ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ (Հոկտեմբեր 27-ի առեղծվածը) Մաս Ա
Այս մասին շատ է գրվել ու խոսվել, և թվում է թե այլևս ամեն ինչ բացահայտ է` գոնե բանիմաց շատերի համար, թեև մնում են բավականին մութ ծալքեր: Սույն քննախուզությունը չի հավակնում լիովին լուսաբանել դրանք ու հետաքննչական մանրամասնությունները, այլ միայն հիմնվելով քիչ թե շատ հաստատված տվյալների վրա, դիտարկել պատմական միջադեպը առավել ընդգրկուն իրադարձությունների ու իրավիճակների համայնապատկերում, դրանց զուգորդումներով և էաբանական պրիզմայով` ինչպես նաև անձնական փաստագրումներով: Առավել ևս, որ դրանց հեղինակը եղել է դեպքերի ժամանակակիցը, ճանաչել անձերից ոմանց ու թերևս մասամբ դարձել այդ ոճրագործության անուղղակի զոհը, ինչն էլ դրդեց սույն հետաքննությունը և գուցե մասամբ կպարզվի դրա հրապարակմամբ (1): Սակայն կա շատ ավելին:
Ըստ մեզ և շատ այլոց, հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը ոչ միայն եղավ պատմականորեն շրջադարձային մի հանգույց, նշանավորվեց նորածին անկախության կորստով, հետագա տասնամյակում դարձավ կործանիչ իրադարձությունների, անբացատրելի թվացյալ խառնաշփոթության ու համատարած ջղաձգությունների դրդապատճառը` այլևս ճակատագրորեն աղճատեց ողջ հայ իրականությունը` վարագուրելով նաև ապագան: 26.10.2007 թ. Ազատության հրապարակի իր ելույթում ՀՀ առաջին նախագահը այն համեմատեց 705 թ. արաբների կողմից ողջ հայ նախարարական ավագանու ողջակիզման, 1915 թ. մտավորականության և 1930-ական թվերի ստալինյան գլխատումների հետ: Դրանց ու պատմական այլ ողբերգությունների զուգահեռմամբ, մենք առավել հակված ենք պետական այդ ոճրագործությունը համեմատելու 374 թ. Հռոմի կողմից Պապ թագավորի դավադրական սպանության հետ, որից հետո Հռոմի և Պարսկաստանի միջև ճզմված ու հազիվ փոքր-ինչ ինքնուրույնություն ձեռք բերած Հայաստանը կորցրեց անկախությունը և վերստին տրոհվեց արևմտյան ու արևելյան հպատակության և ներքին ջլատվածության: Մնացյալը հայտնի է:
Այս առումներով 1999 հոկտեմբեր 27-ի ոճրագործության ըստ էության բացահայտումն ունի նույնքան բախտորոշ ու ազգաբանական նշանակություն` ոչ այնքան լոկ վասն արդարության թե վրեժխնդրության` որքան հավատի ու ինքնավստահության վերականգման, ինքնագիտակցության, ինքնամաքրման և բարոյահոգեբանական ապաքինման: Ուստի, մենք կվազանցենք հայտնի մանրամասները, երևակայելու համար այդ եղերական եղելության բուն էությունն ու խորհուրդը, ինչպես հայտնի թե նույն բառերի վերադասավորմամբ, և անգամ մեկ ստորակետի տեղափոխմամբ ամբողջովին կարող է փոխվել նախադասության իմաստն ու բովանդակությունը: Նույնը նաև բառը այլ նախադասության, նախադասությունը այլ մեկ պարբերության մեջ ընթերցելու պարագայում: Իսկ մնացյալը` յուրաքանչյուրը կարող է լրացնել դեպքերի ու իրավիճակի հետ առնչվող ծովածավալ նյութերով, ինչպես նաև հեղինակի հրապարակված թե դեռևս ոչ արձանագրություններով ( 2):
Ի սկզբանե կուզեինք նաև նշել, որ ոչ մեկ լրատվամիջոց չհամաձայնեց թե չհամարձակվեց հրապարակել սույն քննախուզությունը, ինչը ևս հայ արդի իրականության ախտաբանական մեկ խոսուն հանգամանք է, հավաքական կամա-ակամա մեղսակցության մեկ դրսևորումը և վերլուծության այլ մեկ թեմա: Մինչդեռ, դրա նախորդ տարբերակի սոսկ գոյությունը հեղինակին թանկ արժեցավ, որը հարկ է նույնպես ընդունել որպես ինքնին խոսուն մեղսության փաստ (այդ մասին` իր տեղում):
Այսուհանդերձ, մենք չնչին իսկ կասկած չունենք, որ առաջին անգամ ներկայացվող այս վարկածը ժամանակի ընթացքում կարմատավորվի հայոց գիտակցության մեջ: Առավել ևս, որ ոճրագործությանը հետևած տասնամյակում խնդրահարույց իրադարձություններն արդեն հաստատել են այն և դեռ կամրագրվի գալիք փորձություններում…
1. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1991 թվականին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հարկ էր սպասել պատմական “ճոճանակի” դիալեկտիկական վերադարձը պարուրային այլ մեկ աստիճանի վրա` մասնավորապես Կենտրոնում և նրան հարակից «թույլ օղակներում»: Առավել ևս, որ կադրային, նյութական թե սոսկ սոցիոհոգեբանական պաշարները ամբողջովին չէին սպառվել, մասամբ անցել էին ընդհատակ, մասամբ պատեհապաշտորեն այլակերպվել, իսկ ընչազրկված թե հիասթափված զանգվածը սպասում էր նոր վերափոխումների :
- Դրանց առաջին դրսևորման պատճառ հանդիսացան Հայաստանում 1996 թ. նախագահական տարակուսելի ընտրությունները, իրենց հայտնի հետևանքներով: Տկարացած ՀՀ նախագահը սպարապետ Վ. Սարգսյանի նախաձեռնությամբ վարչապետի պաշտոնին է հրավիրում Ռ. Քոչարյանին, իսկ ՆԳ և ԱԱ միացյալ ու կարևորագույն նախարարությունները վստահում է նրա գործընկեր Սերժ Սարգսյանին (երկուսն էլ խորհրդային երբեմնի «կադրայիններ» ) : Եվ անմիջապես սկսվում է գալիք «հեղաշրջման» և դրա առանցքային` «հոկտեմբեր-27» իրադարձության լատենտային գործընթացը (3):
- Ճիշտ նույն 1996 թ., Սանկտպետերբուրգի քաղաքապետ Ա. Սոբչակը կորցնում է վերընտրության ընտրապայքարը, իսկ նրա արդեն «գործազուրկ» տեղակալը` նախկին հետախույզ, փոխգնդապետ Վ. Պուտինը ուղղակիորեն դիմում և դառնում է Կրեմլի վարչական ղեկավար, հայտնի զեղծարար Պ.Բորոդինի տեղակալը, իսկ երկու տարի անց միանգամից նշանակվում ՌԴ ФСБ/ԱԴԾ-ի տնօրեն ( Անվտանգության Դաշնային Ծառայություններ, նախկին ԿԳԲ-ՊԱԿ )…
- Մինչ այդ, 1997 թ. աշնանը թափ է առնում Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնազրկման սքող գործընթացը, իսկ 1998 թ. փետրվարին, արցախյան հիմնահարցի առնչությամբ տեղի տալով Վազգեն Սարգսյան-Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան եռյակի ճնշմանը, նա ներկայացնում է իր հրաժարականը` նախապես այդ մասին տեղեկացնելով դաշնակից երկրներին` այդ թվում ՌԴ նախագահ Բ. Ելցինին ( վերջինս խորհուրդ չի տալիս և նույնիսկ առաջարկում է իր օգնությունը: Բայց այդ ինչպիսի՞…) : Այդպես, «ինքնաբերաբար» Ռ. Քոչարյանը նախ դառնում է ՀՀ նախագահի պաշտոնակատար, իսկ 1998 թ. մարտ 30-ի նախագահական արտահերթ ընտրություններում` արդեն լիիրավ, բնականաբար օգտագործելով իշխանական լծակները, ուժային գործընկերների զորեղ աջակցությունը, այդուհանդերձ սահմանադրական հայտնի խախտումներով և ընտրական զեղծարարություններով, ընդդեմ քաղաքական դաշտ վերադարձած Կ. Դեմիրճյանի: Թվում էր, թե հաղթական եռյակը հասել էր իր նպատակին և առջևում գոնե ներքին հակամարտություններ չկան: Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը մնացել էին իրենց ուժային նախարարություններում և փաստացի ողջ իշխանությունը հզոր եռյակի ձեռքերում էր: ՌԴ-ն խճճվել էր ներքին և արտաքին խնդրականներում, Ադրբեջանը` նույնպես, Չեչնիայի առաջին պատերազմը խաղաղվել էր հօգուտ վերջինիս, իսկ Արցախի հիմնահարցը` թեև
հրատապ, շարունակում էր մնալ միջազգային ատյանների քննարկման առարկան, մինչդեռ Հայաստանը կարծես կարող էր գոնե առժամյա բևեռվել իր տնտեսա-հասարակական հարցերի վրա:
- Բայց ահա, ներքաղաքական խնդիրների կարգավորումից ընդամենը մեկ քանի ամիսներ անց, սկսվում է խորհրդավոր և ցայսօր չբացահայտված սպանությունների միմյանց հաջորդող շարքը. 08.08.1998 թ.` ՀՀ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյան, 10.12.1998 թ.` ՀՀ ՊՆ փոխնախարար Վ. Խոռխոռունի, 09.02.1999 թ.` ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյան ( իմա` հենց Ս. Սարգսյանի տեղակալը, բայց նաև Ներքին զորքերի հրամանատարը…), 08.03.1999 թ. լրագրող Տ. Հայրապետյանը (4), այլք, և «պատահաբար» բոլորն էլ Վ. Սարգսյանի մերձակիցներից: Արտառոցն այն է, որ այդ սպանությունների մեջ անհաջող փորձ է արվում մեղադրել հենց Վ. Սարգսյանի շրջանակը: Այս ամենը զուգորդվում է նաև «վհուկերի որսով»` հատկապես սպարապետի երբեմնի մտերիմ Վ. Սիրադեղյանի: Եվ այդ` սպանված թե ինքնասպանված (երևի Ա. Մարգարյանի պե՞ս…) ՀՀ գլխ. դատախազի երբեմնի տեղակալ, ապա նրան փոխարինած Աղվան Հովսեփյանի բուռն ջանքերով, բայց նրան նշանակած Քոչարյան-Սարգսյան տանդեմի նույնքան բուռն հովանավորությամբ (խորհրդային ժամանակ նրանք հարաբերվել են Արցախում): Իսկ առավել արտառոցն այն է, որ ՆԳ և ԱԱ միանձնյա նախարարն իր ոչ պակաս կարևոր գործընկերով հանդերձ վերոնշյալ սպանությունները անկարող եղավ բացահայտել` ինչպես նաև չի բացահայտվել ևս մի քանի ամիսներ անց հոկտ.27-ի աննախադեպ ոճրագործությունը: Բայց առայժմ ամեն ինչ հերթով :
- Ըմբռնելով «արալեզների դավադրությունը» և կռահելով այժմ արդեն իր դեմ լարվող որոգայթը, Վ. Սարգսյանը հենվում է «Երկրապահ-Հանրապետական» դաշնության վրա և նախընտրելի Կ. Դեմիրճյանի ՀԺԿ կուսակցության հետ կազմում «Միասնություն» հզոր ու հեռանկարային դաշինքը: 1999 թ. գարնանը այն վստահորեն հաղթում է խորհրդարանական ընտրություններում, Կ. Դեմիրճյանը ընտրվում է արդեն մեծամասնությամբ յուրայիններից կազմված Խորհրդարանի, նախագահ, Վ. Սարգսյանը օրինաչափորեն նշանակվում վարչապետ, ի վերջո տարաբաժանում ՆԳ և ԱԱ նախարարությունները և առաջինը վստահում մերձակից Սուրեն Աբրահամյանին` թեև Ռ. Քոչարյանի համառությամբ և հասկանալի նկատառումներով ԱԱ ծառայությունների տնօրինությունը մնում է Ս. Սարգսյանին ( ըստ ոմանց, այդ Վ. Սարգսյանի հաջորդ, ճակատագրական վրիպումն էր…) : Այսուհանդերձ, փաստացի իշխանությունը հիմնականում «Միասնություն» դաշինքի ձեռքերում էր, իսկ Վ. Սարգսյանը դիտվում էր ՀՀ ապագա նախագահի ամենահավանական թեկնածուն: Նա այդպես էլ ընդունվեց 1999 թ. սեպտեմբերի վերջերին ԱՄՆ իր այցելության և փոխնախագահ Ա. Գոռի հետ սպասվածից ավելի ջերմ ընդունելության ընթացքում:
Քոչարյան-Սարգսյան տանդեմին մնում էր` բացի նախորդ իշխանափոխությամբ Հայաստանում վերականգնված և վրեժխնդրությամբ լի դաշնակցականներից ( ի միջի այլոց արդեն «թունդ» ռուսամետ…), քաղաքական կուռ հենարան, այլ շարունակելիություն և կողմնորոշում որոնել…,
- Մինչ այդ, Կրեմլի շուրջ պայթում է կոռուպցիայի համաշխարհային աղմուկը` մասնավորապես կապված շվեյց. Mabetex ընկերության հետ: ՌԴ գլխ. դատախազ Յ. Սկուրատովը փորձում է բացահայտել գործը, ինչն էլ նրան արժեցավ հեռուստատեսային «սեռական շանտաժն» ու պաշտոնանկությունը: Դրա մեջ իր որոշակի դերն ունեցավ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար և ФСБ/ԱԴԾ-ի տնօրեն Վ.Պուտինը` արժանանալով կրեմլյան «ընտանիքի» առավել վստահությանը, իսկ 09.08.1999 թ.` միանգամից ՌԴ վարչապետի պաշտոնավարությանը (5):
Այդ արդեն ուղիղ ճանապարհ էր բացում դեպի նախագահական բազկաթոռ, ինչն անմիջապես կռահեցին ներքին և արտաքին հեռատեսները…
Եվ հիրավի նրանց ակնկալիքները սպասեցնել չտվին: Պուտինն ու թիմակիցները անմիջապես սկսում են նախապատրաստվել նախ Պետդումայի մոտակա և գալիք 2000 թ. նախագահական ընտրություններին` միաժամանակ ամրագրելով Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային հնարավոր տարածքներում, և բաց չթողնելով կամ ստեղծելով նպաստավոր ցանկացած առիթ :
- Առաջին այդ հնարավորությունը նախ ընձեռեց Շ. Բասաևը` 05.08.1999 թ. Դաղստանում իրռազմական գործողությամբ, որին ՌԴ-ն պատասխանեց ջախջախիչ հարվածով (6): Երկրորդ առիթը ստեղծվեց 09.9.1999 թ. մերձմոսկովյան բնակշենքերի տարակուսելի ահաբեկչությամբ (7) , որն էլ պատճառ ծառայեց չեչենական երկրորդ պատերազմի սանձազերծմանը, իբր ընդդեմ միջազգային ահաբեկչության: 12.09.1999 թ. այդ ծրագիրը Վ. Պուտինը ներկայացնում է Մոսկվա ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բ. Քլինթոնին, հավանաբար և նաև ՀՀ նախագահին` նույն սեպտեմբերին երևանյան իր կարճատև այցելության ընթացքում (թերևս վասն թիկունքի ապահովման, բայց դժվար թե նրան չմտահոգեր Հայաստանի ներքաղաքական նոր և ՌԴ-ին ոչ այդքան նպաստավոր իրավիճակը, ինչպես նաև ղարաբաղյան հարցը աշխարհաքաղաքական ենթատեքստում) :
Եվ 1999 թ. չարաբաստիկ հոկտեմբերի 1-ին Չեչնիայի դեմ Ռուսաստանն անցնում է ռազմական լայնածավալ գործողությունների, ապա Վ. Պուտինը հիմնում է հայոց նույն «Միասնություն» անվամբ արհեստական կուսակցությունը: Այն դեկտեմբերին հաղթում է Պետդումայի ընտրություններում, իսկ Ամանորի հենց գիշերը` ի զարմանս բոլորի, Բ. Ելցինը հայտարարում է իր հրաժարականը և Վ. Պուտինի փոխանորդությունը: 26.03.2000 թ. նախագահական արագացված ընտրություններում այն փառավորապես դառնում է լիիրավ (7) …
- Մեկ փոքրիկ, ուշացած` բայց թերևս շատ կարևոր հավելում: 09.02.2008 թ., տասնամյա լռությունից հետո մեծ քաղաքականություն վերադարձած Լ. Տեր-Պետրոսյանը, նախագահական ընտրարշավի առնչությամբ Ազատության հրապարակում արեց ցնցող մի հայտարարություն, հրապարակելով նույն 1999 թ. աշնանը բուռն քննարկվող ղարաբաղյան հարցում «Մեղրիի տարբերակը»: Ըստ այդմ, նախատեսվում էր տարածքների փոխանակում. Արցախի դիմաց` Մեղրիի շրջանը, Լաչինի դիմաց` փոքրիկ մի անցում դեպի Իրան, որի հետ Հայաստանը կորցնում էր 35 կմ ընդհանուր սահմանն ու ինչն ըստ էության նշանակում էր լրիվ մեկուսացում: Ռ. Քոչարյանի առաջարկով, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի մանրամասները մշակել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, և այն վստահաբար նախապես համաձայնեցվել էր երաշխավորող երկրների` ՌԴ-ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ նախագահի կողմից (վավերացումը կցված էր պայմանագրին): Ըստ հավաստի տեղեկության, այդ պայմանագրի հետ համաձայն չեն եղել Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը, որոնք ոճրագործության ճիշտ նախօրերին ՀՀ Անվտանգության Խորհրդի նիստում ցասումով լքել են փաստաթղթի վերջնական քննարկումը: Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի «Այդ փաստաթուղթն էլ լինելու է հոկտեմբեր 27-ի բացահայտման ամենակարևոր մոտիվներից մեկը», մինչդեռ իշխանությունները ցայսօր դրա կապը հոկտ. 27-ի ոճրագործության հետ շարունակում են բնորոշել որպես պատահական զուգադիպություն… (ԱԶԳ օրաթերթ, #026, 12/02/2008: Այդ մասին` իր տեղում) :
- Ահա, ներքին և արտաքին այս իրադարձությունների թոհուբոհում էլ այդքան «պատահական» զուգադիպությամբ Հայաստանում իրագործվում է հոկտ. 27-ի աննախադեպ ոճրագործությունը` այն էլ իբր մի քանի «ռոմանտիկ» թափթուկների ավելի քան կատարյալ «ինքնագործունեությամբ» : Վստահ պատահական չէր «Ալֆա» ջոկատի կայծակնային և սքող հայտնությունը միջադեպում (բայց այդ ո+վ էր կանչել, եթե ոչ միմիայն իրավասու ՀՀ նախագահը… ): Իսկ մինչ այդ, Վ. Սարգսյանի առաքելությունն ԱՄՆ և Վ. Պուտինի համարյա միաժամանակ սեպտեմբերյան այցը Երևան, դժվար թե ողջամտությունը որպես զուգադիպություն ընդունի (9) : Զի, այն պատահականությունը, որը հետևանք է ծնում` ինքնին պատճառ է, իսկ եթե այդուհանդերձ պատահականություն` ապա պարզապես դրա պատճառը չիմանալու պատճառով:
- Մնացյալն այստեղ արծարծելն ավելորդ է: Բոլորին է հայտնի թե ինչպես ոճրագործության հետաքննությունը մտավ փակուղի, իսկ դրա հնարավոր կազմակերպիչների մասը կարճվեց 2004 թ.` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ (այն ընդհանուր գործից
տարանջատվել էր նույն 2000 թ. ամռանը…): Միայն նշենք մեկ քանի կարևոր հանգամանքներ:
Ոճրագործությանը հետևեցին «մեղմացուցիչ» ամիսներ, մինչև 2000 թ. մայիսը, որը նույնպես «պատահականորեն» համընկավ Վ. Պուտինի նախագահական ընտրության հետ: Քոչարյան-Սարգսյան տանդեմի դիրքերն ամրապնդվեցին, և նրանք ձեռբազատվեցին ձևականորեն
վարչապետ նշանակված Վ. Սարգսյանի եղբայր Արամ Զ. Սարգսյանից ու Պաշտպանության վազգենական նախարար Վ. Հարությունյանից ( 10) : Մնում էր թունդ ընդդիմության ամենաըմբոստ ներկայացուցիչ ու ոճրագործության պահանջատեր Անդրանիկ Մարգարյանը (11) ` իր Երկրապահ- Հանրապետական զորակցությամբ: Մայիսյան հնարավոր սուր առճակատումից մեկ շաբաթ հետո նա նշանակեց վարչապետ և պաշտոնավարեց մինչև 2006 թ. իր տարօրինակ հանկարծամահը`2007 թ. խորհրդարանական և 2008 թ. սկզբին նախագահական ընտրությանների ճիշտ նախաշեմին…
Հեղաշրջումն ավարտված էր, մնում էր աստիճանաբար «ավելել» մնացյալ հետքերն ու անցանկալի անձանց (ոմանք խորհրդավոր մահացան, այլք` արտաքսվեցին, մյուսները`լռեցվեցին, շատերը` առինքնվեցին, իսկ մնացյալը սսկվեց… ), և ոչ մի կերպ բաց չթողնել իշխանության բոլոր լծակները, ինչն էլ այլևս բացեիբաց դրսևորվեց հաջորդ տարիների հարաճուն բռնատիրությամբ, աներևակայելի խարդավանքներով, ընտրությունների լկտի խեղաթյուրումներով և հանցագործ աշխարհի «բարգավաճմամբ», բարոյահոգեբանական զանգվածային անկմամբ, իսկ ամենակարևորը` ռուսական այլևս բացահայտ կողմնորոշմամբ և «Հայաստան` պարտքի դիմաց» քաղաքական գործարքով…
Այս ամենը այլևս բնավ «պատահական» չեն, ոչ էլ «ռոմանտիկ» թափթփուկների ինքնագործունեություն, այլ լրիվ ընդհակառակը` խիստ «պրոֆեսիոնալ» ներքին ու արտաքին շրջանակների և կառույցների «օպերատիվ» արկածախնդրություն:
Այսքանը և դեռ շատ ավելին հայտնի են բոլորին, անհամեմատ առավել` անմիջականորեն ոմանց, և անգամ այլազգի շատերին: Սակայն գիտենալը դեռևս… դատել չէ, որն հայերենում միաժամանակ նշանակում է թե’ դատողություն, թե’ դատաքննություն, թե’ դատավարություն և թե’ դատապարտում :
Շարունակությունը հաջորդ կիրակի:
——————–
1 Միայն այս հրապարակման ազդը արդեն անհանգստացրել է ոմանց (http://qh.do.am/publ/10-1-0-234), ավելին վստահաբար առջևում է…
2 «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉԲԱՌ կամ ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը» (Երևան-2003), «Վտարում» (անտիպ), «ԷՈՒԹՅԱՆ ոդիսականը», (անտիպ, խոսքը վերաբերում է համանուն գիտահետազոտական միաբանությանը, որի հիմնադիրն ու նախագահն է` 2002 թվականից Հայաստանից արտաքսված, սույնի հեղինակը), այստեղ արդեն հրապարակված «Հոկտեմբեր 27 և Թուրքիան» ակնարկը:
Տե’ս նաև հոկտեմբեր 27-ի առնչությամբ շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ նյութեր, հետաքննության N°62207199 քրգործից քաղվածքներ 18000 էջ արձանագրություններից, ընթացիկ հղումները թե հարակից աղբյուրները և ինտերնետային ծով ինֆորմացիաները: Ուստի, մենք այստեղ կվազանցենք հայտնի մանրամասնությունները: Առավել ևս, որ, գեղանկարը թե խճանկարը չեն ընկալվում ակնապիշ, երաժշտությունը` «չռված» ականջներով, իսկ երևույթների տակ ընկած էությունները` ակնհայտ մանրուքներով, որոնք հաճախ ուռճացվում են հենց աչքակապության միտումով :
Ինչ վերաբերում է հետաքրքրասեր թե մասնագետ հետաքննիչներին, ապա նրանք խնդիր չեն ունենա ստուգելու այստեղ առաջին անգամ ներկայացվող որոշ տեղեկությունները, ուղղելու, հարստացնելու թեվերիմաստավորելու այլերը` ինչը ի վերջո հիմնականում կլուսաբաներ ոճրագործությունը, վասն գալիք սերունդների փորձառության, ինքնագիտակցության և գոնե հոգևոր անկախության :
3 Այդ մասին հանգամանալից տես ՉԻ- «Չորրորդ Իշխանություն» թերթի N°N° 353-364 համարներում` «ՀԵՂԱՇՐՋՈՒՄ. ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ ՊԱՀԸ» խորագրի տակ, ավելին` «ՎԵՐՀԻՇԵՆՔ» խորագրով N°N° 546-695, իմա`17.03.06-27.10.2007 թթ, http://septemberi21.blogspot.com/2007/11/27.html կայքը և այլուր:
4 1997թ. աշնանից ի վեր մամուլով բազմիցս զգուշացրել է Վ. Սարգսյանի դեմ սպասվող մահափորձի վերաբերյալ, իսկ նրա հետ անձամբ հանդիպման փորձից 3 օր անց, դարձել խորհրդավոր ավտովթարի զոհ…
5 Վ.Պուտինի կտրուկ վերելքն ապահովեց կրեմլյան օլիգարխիան` մասնավորապես Բ. Բերեզովսկին, նկատի առնելով նրա մասնագիտական փորձն ու «լոյալ» ծառայությունը իրենց նկատմամբ: Այդ նախ վասն ինքնաապահովության, ապա ընդդեմ 1998-1999 թթ վարչապետ Ե. Պրիմակովի (նույնպես հին չեկիստ ու դեռ երբեմնի ԿԳԲ-ի տնօրեն) : Նրանցից շատերը դեռ չէին կռահում իրենց «գլխի գալիքը»…
Այս և նման այլ տվյալները` միջազգային ԶԼՄ-ներից: Անշուշտ, կարելի էր տարակուսել դրանց իսկության վրա, եթե միայն չլինեին գլխավոր դեմքերի կենդանի հարցազրույցները, դեպքերի տեսագրությունները, իսկ ամենակարևորը` ամենատարբեր աղբյուրներում հիմնավոր փաստերի համապատասխանությունը, ինչն էլ սույն քննախուզության արմատական սկզբունքն է :
6 Ըստ Դաղստանում ՌԴ զինուժի հրամանատար գեներալ Շամանովի կենդանի խոստովանության, ԱԴԾ-ն նախապես տեղյակ էր այդ ծրագրից, որը նախատեսված էր իրագործել սեպտ.-հոկտեմբեր ամիսներին :
Սակայն, վասն պուտինյան ընտրարշավի կտրուկ հաջողության, ԱԴԾ-ն Բասաևի շրջապատում իր գործակալների միջոցով կարողացել էր արագացնել այդ գործողությունը: Հոկտ. 27-ի հետ առերևույթ կապ չունեցող այս իրադարձություններն արծարծում ենք Վ. Պուտինի գործելակերպն ու միջոցները ուրվագծելու և զուգահեռներ ապահովելու միտումով:
7 Ըստ Յ. Սկուրատովի, արդեն հանգուցյալ Ա. Լիտվինենկոյի ու այլոց, այստեղ ևս ենթադրվում է ФСБ-ի ձեռքը: Առավել ևս, որ դրանք չբացահայտվեցին, իսկ ռուս բնակչությանը տրամադրեցին չեչենների դեմ:
8 Սույն նյութին կից, այս բոլորի վերաբերյալ, տարբեր աղբյուրների ծաղկաքաղմամբ պատրաստված է երկու տեսանյութ 36 և 52 րոպե տևողությամբ: Դրանք հագեցած են կենդանի վկայություններով և անհերքելի փաստագրություններով, որոնք անուղղակիորեն առնչվում են հայաստանյան իրադարձությունների հետ, մասամբ լուսավորում դրանք և շատ ավելի ընդգրկուն ամրագրում սույն քննախուզությունը:
9 Ըստ տարբեր աղբյուրների, Վ.Սարգսյան-Ա.Գոռ և այլ հանդիպումների ընթացքում ձեռք էին բերվել տնտեսաքաղաքական որոշ համաձայնություններ: 2005 թ. ՊՆ Ս. Սարգսյանի այցը ԱՄՆ նույնպես բորբոքեց ՌԴ իշխանությունների խիստ դժգոհությունը և նրանց համար նա այլևս դիտվեց 2008 թ. նախագահական ընտրությունների համար անցանկալի թեկնածու` տարբեր միջոցներով հենց Հայաստանում արժանանալով նախազգուշական հետապնդումների («հակակրիմինալ շարժում» ևն) …
10 Անհրաժեշտ այդ կառույցն անցավ մինչ այդ «արմենիկումով» խիստ զբաղված Ս. Սարգսյանին, իսկ ԱԱԾ վերանվանված ծառայությանը վստահվեց ` ըստ լրատվության, «հոկտեմբեր 27-ի առանցքային ֆիգուր» Կ. Պետրոսյանին: Բայց երբ 2004 թ. կարճվեց ոճրագործության «ծրագրավորողների գործով» տարանջատված մասը, նրան այդ պաշտոնում փոխարինեց գեներալ-մայոր Գորիկ Հակոբյանը` հայտնի «27-ի Գորիկ» մականվամբ : Զի այդժամ հենց նա էր համակարգում «ահաբեկչության դեմ պայքարը» , իսկ թե ինչպե՞ս` հայտնի է հենց հետևանքներից: Մինչդեռ, ավելի ուշ Ռ. Քոչարյանի անվտանգության գծով խորհրդականի պատվին արժանացավ` ըստ չար լեզուների, «երեք ծառայությունների անհաջող գործակալ» Գառնիկ Իսագուլյանը (գուցե շատ հաջո՞ղ, նախ ԿԳԲ-ի, ապա դաշնակցական, հետո…) :
11 Մինչ այդ առինքնվել էր այլ մեկ «ծանր հրետանի» և նշանակվել ՆՊ փոխնախարար` ԵԿՄ-ի ապագա նախագահ, վազգենական գեներալ Մանվել Գրիգորյանը: Գերիշխող «Միասնության» դաշտը շարունակում էր ականազերծվել անգամ գլխատվելուց հետո…









Եթե այդքան ապացույցներ կան,ինչու՞ այդ գործերը չեն ուղարկվում Հաագայի դատարան,ինչո՞ւ եք մեզ տանջում,մենք լավ գիտենք այդ բոլորը ,բայց իրավաբանորեն ոչինչ անել չենք կարող,թող հենց ՀԱԿ-ը շատ արագ զբաղվի այդ գործով,մեկ տարուց մի քիչ պակաս է,որ արվել է ստորագրահավաք սատանա-ռոբիկի Հաագայի դատարան ուղարկելը,- ի՞նչ եղավ,ի՞նչ արիք:Մեզանից ինչ է կախված,ասեք -անենք: Եթե դրանով,ուզում եք հանրահավաքի քանակը շատացնել,ապա այս կայքը քչերը գիտեն մոտավորապես մի 50000 հոգի,հետո այդ մասին ժողովուրդը լավ գիտի ,բայց դա տեղից պետք է շարժեն ,իմ կարծիքով քաղխորհուրդները,կուսակցությունները,սա ազգի արժանապատվության խնդիր է,ի՞նչ է հավի ճուտ էի՞ն,եկան մորթեցին պրծա՞ն:
Կուղարկվեն, կտեսնեք, բայց հաշվի առեք, որ այդ ամենը միայն վերջերս է բացահայտվել: Տաս տարի միայն գիտեինք, թե հոկտեմբերի 27-ը ովքեր էին կազմակերպել, իսկ մանրամասները, պարզվում է, ավելի կարևոր են, քան իրագործողների և պատվիրատուների անձերը, քանի որ դրանց միջոցով հնարավոր է օրինական ձևով հասնել որոնց անձանց ցմահ դատապարտման:Եվ կգա այդ ժամանակը:
1999 թ Հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը տրամաբանակ վերջակետն էր 1998 թ պետական հեղաշրջման և այն չի կարելի որակել որպես պետական հեղաշրջում, դա ուղակի եռապետների (Վ.Սարգսյան, Ռ. Քոչարյան և Ս. Սարգսյան) միջև լիակատար իշխանության հասնելու համար “կենաց ու մահու պայքար” էր, որի արդյունքում եղան նաև բազում անմեղ զոհեր: Հոկտեմբեր 27-ի սպանդի կազմակերպումը և դրա արդյունքները միանշանակ ձեռք էր տալիս Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին և այս գործում պետք չէ փնտրել որևէ արտաքին ուժի դերակատարում: Ինչ մնում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը, այն իրոք չի կարող բացահայտվել եռապետության վերջին մոհիկանի` Սերժ Սարգսյանի օրօք, մնում է սպասել լավ օրերի:
gaxutin petk e mi bur strkacvac joxovurd vor glxin kishxi iranc drac chekist@. miasnutyun, hayastan, hayrenik, azg, hzorutyun, tntesutyun, tenc titiz baner petk che, glxacavank en, manavand vor rusakan neokaysr@ kurs er vekalel sovet@ het havakelu. enpes vor henc hatkapes artakin azdecutyun petk a pntrel, nersi vijvackner@ edkan dux chein unena nman ban kazmakerpelu. nrank @ndamen@ katarox en exel, vonc vor tasnamyaknerov turki kmahjuykn en katarel, hima el rusi. ushki ekek. rusakan luc@ totapel a petk, te che es erkir@ verjacac a arden.
Հոկտեմբեր 27-ի սպանդը ներքին ռազբորկաների արդյունք էր, մի կլանը(Ռ. Քոչարյան և Ս. Սարգսյան) վերացրել է մյուս կլանին(Վ. Սարգսյան): Ռուսներին, Ամերիկացիներին, Ֆրանսիացիներին և այլ ուժերին պետք մի կողմ դնել, այդ ամենի մեղավորը մեր մեջի թուրքն է, հանձինս Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Ն և Կ Հունանյանների, Էդիկ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի, Նաիրի Բադալյանի, ……………. ու այլոց: Հոկտեմբեր 27-ի սպանդի կազմակերպումը և դրա արդյունքները միանշանակ ձեռք էր տալիս Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին
Armen, ete chekist chek, ev mitumnavor chek pordzum teragnahatel rusakan faktor@, apa xndrum em aveli layn nayek irerin. ayo dzerk er talis serjin u robin, bayc amenic aravel dzerk er talis rusakan kaysrutyan@. hoktember 27-ic heto hayastan@ korcrec ir manuk ankaxutyun@. aysor ayn goyutyun uni miayn txti vra. vorpes erkir irenic vochinch chi nerkayacnum u voch voki chi hetakrkrum, miayn xangarum e. isk nman erkri u azgi korcanum@ ayd paymannerum darnum e @ndamen@ jamanaki xndir.
Anonymous/Mr….X!, կցանկանամ հանգստացնել քեզ, ես հաստատ չեկիստ չեմ: Ես նաև չեմ էլ փորձում թերագնհատել, կամ էլ գերագնհատել որևէ մեկին կամ ուժի: Ռուսականի մասով ասեմ, որ Վ.Սարգսյանից ու Կ. Դեմերճյանից ռուսամետ պետական գործիչ այդ ժամանակ ՀՀ իշխանության բուրգում չկար: Ռ. Քոչարյանը և Ս.Սարգսյանը երբեք չեն էլ եղել ռուսամետ, ավելին նրանք նույնիսկ ԽՍՀՄ, կամ էլ ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցներ չեն էլ եղել, լավագույն դեպքում եղել են գործակալ, այն էլ Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ-ի: Ռուսաստանի, Արևմուտքի ու ԱՄՆԻ -ի հետ հարաբերություներում կողմնակից եմ մտածված ու հավասարակշիռ քայլերի ու պետք է շատ զգույշ լինել, Վրաստանի օրինակը մեզ բոլորիս դա է ապացուցում:
Armen, urax em vor chekist ches. vazgen-demerjyan dashink@ rusamet cher, hayastanamet er. zguysh petk e linel, bayc zguysh linel chi nshanakum partakel jshmartutyun@, ev jozovrdi mej mecacnel xexji u anognakani terarjekutyan kompleks@. Vrastan@ orinak che, kani vor vracik mi jambaric pordzum ein paxnel mi urish jambar. mer paragayum rusastani het tshnamanalu xndir chka, bayc tuyl cpetk e trvi vor kremli hogekan hivand “kaysrer@” mer erkri xekavarutyan het varven erb vonc u inchpes kamenan. gaxuti u forposti kargavijak@ an@nduneli e. Inch verabervum e Adrbejanakan PAK haskacutyan@, apa aydpisi motecum@ himkic sxal el. chka adrbejanakan kam haykakan PAK, ka PAK, verj. yev PAK@ hoktember 27-ic heto ishxum e hayastanum. robertn u serj@, chem uzum xoranal, bayc cavov nayev @nddimutyan mec mas@ parzapes nrac entakanern en.
Armen jan, ayo duq chisht eq, V.Sargsyan-y rusamet er aid bari bun imastov, ev da bnakan e, qani vor bolorin el haitni e, vor Gharabaghi paterazmi haxtanakum Rusastany ir luman uner (chhashvats paterazmi skzbnamasy, erb rusnery bacahait mer dem ein gortsum).
Sakain Vazgeni rusametutyuny andznakan simpatiaov cher ail hayastanin hzor hovanavor tesnelu mech. Isk Meghrii tarberaky i chik er anum Rusastani` Haiamet qaghaqakanutyuny. Ev qani vor Vazgeny cher karogh tuil tal haxtanakats petutyuny txti ktorov tsnki berel na stipvats er pntrel nor razmavarakan gortsnker i dems AMN-i kam arevmutqi.
Hoktemberi 27-y naxapes, der bazum amisner araj naxapatrastvats er hoktemberi 26-i orva qnnarkman hetevanqneri hamar. Ete Vazgen-y storagrer aid tarberaky voch mi spand el cher linelu. Isk qani vor Vazgeny dem er, isk aid jamanak Vazgen aselov kareli er haskanal hay joghovurdy, apa mek hramanov mardaspannery gortsi drvecin. Henc hajord orn er petq anel da vor Meghrii het kapelu porceri depqum Robikn u ira qats Serjiky asein “menq cheinq karogh mek orum da planavorel u irakanacnel”.
Amen depqum, iharke kar Vazgenakan klan ev miamit klini na ov asi vor aid klany maqur u surb mardkancic er baghkacac. Voch. Parzapes azgain harcerum iroq azgain mtatselakerp kar Vazgenakan klanum, isk Robertoghlu u Serjikoghlu-neri mot azgainy voch miain bacakajum e, ailev mi ban el tshnamanqn e arka.
Ov imana, erevi mi or kbacahaitvi, inchqan el et pornikneri tsaky xorna u mut…
Վազգեն Սարգսյանի հետ ընկերներ ենք եղել, Կարեն Դեմերճյանի հետ էլ լավ ծանոթներ, ասեմ նաև, որ շատ ինֆորմացված եմ Հայաստանի պետական, քաղաքական, տնտեսական դաշտի ներքին և արտաքին “խոհանոցին”: Կցանկանայի նաև շեշտել, որ մոտիկից ճանաչել եմ և Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին և Հոկտեմբեր 27-ի սպանդը իրականացնողներին և զոհերին(Հայաստանը ցավոք սրտի փոքր երկիր է): Եվ վերջում, Հոկտեմբեր 27-ի սպանդը կարելի է բացահայտել միմիայն իշխանափոխությունից հետո, եթե այդ ժամանակ արդարադատության հարցերին ֆիզիկապես “կարողանա” պատասխանել Նաիրի Հունանյանը:
Հոկտեմբեր 27-ի սպանդը ներքին ռազբորկաների արդյունք էր, մի կլանը(Ռ. Քոչարյան և Ս. Սարգսյան) վերացրել է մյուս կլանին(Վ. Սարգսյան): Ռուսներին, Ամերիկացիներին, Ֆրանսիացիներին և այլ ուժերին պետք մի կողմ դնել, այդ ամենի մեղավորը մեր մեջի թուրքն է, հանձինս Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Ն և Կ Հունանյանների, Էդիկ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի, Նաիրի Բադալյանի, ……………. ու այլոց: Հոկտեմբեր 27-ի սպանդի կազմակերպումը և դրա արդյունքները միանշանակ ձեռք էր տալիս Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին
Anonymous
Մարտ 17, 2009 | 03:03 | #6
Reply | Quote
Vomanq shat hetevoxakanoren djanum en prkel artaqin ujerin.
Shat xosun erevuyt e…
Galust, Մնացել է քիչ ժամանակ հոկտեմբեր 27-ի սպանդի բացահայտմանը, սարերի հետևում չի իշխանափոխությունը, այդ ժամանակ էլ կտեսնենք ով էր ճիշտ: Արտաքին ուժեր չկան, կա Ռ. Քոչարյան և Ս. Սարգսյան իրենց լակոտ լուկուտով և կա կոնկրետ մարդ Արմեն անունով, որ այդ կարծիքի է:
Hargeli konkret mard Armen anunov, isk kez inchu e tvum vor adrbejanakan (ayn e sovetakan, ayn e rusakan) PAK-i gorcakalner robertn u serj@ aydkan dux unein vor aranc irenc kremlyan tereri hramani, kargadrutyan, hamadzaynutyan kam toxtvutyan, erkir@ glxatein, u heto mas mas nvirein irenc tererin, vor aysor unenk hayastan miayn txti vra, ira pastaci ankaxutyun@ korcrac ev voch@nchacman sparnaliki araj?
Հարգելի ոչ կոնկրետ Anonymous, ես չեմ կարծում, ես համոզված եմ իմ ասածների մեջ: Ինչ մնում է դրանց դուխին ու առանց հրամանի որևէ քայլ անելուն, կասեմ հետևյալը, որ դրանք այդ դուխն ինչպես տեենում էք ունեն (Արթուր Մկրտչյան, Վլադիմիր Բալայան, Աշոտ Ղուլյան/Ասկոլկա, Մոնթե, Շահեն Մեղրյան, պետական հեղաշրջում, հոկտեմբեր 27-ի սպանդ, մարտի 1-ի կոտորածն անգութ) և քո մտածած ՊԱԿ-ի համակարգը այդքան էլ կատարյալ չի աշխատում/աշխատել, դրա վառվռուն ապացույցն է ԽՍՍՀՄ փլուզումը:
Հարգելի Anonymous,Galust և GIJ, Հետաքրքիր է տեսնել Հայաստանի ռեալ անկախության քո և քո նմաններ տեսլականը և լուծումները???, այդ ինչպես էք Հայաստանը ազատվեու ռուսական ռազմաբազաներից? (ի միջ այլոց դրանք Հայաստանում էն տեղակայվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրօք) , ռուսական կապիտալով ձեռնարկությունների??, ինչպես էք պատերազմելու Ադրբեջանի հետ??, ինչ ուժերով էք պահելու ՀՀ պետական սահմանի Թուրքական հատվածը?? և բազում այլ հարցեր ըստ ձեր հայեցողության: Ես ոչ ռուսամետ եմ, որ արևմտամետ, ես ուղակի ռեալիստ հայ ազգայնական եմ, որը չի ուզում տեսնել այն, ինչ տեսել են մեր պապերը 1915, 1918, 1920, 1921 և այլ թվականներին:
Hargeli konkret Armen. shat lav el ashxatum en. vkan minchev verjin tel@ gaxutacvac hayastan@, Levoni chapazanc zgushavorutyun@ ttu xosk hankarc chasel rusastani hascein yev mer Shanti, vorin bolors lav janachum enk vorpes havasarakshir u hayrenanver cexakron gorcich, hankarc hogebujaranum haytnvel@. miaynak ayd taptpukner@ voch hayastan kgain khasnein xarabaghic, voch ishxanutyun kzavtein, voch el erkir@ khandznein rusnerin. nuynisk knnarkelu tema chi ……….. Miayn Shanti paragan yev 7-i datavarutyan lkti @ntack@ arden bavarar en haskanalu vor PAK-@ ancel e total hardzakman hayastan@ rublu zona xckelu npatakov, vor@ handisanalu e apaga sovetakan miutyan verstexcman hertakan hetevoxakan kayleric mek@. U aystex noric hramayakan e darnum mayisi 31-i @ntrutyunner@. Hatkapes sa gitakcelov, ayn darnum e voch te sharkayin @Ntrutyun, kam el serji klanin partutyan matnelu arajin kayl, ayl kenac yev mahu payqar Hayastani ankaxutyan hamar. HAK-@ petk e haxti, aylapes xaxn avartvac e u hayastani ankaxutyun@ verjnakanapes korcanvac. Sa arden Levoni u ersji kriv chi u voch el parzapes socaialakan ardarutyan u joxovrdavarutyan kriv hancagorc ishxanutyan dem …….. ushki eke. erkirn a korum.
Չմոռանաք ատոմակայանի շահագործման, նոր ատոմակայանի կառուցման մասին ևս արտահայտվել:
Հարգելի Anonymous, այն ինչի միջով անցնում են իմ կողմից հարգված` Շանթը, Ալիկը, Հակոբը, Մյասնիկը, չհարգված` Գագիկ և Վարդան Ջհանգրիյանները, ես անցել եմ մի քանի տարի առաջ և ձայն “տաք” տեղից չի գալիս: Այսօր էլ ես ստիպված եմ հայրենի Հայաստանի “պեիզաժին” նայել հեռուստատեսությամբ, իսկ հարազատներիս, ընկերներիս ու բարեկամներիս հետ էլ շփվում եմ կամ հեռախոսով, կամ էլ ինտերնետով:
Hayastann turk-seldguknern mas-masen arel,Rusastani partkeri takic mer tornern u cornern durs chen ga.turkern Hayastann va4arelen,goxovrdin strkacrel.Mi moracec,vor Vazgenn Grachovi ognutyamb inch zinapashar lcrec Hayastan,mi uracek,te um shnorhiv dzerk berecink ankaxutyun,ev ovkeren uzum tapalel ayn.turceri hamar inch xndire,erp uzen,en gamanakel kpaxnen urish erkir,miyevnuyne ,nrank hayrenic chunen.Isk L.T.P. hragarakane tvel,hanun Hayastani,hanun Xarabaxi(da exele nerkin paymanavorvacutyun,vor xarabaxi tzruknerin vorpes figur-mulyag)harci kargavorman hamar migasgayin arenayum.da politicheskiy xoder,vorpes xarabaxci aravelutyunner unenn harci kargavorman harcov.untrutyan harcum sxalvecin,havatalov kexcavor shakalneri matax ilemin,chmtacelov hetevankneri masin.
Hargeli konkret Armen. Gijn u Galust@ tox irenc tex@ xosen, yes im koxmic asem vor ayn gitakcakan astijanov vor du unes, du der shat erkar herustacuyci u heraxosi huysin kmnas. Kani vor erkirt mtnum e “sovetakan miutyun” shutov. isk ayntex azgaynakanner@ tex chunen.
Հարգելի Արմենը երևում է բավականին իրազեկ, իսկ անձամբ ճանաչելով Կ.Դեմիրճյանին, Վ.Սարգսյանին, Ռ.Քոչարյանին, Ս. Սարգսյանի ու բարձրաստիճան այլոց` նաև հասուն անձնավորություն ու վստահաբար ծանոթ ներքին բուն «խոհանոցին»:
Այս պարագային մեկ-երկու հարց. կարող էին արդյոք ռուսական ատյաններն ու հատուկ ծառայությունները տեղյակ չլինել Հայաստանում կատարվող բախտորոշ իրադարձություններից ու նշյալ սպանություններից ? Եվ եթե այո, ապա ինչու դրանք չեն կանխվել ? Եվ եթե ընդունենք, որ « չեն կարողացել… », ապա ինչու հետո համագործակցել ոճրագործների հետ, պարգևատրել նրանց և դեռ ապահովել նրանց իշխանությունը ?…
Ոչ կոնկրետ Anonymous,Ի տարբերություն քո գիտակցության, իմ գիտակցությունը էնքան առաջ է գնացել ու զարգացել, որ թացն ու չորը իրարից տարբերում եմ և սուտ հայրենասրիությամբ չեմ զբաղվում ֆորումներում և ասում եմ այն ինչ մտածում եմ, գիտեմ ու տեսել եմ:Ոչ կոնկրետ Anonymous, հայրենիքս քո նման “հայրենասեր” բալա ունի և նրան ՍովետՄիություն մտնելու վտանգը չի սպառնում և հեռու չի այն օրը, որ հայրենիքին իմ նման շատ ու շատ մարդիկ հեռուստացույցով չեն նայի: Լավ կլիներ կոնկրետ հարցերին պատասխանեիր և ներկայացնեիր հանրությանը քո անկախության “տեսլականը”:
Այս պարագային մեկ-երկու հարց. կարող էին արդյոք ռուսական ատյաններն ու հատուկ ծառայությունները տեղյակ չլինել Հայաստանում կատարվող բախտորոշ իրադարձություններից ու նշյալ սպանություններից ? - ՄԻԱՆՇԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՆՐԱՆՔ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԵՂԵԼ ԱՅԴ ՍՊԱՆԴԻՑ ՈՒ ՖՐՎԵԼ ԵՆ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ: ԵՍ ՉԵՄ ԹԵՐԱԳՆՀԱՏՈՒՄ ԱՅԴ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԵՐԸ և ՈՐԱԿԸ, ԲԱՅՑ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ ՉԻ ԴՐԱՆՑ ԳԵՐԱԳՆՀԱՏԵԼ(ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿ, ՊԵՐՎՈՄԱՅՍԿ, ՆՈՐԴ ՕՍՏ և ԱՅԼՆ)ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՏՈԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և ՆՐԱՆՑ ԴՆԵԼ ԱՄԵՆԱ ԱՄԵՆԱ ՏԵՍԻ ՈՒ ԱՄԵՆԱ ԿԱՐՈՂԻ ՏԵՂ:
Եվ եթե ընդունենք, որ « չեն կարողացել… », ապա ինչու հետո համագործակցել ոճրագործների հետ, պարգևատրել նրանց և դեռ ապահովել նրանց իշխանությունը ?… - ԲԱ ԵԹԵ ԴՐԱՆՑ ՆՄԱՆ ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՆՐԱՆՔ ՉԱՇԽԱՏԵՆ?, ԷԼ ՈՒՄ ՀԵՏ ԱՇԽԱՏԵՆ???: ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՅՍՕՐ ՆՐԱՆՔ ՈՒ ՆՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐՆ ԵՆ ՁԵՌՔ ՏԱԼԻՍ:
Armen, hakasum es kez. ete rusastanin esorva takanknern en dzerk talis, apa liovin tramabanakan e darnum vor rusastan@ shahagrgrvac petk e liner ayd takanknerin liarjek ishxanutyamb apahovelu hamar, kani vor vazgen-demerjian zuygi paragayum ayd takank@ angliakan taguhu derum er isk hayastan@ ankaxutyan u hayastanamet kaxakakanutyan jampen brnac. kam chekist es, kam dashnak, kam el hayutyan mecamasnutyan pes tarapum es husahatecnox rusapashtutyamb. ayl kerp chem karox haskanal rusastanin amen gnov ardaracnelu ev amen inch et gexaci takankneri vra bardelu dzgtum@.
Հիմա ավելի պարզ է: «Իրատես» Արմենը Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի չի տեսնում, ինչպես ընդդիմության պարագլուխներից ոմանք:Ուրեմն 27-ի էական բացահայտում երբեք էլ չի լինելու, անգամ իշխանափոխության դեպքում: Դրանով էլ բացատրվում են մի շարք այլ մութ հանգամանքներ…
Մնում է անհասկանալի, թե այդ ինչպես կհաջողվի իշխանափոխության,եթե Ռուսաստանին «ԱՅՍՕՐ ՆՐԱՆՔ ՈՒ ՆՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐՆ ԵՆ ՁԵՌՔ ՏԱԼԻՍ»: Ակնկալվում է արդյոք փոփոխություն նաև Ռուսաստանում ? Եվ եթե այո, մեր օրինակելի «հայրենասերը» դեռ շատ երկար կմնա հեռուստացույցի հույսին…
Anonymousi ditoxutyunnery shat dipuk en.
Spasenk Armeni patasghanin.
Anonymous, հակասություն չկա ու չի կարող լինել իմ ասածների մեջ, ես ասի այն այն ինչ մտածում եմ ու ցանկություն չունեմ անիմաստ բանավեճի մեջ մտնել մեկի հետ, որը նույնիսկ վախից անունը չի գրում: Հարգելի որ կոնկրետ Anonymous, դու ավելի լավ կլինի մեկնաբանես քո անկախության տեսլականը և ցույց տաս մեզ թե ոնց ես Ռուսաստանի քոքը կտրելու Հայաստանից?????? և մեր ազգին փրկելու Թուրք և Ռուս զավթիչներից (եթե պետական կամ ազգային գաղտնիքներ է պարունակում Հայաստանին փրկելու քո տեսլականը, ապա կարող ես չհրապարակել դա, ուղակի դա շեշտի, եթե դա այդպես է): Ոչպես վերջաբան և մեր սեղնից, ձեր սեղանին` չեկիստն էլ ես, դաշնակն էլ ու մի բան էլ ավելի այդ կատեգորիայում:
Galust, Anonymous-ից ազգի ֆյուրեր չի ստացվի և իզուր ես ապավինում նրան: Դու ներկայացրու Հայաստանի ռեալ անկախության քո և քո նմաններ տեսլականը և լուծումները???, այդ ինչպես էք Հայաստանը ազատվեու ռուսական ռազմաբազաներից?, ռուսական կապիտալով ձեռնարկություններից??, ինչպես էք պատերազմելու Ադրբեջանի հետ??, ինչ ուժերով էք պահելու ՀՀ պետական սահմանի Թուրքական հատվածը?? և բազում այլ հարցեր ըստ ձեր հայեցողության:
Hargeli voch chekist yev voch dashnak Armen (ba el mnac rusapashtneri mej? miguce hanrapetakan???) jan, Internetum banavijelis bnav partadir che nekayanal anun, azganun, hayranunov. Yev ete du kez anvanum es Armen, bolorovin erashxavorvac che, vor ko anun@ asenk te Garnik, Gor, kam el Nino Burjinadze chi. Aselikn e karevor, voch te andz@, kani vor virtual tarackum knnarkum enk anckacnum parzapes. Es vorpes MEK andz artahaytum em im tesaket@, ev bnav azgi furer darnal chem patrastvum. Isk furer darnalov u bazaner rmbakocelov, ete dra karik@ ka, tox zbaxven kaxakakanutyamb zbaxvoxner@, bayc irakan kaxakakanutyamb, ayl voch te virtual taracknerum jamartakox kam mi 2-3 hodvacikner grox “kaxakakan gorchichner@.
Հարգելի Anonymous, ես ոչ էլ հանրապետական եմ (ոչ մի կուսակցության անդամ չեմ և չեմ էլ եղել), ոչ էլ ռուսապաշտ եմ (ոչ էլ այլապաշտ): Դե լավ մնա ու գործերիտ էլ հաջողություն:
Hargeli Armen, shnorhakal em. nmanapes amenayn barik kez, u mer bolori gorcin el astvac pahapan.
Armen jan, achkt luys.
Ռուսաստանի դժբախտ ֆորպոստը
18:55 Yerevan | 14:55 GMT | Friday 20 March
Ռուսաստանյան «Զավտրա» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պրոխանովը «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանի ռազմավարությունը, որը հնչեցվում է երբեմն երկրի առաջնորդների կողմից, այդ թվում՝ Մեդվեդեւի, խոսում է այն մասին, որ Ռուսաստանի ապագան, եթե երկիրն ապագա ունի, տանում է Ռուսաստանի վերադարձին դեպի մեծ կայսրություն: «Այդ կայսերական տարածությունը չի լինելու Խորհրդային Միություն, այն չի լինի նաեւ ցարական կայսրություն: Ավելի շուտ դա կլինի նոր միասնական պետության ձեւավորում: Այն, ինչ սառեցված տեսքով գոյություն ունի այժմ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ», - նշել է Պրոխանովը եւ հավելել, որ այդ պետության մեջ միանգամից կընդգրկվեն երկու փոքր տարածքները, որ գրավվել են Վրաստանից:
«Նոր երկրի կազմում կարող են ընդգրկվել նաեւ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ղրղզստանը, որը զիջեց Ռուսաստանին Մանասի ռազմաբազայի հարցում: Այդ պետությունների շարքում կլինեն նաեւ Ղազախստանը, Տաջիկստանը եւ, իհարկե, դժբախտ Հայաստանը, որն այլ հեռանկարներ չունի այդ միասնական պետության սահմաններից դուրս», - հայտարարել է «Զավտրա» թերթի գլխավոր խմբագիրը:
Ողջույններս… այսօր առավոտյան կանուխ մեր Շանթ եղբորը բռնի ուժով տարան, ո՞ւր՝ չգիտեմ, սակայն «Հացպանյան, ինձ տանում են, Սարգիս ջան, զանգիր բոլորին ոտքի հանիր, ինձ կվերացնեն» նրա խոսքերը ոչ մի կերպ չի թողնում, որ ինքս ինձ մեղավոր չզգամ£ Թեկուզ իր նման բանտախցում շղթայված, սակայն անելիքների առավելագույնը չանելու իրողությունը ինձ խեղդում է£ Նրա ձայնն ինձ, ինչո՞ւ՝ չգիտեմ, կարծես մորթվելու տարվողի ձայնն էր հիշեցնում… անհանգիստ եմ, մտահոգ, եւ անզորությունն ինձ սպանում է, հավատա£
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ
Anonymous ջան, Պրոխանովի նման շները հաչում են, իսկ Հայաստանի քարավանը, իր իմաստուն առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ շուտով կշարժվի դեպի լուսավոր ապագա, որտեղ չեն լինի ոչ Ռուսաստանի, ոչ Ամերիկայի և ոչ էլ Եվրոպայի հեգեմոնը: Ի ուրախություն մեր ազգի և պետության և ի տխրություն նրա թշնամիների ու ոչ բարեկամների, Գրիզլովները, Ժիրինովսկինեևը, Պրոխանովները, Կուրղինյանները, Բժեժինսկիները, Գոբլի-ները և նրանց նման այլ բոզի վաստակները վաղուց չեն որոշում Հայաստանի ապագան, տարածքային և պետական կառուցվացքը, ժամանակները անդառնալի փոխվել են վաղուց: Anonymous ջան,աչքալուսանքտ ի սրտե կնդունեմ միայն այն դեպքում, երբ ավետես իշխանափոխության, Ռոբի և Սերժի հայաստանից փախնելու, կամ լավագույն դեպքուն ձերբակալելու մասին:
ՍԱՐԳԻՍ ջան, ես համոզվաժ եմ, որ Շանթին ոչ մի նոր բան չի պատահի, այն ինչ պատահել է, դա պատահածի վերջն է, ռեժիմի նպատակն է նրան տալ “գժի” թուղթ և ազատ արձակել, համ եվրոպացիների առաջ հերթական “աչոտ” կտան, համ էլ երկրի ներսում ցույց կտան ինչքան իրենք բարեգեւթ են, որ հոգեկան շեղումներով մարդկանց չեն դատում, թեև ոչ դատելու նյութ կա և ոչ ել հոգեկան խանգարում: Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում նաև քաղբանտարկյալ խաղացողներին, ազատություն քաղցր բան է և դրա արժեքը մարդ զգում է միմիայն այն կորցնելուց հետո:
Anonymous ջան, դու կարաս նաև ցիտես Դուգինից և նրա կայքում(www.evrazia.org) տպագրվող նյութերից, բայց ոչ աչքալուսանքի տեսքով:
Ես կիսում եմ ու ավելի ծանր եմ կրում ամոթը Շանթի հետ կապված զարգացումների համար,քանի որ դրսում եմ, այսպես ասած ազատության մեջ: Բայց ես չգիտեմ թե ինչ պետք է անել: Հիմա մի տեսակ բոլորը խելոք են, բոլորը ստրատեգ են: Ես չեմ հեգնում. Տեր-Պետրոսյանի վերադարձով մտածող-վերլուծող զանգվածը վերականգնվեց: Հիմա խելացի զանգված, առաջարկեք ինչ պետք է անել: Ժանտախտի պահին էլ պետք է կռիվ տալ ամեն կյանքի համար ու պատմական իրադարձությունները չեն արդարացնում առանձին մարդու ճակատագրի հանդեպ մյուսների պասիվությունը: Միգուցե պետք է Շանթի,օրինակ Շանթի, հենց Շանթի ազատության կոմիտե ստեղծել… գործողություններ, ակցիաներ, բռունցք բարձրացնել: Ձայն հանեք:
Armen jan, achkalusank bar@ petk er @ndunel chakertnerov “achkalusank”.
Shanti masin. uzum em, bayc chem karoxanum kisel ko lavatesutyun@. Shant@ harvacel e gaxutararutyan himnasyunin ev ir dat@ xostacel er veracel datakan processi @nddem rusakan gaxutatirutyan. Kreml@ ev nranic snvox “hay kaxakakan elita” kochvox dashnaka-komunista-chekista-oligarxa caxvac hancagorc xarnambox@” da chi karox marsel. Petk e bolor@ tesnen, vor cankacac hay, vor@ khamardzakvi gaxaparakan strkacman ir tmbiric hankarc mi pah artnana u mtki cayrov hankarc arkayci hiravi ankax erkir unenalu gaxapar@, vortex Rusastan@ ditvum e voch te vorpes strkater ayl kich te shat havasar razmavarakan gorc@nker gone, petk e hamarvi hogekan hivand. aynpes vor Shant@ petk e irakanum gjvi. gji tuxt tal u bac toxel@ harci lucum che irenc hamar. Astvac ta sxalvem.
Ter-Pterosyani masin. Inchu e kez tvum vor ayn inch vor aystex xosvec, voreve dzevov Ter-Petrosyani dem e, kam el serjikin pashtpanutyun? Xosum enk henc ayn inch vor asecir “apaga vortex voch rusastan@ voch arevmutk@, voch el voreve mek@ kunena hegemon der” bravo. dranic lav cher kareli dzevakerpel. U ete aysor Ter-Petrosyan@ dra masin chi xosum, kam 27-i irakan kazmakerpich Rusastanin chi matnanshum, apa da chi nshanakum vor na da chgiti, kam el hamadzayn che, kam el rusakan agent e. na kaxakakan demk e, isk kaxakakan demk@ 100 angam petk e kshradati te vortex, um, yev inch asi. da normal e. bayc mez inch e exel? Menk ho tutak chenk, vor tar-ar-tar Levoni asacner@ krknenk u ov dranic mi kich shexvum e uremn verj, petk e dran spisat annel kopit asac. Inchi ek arji carayutyun matucum Levonin? Hakarak@, karcikneri bazmazanutyun@ yev nayev ayn erevuytneri arcarcum@ voronk ink@ ays kam ayn patjarnerov npatakaharmar chi gtnum shoshapel, miayn ogut kta ir yev mer bolori payqarin.
Isk Shanti hamar mi ban petk e anel anpayman. HAK-i eritasardakan tev@ artahaytvel e. Jisht sharunakutyun kliner vor usanoxner@ cuycer sksen hogebujarani mot. Gone et hivand srikanerin zspox hangamank kliner.
es ayn karcikin em yor voch mi vochragorcutyun texi ch unena;ete ayn chcankana barcraguyn ichxantyunner@;joxovurd@ karot e iren cavacox ghekavari…….
Anonymous ջան, մյուս անգամ մի մոռացի չակերտները դնել, Շանթի հարցով էլ հավատա ասածիս, նրան “գիժ” են սարքելու մենակ թղթով, ուրիշ տարբերակ չի կարա լինի: Ես Շանթին շատ եմ հարգում, նրան ճանաչում եմ վաղուց ու ցավում եմ նրա և նրա ընտանիքի համար, սակայն նա այն քաղաքական գործիչը չի, որին վերացնելու կամ իսկական գիժ սարքելու համար ռուսական-հայկական ծառայություները հատուկ օպերացիա անեն և հետո մի մոռացի, որ նա դուրս էր եկել ակտիվ քաղաքականությունից, լուծարվել էր նրա կուսակցությունը և ամենագլխավորը, նա հանգամանքների բերումով էր հայտնվել Ֆրանսիական դեսպանատան հարակից հրապարակում: Ազատություն Շանթին
Սիրելի Սարգիս, այդ իսկապես քո գրությունն է? դու դրա հիրավի հնարավորությունն ունես?
Փառք Աստծո,անհանգիստ ենք նաև քեզ համար և եթե իսկապես այս կապը կա, ապա հնարավոր կլինի հաղորդակցվել:Բոլոր դեպքերում պինդ մնա,թեև գիտեմ պինդ ես:Քեզ հետ ենք:
Շանթի համար առավել անհանգիստ ենք և այստեղ “Արմենի” դատողությունները շատ ավելի են անհանգստացնում… Նրա դատողություններն ու ելույթները շատ տարակուսելի են:Ավելի համաձայն եմ H.G.-ի առաջարկի հետ Շանթի պաշտպանական կոմիտե ստեղծելու առումով: Հույսով եմ այն կձեռնարկի “Պայքարը”, ես կլինեմ առաջին մարտիկներից:
Բանավեճները անհրա-եշտ են, բայց հիմա ավելի կարևոր են դառնում գործողությունները:
Սպասում ենք “Պայքարի” նախաձեռնությանը կամ որևէ նվիրյալի:
Վարպետ, Սարգիս Հացապանյանը ինտերնետից չեր կարող օգտվել և դա գրել է մեկ ուրիշը, չզարմանաս եթե վաղը կայքում տեսնես հաղորդագրություներ Բարակ Օբամաի, Քենեդիու, կամ էլ Նաիրի Հունանյանի անուններով:Ամեն դեպքում, Շանթին շուտով ազատ են արձակելու, մի քիչ համբերի ու կտեսնես:
ESKANIZ HETO MNUM A … LAZEL
MEXK A HAY@ VOR CHUNI NORORYA C/T
Prn. Varpetian, Սարգիս Հացապանյան-i bantsits ougharkvadz namak@ tpagrvel er “Taregir” electronayin tertoum. Verohishyal@ qaghvadzq er ayt namakits. Anshoust iravatsi e Արմեն-@, Սարգիս Հացապանյանը ինտերնետից չեր կարող օգտվել . na ho stahak nayri hounanyan@ che, vor apahovvadz lini amen inchov, neraryal hamatsantsayin kapov ou “gharsi khorovadzi” sandwichnerov.
Harts: inch e dzer kap@, hargeli Varpet, Torkom Seraydariani het?
Թորգոմ Սարայդարյանը ԷՈՒԹՅԱՆ հիմնական և կարևոր միաբաններից էր, մեր կապը` բնականաբար շատ բարեկամական և ծրագրերով լի: Մնացյալը` ափսոսնե~ր, նախ նրա բացակայությամբ…
Ed lav chi, Varpet…
Ոչինչ լավ չի,բայց հատկապես ինչը ?
Եվ ինչու NAKHKIN? Եթե փակագծերի անհրաժեշտություն կա, խնդրում եմ գրել
անձամբ,varpet777@yahoo.fr հասցեով:
Անշուշտ`
բարեկամաբար:
Nra yerkeritargmanutyunner@, inchpes Elena Blavatskayayi, Elena & Nikolai Roerichneri, Alicia Bayley-i hajoghutyamb dzarayum en Hayastanum aghandavoneri koghmits hokevorsutyan arshavi mech. Vorpeszi merkaparanots ch@hnchi, tam mi VHOUK-i anoun` Sona Fakhradyan, terevs janacheq, vor arten hastsrel e khortakel ou koghoptel mi qani tasnyak hye @ntanikner. Douq ankeghdz eyiq, Varpet, yerp atenoq im tarakousanqin pataskhanetsiq te freemason cheq?
Եթե ճիշտ կռահեցի, հարգելի Վագեն Պետրոսյան, այստեղ Վազգեն Պ., Հայաստանում Ժողովրդական Շարժման երբեմնի ներկայացուցիչ, իսկ «նախկին»` չգիտեի…
Նախ, ձեր ասած անձի անունն անգամ ինձ անծանոթ է, գործունեությունը` առավել ևս, իսկ եթե իսկապես այդպես է` ապա խիստ ցավալի :
Երկրորդ, Թորգոմ Սարայդարյանի գրքերը նման նպատակով օգտագործելը դեռ չի նշանակում, որ նա եղել է ֆրանմասոն: Հետո ինչ ?, քաջ գիտեք, որ իմ գրքերն ու տեսություններն էլ օգտագործվում են բոլորովին այլ նպատակներով ու դեռ իմ դեմ:
Երրորդ: Որքան գիտեմ Թորգոմ Սարայդարյանը ֆրանմասոն չի եղել ու դեռ անչափ զգուշացել է նման շրջանակներից: Նրա վաղ շրջանի գրականությունում հայտնվում է «Արարատյան եղբայրություն» հրատարակչական անունը, բայց այդ էլ դեռ ոչինչ չի նշանակում : Նրա հետ հեռակա ծանոթությունը եղել է 1990 թ., իսկ նրա հայրենասիրությանն ու ազգանվիրվածությանը երբեք չեմ կասկածել և անձամբ վկայում եմ:
Չորրորդ, եթե իսկապես ինձ դեռ կասկածում եք մասոնության մեջ, ապա ցավոք պիտի արձանագրեմ, որ դուք ո’չ մասոնությունից, ո’չ Վարպետյանից ոչինչ չեք հասկանում:Այնինչ ես ձեզ ճանաչել եմ որպես շատ գրագետ ու բանիմաց անձ:
Մյուս հարցս մնաց բաց. Ինչու «նախկին» ?
Բոլոր դեպքերում ուրախ եմ, որ ընդդիմության շարքերում եք:
Մնացյալի` իսկապես lav che, չասելու համար shat vat …
Բարին ընդ ձեզ:
Հ.Գ. Թորգոմ Սարայդարյանի մասին սպառիչ տեղեկություններ կարող եք ունենալ
Սեյրան Բադալյանից (Լոս Անջելես ): Նա եղել է նրա աշակերտը, մնում է թունդ ու հավատարիմ երկրպագուն, և անբուժելի նժդեհական:
Yes Vazgen Petrossian@ hastat chem. Astvadz mi arastse! Na ou ir nmanner@ bolorovin ayl, indz hamar arnvazn an@ntouneli (SS-akan) dirqeroum e. Masonutyunits ou Theosophical Society-neric (neraryal Seraydariani “ousmounq@”) “mi qich” haskanum em, bayts Varpetianic, iravatsi eq, karogh e vochinch chem haskanum. Hnaravor patjarr@ voroshaki degerumits heto arten amboghch ouzhov mer Hye Qristonya havatqin parels e. Ayt imastov medzapes karevorum em vaghamerrik Aydin Morikiani hiravi havatatsyal ou miazhamanak handznarrou payqarogh kerpar@ - louys ichni shirimin.
Amen depqum, Varpetiani nkatmamb verabermounqis amenakarevor ou batsarapes drakan mekh@ “ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ “-n ou “Hoktember 27″-i e. Hayaker zhamishkhaneri dem anshahakhntir payqar@. Verchivercho aysor gerkhntir@ Gyadaneri Zhamanakin verch dneln e ou Hayastani “Avgian Akhorneri” maqroum@ gavarakan triqic. Barin @nt Dzez.
Հարգելի NAKHKIN,ներող եղեք ,ուրեմն շփոթմունք կա:
Ծածկանունների դեպքում այդ շատ ավելի հնարավոր է:
Այդուհանդերձ atenoq դուք ինձ հարց եք ուղղել նույնպես ծածկանվամբ և շարունակում եք տարակուսել իմ անկեղծությանը: Համաձայնվեք, հարգելի բարեկամ, որ այդ վիրավորական է: Ոչինչ, հուսամ ես ձեզ շատ չեմ վիրավորել:Խորապես հարգում եմ ձեր համոզմունքները և դիրքորոշումը, հատկապես վերջին հանգամանքների առնչությամբ:
Այս առիթով վերստին հիշեցնեմ, որ բացի payqar-ից ոչ մեկ ընդդիմադիր լրատվամիջոց չհամարձակվեց կամ չհամաձայնվեց հրապարակել “ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ “-ը,ինձ մեն-մենակ թողնելով “վիշապի երախում”:
Համաձայնվեք, որ որևէ ֆրանմասոն այդ չէր անի, իսկ նրան անտեր չէին թողնի…
Խնդրում եմ վստահել ձեր նկատմամբ իմ հարգանքին:
Հ.Գ. Ահագին բաներ իմացա ձեր գրությունից մի շարք անձերի և իրադարձությունների վերաբերյալ:Կռահում եմ նաև ձեր “նախկին” կարգավիճակը: Ի դեպ, երջանկահիշատակ Այդին Մորիկյանը առաջինն էր, որ 1990 թ. որպես “Ավանգարդի” կարծեմ փոխխմբագիր նույն թերթում չգիտեմ որտեղից վերահրատարակեց “Եվ նստաց տապանը ի լերինս Արարադայ”
իմ առաջին հայագիտական հետազոտություններից մեկը:Ինչեր տեղի ունեցան դրանից ի վեր…
Հարգելի Արմեն, «Հոկտեմբերի 27»-ից հետո, երբ քննարկվում էր թե արտաքին ուժերից ում էր այն ձեռնտու, անմիջապես շրջանառության մեջ դրվեց քո ասածը, թե Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը ռուսամետ գործիչներ էին, հետևաբար ռուսաստանի նրանց մահը չեր կարող ձեռնտու լինել…
Սա չափից ավելի շաաաաաաատ թույլ փաստարկ է, որովհետև կենդանի մարդու հայացքներում կարող է փոփոխություններ լինել: Ես այս մասին դեռևս 2000թ.-ին, «Հոկտեմբերի 27»-ին վերաբերվող իմ` «Դիտորդի Վարկածը» գրքույկում մանրամասն անրադարձել եմ: Այժմ չկրկնվելու համար առաջարկում եմ կարդալ այն(1-ին գրքույկի մասին է խոսքս, որը ԱԱԾ պետի տեղակալ Հրաչ Հարությունյանի ջանքերով հանրության լայն շրջանակներին հասանելի չդարձավ : Տես` այստեղ «Դիտորդի Վարկածը_1» ):
Ինչ վերաբերվում է նրանչ ԿԳԲշնիկ թե գործակալ լինելուն, ապա ասեմ որ այստեղ նույնպես սխալ պատկերացում ունես: Կոնկրետ Սերժ Սարգսյան մասով: ԽՍՀՄ ժամանակներում նրա զբաղեցրած պաշտոնները միանշանակ խոսում են այն մասին որ նա ոչ թե գործակալ է եղել, այլ ԿԳԲ գաղտնի աշխատակից, և պատկերացրու որ ոչ թե շարքային աշխատակից այլ բավականին բարձր պաշտոնիա: ԿԳԲ-ի շարքային գործակալը կամ հասարակ աշխատակցին չէին վերցնի ու մարզկոմի առաջին քարտողարին օգնական նշանակի (Ի դեպ եթե տարիքդ 40 ավելին է, ապա ինքդ էլ կհիշես որ այն տարիներին բարձրաստիճան պաշտոնյաները ԿԳԲ-ի կողմից վերահսկվում էին իրենց տեղակալների կամ օգնականների միջոցով): Բայց սա էլ դնենք մի կողմ, վերցնենք 1987թ.-ին Սերժիկի զբաղեցրած պաշտոններից մեկը` ԼՂ ինքնավար մարզի Արտաքին տուրիզմի վարձության պետ: Դու, հարգելի Արմեն, հասկանում ե՞ս, թե ԽՍՀՄ, այսինքն` երկաթեա վարագույրի օրոք ի՞նչ է նշանակում Արտաքին տուրիզմ: Եթե մի կողմ դնենք դիվանագիտական խողովակները, ապա շպիոնաժը արտասահման հասնելու երկու ճանապարհ ուներ եկեղեցին և արտաքին տուրիզմը…
Հիմա ինքդ քեզ հարց տուր, Մարզկոմի առաջին օգնականի և արտաքին տուրիզմի վարչության պետը կարող էր շարքային գործակալ լինել.
Ի դեպ այս մասին էլ ավելի մանրամասնորեն կարող ես կարդալ այստեղ` Ի՞ՆՉ ԽՈՍՏԱՑԱՎ ՍԵՐԺԸ ՌՈՒՍՆԵՐԻՆ