Մարտ 14, 2009: Հեղինակը` Վահագն Ղուկասյան:
Այսպիսով, Հայաստանում դատավորներին հնարավորություն տրվեց, դատական նիստերը առանց մեղադրվողների անցկացնել... լրագրողներին դահլիճից հանեցին, հիմի իրենց ձեռքին է, երբ ուզեն միկրոֆոնի ձայնը կխլացնեն: Մինչ այդ էլ ինչքան շուն ու շանգյալ կար, հավաքին բերին լցրին դատարան, այդպիսով` դատարանից հեռացնելով քաղբանտարկյալների հարազատներին: Հիմա ոնց տեսնում ենք, դատարանից հեռացնելու հերթը քաղբանտարկյալներին են հասցրել...
Բոլորի համար էլ պարզ էր, որ նոր օրենք կոչվածը, առաջին հերթին «7»-ի գործի համար կարեցին, «7»-ի գործով էլ սկսեցին կիրառել... Առաջինը կիրառեցին…
Շարունակությունը... RSS feed!
Շանթ Հարությունյան, Վահագն Ղուկասյան, Քաղբանտարկյալներ
Մարտ 14, 2009: Հեղինակը` Ադմին:
Մեր խորին մտահոգությունն ու բողոքն ենք հայտնում Շանթ Հարությունյանի նկատմամբ իրականացվող հոգեբանական ահաբեկչության վերաբերյալ: Շանթ Հարությունյանի միակ «մեղքը» 2008 մարտի 1-ին իր հասարակական խիստ չափավոր ելույթն էր: Երկրորդ և ծանրագույն «մեղքը» այն է, որ նա նույնիսկ գտնվելով կալանքի կարգավիճակում համարձակվեց բարձրաձայնել Ռուսական կայսրության ճիրաններից Հայաստանի կորցրած անկախության վերականգնման հրամայականը, որով և’ առանձնացավ բախտակից մյուս քաղբանտարկյալներից և արժանացավ առանձնահատուկ պատժի` որպես իբր «հոգեկան խեղված», ինչպես երբեմնի մռայլ ժամանակներում քողարկելու…
Շարունակությունը... RSS feed!
Ազատ Հայեր, Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ
Մարտ 13, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Սերժ Սարգսյանը եվրոպացի չինովնիկներին հավաստիացրել է, թե երկրում անկախ դատական համակարգի ստեղծումը ինքը պատկերացնում է բարեփոխումների ճանապարհով, այսինքն` նա պետք է փուլ առ փուլ վերացնի այն արգելքները, որ կանգնած են անկախ դատական համակարգի ճանապարհին։ «Յոթի գործով» դատավարությունից մենք, թերեւս, գլխի ենք ընկնում, թե ըստ իշխանական մտքերի ընթացքի, ինչն է խանգարում արդարադատության իրականացմանը։ Սկզբում, ինչպես տեսանք, արդարադատության իրականացմանը խանգարում էր հանրությունը, որի ներկայացուցիչները դատական նիստերի դահլիճում հետեւում էին դատական գործընթացին։ Իշխանությունը…
Շարունակությունը... RSS feed!
Նիկոլ Փաշինյան, Քաղբանտարկյալներ
Մարտ 13, 2009: Հեղինակը` Ադմին:

Մարտի 13-ին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի հերթական դատական նիստի ավարտին, այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ իր ճառը տարբերվելու է պաշտպանների խոսքից և լինելու ինքնատիպ, նրան ապօրինաբար, խախտելով վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ոստիկանության կողմից ըստ էության առևանգվել և «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի փոխարեն տարվել է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։ Հայ ազգային կոնգրեսը չի բացառում, որ Ջհանգիրյանի հայտարարությանը հետևած…
Շարունակությունը... RSS feed!
ՀԱԿ, Քաղբանտարկյալներ
Մարտ 13, 2009: Հեղինակը` Ադմին:

Կալանավայրում կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի առողջական վիճակը։ Արդեն երրորդ օրն է, նա ունի բարձր ջերմություն եւ արյան բարձր ճնշում, ինչը մարտի 11-ին դատարան կանչված շտապ օգնության բժիշկները որակել են որպես «հիպերտոնիկ կրիզ»։ Ընդ որում՝ այս վիճակում նրան ստիպել են հաջորդ օրերին մասնակցել դատական նիստերին։ Գ. Ոսկերչյանը 3 տարի առաջ արդեն մի անգամ թոքի ինֆարկտ է տարել։…
Շարունակությունը... RSS feed!
ՀԱԿ, Քաղբանտարկյալներ
Փետրվար 28, 2009: Հեղինակը` Ադմին:
Մարդկային քաղաքակրթության մեջ գոյություն չունի ոչ քաղաքական, ո’չ տնտեսական, եւ ո’չ սոցիալական հեղափոխություն, այլ կա միայն աշխարհայացքի եւ աշխարհընկալման հեղափոխություն: Արդեն երկար տարիներ է, ինչ ես պայքարում եմ հայ ժողովրդի գիտակցության մեջ աշխարհայացքի ու աշխարհընկալման հեղափոխություն իրականացնելու համար: Իմ քարոզած հեղափոխությունը հիմնված է Ազատության, Հավասարության եւ Եղբայրության արժեքների վրա: Հայաստանում ներկայումս իշխող քաղաքական էլիտան ուղղակի սարսափով է սպասում այն օրվան, երբ երկրում կհաստատվի նշված արժեհամակարգի վրա հիմնված արդար հասարակարգ: Մի…
Շարունակությունը... RSS feed!
Համաժողովրդական Շարժում, Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ
Փետրվար 13, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Յոթ քաղբանտարկյալների վերաբերմունքը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում վերջերս իրականացված օրենսդրական աճպարարություններին ճշգրիտ է։ Իշխանությունը սողանցք ստեղծեց, որպեսզի դատական նիստերի մեկնարկին քաղբանտարկյալների ոտքի չկանգնելը դիտարկվի որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ ուրեմն` քաղբանտարկյալներին դատարանի դահլիճից հեռացնելու եւ դատն առանց նրանց անելու հնարավորություն տա։ Այս դիրքորոշումը ի սկզբանե հիմնված էր այն փաստարկի վրա, թե օրենքում գրված է, որ դատավորի` դահլիճ մուտք գործելու ժամանակ դատավարության կողմերը պետք է ոտքի կանգնեն։ Եւ ուրեմն`…
Շարունակությունը... RSS feed!
Նիկոլ Փաշինյան, Քաղբանտարկյալներ
Փետրվար 8, 2009: Հեղինակը` Մագդալենա Սարքսյան:
Նախագահական ընտրություններից անցել է մոտավորապես 11 ամիս, իսկ Սերժիկ Սարգսյանի կողմից նախագահական աթոռը ապօրինի զբաղեցնելուց՝ անցել է մոտավորապես 9 ամիս: Այս 9 ամսվա ընթացքում քաղբանտարկյալների թիվը ոչ թե նվազել, այլ ավելացել է: Վերջին՝ 60-րդ քաղբանտարկյալը Սերժիկի 9 ամսվա ընթացքում կատարած ներքին քաղաքականության եւ նրա բարեփոխումների գլուխգործոցն էր: 60-րդ քաղբանտարկյալը իշխանությունների պատասխանն էր ԵԽԽՎ-ին:
Ես արդեն իմ նախքին հոդվածում՝ «միայն հասարակարգն է մարդուն փոխում՝ կարգի բերում»…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Մագդալենա Սարքսյան, Քաղբանտարկյալներ
Հունվար 26, 2009: Հեղինակը` Ադմին:
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դիմում է ԵԽԽ վեհաժողովին` կոչ անելով իր հունվարյան լիագումար նիստի ընթացքում զրկել ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը ձայնի իրավունքից:
Պատճառն այն է, որ Հայաստանում չկա Հայաստանի ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ընտրված խորհրդարան եւ այդ պատվիրակությունը չի ներկայացնում մեր ժողովրդի շահերը: Հայոց խորհրդարանն այսօր ընդամենը սեփական ժողովրդի վրա կրակող, բանտերը քաղաքական հակառակորդներով լցրած, ՀՀ գործադիր իշխանության կցորդն ու շահերի արտահայտիչն է:
Սեփական ապօրինի…
Շարունակությունը... RSS feed!
Քաղբանտարկյալներ
Հունվար 19, 2009: Հեղինակը` Ադմին:
Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են ոստիականության հետ բախումներին, և բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել, հալածվել, հետապնդվել, խոշտանգվել կամ ծեծվել են, առավել ևս առընչվել են վարչական տուգանքների, կամ կալաքի տակ է դրվել սեփական գույքի ազատ տնօրինումը` ակտիվորեն սկսել դատական պրոցեսներ. նախ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական ընթացքով, հետո Եվրոդատարանի: Մենք պետք չէ արդարանանք, այլ մենք պետք է մեղադրենք: Բավական է արդարանանք մեր…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Քաղբանտարկյալներ
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ