Ապրիլ 9, 2009: Հեղինակը` Ադմին:
Ես` Շանթ Հարությունյանս, հայտնում եմ, որ արդեն 24 օր է, ինչ գտնվում եմ Նուրաբարաշենի հոգեբուժարանում, որտեղ պահվում եմ անմարդկային պայմաններում: Ուզում եմ նշել, որ 24 օր անընդմեջ ես զրկված եմ գեթ10 րոպե զբոսնելու իրավունքից: Փաստորեն, մոտ մեկ ամիս ես ո’չ արեւի երես եմ տեսել, ո’չ մաքուր օդ շնչել: Գիշերները չեմ կարողանում քնել ցրտից: Զրկված եմ տարրական կենցաղային պայմաններից: Վստահ եմ, որ նույնիսկ թուրքերն իրենց գերիների հետ այդպես չեն վարվի, ինչպես…
Շարունակությունը... RSS feed!
Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ
Ապրիլ 9, 2009: Հեղինակը` Ադմին:
Հետընտրական զարգացումների կապակցությամբ անհիմն, միայն մարտի մեկին ունեցած հրապարակային ելույթի համար ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ս.թ. փետրվարի վերջերից սկսած Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում ենթարկվում էր հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների: Նա գտնվում էր մենախցում, բացարձակապես մեկուսացված էր արտաքին աշխարհից: ²ռանց որեւէ հիմնավորման նրան արգելվում էր տեսակցել կամ հեռախոսային խոսակցություններ ունենալ հարազատների հետ: Հետագայում`եւ հարազատների, եւ դատավարությանը հետեւող հանրության համար անսպասելի կերպով մարտի 9 –ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների…
Շարունակությունը... RSS feed!
Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ
Մարտ 14, 2009: Հեղինակը` Վահագն Ղուկասյան:
Այսպիսով, Հայաստանում դատավորներին հնարավորություն տրվեց, դատական նիստերը առանց մեղադրվողների անցկացնել... լրագրողներին դահլիճից հանեցին, հիմի իրենց ձեռքին է, երբ ուզեն միկրոֆոնի ձայնը կխլացնեն: Մինչ այդ էլ ինչքան շուն ու շանգյալ կար, հավաքին բերին լցրին դատարան, այդպիսով` դատարանից հեռացնելով քաղբանտարկյալների հարազատներին: Հիմա ոնց տեսնում ենք, դատարանից հեռացնելու հերթը քաղբանտարկյալներին են հասցրել...
Բոլորի համար էլ պարզ էր, որ նոր օրենք կոչվածը, առաջին հերթին «7»-ի գործի համար կարեցին, «7»-ի գործով էլ սկսեցին կիրառել... Առաջինը կիրառեցին…
Շարունակությունը... RSS feed!
Շանթ Հարությունյան, Վահագն Ղուկասյան, Քաղբանտարկյալներ
Մարտ 14, 2009: Հեղինակը` Ադմին:
Մեր խորին մտահոգությունն ու բողոքն ենք հայտնում Շանթ Հարությունյանի նկատմամբ իրականացվող հոգեբանական ահաբեկչության վերաբերյալ: Շանթ Հարությունյանի միակ «մեղքը» 2008 մարտի 1-ին իր հասարակական խիստ չափավոր ելույթն էր: Երկրորդ և ծանրագույն «մեղքը» այն է, որ նա նույնիսկ գտնվելով կալանքի կարգավիճակում համարձակվեց բարձրաձայնել Ռուսական կայսրության ճիրաններից Հայաստանի կորցրած անկախության վերականգնման հրամայականը, որով և’ առանձնացավ բախտակից մյուս քաղբանտարկյալներից և արժանացավ առանձնահատուկ պատժի` որպես իբր «հոգեկան խեղված», ինչպես երբեմնի մռայլ ժամանակներում քողարկելու…
Շարունակությունը... RSS feed!
Ազատ Հայեր, Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ
Փետրվար 28, 2009: Հեղինակը` Ադմին:
Մարդկային քաղաքակրթության մեջ գոյություն չունի ոչ քաղաքական, ո’չ տնտեսական, եւ ո’չ սոցիալական հեղափոխություն, այլ կա միայն աշխարհայացքի եւ աշխարհընկալման հեղափոխություն: Արդեն երկար տարիներ է, ինչ ես պայքարում եմ հայ ժողովրդի գիտակցության մեջ աշխարհայացքի ու աշխարհընկալման հեղափոխություն իրականացնելու համար: Իմ քարոզած հեղափոխությունը հիմնված է Ազատության, Հավասարության եւ Եղբայրության արժեքների վրա: Հայաստանում ներկայումս իշխող քաղաքական էլիտան ուղղակի սարսափով է սպասում այն օրվան, երբ երկրում կհաստատվի նշված արժեհամակարգի վրա հիմնված արդար հասարակարգ: Մի…
Շարունակությունը... RSS feed!
Համաժողովրդական Շարժում, Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ