Փետրվար 23, 2010: Հեղինակը` Ադմին:
Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր /նախագիծ/

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակային քննարկման է ներկայացնում սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման "100 քայլ" ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը: Ներկա համակարգի էությունը մի քանի օլիգարխների եւ նրանց մերձավոր ընտանիքների ձեռքում երկրի տնտեսական ռեսուրսների գերկենտրոնացումն է, պետական իշխանության լծակների օգտագործումը այդ խմբի…
Շարունակությունը... RSS feed!
ՀԱԿ
Հունվար 28, 2010: Հեղինակը` Ադմին:

Հայ Ազգային Կոնգրեսը խորապես ցավակցում է քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին՝ Ֆրանսիայում բնակվող իր հոր՝ Գեւորգ Հացպանյանի մահվան առիթով: Վարչախմբի պարագլուխները, առաջնորդվելով իրենց հատուկ ճղճիմ քինախնդրությամբ ու մանրությամբ, ժամանակաին մերժեցին Սարգիս Հացպանյանի իր ծնողին մի վերջին հրաժեշտը տալու խնդրանքը: Վերջին մեկ-մեկուկես տարում քաղբանտարկյալների մերձավոր հարազատների ավելի քան մեկ տասնյակ մահվան պատճառը ոչ միայն առողջական հանգամանքներն են եղել, այլ առաջին հերթին այն…
Շարունակությունը... RSS feed!
ՀԱԿ, Սարգիս Հացպանյան, Քաղբանտարկյալներ
Դեկտեմբեր 27, 2009: Հեղինակը` Ադմին:
Այսօր, 2009թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Թումանյան-Նալբանդյան փողոցներին հարող շենքերի բակում (բոքսի հայաթ), Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչություն իրականացնող ՀԱԿ-ի երիտասարդ ակտվիստներին են մոտեցել մի խումբ խուժան և պահանջել դադարեցնել նախընտրական քարոզչությունը: Իրենց ապօրինի պահանջին ի պատասխան մերժում ստանալուց հետո, նրանք հարձակվել են երիտասարդների վրա և նրանց ծեծի ենթարկել մետաղյա խողովակներով և բռնցքակալներով (կաստետ):
Վահագն Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Սարգիս Գևորգյանը, Թևոս Մաթևոսյանը և Սերգեյ Գասպարյանը տարբեր աստիճանի…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում, Նիկոլ Փաշինյան
Դեկտեմբեր 24, 2009: Հեղինակը` Ադմին:

Հայ Ազգային Կոնգրեսը 2010թ. հունվարի 8-ին, ժամը 3-ին, Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակում հրավիրում է հանրահավաք նվիրված ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներին եւ ի պաշտպանության ԱԺ մասնական ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածության:
Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ:
Հանրահավաքն ու երթը իրազեկված են քաղաքապետարանի թիվ 146 գրությամբ:
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
24.12.2009…
RSS feed!
ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
Սեպտեմբեր 18, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ,
Ուղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել։ Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի։ Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման։
Տնտեսություն
Թե ինչ…
Շարունակությունը... RSS feed!
Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
Սեպտեմբեր 1, 2009: Հեղինակը` Ադմին:

1. Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։
2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։
3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։
4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների…
Շարունակությունը... RSS feed!
ՀԱԿ, Տարածաշրջան
Օգոստոս 13, 2009: Հեղինակը` Ադմին:
«Պայքար»-ը միշտ նշել է, որ հանդես է գալու հանուն փոխադարձ հարգանքի, ազատության և արդարության: Սրանք Համաժողովրդական Շարժման անկյունաքարերն են: Իսկ երբ շարժման որոշ գործիչներ իրենց պահվածքով դեմ են գնում այս սկզբունքներին, նրանք հակառակվում են իրենց իսկ ընդունած գաղափարներին: Խոսքը մասնավորաբար վերաբերում է Շիրակ մարզում Արարատ Զուրաբյանի պահվածքին: Գագիկ Շամշյանը պարբերաբար կարող է կոպտություն ցուցաբերել, բայց սա չի նշանակում, որ ժողովրդին ծառայելու համար հանդես եկող ցանկացած քաղաքական գործիչ իրեն դրսևորի այս…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
Հուլիս 13, 2009: Հեղինակը` Ադմին:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով։ Կարեւոր հանգրվան էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը, որի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
1. Երեք նախագահների հայտարարությունը չի բացահայտում բուն (նորացված) փաստաթուղթը, որը պետք է դրվի լուծման հիմքում, ուստի Հայ Ազգային Կոնգրեսը իր վերջնական գնահատականը թողնում…
Շարունակությունը... RSS feed!
Արցախ, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
Հունիս 2, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ,
Այն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին: Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար: Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու: Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում:
Սակայն, մինչեւ գնահականներ տալը, ուզում եմ սրտանց…
Շարունակությունը... RSS feed!
Երևան, Ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
Հունիս 1, 2009: Հեղինակը` Ադմին:

Մայիսի 31-ի վաղ առավոտից, ինչպես եւ սպասելի էր, կրկին սկսեց աշխատել ապօրինի վարչախմբի ընտրակեղծիքների դժոխային մեքենան։
Վաղ առավոտից հազարավոր ավտոբուսներով ու տաքսիներով մարդկանց տեղափոխում էին ընտրատեղամասեր։ Հարյուրավոր ավտոբուսներով մարդիկ են տեղափոխվել հանրապետության այլ քաղաքներից ու բնակավայրերից, որոնք ապօրինաբար մասնակցել են քվեարկությանը։
Քվեարկողներ են բերվել նաեւ հարեւան Վրաստանի Ախալքալակի շրջանից։
Տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում։
Տեղամասերի մոտ տեղակայված քրեական տարրը խոչընդոտել է…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Ընտրություններ, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ