Հունիս 9, 2009: Հեղինակը` Ադմին:
Մայիսի 31-ին, ինչպես նաև նախընտրական ժամանակաշրջանում, Հայաստանում կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություններ:
Հայաստանաբնակ մեր հայրենակիցների պես, սփյուռքահայութնունը նույնպես հույսով էր, որ գոնե Երեւանի ավագանու օրինական եւ առանց կեղծիքի ընտրությունների ապահովումը, կմեղմացներ քաղաքական լարվածությունը եւ կստեղծեր հասարակական համերաշխության համար նպաստավոր մթնոլորտ: Ցավոք սրտի կատարվեց ճիշտ հակառակը, եւ ավելի ուժեղացավ քաղաքական ու հասարակական լարվաղությունը եւ անհանդուրժողականությունը:
Ընտրական զեղծարարությունը հասավ իր գագաթնակետին, իշխանությունները ամենայն անպատասխանատվությամբ՝ մտածելով միայն իրենց նեղ շահերի մասին, ամենամեծ դերն…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Ընտրություններ, Հայ Ագային Մշակութային Կենտրոն
Հունիս 2, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ,
Այն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին: Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար: Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու: Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում:
Սակայն, մինչեւ գնահականներ տալը, ուզում եմ սրտանց…
Շարունակությունը... RSS feed!
Երևան, Ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
Հունիս 1, 2009: Հեղինակը` Ադմին:

Մայիսի 31-ի վաղ առավոտից, ինչպես եւ սպասելի էր, կրկին սկսեց աշխատել ապօրինի վարչախմբի ընտրակեղծիքների դժոխային մեքենան։
Վաղ առավոտից հազարավոր ավտոբուսներով ու տաքսիներով մարդկանց տեղափոխում էին ընտրատեղամասեր։ Հարյուրավոր ավտոբուսներով մարդիկ են տեղափոխվել հանրապետության այլ քաղաքներից ու բնակավայրերից, որոնք ապօրինաբար մասնակցել են քվեարկությանը։
Քվեարկողներ են բերվել նաեւ հարեւան Վրաստանի Ախալքալակի շրջանից։
Տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում։
Տեղամասերի մոտ տեղակայված քրեական տարրը խոչընդոտել է…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Ընտրություններ, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
Մայիս 31, 2009: Հեղինակը` Ադմին:
«ՀԻՄԱ»-ն մայիս 31-ի Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը կլուսաբանի շտաբից twitter-ի միջոցով: Հետևեք լրահոսին այս կայքի աջ կողմի սունյակում կամ այցելեք
http://twitter.com/himaarmenia
Պայքա՛ր, պայքա՛ր մինջև վերջ…
RSS feed!
Երևան, Ընտրություններ, Համաժողովրդական Շարժում, Հիմա
Մայիս 30, 2009: Հեղինակը` Ադմին:
Այսօր Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Երեւանի բնակիչներն ընդամենը մեկ օր ունեն` վերջնականապես կողմնորոշվելու համար, թե ում տան իրենց ձայնը մայիսի 31-ին: Ու քանի որ Սերժ Սարգսյանը երեկ արդեն շատ ուղիղ ասաց, թե ում է ինքը ցանկանում տեսնել Երեւանի ավագանիում, ուստի, եւս մեկ անգամ ամփոփ կերպով ներկայացնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ ուժերի քաղաքապետի թեկնածուները:
ՀՀԿ` Գագիկ Բեգլարյան
Եւ այսպես, Սերժ Սարգսյանի թեկնածուն, ինչպես հայտնի է, Երեւանի գործող…
Շարունակությունը... RSS feed!
Երևան, Ընտրություններ
Մայիս 25, 2009: Հեղինակը` Ադմին:
ԱԶԱՏ ԵՒ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆ Է:
Մարդու ամենաառաջնային իրավունքը ընտրությունն է: Ընտրությունները պետք է կատարվեն ազատ եւ առողջ մթնոլորտում: Ոչ բարենպաստ մթնոլորտում տեղի ունեցած ընտրությունները չեն ծառայում իրենց բուն նպատակին, խախտում են հասարակական եւ քաղաքական հավասարակշռությունն ու կործանում են երկիրը: Ընտրական իրավունքի ոտնահարման, խախտման եւ խոչնդոտման դեպքում, ոչ թե խախտվում կամ ոտնահարվում է միայն քաղաքացու իրավունքն, այլեւ ստեղծում է հասարակության մեջ ոչ…
Շարունակությունը... RSS feed!
Երևան, Ընտրություններ
Մայիս 17, 2009: Հեղինակը` Գայանե Մարտիրոսեան:
Նվիրում եմ Շանթ Հարությունյանին և իր վաստակած Ազատությանը
“Սպանեք իրար, որ մաքրվեք” հնադարյան պատվիրանը ժողովրդին խելքի բերելու ճանապարհի առաջին փորձությունն էր: Հազարամյակներ անց պարտադի՞ր է անցնել նույն ճանապարհով: Վստահ եմ, որ հնարավոր է ապրել ինչպես բոլորը, ընտրել լավի եւ լավագույնի միջեւ, միևնույն ժամանակ ներդում անել եւ պաշտպանել ներդրումը:
Քաղաքացուն արժանի իշխանությունը ձեւավորվում է մարդու կամքով, մարդու ընտրությամբ: "Մեր դեմ խաղ չկա” ավազակաբարո կարգախոսը դուրս է օրենքներից եւ կանոններից…
Շարունակությունը... RSS feed!
Գայանե Մարտիրոսեան, Երևան, Ընտրություններ
Մայիս 14, 2009: Հեղինակը` Մագդալենա Սարքսյան:
Նորից ընտրություն և նորից կեղծում: Կաշառք, անձնագրային տվյալների հավաքագրում, սպառնում և այլն: Այս երեք միջնադարյան բռնապետական մեթոդները դեռ շարունակվում են Հայաստանում, որպես կանոն, աշխատել: Ինչ զեկույց ուզում է ԵԽԽՎ թող հրապարակի, ինչ գնահատական ուզում է թող տա, մեկ է, դրանք ոչ մի նշանակություն չունեն իշխանավորների ո՛չ անձնական և ո՛չ էլ բարոյական պահվածքի համար:
Բայց ժողովուրդը կարող է շատ բան փոխել: Միայն ու միայն ժողովուրդը կարող է…
Շարունակությունը... RSS feed!
Երևան, Ընտրություններ, Մագդալենա Սարքսյան
Մայիս 12, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Մայիս 11, 2009: Հեղինակը` Ադմին:

Ընտրարշավի առաջին շաբաթում, վարչախմբի ձեռնարկած խոչընդոտները անզոր եղան կանխելու Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հանրահավաքների հզորությունը եւ բացառիկ հասարակական հնչեղությունը։ Մայիսի 13-ին Ավան համայնքում կայանալիք հերթական հանրահավաքի նույնպիսի ընթացքը կանխելու համար, որոշել են դիմել հուսահատ քայլի։ Իրազեկված հանրահավաքի մասին տեղեկատվական եւ նախընտրական քարոզչական նյութեր տարածող Հայ Ազգային Կոնգրեսի կողմնակից կանանց վրա մայիսի 10-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում հենց թաղապետարանի…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Երևան, Ընտրություններ, ՀԱԿ
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ