Մայիս 12, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Ապրիլ 2, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ հանրության շրջանում առավել շատ հնչող շեշտադրումները պտտվում են հնարավոր ընտրակեղծիքների առանցքի շուրջ. «Մեկ ա` կեղծելու են», «Բա որ կեղծեն», «Ի՞նչ է անելու ընդդիմությունը, եթե կեղծեն»` մոտավորապես սրանք են այդ թեմային վերաբերող շեշտադրումները: Իշխանություններն, իրենց հերթին, չեն էլ թաքցնում, որ պատրաստվում են գործի դնել ավանդական ընտրակեղծիքների ողջ զինանոցը, եւ մեծ հաշվով, ամեն ինչ անում են` իրենց այդ մտադրությունը ի ցույց դնելու համար: Սրա վառ ապացույցը Երեւանի հանրակրթական…
Շարունակությունը... RSS feed!
Երևան, Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 1, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Մինչ իշխանությունները բանավեճ են հրահրել` արդյո՞ք Երեւանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական են, թե` ոչ, մինչ մի շարք վերլուծաբաններ իրավացիորեն զարմանում են, թե ինչու ողջ աշխարհում ՏԻՄ ընտրությունները քաղաքական են, իսկ Հայաստանում բնակչության կեսը ներառող մայրաքաղաքի ընտրությունները պետք է քաղաքական չլինեն, ուրիշ հարց է ծագում. իսկ ո՞ր հարցը Հայաստանում քաղաքական չէ։ Օրինակ` դպրոցների տնօրենների ընտրությունները քաղաքակա՞ն են, թե՞ ոչ։ Եթե քաղաքական չեն, այդ ինչպես է ստացվել, որ հանրապետության դպրոցների տնօրենների ճնշող մեծամասնությունը…
Շարունակությունը... RSS feed!
Երևան, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան
Մարտ 30, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Մայիսի 31-ին Երեւանում կայանալիք ընտրությունները բացառիկ են ոչ միայն այն պատճառով, որ մայրաքաղաքում առաջին անգամ է քաղաքապետ ընտրվելու, այլեւ այն պատճառով, որ դա լինելու է այս մասշտաբի առաջին ընտրությունը` տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Եւ ուրեմն, հարց է առաջանում, թե ինչպիսին են լինելու տնտեսական ճգնաժամի հետեւանքները հանրության, ընտրողների ընդհանուր տրամադրվածության վրա։ Կարծիք կա, թե տնտեսական դժվարությունները միայն բացասական ազդեցություն են ունենալու իշխանական եւ մերձիշխանական ուժերի համար։ Եւ սա տրամաբանական է, որովհետեւ իշխանությունը…
Շարունակությունը... RSS feed!
Երևան, Նիկոլ Փաշինյան
Մարտ 27, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Չորս հիմնական գործոն` երկուսը հօգուտ իշխանությունների եւ երկուսը` հօգուտ ընդդիմության, կանխորոշելու են Երեւանի քաղաքապետի ընտրությունների ելքը։ Առաջին երկվորյակ գործոնները վարչական ռեսուրսն ու ընտրակեղծիքներն են, իսկ երկրորդ երկվորյակ գործոնները` հանրահավաքային շարժումն ու քաղաքացիական բարձր ակտիվությունը։ Հասկանալի է, որ առաջին զույգ գործոնը գտնվում է իշխանության եւ երկրորդը` Հայ ազգային կոնգրեսի ձեռքին, եւ կողմերից յուրաքանչյուրը հենց այդ ռեսուրսների կիրառմամբ է փորձելու հասնել ցանկալի նպատակին, ավելի ճիշտ` ցանկալի արդյունքի հասնելու է այդ ռեսուրսների արդյունավետ…
Շարունակությունը... RSS feed!
Համաժողովրդական Շարժում, Նիկոլ Փաշինյան
Մարտ 26, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, խոսելով «Մարտի 1-ի» գործերի վրա ՔՕ-ում վերջերս կատարված փոփոխությունների հնարավոր ազդեցության մասին, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում մոտավորապես հետեւյալն է ասում. թե բա` մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքները քրեական գործով պարզված են, այդ հանգամանքները չեն փոխվելու օրենքի փոփոխությամբ, ու մնում է վերլուծել, թե այդ հանգամանքները ինչ գնահատականի են արժանանում այս նոր օրենքի համատեքստում։ Եթե դե յուրե նայենք` ճիշտ է ասում, որովհետեւ օրենքի փոփոխությունից քրեական գործի…
Շարունակությունը... RSS feed!
Մարտի մեկ, Նիկոլ Փաշինյան
Մարտ 25, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Վրաստանում ստեղծված ներքաղաքական դրությանը հետեւելով` համոզվում ես, որ այդօրինակ իրավիճակներում աղմուկ-աղաղակի, հույան-բույանի տակ երբեմն թաղվում ու կորչում է բուն հարցը, որը տվյալ պահին, թերեւս, պետք է լիներ քննարկումների թիվ մեկ թեման։ Իսկ հարցը հետեւյալն է. այլեւս ի՞նչ կարող է տալ Սահակաշվիլիի իշխանությունը Վրաստանին։ Եւ լավ է, որ գոնե այս իրավիճակում մենք կարող ենք խնդրին մոտենալ «չեզոքի», «օբյեկտիվի» դիրքերից, մանավանդ որ` ժամանակին շատ ողջունելի ենք համարել Սահակաշվիլիի հայտնվելը Վրաստանի իշխանության ղեկին։…
Շարունակությունը... RSS feed!
Նիկոլ Փաշինյան, Տարածաշրջան
Մարտ 24, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Հետաքրքիր է` Հայաստանի հանրությունը խորությամբ զգա՞ց, թե ինչ կատարվեց նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, որտեղ Ժորա Վարդանյանը հրապարակեց Գագիկ Ջհանգիրյանին երեք տարվա ազատազրկման դատապարտելու` Սերժ Սարգսյանի արտակարգ դատավճիռը։ Եթե դուք մտածում եք, որ սա հերթական անարդար դատավճիռն է, սխալվում եք, սա «հեղափոխական» նշանակություն ունեցող վճիռ է, մի նոր ալգորիթմ` դատելու համար Հայաստանի Հանրապետության ուզածդ քաղաքացու։ Հենց դուք, սիրելի ընթերցող, որ հիմա կարդում եք այս նյութը կարող…
Շարունակությունը... RSS feed!
Նիկոլ Փաշինյան, Քաղբանտարկյալներ
Մարտ 20, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
2008 թվականի մարտի 1-ի ոստիկանական եւ ընդհանրապես` իշխանական գործողություններին մինչեւ օրս տրված չէ իրավական գնահատական։ Նկատի ունեմ` դատաիրավական համակարգը չի տվել նման գնահատական, եւ դա հասկանալի է. խոմ չի՞ կարող ավազակապետության խամաճիկային դատաիրավական համակարգը բացահայտել ավազակապետության հանցագործությունները։ Նույնը, բնականաբար, բնականաբար` նույն պատճառներով, չի կարող անել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ մշտական հանձնաժողովը։ Չէ, «մշտական հանձնաժողով» ձեւակերպման մեջ ոչ մի վրիպում չկա. էդ հանձնաժողովը արդյունքում իսկապես դարձնելու են մշտական, որովհետեւ չնայած…
Շարունակությունը... RSS feed!
Համաժողովրդական Շարժում, Նիկոլ Փաշինյան
Մարտ 19, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Իշխանական ուժերը իրենց արեւին սկսել են հեգնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններին` դա համեմատելով որեւէ գյուղի գյուղապետի ընտրություններին մասնակցության հետ։ Այս` իբր հեգնանքի տակից իրականում երեւում են իշխանական հուսահատության երկար ականջները։ Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը որոշել էր Երեւանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել Շորբուլախի գյուղապետի ընտրությունների տրամաբանությամբ, որտեղ Ալաբաշի ընտրությունը թվում էր անխուսափելի։ Իշխանություններին հենց գյուղապետի ընտրությունների տրամաբանությունն է ձեռնտու, որովհետեւ գյուղապետի ընտրությունները որեւէ կերպ չեն կարող…
Շարունակությունը... RSS feed!
Նիկոլ Փաշինյան
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ