Հեղինակ`

ԻՆՉՈւ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՈւԼԻՍԻ 4-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Հուլիս 2, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
1) Հանրահավաքը տեղի է ունենում Սահամնադրության օրվա նախաշեմին: Այն Սահմանադրության, որը ներկայիս ավազակապետական բուրգի կողմից բազմիցս ոտնահարվել ու արհամարվել է, փոխարինվել հատուկ քննչական խմբի հրահանգներով: Հանրահավաքը ցույց կտա ժողովրդի հաստատակամությունը Հայաստանում վերականգնել խարխլված սահմանադրական կարգը: 2) Հանրահավաքը տեղի է ունենում Գյումրիի փառահեղ հանրահավաքից անմիջապես հետո եւ նպատակ ունի ցույց տալու բոլորին, որ վճռական գյումրեցիներից էստաֆետն անցնում է ոգով նույնքան ամուր… Շարունակությունը...

RSS feed!

ԴԱՎԻԹ Կ., Համաժողովրդական Շարժում

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՊԱՐՏԻԱՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Հունիս 28, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Վերջին ժամանակերը Հայաստանի բարձրագույն ավազակապետական պաշտոններում հաճախ են հայտնվում սուբյեկտներ, որոնք իրենք իրենց ճատրակասեր են համարում: Իսկ ներկայիս ոչ լեգիտիմ Նախագահն ու Վարչապետը նույնիսկ երկրի շախմատի ֆեդերացիայի ղեկավարներն են: Հավանաբար հենց շախմատի տրամաբանությամբ մարտի 1-ի զոհասեղանին դրվեցին 10 երիտասարդները: Մարտիմեկյան պարտիան, որը խաղարկեց գիրք չկարդացող Քոչարյանը, շախմատի գրքերում դեռեւս անվանում չունի, թեեւ առաջին կիրառման տեղանվամբ այն կարելի է կոչել «Խոջալինսկայա ատակա»: Ընդ որում, մարտիմեկյան պարտիան ծավալվում էր խաղի դասական կանոններով. դա… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ.

ՍԵՐԺԱՁՈՆ

Հունիս 15, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Գործերից բազում հոգնած Արարչագործ մեր Աստված Մի օր ննջեց, երեւի, Որ հանձնեց մեզ խեւերին: Հայաստան եկավ ժանտախտ՝ Անգրագետ, տհաս, անտակտ: Սարից իջավ մի մոնղոլ, Ձեռքին՝ մահակ ու դհոլ: Ռոբիկի փեշից ծածուկ Հայտնվեց մի դուրսպրծուկ՝ Երկնային ծաղրի ջրվեժ, Ու անունն էլ, կարծեմ, Սերժ: Բաղրամյան նստավայրով, Ճարտասանությամբ այրող Հազարամյա հայերին Բանտերում դարձրեց գերի: Ժուչոկների մեծ վարպետ, Մկների սեղանապետ, Ցանկացավ իշխել հավերժ, Ու անունն էլ, կարծեմ, Սերժ: Փող է դիզում Սաշիկով Ու փող կրվում յաշչիկով: Հետո գալիս «Բարգավաճ», Ու թե՝ «Հայաստան, առաջ»: Ձեռք է համբուրում Կրեմլում, Իլհամին ասում՝ «լյուբլու» : Այսպիսի ունենք մի … հրեշ, Ու անունն էլ… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ.

ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՍՊԱՍՈւՄ Է ՏԻՐՈՋԸ

Հունիս 15, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Երեւանի քաղաքապետարանը մերժեց հունիսի 20-ին Ազատության հրապարակում Համաժողովրդական շարժման անցկացվելիք հանրահավաքը: Վարչախումբը լկտիանում է, փորձում ընդունել ինքնավստահ կեցվածք եւ դրսեւորել ճգնաժամը հաղթահարածի հանգստություն եւ մեծահոգություն: Դա են վկայում վերջին քայլերը: • Սերժի համար իր նոր «քարտուղարուհիները» բոցաշունչ, բայց իմաստազուրկ ելույթներ են գրում, որոնք նա հազիվ է արտաբերում ու կարդում: • Ժողովրդական ամոթանքից ընդհատակ մտած Հովիկ Աբրահամյանը արդեն լույս աշխարհ է վերադառնում եւ նույնիսկ առաջադրվում պատգամավոր (հիրավի, երբ նա ստանձնի ԱԺ Նախագահի պաշտոնը… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ., Համաժողովրդական Շարժում

ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈւԹՅՈւՆԸ ՍԱՏԿՈւՄ Է Կամ զուգահեռներ երրորդ ռայխի հետ

Հունիս 8, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Բռնապետերը միշտ էլ զգացել են քարոզչության կարիք: Գերմանական նացիոնալ-սոցիալիզմի հիմնասյուներից էր գեբելսյան պրոպագանդան: Մեր հայկական իրականության մեջ նման խելացի ու պերճախոս քարոզիչներ չկան: Գործում են մի քանի փոքրիկ գեբելսիկներ: Ընդ որում, ցանցկացած բռնապետական ռեժիմի հզորության մասին կարելի է դատել նրա քարոզի համոզչության աստիճանով: Ինչքան ավելի ջղաձիգ, խուճապային ու անմեղսունակ է այն դառնում, այդքան ավելի ուժգին է այն ավետում ծամածռված ծնոտով տիկնիկների իշխանության մոտալուտ վախճանը: Ահա սերժաքոչարյանական տկարամիտ քարոզչամեքենայի վինտիկներից (պտուտակներից)… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ.

ՀՈւՆԻՍԻ 20-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Մայիս 30, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Հաճելիորեն կերպարանափոխվում է ներկա հանցավոր վարչախումբը: Թվում է, թե այն փորձում է ձերբազատվել ավազակապետ Քոչարյանի տխուր ժառանգությունից: Սակայն, իրականում, ի՞նչ դրական քայլեր են անում այս ապօրինի եւ այսքան ահաբեկված իշխանությունները: Երկխոսության պատրանք է ստեղծվում` Հանրային խորհրդի ձեւավորման միջոցով: Սակայն դա սադոյան արշակների եւ քոչարյան շավարշների դատարկախոսության ամբիոնի է վերածվելու: Ընդդիմության մասին նոր օրենքի նախագիծ է մշակվում, սակայն դա նախատեսված է պալատական ջերմոցներում աճեցրած «հաճախորդ» ընդդիմադիրների համար: Իսկ ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ., Քաղբանտարկյալներ

ԹՈԹԱՓԵԼՈՎ ԿԳԲ-Ի ՍԱՊՈԳԸ

Մայիս 23, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Նախորդ դարի 90-ականներին նորանկախ Հայաստանի իշխանությունների երեւի թե ամենալուրջ բացթողումն այն էր, որ չդրսեւորվեց քաղաքական կամք` գաղտնազերծելու մեր կողքով քայլող եւ մեր թիկունքում ապրող խորհրդային ԿԳԲ-ի գործակալներին: Այդ քայլով, որը հաջողությամբ իրականացվել է այլ /մասնավորապես, բալթյան/ երկրներում, մեր հասարակությունը կմաքրազտվեր: Երկրի բարձրագույն պաշտոնները չէին վստահվի օտար պետությունների հատուկ ծառայություններին սպասարկող անձանց: Անկախ Հայաստանի ԱԱԾ-ն չէր վերածվի նախկին ԿԳԲ-ի հոգեւոր ժառանգորդի, այլ կձեւավորվեր նորովի` ազգային արժեքների հիման վրա: Այլ` ոչ բերիական կլինեին… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ.

ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

Մայիս 21, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Հանգուցալուծումը մոտ է: Ավազակապետության վերջին օրերն են: Հանցավոր վարչախումբը հյուծված, ջլատված եւ կազմաքանդված է: Անորոշությունն ու տարակուսանքն են տիրում տարբեր տրամաչափի իշխանիկների հարմարավետ առանձնասենյակներում եւ ավազակապետության բուրգի միջանցքներում: Սրանք չգիտեն ինչ անեն եւ ինչպես անեն: Իմպոտենցիան դարձել է սրանց քաղաքական դավանանքը: Պատահական «նախագահ» Սերժիկը մթագնորեն կարծում է թե ԵԽԽՎ բանաձեւն իր Շենգավիթի համայնքի Չարբախի տարածքային ենթաշտաբի նախընտարական ծրագիրն է: Թուլամորթության մարմնավորում վարչապետը օր օրի տանուլ է տալիս անձեռնմխելի լիսկաներին: Տխրահռչակ Քոչարյանը կառավարական առանձնատներից… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ., Համաժողովրդական Շարժում

ԲՈւՄԵՐԱՆԳ

Մայիս 15, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Բումերանգը մի գործիք է կամ խաղալիք, ինչը նետելուն պես պետք է ակնկալես դրա սլացիկ վերադարձը: Եվ որսորդը հաջողությամբ դառնում է զոհ: Խոսքս չեմ ուղղում անզուգական ավազակապետերին` բարոյականություն քարոզող անբարո մարդասպաններին. իրենց տղամարդ երեւակայող, բայց սեփական ժողովրդից զորքով պաշտպանվող վախկոտներին. սահմանափակ բառապաշարով թերուսներին: Դրանց բումերանգն արդեն իսկ հարվածել է: Խոսքս ուղղում եմ մյուսներին: Նրանց, ովքեր ինքնամաքրման հնարավորություն դեռեւս ունեն: Կոչով եմ դիմում մեր դատավորներին: Մի՛ դատեք անմեղ մարդկանց: Վաղ թե ուշ քաղբանտարկյալների նկատմամբ շինծու… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ., Մարտի մեկ, Քաղբանտարկյալներ

ԵԹԵ ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ

Մայիս 1, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Այս վարչախումբը նենգ է եւ չարամիտ: Իշխանության պահպանման համար սա ընդունակ է ամեն քայլի: Միջազգային ասպարեզում ավազակապետության ջղաձգությունները, հիստերիկ խոսնակ հանդուրժող անլեզու խորհրդարանի վերջին հայտարարությունը եւ ռեժիմի պարագլուխների պարբերաբար հնչեցվող մտավարժանքները թույլ են տալիս եզրակացնել, որ կլանը նախապատրաստվում է պատերազմի: Պատերազմի վերսկսման իրական վտանգը պայմանավորված է ոչ միայն օբյեկտիվ (ղարաբաղյան հակամարտության չլուծվածություն եւ Ադրբեջանի ռազմատենչություն), այլ հատկապես սուբյեկտիվ գործոններով: Առաջինը. ռազմական գործողությունների դեպքում կլանը հնարավորություն կստանա սաստելու ժողովրդական ընդվզումը եւ շեղելու… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Արցախ, ԴԱՎԻԹ Կ., Համաժողովրդական Շարժում