր, նախկին ՀՀ ԿԿ առաջին քարտուղարը: Հանդիպման հիմնական նյութը ԷՈՒԹՅԱՆ գաղափարներն էին (նույն…
Շարունակությունը... RSS feed!
Ալեքսանդր Վարպետյան, Հոկտեմբեր 27
Մարտ 15, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան:

Այս մասին շատ է գրվել ու խոսվել, և թվում է թե այլևս ամեն ինչ բացահայտ է` գոնե բանիմաց շատերի համար, թեև մնում են բավականին մութ ծալքեր: Սույն քննախուզությունը չի հավակնում լիովին լուսաբանել դրանք ու հետաքննչական մանրամասնությունները, այլ միայն հիմնվելով քիչ թե շատ հաստատված տվյալների վրա, դիտարկել պատմական միջադեպը առավել ընդգրկուն իրադարձությունների ու իրավիճակների համայնապատկերում, դրանց զուգորդումներով…
Շարունակությունը... RSS feed!
Ալեքսանդր Վարպետյան, Հոկտեմբեր 27
Հոկտեմբեր 29, 2008: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան:
Վերջերս աղմուկ հանած Սարգիս Հացպանյանի արտաքսման միջադեպը բովանդակում է մի քանի խոսուն հանգամանքներ, որոնք համապատասխան ուշադրության չարժանացան:
- Ըստ փաստացի վկայությունների, այդ արտաքսումը պաշտոնապես հրահանգել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, 2008 թ. մարտի 10-ի «ՆԿ-38-Ա» կարգադրությամբ, որով անվավեր էր հայտարարվում Ֆրանսիայի հայորդի քաղաքացուն 10 տարով տրված կացության հատուկ կարգավիճակը ( իբր համաձայն ՀՀ « Օտարերկրացիների մասին» օրենքի 30-րդ հոդվածի «դ» ենթակետի, որպես «ՀՀ պետական անվատանգությանն ու հասարակական կարգին սպառնալիք» ներկայացնող անձ…)…
Շարունակությունը... RSS feed!
Ալեքսանդր Վարպետյան, Ավազակապետություն, Հոկտեմբեր 27, Սարգիս Հացպանյան
Հուլիս 23, 2008: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան:
«ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ» շարքից

Ժամանակին ասվում էր, թե «հայությունը ճզմվեց ռուսական սալի և թրքական մուրճի արանքում»: Արդ, հայերն այնքան են նվաղել ու նվազել, իսկ բռնությունները` նրբացել, որ հարկ է ասել. Սևանի ափից-ափ մնացած Հայաստանն ու կես ափ հայությունը ճզմվեցին…ծուռթաթ արջի և «խաչակրաց» աջի ձեռքսեղման մեջ…
Հայտնի է, որ 1999 թ. հոկտեմբեր 27-ին Հայաստանի Խորհրդարանում…
Շարունակությունը... RSS feed!
Ալեքսանդր Վարպետյան, Հոկտեմբեր 27
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ