Հեղինակ`

ԽԱՂԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ

Ապրիլ 17, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Խաղում են Կառավարություն: Խաղում են Կոալիցիա: Խաղում են Վեհափառություն: Ավազակապետերը երեւակայությունից կաղում են: Իսկ նրանց տարատեսակ խորհրդականներն ու քարտուղարուհիները տկարամիտ են: Այդ իսկ պատճառով իրենց վարք ու բարքում նողկալիության աստիճանի կռահելի կեւորկովի օգնականներն ու տարբեր տրամաչափի պարտկոմները որոշել են բեմադրել «նոր կառավարություն» խաբկանք-բուֆոնադը: Ոգեշնչման աղբյուր են ծառայել, հավանաբար, ցածրորակ հնաոճ ամերկյան մարտաֆիլմերը, որտեղ միշտ լինում է չար ոստիկան (իմացիր. Քոչարյան), որը ծեծելով սատկացնում է կասկածկալներին (իմացիր. Ժողովրդի): Լինում է նաեւ բարի ոստիկան (իմացիր… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ.

Ինչու՞ հենց Տիգրան Սարգսյանը

Ապրիլ 12, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Առ երեւույթ անգամ մակերեսային դիտարկումն ուրվագծում է Տիգրան Սարգսյանի վարչապետացման մի քանի պատճառ. 1) Քոչարյանի մարդ. Ժամանակագրորեն Տ.Սարգսյանի մուտքը իշխանական համակարգ անժխտելիորեն համընկնում է Քոչարյանի պաշտոնավարության մեկնարկին: Եվ դա պատահական չէ. վերջին 10 տարիներին Տ.Սարգսյանը եղել եւ մնում է կլանի գլխավոր ֆինանսիստը. • Նրա միջոցով են ավազակապետերի եկամուտները արտահանվում ու ներդրվում, • Դրամավարկային լծակների ու հմուտ մտավարժանքի շնորհիվ նա է ապահովում գերշահույթ առանձին անձանց համար, • Նրան է վստահվել տոտալ վերահսկումը ֆինանսական հոսքերի եւ դրանց… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ.

Երդում օդապարիկի արևով

Ապրիլ 11, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Ստորեւ հատվածաբար բերվում է Սերժիկ Սարգսյանի ապրիլի 9-ի ճառի իրական իմաստը՝ մաքրագրված դատարկաբանություններից: Լրացումները, շըտըկումները, ջնջված բառ-բառակապակցությունների փոխարինումները ընդգծված են: Հայաստանի Հանրապետության ինքնակոչ նախագահ Սերժիկ Սարգսյանի խոսքը երդմնակալության երդմնազանցության արարողության միջոցառման ժամանակ Հարգելի նախագահ պախան Քոչարյան, Վեհափառ տեր ավազակապետ, Հայաստանի Հանրապետության Խանության սիրելի ատելի քաղաքացիներ, ձայնազուրկ Բարեկամներ Այսօր ինձ համար փողկապի ընտրության առումով չափազանց պատասխանատու օր է: Մի քանի րոպե առաջ ես մեր ժողովրդին թայֆային երդում տվեցի անվերապահորեն կատարել ոտնահարել Սահմանադրության պահանջները: Այս պատմական օրը` վսեմ… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ.

Քաղաքական կոալիցիան եւ Դարվինիզմի հիմունքները

Ապրիլ 10, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
Քառակողմ քաղաքական կոալիցիան կայացավ: Խաղաքարտեր կան, խաղազույգերն էլ կազմված են. Սերժը կա, Ծառուկյանը միշտ կողքին է (Մոնտե Կարլոյում միասին են ուսում առել), ավանդական Վահանն արդեն 100 տարի կա, Արթուրիկն էլ յա կա, յա չկա: Դե իսկ, իրենց լեզվով ասած, ջոքերն էլ, բնականաբար, Քոչարյանն է: Հայ ժողովրդի արթնացած հեղափոխական ոգուն վերջերս շատ հաճախ հակադարձում են վերափոխումներ կամ բարեփոխումներ (չգիտեմ թե որերորդ սերնդի) հորջորջվող հեղհեղուկ բառակույտը, այլ կերպ ասած՝ էվոլյուցիա: Ինչպես հայտնի է… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ.

«Մի քանի հարց օրվա «հերոս» դարձած ազգի տականքին»

Մարտ 15, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:
· Հարց խեղկատակ Ահարոն Սուտիբեկյանին Դու, որ ընտրություններից առաջ գոչում էիր թե Լեւոնն ունի 3 տոկոս, իսկ հետո, նույնիսկ ձայն գողանալով, քո տերերը չկարողացան 21 տոկոսից պակաս նկարել, հիմա ի՞նչ իրավունք ունես ընդհանրապես երեւալ հեռուստաեթերում: Գնա վաստակդ հաշվելու: · Հարց հանրապետության առաջին ՄԻԱԿիկ՝ Լեւոն Մարտիրոսյանին Անգլիաներում բավականին երկար սովորել ես: Այդ ի՞նչ են քեզ այնտեղ սովորեցրել: Պնակալեզորեն «նորընտիրի» աջն համբուրել, թե մահակներով պատահական անցորդների արյուն թափել: · Հարց Էռնեստի ծնունդ Վիտյա Սողոմոնյանին Համակրելի տղա, ապրիլի… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ., Մարտի մեկ