Մարտ 22, 2009: Հեղինակը` Ադմին:
Սույն տարվա մարտի 21-ին Պայքար էլեկտրոնային թերթը պատիվ ունի Գալուստ Սահակյանին շնորհելու Նաֆթալին ԳալՍտրուկ Քիսաչի մականունը: Սույն տիտղոսը, ընդունված կարգի համաձայն, պատվոգրի տեսքով կուղարկվի հասցեատիրոջը:
Արձագանքելով վերոհիշյալի վերջերս հայտնած այն հիասթափությանը, թե մինչ օրս իրեն պատիվ չի վիճակվել ձեռք բերել մականուն, Պայքարը, առանց ավելորդ ձգձգումների, մարտի 11-ին նախաձեռնեց մականվան առաջարկների հավաքագրում: Հիացմունք ապրեցինք, տեսնելով ընթերցողների պատրաստակամության և հնարամտության աստիճանը. առաջադրվեց միանգամայն խոսուն և դիպուկ 100-ից ավել անուն: Օգտվելով առիթից, մեր և…
Շարունակությունը... RSS feed!
Մականուն
Մարտ 20, 2009: Հեղինակը` Ադմին:
«Ես ափսոսում եմ, որ մականուն չունեմ»,- այսօր /20.03.09/ Աժ խումբ-խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անկեղծորեն խոստովանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա կարծիքով համաշխարհային պատմության բոլոր հայտնի ներկայացուցիչներն էլ մականուններ են ունեցել: «Այնպես որ, ով հանրության մեջ հայտնի է դառնում, փորձում են մի բան գտնել»,- ասաց Գալուստ Սահակյանը' փորձելով պաշտպանել ՀՀԿ-ի Երեւանի քաղաքապետի թեկնածուին' Գագիկ Բեգլարյանին:
Մենք բոլորս կասենք Ո'Չ նա արդեն ունի մականուն: Պատվոգիր-Սերտիֆիկատը պատրաստման փուլում է:
Նյութը՝ http://a1plus.am/am/politics/2009/03/20/galust-sahakyan…
Շարունակությունը... RSS feed!
Մականուն
Մարտ 14, 2009: Հեղինակը` Կատալիստ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ- Քվեարկելու համատ խնդրում ենք օգտագործել Payqar.net հասցեն: Payqar.org հասցեով քվեարկությունը չի աշխատում:
«Պայքար»-ի ընթերցողները երեք օրվա ընթացքում
առաջարկեցին մոտ հարյուր մականուն Գալուստ Սահակյանի համար: Դժվարին ընտրության արդյունքում «Պայքար»-ը ընտրեց առաջարկներից տասը, որոնք այժմ դրված են քվերակության կայքի աջ կողմում:
Մասնակիցները քվեարկությանը կարող են մասնակցել միայն մեկ անգամ, բայց կատարել առավելագույնը երեք ընտրություն:
Քվերակությունը կշարունակվի մինչև քվերակողների ընդհանուր թիվը հասնի հինգ հարյուրի: Դրանից հետո երեք առավելագույն ձայն հավաքած մականունները…
Շարունակությունը... RSS feed!
Կատալիզատոր, Մականուն
Մարտ 11, 2009: Հեղինակը` Կատալիստ:
Այսօր «Հայելի» ակումբում երբ խոսքը գնացել է Չոռնի Գագոյի մասին, Գալուստ Սահակյանը տխրել էր, որ ինքը մականուն չունի: Նա ասել է «Գալուստ եղել եմ, Գալուստ էլ մնացել»: Եկեք երջանկացնենք նրան մեր մականվան տարբերակներով: Տարբերակները գրեք որպես «կարծիք» որոշ պարզաբանումով:
Պայքարի կողմից ընտրված ամենալավ տաս տարբերակները հետագայում կդրվեն քվեարկության և առաջին եռյակը կհրամցվի Գալուստ Սահակյանին հետագա ընտրության համար:
Մականունը պետք է բնութագրի նրա կերպարը: Հայհոյանք մականուններ չեն ընդունվում:
Նկարը hhk.am-ից: Ըստ երևույթի Գալուստ…
Շարունակությունը... RSS feed!
Մականուն
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ