Սեպտեմբեր 1, 2009: Հեղինակը` Ադմին:

1. Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։
2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։
3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։
4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների…
Շարունակությունը... RSS feed!
ՀԱԿ, Տարածաշրջան
Մայիս 19, 2009: Հեղինակը` Մագդալենա Սարքսյան:
Հայաստանի իշխանությունները թե՛ ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրում, եւ՛ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման խնդրում, այնպես սողացող նահանջողական քաղաքականություն վարեցին, որ հայ հասարակությունը ոչ՛ այդ նահանջի մասին տեղեկացավ, ոչ էլ զգաց իր գլխին գալիք ապագա վտանգը: Ու դեռ շատերը չեն զգում կամ չեն ուզում հասկանալ, թե ինչ է նշանակում այդ սողացող նահանջների վտանգը թե՛ Հայաստանի եւ թե՛ հայ ժողովրդի համար ընդհանրապես:
Երևի 1914/15 թթ. նույնպես չհավատացողներ կային ու…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Մագդալենա Սարքսյան, Տարածաշրջան, Ցեղասպանություն
Մայիս 12, 2009: Հեղինակը` Ադմին:
Հայտարարություն
29 Ապրիլի 2009 թ.
2009 թ. Ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունները համատեղ հայտարարություն տարածեցին՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ երկու կողմերը «համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով»: այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ», ինչը նշանակում է, որ ըստ էության ավարտված են հաշտեցման շուրջ բանակցությունները, և գոյություն ունի երկկողմ համաձայնեցված փաստաթուղթ։
Եղեռնի 94-ամյակին, ՀՀ ներկայացուցիչները «առանց…
Շարունակությունը... RSS feed!
Մեծ Եղեռն, Միջազգային, Տարածաշրջան, Ցեղասպանություն
Մայիս 1, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ,
Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։
Մարտի 1 ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.
1. Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում.
2. Յոթ քաղբանտարկյալների գործի տապալում.
3. Հայ–թուրքական երկխոսության խորացում.
4. Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։
Ստորեւ ես կփորձեմ, որքան հնարավոր է սեղմ կերպով, մեկնաբանել…
Շարունակությունը... RSS feed!
Ելույթներ, Երևան, Ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում, Մարտի մեկ, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղբանտարկյալներ
Ապրիլ 27, 2009: Հեղինակը` Վազգեն Պ.:
Նախ այստեղ արտահայտված կարծիքի մասին, որ 1
5 տարի ժողովուրդը կանգնում ա ու ջարդվում. թաքնված պրոսերժական պրոպագանդա պետք չէ անել, սրա իմաստը "մեկ ա ոչինչ չի փոխվելու" տիպի ըստ էության ցնդաբանությունն է, որովհետև պայքարի իմաստը քաղաքացիական հասարակության ստեղծումն է, որի նպատակը հասարակական և քաղաքացիական մշտական վերահսկողությունն է իշխանությունների նկատմամբ` օրենքով նախատեսված շրջանակներում գործելու համար: Ներկա իշխանությունները վերջին 10 տարում հետևողականորեն ոչնչացրեցին նոր-նոր ծիլեր տվող քաղաքացիական հասարակության տարրերին` նրանց փոխարինելով արևմուտքի…
Շարունակությունը... RSS feed!
Համաժողովրդական Շարժում, Միջազգային, Վազգեն Պ., Տարածաշրջան
Մարտ 25, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Վրաստանում ստեղծված ներքաղաքական դրությանը հետեւելով` համոզվում ես, որ այդօրինակ իրավիճակներում աղմուկ-աղաղակի, հույան-բույանի տակ երբեմն թաղվում ու կորչում է բուն հարցը, որը տվյալ պահին, թերեւս, պետք է լիներ քննարկումների թիվ մեկ թեման։ Իսկ հարցը հետեւյալն է. այլեւս ի՞նչ կարող է տալ Սահակաշվիլիի իշխանությունը Վրաստանին։ Եւ լավ է, որ գոնե այս իրավիճակում մենք կարող ենք խնդրին մոտենալ «չեզոքի», «օբյեկտիվի» դիրքերից, մանավանդ որ` ժամանակին շատ ողջունելի ենք համարել Սահակաշվիլիի հայտնվելը Վրաստանի իշխանության ղեկին։…
Շարունակությունը... RSS feed!
Նիկոլ Փաշինյան, Տարածաշրջան
Մարտ 16, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներից մեկը` հայ-թուրքական հարաբերությունների հարցը, այս օրերին օրակարգային է ԱՄՆ-Թուրքիա, Թուրքիա-Ադրբեջան, Ադրբեջան-Ռուսաստան, Ռուսաստան-Վրաստան, Վրաստան-ԱՄՆ, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում։ Ահագնացող այդ քննարկումների ամենապասիվ մասնակիցը, սակայն, որքան էլ պարադոքսալ հնչի` Հայաստանն է, որը փաստացի` դուրս է մնացել պրոցեսից, եւ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը ըստ էության զանգի է սպասում` տեղեկանալու համար, թե ինչպես լուծվեց հարցը։ Իսկ հարցի լուծումը կամ չլուծումը տեղի է ունենալու այն մոտիվացիաների ու շահերի բախման արդյունքում, որ…
Շարունակությունը... RSS feed!
Նիկոլ Փաշինյան, Տարածաշրջան
Փետրվար 12, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը, Շվեյցարիայում իր հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպելուց հետո, Անկարա վերադառնալու փոխարեն մեկնում է Բաքու` Նալբանդյանի հետ իր ունեցած հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին պատմելու։ Չեմ կարծում, թե Բաբաջանը ինչ-որ աշխարհացունց բան ուներ ադրբեջանցիներին պատմելու։ Բաքու կատարած նրա այցի իմաստը բոլորովին այլ է, բոլորովին ցուցադրական. ի ցույց դնել, որ ահա, Թուրքիան հաջողությամբ խցկվել է Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի մեջ եւ «կառուցողական դեր է ստանձնել»։…
Շարունակությունը... RSS feed!
Արցախ, Նիկոլ Փաշինյան, Տարածաշրջան
Փետրվար 11, 2009: Հեղինակը` Ադմին:
11 փետրվարի 2009թ., Երեւան։
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր տարածել է մի հայտարարություն` մեկնաբանելով թուրքական մամուլի հրապարակումներից մեկը, որում պնդում կա, թե Հայաստանը եւ Ադրբեջանը նոր «մասնակի համաձայնություն» են ձեռք բերել ԼՂ վերաբերյալ։
Ըստ թուրքական «Հուրիեթ» օրաթերթի այսօրվա համարում զետեղված մի հրապարակման, Հայաստանն ու Ադրբեջանը «մասնակի համաձայնություն» են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այդ հոդվածի հեղինակի պնդմամբ` համաձայնագիրը կայացել է Թուրքիայի արտգործնախարար…
Շարունակությունը... RSS feed!
Արցախ, Ռիչարդ Կիրակոսյան, Տարածաշրջան
Հունվար 9, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սերժ Սարգսյանը ահագնացնելու է բռնաճնշումները
Մոնիտորինգի խմբի առաջարկը` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ, տարօրինակ արձագանք գտավ սերժանտական իշխանության շրջանում։
Կոալիցիոն ուժերը զարմանում էին` ինչու ԵԽԽՎ-ն չի փորձում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Թվում է` արձագանքը ադեկտվատ չէ, որովհետեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքում հարյուր հազարավոր քաղաքացիների ընդվզում չի արձանագրվել, տասը քաղաքացի չի զոհվել։ Իրականում, սակայն, իշխանական ներկայացուցիչների այս զուգահեռը անհիմն չէ, որովհետեւ մեծ հաշվով Քոչարյան-Սարգսյան զույգը Հայաստանում ուզում էր…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Նիկոլ Փաշինյան, Տարածաշրջան, Քաղբանտարկյալներ
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ