Հոդվածաշար «Ընդհատակյա»

ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԱՄԵՆ ՕՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԼԻՆԵԼՈՒ

Մարտ 25, 2008: Հեղինակը` Ադմին:
Իշխանությունները երեկվանից հիստերիկ գործողություններ են սկսել Հրազդանում: Նախօրեից Հրազդանի Վանատուր գյուղի մոտ սկսված հանրահավաքը, որը շարունակվել է երեկ, ոստիկանությունը փորձել է ցրել ուժային մեթոդներով: Հիշեցնենք, որ հանրահավաքի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին: Մեր փառապանծ ոստիկանությունը հարձակվել է հանրահավաքի մասնակիցների վրա, ծեծել մարդկանց, հրել գցել է 14-ամյա մի երեխայի, որի գլուխը վնասվել է, խլել է մարդկանցից հանրահավաքի պաստառները: Ոստիկանները ոլորել են “Ժամանակ Երեւան” թերթի թղթակից… Շարունակությունը...

RSS feed!

Ընդհատակյա, Համաժողովրդական Շարժում

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՐՑԸ ԲԱՑ Է

Մարտ 25, 2008: Հեղինակը` Ադմին:
Սերժ Սարգսյանն այնքան է հավատացել, որ ինքը փետրվարի 19-ի ընտրություններով ընտրվել է Հայաստանի նախագահ, որ արդեն սկսել է սրան-նրան պաշտոններ խոստանալ: Բնականաբար, առաջին կարեւոր պաշտոնը վարչապետի պաշտոնն է: Ո՞ւմ է խոստացել այս պաշտոնը Սերժ Սարգսյանը: Եթե նախկինում որպես այս պաշտոնի հավակնորդներ նշվում էին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անունները, ապա վերջին շրջանում հավակնորդների ցանկում հայտնվել են նոր մարդիկ: Խոսքը, մասնավորապես, “Հայռուսգազարդի” տնօրեն Կարեն Կարապետյանի, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի, “Տրոյկա Դիալոգի”… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Ընդհատակյա

ՇԱՆՏԱԺ, ՇԱՆՏԱԺ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Մարտ 25, 2008: Հեղինակը` Ադմին:
Մարտի 1-ից հետո Հայաստանում ակտիվորեն քննարկվում է “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրի դադարեցման հավանականությունը: Այդ հավանականությունը, իրոք, չափազանց մեծ է: Անցած օրերին այդ մասին արդեն թափանցիկ ակնարկներ են արել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ “Հազարամյակի մարտահրավերներ” կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչը: Այս հայտարարությանը Ռոբերտ քոչարյանի արձագանքը մոտավորապես հետեւյալն էր` փողը կտան` կանենք, չեն տա` մենք մեր ներքին ռեսուրսները կօգտագործենք: Եթե կարողանում ենք ամեն ինչ անել ներքին ռեսուրսների հաշվին, ապա ինչո՞ւ ենք օրենսդրորեն խթանում, օրինակ… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Ընդհատակյա, Տնտեսություն

Եթե Քոչարյանը քո մասին վատ բան է ասում, նշանակում է դու նորմալ մարդ ես…

Մարտ 21, 2008: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Անկեղծ ասած այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ինձ շատ է օգնել: Անգամ այն մարդիկ, ովքեր առանձնապես գլուխ չեն հանում ներքաղաքական իրավիճակից ասում են. “Եթե Քոչարյանը քո մասին վատ բան է ասում, նշանակում է դու նորմալ մարդ ես”: Երեւի այս երեւույթի մասին Քոչարյանին էլ զեկուցել են ու վերջին անգամ նա իմ մասին խոսեց առանց անուն տալու: Նա ասում էր, որ եթե որեւէ մեկը Գերմանիայում զինվորներին կոչ աներ չծառայել, չկատարել իրենց պարտքը հինգ տարի… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Ընդհատակյա, Նիկոլ Փաշինյան

Արյունոտ Սուլթան Աբդուլ-Համիդի հոգեզավակները

Մարտ 19, 2008: Հեղինակը` Ադմին:
Առաջին պահին միայն ծիծաղի ու ծաղրի արժանի համարվեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունները` Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի կողմից հասարակության վրա հիպնոսի, հոգեբանական ներգործության միջոցների օգտագործման մասին, ինչը, իբր, զանգվածային “հոգեխանգարման” է հասցրել հասարակության մեծ մասին: Քոչարյանա-սերժական “հանճարի” երկնած այս գյուտը իր բնական բացատրությունն ունի: Նրանք չեն կարողանում համակերպվել հետեւյալ փաստի հետ. իրենք ամբողջ 10 տարի, իրենց անմիջական վերահսկողության տակ պահելով զանգվածային լրատվության բոլոր միջոցներով, հսկայական ծախսեր անելով, կաշառելով… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Ընդհատակյա, Լևոն Տեր-Պետրոսյան, Քաղբանտարկյալներ

Ագոն է գալիս

Մարտ 19, 2008: Հեղինակը` Ադմին:
Մարտի 30¬-ին Հայաստան է ժամանելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խումբը` Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Խմբի անդամները կհանդիպեն Հայաստանի ղեկավարների հետ: Ագոյի խումբը զբաղվում է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգով…

RSS feed!

Ավազակապետություն, Ընդհատակյա, Մարտի մեկ

Չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր” դիմելաձեւով

Մարտ 19, 2008: Հեղինակը` Ադմին:
Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ հավատացյալներ եւ սպասավորներ այսօր Գարեգին 2-րդ կաթողիկոսին հղել են մի նամակ, որում, մասնավորապես, նշվում է հետեւյալը. “Ցավոք, մենք չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր”` Մայր Աթոռ ս. Էջմիածնի գահակալին սեպհական ու պատշաճ դիմելաձեւով: Մեզ մեծ անհանգստություն պատճառեց վերջին շրջանում կատարված բուռն ու ճակատագրական իրադարձությունների ընթացքում Մայր Աթոռի եւ անձամբ Ձեր դրսեւորած վարքագիծը: Այս դեպքում մենք չենք կարող ընդունել եկեղեցին պետությունից անջատված լինելու, “աշխարհիկ” գործերին չմիջամտելու եւ… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Ընդհատակյա

Ո՞ւմ վրա է հղում անում Լարիսկան

Մարտ 19, 2008: Հեղինակը` Ադմին:
Երկու օր առաջ հրավիրված հայտնի մամուլի ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Լարիսկա կլիչկայով հայտնի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, թե Հանրային կոչվող հեռուստաըներության “Հայլուր” լրատվականը ամենաբարձր ռեյտինգ ունեցող հաղորդումներից է, եւ անգամ հայտարարել է, թե այդ հաղորդումը 85 տոկոս ռեյտինգ ունի: Սողոմոնյանը նաեւ ինչ-ինչ հայտնի ընկերության անուններ է տվել, որոնք էլ ռեյտինգավորում են իրականացնում Հայաստանում: Որպեսզի հանրահայտ Լարիսկան ինքն էլ չսկսի հավատալ իր ասածներին, ներկայացնենք այն տեղեկությունները, որ կա… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Ընդհատակյա

ԵԽԽվ-ն մտահոգված է

Մարտ 19, 2008: Հեղինակը` Ադմին:
Երեւան - Բրյուսել Եվրախորհրդի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվում է, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը Փարիզում երեկ կայացած հանդիպման ժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնել Հայաստանում ավելի քան 100 մարդու կալանավորման եւ այդ կալանքների իրականացման պայմանների առնչությամբ: Հանձնաժողովի կարծիքով, ընդդիմության մեծ թվով առաջնորդների եւ խորհրդարանի երեք պատգամավորների կալանավորումը անխուսափելիորեն ընկալվում է որպես իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ բռնություններ եւ չի նպաստի Հայաստանում լարվածության թուլացմանը: Հանձնաժողովը բոլոր կողմերին կոչ… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Ընդհատակյա

Դրամահավաք ԳԱԼԱ-ն փրկելու համար

Մարտ 19, 2008: Հեղինակը` Ադմին:
Այսօր առավոտյան Գյումրիում մեկնարկել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու նպատակով նախաձեռնված դրամահավաք-մարաթոնը: Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի տարածած հայտարարության համաձայն, “հեռուստամարաթոնի նպատակն է` մեկ օրվա ընթացքում հավաքել 25 միլիոն 665 հազար 100 դրամ”: Սա այն գումարն է, որը պահանջում են հեռուստաընկերությունից Հայաստանի հարկային մարմինները: Այսօր օրվա երկրորդ կեսին Գյումրիի դատարանում հրապարակվելու է ԳԱԼԱ հեռուստաընկերության գործով վճիռը: Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի հաղորդագրության մեջ ասված է. - “Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած տարբերակի: Եթե… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Ընդհատակյա