Հոդվածաշար «Քաղբանտարկյալներ»

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Հունվար 28, 2010: Հեղինակը` Ադմին:
haklogoՀայ Ազգային Կոնգրեսը խորապես ցավակցում է քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին՝ Ֆրանսիայում բնակվող իր հոր՝ Գեւորգ Հացպանյանի մահվան առիթով: Վարչախմբի պարագլուխները, առաջնորդվելով իրենց հատուկ ճղճիմ քինախնդրությամբ ու մանրությամբ, ժամանակաին մերժեցին Սարգիս Հացպանյանի իր ծնողին մի վերջին հրաժեշտը տալու խնդրանքը: Վերջին մեկ-մեկուկես տարում քաղբանտարկյալների մերձավոր հարազատների ավելի քան մեկ տասնյակ մահվան պատճառը ոչ միայն առողջական հանգամանքներն են եղել, այլ առաջին հերթին այն… Շարունակությունը...

RSS feed!

ՀԱԿ, Սարգիս Հացպանյան, Քաղբանտարկյալներ

Երթ

Հունվար 22, 2010: Հեղինակը` Ադմին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 19, 2010: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Երեւանի Կենտրոն  եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2010 թվականի հունվարի 19-ին իմ դեմ հարուցված քրեական գործով մի այնպիսի դատավճիռ կայացրեց, որն արտառոց է նույնիսկ Հայաստանի Հանրապետության կոռումպացված եւ խամաճիկային դատական համակարգի համար: Մասնավորապես`
  • մեղադրող կողմը  դատարանին միջնորդել էր ՀՀ Քրեական

RSS feed!

Նիկոլ Փաշինյան, Քաղբանտարկյալներ

Ձերբակալել են Տիգրան Առաքելյանին

Հուլիս 5, 2009: Հեղինակը` Ադմին:
Քիչ առաջ ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը հուլիսի 02-ի հանրահավաքի իրազեկման ժամանակ մի խումբ խուժանի կողմից հարձակման ընթացքում տուժած այն երեք երիտասարդներից է: Ինչպես և կանխատեսել էինք, այդ բանդան կազմված էր ոստիկաններից և նրանք հիմա հանդես են գալիս տուժողի դերում: Սահմանադրության ընդունման օրվա կապակցությամբ, ճիշտ ասած, այս ռեժիմից մենք այլ բան չէինք էլ սպասում: Հայաստանում կրկին ավելանում է քաղբանտարկյալների թիվը: Ռեժիմն այլ կերպ… Շարունակությունը...

RSS feed!

Համաժողովրդական Շարժում, Քաղբանտարկյալներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿՈՉՎԱԾ ՎԿԱՅԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Մայիս 20, 2009: Հեղինակը` Ադմին:
haklogoՀայ Ազգային Կոնգրեսը արդեն մի քանի անգամ հայտարարություններ է տարածել քաղբանտարկյալների գործով վկաների վրա իշխանությունների կողմից բազմապիսի ճնշումների գործադրման, ընդհուպ սպառնալիքների ու ահաբեկչության մասին։ Նրանցից պահանջում են դատարանում չհրաժարվել նախաքննության ընթացքում իրենցից բռնությամբ կորզված կեղծ ցուցմունքներից։ Այսօր, մայիսի 20-ին Մյասնիկ Մալխասյանի դատավարության ժամանակ հենց դատարանի շենքից տեղի է ունեցել վկայի ավազակային առեւանգում։ Դատկոչված վկա Գագիկ Ավդալյանին վկաների սենյակում… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Ոստիկանական պետություն, Քաղբանտարկյալներ

ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ (Լեւոն Տեր Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 1 ի հանրահավաքում)

Մայիս 1, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ, Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։ Մարտի 1 ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը. 1. Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում. 2. Յոթ քաղբանտարկյալների գործի տապալում. 3. Հայ–թուրքական երկխոսության խորացում. 4. Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։ Ստորեւ ես կփորձեմ, որքան հնարավոր է սեղմ կերպով, մեկնաբանել… Շարունակությունը...

RSS feed!

Ելույթներ, Երևան, Ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում, Մարտի մեկ, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղբանտարկյալներ

ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 9, 2009: Հեղինակը` Ադմին:
Ես` Շանթ Հարությունյանս, հայտնում եմ, որ արդեն 24 օր է, ինչ գտնվում եմ Նուրաբարաշենի հոգեբուժարանում, որտեղ պահվում եմ անմարդկային պայմաններում: Ուզում եմ նշել, որ 24 օր անընդմեջ ես զրկված եմ գեթ10 րոպե զբոսնելու իրավունքից: Փաստորեն, մոտ մեկ ամիս ես ո’չ արեւի երես եմ տեսել, ո’չ մաքուր օդ շնչել: Գիշերները չեմ կարողանում քնել ցրտից: Զրկված եմ տարրական կենցաղային պայմաններից: Վստահ եմ, որ նույնիսկ թուրքերն իրենց գերիների հետ այդպես չեն վարվի, ինչպես… Շարունակությունը...

RSS feed!

Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ

Հայտարարություն Շանթ Հարությունյանի մասին

Ապրիլ 9, 2009: Հեղինակը` Ադմին:
Հետընտրական զարգացումների կապակցությամբ անհիմն, միայն մարտի մեկին ունեցած հրապարակային ելույթի համար ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ս.թ. փետրվարի վերջերից սկսած Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում ենթարկվում էր հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների: Նա գտնվում էր մենախցում, բացարձակապես մեկուսացված էր արտաքին աշխարհից: ²ռանց որեւէ հիմնավորման նրան արգելվում էր տեսակցել կամ հեռախոսային խոսակցություններ ունենալ հարազատների հետ: Հետագայում`եւ հարազատների, եւ դատավարությանը հետեւող հանրության համար անսպասելի կերպով մարտի 9 –ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների… Շարունակությունը...

RSS feed!

Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ

ԷԼԻ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ

Մարտ 24, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Հետաքրքիր է` Հայաստանի հանրությունը խորությամբ զգա՞ց, թե ինչ կատարվեց նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, որտեղ Ժորա Վարդանյանը հրապարակեց Գագիկ Ջհանգիրյանին երեք տարվա ազատազրկման դատապարտելու` Սերժ Սարգսյանի արտակարգ դատավճիռը։ Եթե դուք մտածում եք, որ սա հերթական անարդար դատավճիռն է, սխալվում եք, սա «հեղափոխական» նշանակություն ունեցող վճիռ է, մի նոր ալգորիթմ` դատելու համար Հայաստանի Հանրապետության ուզածդ քաղաքացու։ Հենց դուք, սիրելի ընթերցող, որ հիմա կարդում եք այս նյութը կարող… Շարունակությունը...

RSS feed!

Նիկոլ Փաշինյան, Քաղբանտարկյալներ

ԿԱՆԳՆԵՑՐՈՒ` ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ

Մարտ 18, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Այն, ինչ տեղի է ունենում «Յոթի գործով» դատավարության ընթացքում, թերեւս հասկանալի չէ նրանց, ովքեր խորությամբ չեն ճանաչում հայաստանյան իրողությունները կամ չեն մարսել գործող ավազակապետական համակարգի նրբությունները։ Իսկ այդ նրբությունները ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչ նպատակ է հետապնդում դատական այս պրոցեսը, եւ ինչպես է աշխատում արդի դատական համակարգը։ Սույն դատավարության նպատակը ոչ թե տեղի ունեցած իրողությունները պարզելն ու մեղավորներին հայտնաբերելն է, այլ պրոցեսը հնարավորինս անաղմուկ վերջին հասցնելը, նպատակը այն պահին… Շարունակությունը...

RSS feed!

Նիկոլ Փաշինյան, Քաղբանտարկյալներ