Մայիս 17, 2010: Հեղինակը` Ադմին:
ՀՀ Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովն իր եզրակացության մեջ լիովին անտեսել է մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի ու զինված ուժերի այլ ստորաբաժանումների ներգրավման օրինականության ու հիմնավորվածության, նրանց ունեցած դերի, իրականացրած գործողությունների իրավաչափության հարցը: Այն դեպքում, երբ հասարակական-քաղաքական քննարկումներում ու գնահատականներում բանակի ներգրավումն արտակարգ դրության ընթացքում լուրջ վեճերի, տարատեսակ, ծայրահեղ հակադիր մեկնաբանությունների տեղիք է տվել, ու մինչ օրս էլ այս խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվել, այլև միջազգային մարմիններ ու ատյաններ տեղափոխվելու…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Մարտի մեկ
Հոկտեմբեր 19, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Սիրելի ժողովուրդ.
Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008 թ. մարտի 1-ից առաջ եւ հետո Հայաստանի Հանրապետության Քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի հետապնդումների հեթական դրսեւորումն է։ Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները, որոնց արդյունքում քրեածին եւ մաֆիոզ անձանց մի խումբ յուրացրել է ՀՀ Սահմանադրությամբ բացառապես ժողովրդին պատկանող իշխանությունը եւ դա արել…
Շարունակությունը... RSS feed!
Մարտի մեկ, Նիկոլ Փաշինյան
Օգոստոս 28, 2009: Հեղինակը` Ադմին:
Զեկույց
Մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման և ներգրավման վերաբերյալ
Առաջնորդվելով 2009թ. Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Հայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին» թիվ 1677 բանաձևի 8.1 կետով` ՀՀ նախագահի 2008 թ. հոկտեմբների 23-ի կարգադրությամբ ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը /այսուհետև զեկուցողներ/ որոշեցին մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ներգրավման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին:
2008 դեկտեմբերի 15-ին Հայ Ազգային Կոնգրեսը Փաստահավաք խմբին… Շարունակությունը...
RSS feed!
Ավազակապետություն, Մարտի մեկ
Հունիս 23, 2009: Հեղինակը` Ադմին:
«Հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքները»
Առաջնորդվելով Փաստահավաք խմբի լիազորությունները սահմանող` ՀՀ նախագահի 2008 թ. հոկտեմբերի 23-ի կարգադրությամբ (4-րդ կետի երրորդ ենթակետ)` Փաստահավաք խումբը որոշեց 2008 թ. մարտի 1-ին «Հատուկ միջոցների» կիրառման հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին:
Փաստահավաք խումբն ուսումնասիրեց 2008 թ. մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի նյութերը, պարզաբանումներ ստացավ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի հատուկ միջոցների կիրառման խմբի անդամներ Մկրտիչ…
Շարունակությունը... RSS feed!
Մարտի մեկ
Հունիս 7, 2009: Հեղինակը` Կատալիստ:
... թե՞ տարաձայնություններ «Ժառանգություն»-ում

Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն»
Հունիս 5, 2009 - «Մարտի 1–ի առավոտյան և դրանից հետո, անկախ նրանից, որ Լևոն Տեր–Պետրոսյանին տանը կալանավորել էին, թե ոչ, Լևոն Տեր–Պետրոսյանը պետք է լիներ ժողովրդի կողքին»։
Ստեփան Սաֆարյան, «Ժառանգություն»
Մարտ 17, 2008 - «Բհուտոն ընտրեց առաջին ճանապարհը, այսինքն, դուրս եկավ ժողովրդի մեջ եւ տեղի ունեցավ նրա սպանությունը: Հիմա…
Շարունակությունը... RSS feed!
«Ժառանգություն», Լևոն Տեր-Պետրոսյան, Մարտի մեկ
Մայիս 30, 2009: Հեղինակը` Ադմին:
Մարտի 1-ի իրադարծությունների եւ 10 զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրության նպատակով 2008 թ. նոյեմբերին ձեւավորվեց Փաստահավաք խումբ: Չնայած իշխանության մարմինների հարուցած բազմաթիվ խոչնդոտների, Փաստահավաք խումբը շուրջ 6 ամիս արդյունավետ աշխատեց եւ 2009 թ. ապրիլին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ներկայացրեց իր աշխատանքի առաջին ամփոփ արդյունքներից մեկը՝ ոստիկանության զոհված սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ կապված զեկույցը: Զեկույցից ակնհայտ է, որ սպան զոհվել է ոչ ցուցարարների մեղքով, ինչով մերժվեց այն վարկածը, որ ի սկզբանե…
Շարունակությունը... RSS feed!
«Ժառանգություն», ՀԱԿ, Մարտի մեկ
Մայիս 5, 2009: Հեղինակը` Ադմին:
Մայիսի 4-ին Փաստահավաք խմբի անդամներ Վահե Ստեփանյանը, Ռոբերտ Ավագյանը եւ Գեւորգ Թովմասյանը փաստահավաք խմբի գործունեությունը կարգավորող կարգադրությամբ սահմանվող աշխատանքային կարգի խախտումով, առանց որեւէ ծանրակշիռ հիմնավորում ներկայացնելու, ինչպես իրենք են հայտարարել՝ ժամանակավորապես, դադարեցրել են իրենց աշխատանքը փաստահավաք խմբում:
Մենք մտահոգված ենք նման զարգացումով եւ լուրջ հիմքեր ունենք հայտարարելու, որ այդ քայլը կատարվել է իշխանությունների ճնշման ներքո: Մեր այս համոզմունքը հատկապես խորացնում է այն հանգամանքը, որ փաստահավաք խմբի վերոհիշյալ անդամները նման քայլի են…
Շարունակությունը... RSS feed!
«Ժառանգություն», ՀԱԿ, Մարտի մեկ
Մայիս 1, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ,
Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։
Մարտի 1 ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.
1. Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում.
2. Յոթ քաղբանտարկյալների գործի տապալում.
3. Հայ–թուրքական երկխոսության խորացում.
4. Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։
Ստորեւ ես կփորձեմ, որքան հնարավոր է սեղմ կերպով, մեկնաբանել…
Շարունակությունը... RSS feed!
Ելույթներ, Երևան, Ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում, Մարտի մեկ, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղբանտարկյալներ
Ապրիլ 10, 2009: Հեղինակը` Գայանե Մնացականյան:
Մարտի 1-ի ողբերգությունից մեկ տարի անց դեռեւս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել այդ սպանությունների համար։ Ոչ ոք պատասխան չի տվել, թե ով հրաման տվեց, ինչու սպանվեցին 10 անմեղ քաղաքացիներ:
Ես իբրեւ լրագրող երբեք անտարբեր չեմ եղել, թե ինչ է կատարվել Հայաստանում, եւ իմ բնույթով էլ մշտապես դեմ եմ եղել անարդարություններին։ Փորձել եմ հնարավորինս պայքարել դրանց դեմ, բայց Հայաստանում 2008 թ.մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգությունից եւ…
Շարունակությունը... RSS feed!
Մարտի մեկ
Մարտ 26, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, խոսելով «Մարտի 1-ի» գործերի վրա ՔՕ-ում վերջերս կատարված փոփոխությունների հնարավոր ազդեցության մասին, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում մոտավորապես հետեւյալն է ասում. թե բա` մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքները քրեական գործով պարզված են, այդ հանգամանքները չեն փոխվելու օրենքի փոփոխությամբ, ու մնում է վերլուծել, թե այդ հանգամանքները ինչ գնահատականի են արժանանում այս նոր օրենքի համատեքստում։ Եթե դե յուրե նայենք` ճիշտ է ասում, որովհետեւ օրենքի փոփոխությունից քրեական գործի…
Շարունակությունը... RSS feed!
Մարտի մեկ, Նիկոլ Փաշինյան
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ