> Մականուն > Մամլո հաղորդագրություն - Մականուն Գալուստ Սահակյանի համար

Մամլո հաղորդագրություն - Մականուն Գալուստ Սահակյանի համար

Մարտ 22, 2009: Հեղինակը` Ադմին:

Սույն տարվա մարտի 21-ին Պայքար էլեկտրոնային թերթը պատիվ ունի Գալուստ Սահակյանին շնորհելու Նաֆթալին ԳալՍտրուկ Քիսաչի մականունը: Սույն տիտղոսը, ընդունված կարգի համաձայն, պատվոգրի տեսքով կուղարկվի հասցեատիրոջը:

Գալուստ Սահակյանի մականվան պատվոգիրը

Գալուստ Սահակյանի մականվան պատվոգիրը

Արձագանքելով վերոհիշյալի վերջերս հայտնած այն հիասթափությանը, թե մինչ օրս իրեն պատիվ չի վիճակվել ձեռք բերել մականուն, Պայքարը, առանց ավելորդ ձգձգումների, մարտի 11-ին նախաձեռնեց մականվան առաջարկների հավաքագրում: Հիացմունք ապրեցինք, տեսնելով ընթերցողների պատրաստակամության և հնարամտության աստիճանը. առաջադրվեց միանգամայն խոսուն և դիպուկ 100-ից ավել անուն: Օգտվելով առիթից, մեր և քննարկման առարկայի անունից հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը բոլոր մասնակիցներին:

Պայքարը, այս աննախադեպ ակտիվության արդյունքում, ընդամենը երեք օր անց՝ մարտի 14-ին ստիպված էր դադարեցնել այդ հոսքն ու անմիջապես կազմակերպել քվեարկություն լավագույն երեք մականուններն ի հայտ բերելու համար՝ նախապես կատարելով դժվարին ընտրություն առավել հաջողված 10 անուններն առանձնացնելու հարցում: Այսպիսով, ընտրվեց հետևյալ տաս մականունը՝ Գազել Գալուստ, Շակալ, Նաֆթալին, Գազել Էֆենդի, Բրեժնև ձաձա, Մոլլա Գալուստ, ԳալՍտրուկ (Ստահակյան), Քյալամ Գալուստ, Քիսաչի և Անհամ: Այդ ընտրության դժվարությունը պատկերացնելու համար, ներկայացնենք մի քանի տարբերակ, որ նույնիսկ այս տասնյակում չընդգրկվեց. Բաղդադի Գալուստ, Անպոչ Գդալ, Խուրդա Գալուստ…

Ընդամենը մեկ շաբաթ անց՝ այսօր, արդեն հայտնի են լավագույն երեք անունները՝ Նաֆթալին, ԳալՍտրուկ և Քիսաչի: Ընտրությանը մասնակցել է 550 մարդ՝ տալով 904 քվե (յուրաքանչյուր ոք իրավունք ուներ քվեարկելու առավելագույնը երեք տարբերակի օգտին): Ի դեպ, այս ընտրությունը վերջին 11 տարիների ընթացքում Հայաստանում կատարված միակ արդար ընտրությունն էր՝ միանգամայն լեգիտիմ: Ցավով պետք է նշենք, որ, խախտման փորձեր արվեցին, սակայն Պայքարը անմիջապես հայտնաբերեց խախտումները, պատժեց մեղսագործներին, արձ անագրեց խախտման մանրամասները և ամենայն թափանցիկությամբ կատարեց վերահաշվարկ:

Պատվոգիրը  (իրական չափ)

Աղբյուրներ.

Քվեարկության սկիզբը
Մականունների առաջադրումը

Նախապատմությունը ըստ

ՀԺ-ի (տե՛ս «կլիչկա» են առաջարկում)
Ա1+ -ի

Քվեարկության արդյունքները

ՄԱԿԱՆՈՒՆ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ

  • Նաֆթալին (29.0%, 162 քվե)
  • ԳալՍտրուկ (Ստահակյան) (27.0%, 146 քվե)
  • Քիսաչի (24.0%, 131 քվե)
  • Գազել Գալուստ (17.0%, 93 քվե)
  • Շակալ (16.0%, 90 քվե)
  • Մոլլա Գալուստ (13.0%, 74 քվե)
  • Գազել Էֆենդի (13.0%, 70 քվե)
  • Քյալամ Գալուստ (10.0%, 57 քվե)
  • Անհամ (8.0%, 44 քվե)
  • Բրեժնև ձաձա (7.0%, 37 քվե)

Քվեների ընդհանուր քանակը - 904

Մասնակցել է 550 մարդ:

Loading ... Loading ...

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Մականուն


  1. Beno
    Մարտ 21, 2009 20:22 | #1

    Shat plvelu patvogir a. Iskakan arevelyan motivnerov. GalStruke ira grasenyaki patits petk a kakhi sa.

  2. Մարտ 22, 2009 14:35 | #2

    Բենո ճիշտ եք նկատել: Հաստ և ոսկեզօծ շրջանակը և արևելյան մոտիվներով տառատեսակը հատուկ էին ընտրվել: Նրանք ըստ ամենայնի շատ դուր կգան Նաֆթալին Գալստրուկ Քիսաչուն:

  3. Vick
    Մարտ 22, 2009 21:33 | #3

    Usruk kisachin mardkanc ir naftalini hotov grgrume vaxtne handznel iran azerinerin tox bakvum mardkanc mechkere kisaev naftalini, iran inc tvuma dur kga inke izvrasheneci demk uni…

  4. Arm
    Մարտ 22, 2009 21:35 | #4

    He is an actor! I saw him in last movie from Preivate Studio:) Film called Fetish week! :-)

  5. Մարտ 23, 2009 01:02 | #5

    Amena harmar@ KYALAM GALSTRUK@ kliner, isk NAVTALIN@ shata shablon, “mard@” meghka kneghvi.

  6. Akhpar` Նաֆթալին Գալստրուկ Քիսաչուն
    Մարտ 23, 2009 12:51 | #6

    Jermagin ou miyankamayn angeghdz shnorhavoranqners diar Նաֆթալին Գալստրուկ Քիսաչի.

  7. Armen
    Մարտ 23, 2009 15:43 | #7

    cgitem inch asem

  8. Pqo
    Մարտ 23, 2009 19:32 | #8

    Sireli Payqar,
    Mi aradzarkutiun miajn, kareli er mrtsuit haitararel shrdjanaki design-i hamar nuinpes: Hamozvats em vor aradjarkutiunner@ klinein annakhadep.
    Hetaqrqir e batsi NaftalinGaluStrukQisachi-its el ov chuni makanun mer “bazmacharchar qaghaqakan dashtum”???

  9. Pqo
    Մարտ 23, 2009 19:51 | #9

    mi aradjarkutiun evs, nranq ovqer arden unen makanunner, arden zamanakn e aid makanunner@ poxelu norerov:
    Aj orinak Cherni Gagoin inch nor makanun ksazer?
    - Sev Qaqik (ughaki Hayeren targmanutiun)
    - Sev Shakal (apsos en Naftalini mnatsats makanunner@)

  10. Հայկ
    Մարտ 23, 2009 21:08 | #10

    Պատվոգրի պատրաստումը (շրջանակը նրառյալ) արագ պտք է անինք քանի որ Նաֆթալին Գալստրուկ Քիսաչին շատ էր անհանգստանում իր մականունազերծ վիճակի համար:
    Չոռնի Գագոի նոր մականվան մասին առաջարկը լավն է: Կսպասենք ընտրարշավին և ավարտին այդ ժամանակ թարմ մատերիալ կլինի:

  11. Maryam
    Մարտ 25, 2009 15:20 | #11

    VIZKAP,kam GALUST EFENDI

  12. Maryam
    Մարտ 25, 2009 15:23 | #12

    VAT CHER LINI GAYLAMIZ ISAKHOV TARBERAK@

  13. Sevak
    Մարտ 25, 2009 20:17 | #13

    Arajarkum em Galusti makanuny dnel Qjartu pnakalez:

  14. Edo
    Մարտ 26, 2009 00:10 | #14

    tlpatvac lakey

  15. Edo
    Մարտ 26, 2009 00:12 | #15

    tlpatvac shakal

  16. Արմեն/Մադրիդ
    Մարտ 26, 2009 03:03 | #16

    Հետաքրքիր է իմանալ Գալուստ Սահակյանի կարծիքը իր մականունի վերաբերյալ, ի վերջո, Գալուստ Սահակյանին Քիսաչի մականունը առաջարկվել է իմ կողմից:

  17. DAPNEKIR
    Մարտ 29, 2009 13:08 | #17

    ES MI BAN CHEM HASKANUM ES MARDE INCU E AYSKAN JPTUM?
    ARMEN JAN KAROX ES BACATREL INCHPES GREM HAYERENOV?
    SHAT SHNORHAKAL KLINEM:

  18. Արմեն/Մադրիդ
    Մարտ 29, 2009 17:07 | #18

    @DAPNEKIR
    Հայերեն տառատեսակները կարող ես քաշել Կոմպիտ մեջ այս կայքից http://noyents.narod.ru/kdwin.html ու դրանից հետո կարաս հայերենով գրել ու կարդալ ինչքան ուզես:

  19. Армянин
    Մարտ 30, 2009 20:05 | #19

    Լ. Տեր-Պետրոսյանի “65%” էլ եք ֆօտօշափոս սարքել ?

  20. Արմեն/Մադրիդ
    Մարտ 31, 2009 00:46 | #20

    @Армянин
    Լ. Տեր-Պետրոսյանը Հայաստանի միակ ազգընտիր նախագահն է և ի տարբերություն քո “Армянин” -իններ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի կարիք չունի “ֆօտօշափոս”-ով ձայներ նկարելու:

  1. No trackbacks yet.