Սեպտեմբեր 18, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ,
Ուղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել։ Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի։ Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման։
Տնտեսություն
Թե ինչ…
Շարունակությունը... RSS feed!
Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
Հուլիս 2, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի…
Շարունակությունը... RSS feed!
Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները
Հունիս 13, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ,
Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ…
Շարունակությունը... RSS feed!
Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, Համաժողովրդական Շարժում
Հունիս 7, 2009: Հեղինակը` Կատալիստ:
... թե՞ տարաձայնություններ «Ժառանգություն»-ում

Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն»
Հունիս 5, 2009 - «Մարտի 1–ի առավոտյան և դրանից հետո, անկախ նրանից, որ Լևոն Տեր–Պետրոսյանին տանը կալանավորել էին, թե ոչ, Լևոն Տեր–Պետրոսյանը պետք է լիներ ժողովրդի կողքին»։
Ստեփան Սաֆարյան, «Ժառանգություն»
Մարտ 17, 2008 - «Բհուտոն ընտրեց առաջին ճանապարհը, այսինքն, դուրս եկավ ժողովրդի մեջ եւ տեղի ունեցավ նրա սպանությունը: Հիմա…
Շարունակությունը... RSS feed!
«Ժառանգություն», Լևոն Տեր-Պետրոսյան, Մարտի մեկ
Հունիս 2, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ,
Այն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին: Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար: Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու: Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում:
Սակայն, մինչեւ գնահականներ տալը, ուզում եմ սրտանց…
Շարունակությունը... RSS feed!
Երևան, Ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
Մայիս 29, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու համար։ Այդ հարցերը ընտրովի կարող են թվալ, բայց…
Շարունակությունը... RSS feed!
Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
Մայիս 15, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
(ելույթ 2009թ. մայիսի 15-ի հանրահավաքում)
Սիրելի հայրենակիցներ,
Թվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում` Երևանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին և արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացքող մտահոգիչ զարգացումներով։
Իրադարձությունների զարգացումը
Հայ-թուրքական հաշտության անհաջող փորձի և Սերժ Սարգսյանի կողմից…
Շարունակությունը... RSS feed!
Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները
Մայիս 1, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ,
Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։
Մարտի 1 ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.
1. Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում.
2. Յոթ քաղբանտարկյալների գործի տապալում.
3. Հայ–թուրքական երկխոսության խորացում.
4. Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։
Ստորեւ ես կփորձեմ, որքան հնարավոր է սեղմ կերպով, մեկնաբանել…
Շարունակությունը... RSS feed!
Ելույթներ, Երևան, Ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում, Մարտի մեկ, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղբանտարկյալներ
Ապրիլ 19, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան:
---
Հավելված
ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ (Հոկտեմբեր 27-ի առեղծվածը)-ի
---
…Մհեր որ իր ձեռ կը թալեր Սիպտակ Դևին,
Մհերի ձեռ խոր կը խրվեր էնոր մարմին.
Գիտես թե` խըմորից ըլներ էդ Սիպտակ Դև …
«Սասնա Ծռեր», ( Ջոջ Մհերի կռիվը Կենաց ջրերի ակունքը փակող Սիպտակ Դևի հետ…)
Հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության վերաբերյալ մեր նախորդ քննախուզության մեջ ռուսաստանյան և Հայաստանի «հոկտեմբերյան» այս մեկ հեղափոխությունը, ինչպես նաև Վ.Պուտինի և Քոչարյան-Սարգսյան տանդեմի իշխանության գալը մենք վերագրեցինք ԽՍՀՄ փլուզումից հետո ընդհատակ… Շարունակությունը...
RSS feed!
Ալեքսանդր Վարպետյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Համաժողովրդական Շարժում, Հոկտեմբեր 27
Մարտ 17, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը հեշտ չէ մեկնաբանել։ Ոչ այն պատճառով, որ մեկնաբանելու բան չկա. ընդհակառակը` այդ որոշումը այնքան բազմաշերտ է, որ դժվար է այդ շերտերից որեւէ մեկին նախապատվություն տալ։ Այսուհանդերձ, տվյալ պահին առավել կարեւոր է թվում արձանագրումը, որ այս քայլով առաջին նախագահը ցույց տվեց, որ առաջվա նման պահպանում է քաղաքական պայքարի առաջամարտիկի երիտասարդական ավյունը։ Այն, որ նման ընդունակություն կարող էր ունենալ 1988-ի Տեր-Պետրոսյանը, հասկանալի…
Շարունակությունը... RSS feed!
Ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ