Հոդվածաշար «Նիկոլ Փաշինյան»

Երթ

Հունվար 22, 2010: Հեղինակը` Ադմին:

ԱվազակաՊետական առևանգում

Հունվար 21, 2010: Հեղինակը` Ադմին:
Հայտարարություն Մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում ս.թ. հունվարի 10-ին կայացած ընտրությունների արդյունքները բողոքարկելու գործընթացը հանդիպել է վարչախմբի կողմից կանխամտածված կազմակերպված խոչընդոտի: Այսօր` հունվարի 21-ին լրանում է փաստաթղթերը ՍԴ ներկայացնելու վերջնաժամկետը, իսկ Նիկոլ Փաշինյանի փաստաբանները օրվա ընթացքում որեւէ կերպ չեն կարողանում գտնել նրա գտնվելու վայրը` համապատասխան փաստաթղթերն ստորագրելու համար: ԱԱ մեկուսարանից նրանց պատասխանել են, թե Ն. Փաշինյանին տեղափոխել են Նուբարաշենի մեկուսարան, ինչը որեւէ հիմնավորում չի կարող ունենալ: Սա ընդամենը համապատասխան բողոքը ՍԴ… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Համաժողովրդական Շարժում, Նիկոլ Փաշինյան

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 19, 2010: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Երեւանի Կենտրոն  եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2010 թվականի հունվարի 19-ին իմ դեմ հարուցված քրեական գործով մի այնպիսի դատավճիռ կայացրեց, որն արտառոց է նույնիսկ Հայաստանի Հանրապետության կոռումպացված եւ խամաճիկային դատական համակարգի համար: Մասնավորապես`
  • մեղադրող կողմը  դատարանին միջնորդել էր ՀՀ Քրեական

RSS feed!

Նիկոլ Փաշինյան, Քաղբանտարկյալներ

Ժիրայր Սէֆիլյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Դեկտեմբեր 29, 2009: Հեղինակը` Ադմին:
Սիրելի Նիկոլ Առաջիկա օրերին մեր ժողովրդի ապագայով մտահոգ մի հոծ բազմություն անհամբեր սպասում է երկու կարևոր իրադարձության: Դատարանը շուտով կայացնելու է որոշում, թե քանի տարի է դատապարտելու քեզ ազատազրկման: Այդ ընթացքում Ազգային ժողովի թափուր տեղի համար տեղի ունեցող ընտրությանը մեր ժողովուրդը իր ձայնը վստահաբար քեզ է տալու, սակայն, ցավոք, վերջնական վճիռը երկու դեպքում էլ պատկանում է ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցնող անձին: Անկախ այն հանգամանքից, թե նշված իրադարձությունների շուրջ ինչպիսի արդյունք է լինելու եկող… Շարունակությունը...

RSS feed!

Ժիրայր Սէֆիլյան, Համաժողովրդական Շարժում, Նիկոլ Փաշինյան

Հարձակում երիտասարդների վրա

Դեկտեմբեր 27, 2009: Հեղինակը` Ադմին:
Այսօր, 2009թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Թումանյան-Նալբանդյան փողոցներին հարող շենքերի բակում (բոքսի հայաթ), Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչություն իրականացնող ՀԱԿ-ի երիտասարդ ակտվիստներին են մոտեցել մի խումբ խուժան և պահանջել դադարեցնել նախընտրական քարոզչությունը: Իրենց ապօրինի պահանջին ի պատասխան մերժում ստանալուց հետո, նրանք հարձակվել են երիտասարդների վրա և նրանց ծեծի ենթարկել մետաղյա խողովակներով և բռնցքակալներով (կաստետ):
Վահագն Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Սարգիս Գևորգյանը, Թևոս Մաթևոսյանը և Սերգեյ Գասպարյանը տարբեր աստիճանի… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում, Նիկոլ Փաշինյան

Պայքար, Պայքար մինչև վերջ

Դեկտեմբեր 26, 2009: Հեղինակը` Ադմին:
Նիկոլ Փաշինյանի ելույթը դատարանի շենքում… Շարունակությունը...

RSS feed!

Նիկոլ Փաշինյան

Բացվել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամը

Դեկտեմբեր 11, 2009: Հեղինակը` Ադմին:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկում բացվել է թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամը` հետևյալ հաշվեհամարով` 220318000829-000 (դրամային)։ ֆիզիկական և իրավաբանական անձինք ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկից կարող են մուծումներ կատարել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամի վերը բերված հաշվեհամարին։ Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, ֆիզիկական անձինք կարող են մուծում կատարել մինչև 50 հազար դրամ չափով, իսկ իրավաբանական անձինք`մինչև 150 հազար դրամ։…

RSS feed!

Նիկոլ Փաշինյան

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը

Նոյեմբեր 6, 2009: Հեղինակը` Ադմին:
nikol1Ըստ Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ս. Չապուխյանի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ թիվ 3/3-3671 գրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը 26.02.2008թ մինչեւ 07.07.2009թ  Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել: Ըստ այս տրամաբանության Նիկոլը չի եղել ո'չ Ազատության Հրապարակում և ո'չ էլ Մարտի մեկին Մյասնիկյանի արձանի մոտ: Այս նույն տրամաբանությամբ նույն այդ ՀՀ ոստիկանություն կոչեցյալ կազմակերպությունը չի կարող Նիկոլին մեղադրել Մարտի մեկի… Շարունակությունը...

RSS feed!

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Հոկտեմբեր 19, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Սիրելի ժողովուրդ. Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008 թ. մարտի 1-ից առաջ եւ հետո Հայաստանի Հանրապետության Քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի հետապնդումների հեթական դրսեւորումն է։ Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները, որոնց արդյունքում քրեածին եւ մաֆիոզ անձանց մի խումբ յուրացրել է ՀՀ Սահմանադրությամբ բացառապես ժողովրդին պատկանող իշխանությունը եւ դա արել… Շարունակությունը...

RSS feed!

Մարտի մեկ, Նիկոլ Փաշինյան

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻՆ

Հուլիս 1, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Ներբեռնել հայտարարության տեսագրությունը (.ZIP file) Սիրելի ժողովուրդ. Քիչ հետո ես կլքեմ այս տարածքը, որ հանգամանքների բերումով ստիպված եմ ընդհատակ անվանել, եւ ուղղություն կվերցնեմ դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, որտեղ գտնվում է Հատուկ քննչական ծառայությունը: Այս քայլին դիմում եմ ի կատարումն ընդհատակից դուրս գալու եւ հատագա քաղաքական պայքարս բանտում շարունակելու խոստման: Այս ծրագրի իրագործման համար ինձ անհրաժեշտ է Հատուկ քննչական ծառայության օգնությունը, եւ ես մի քանի ժամից կլինեմ այնտեղ: Ընդհատակից դուրս… Շարունակությունը...

RSS feed!

Նիկոլ Փաշինյան