> Նիկոլ Փաշինյան, Քաղբանտարկյալներ > ԷԼԻ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ

ԷԼԻ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ

Մարտ 24, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:

Հետաքրքիր է` Հայաստանի հանրությունը խորությամբ զգա՞ց, թե ինչ կատարվեց նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, որտեղ Ժորա Վարդանյանը հրապարակեց Գագիկ Ջհանգիրյանին երեք տարվա ազատազրկման դատապարտելու` Սերժ Սարգսյանի արտակարգ դատավճիռը։ Եթե դուք մտածում եք, որ սա հերթական անարդար դատավճիռն է, սխալվում եք, սա «հեղափոխական» նշանակություն ունեցող վճիռ է, մի նոր ալգորիթմ` դատելու համար Հայաստանի Հանրապետության ուզածդ քաղաքացու։ Հենց դուք, սիրելի ընթերցող, որ հիմա կարդում եք այս նյութը կարող եք դատվել նույն կերպ։ Դուրս նայեք պատուհանից, եթե դուք որեւէ մեկի տեսնում եք` ահա այդ մարդը որին տեսնում եք կարող է նույն կերպ դատապարտել ոչ միայն երեք, այլեւ դրանից շատ ավելի երկար տարիների ազատազրկման։ Դրա համար ընդամենը հարկավոր է, որ մոտակայքում կանգնած ոստիկանը որոշի նրան բերման ենթարկել։ Ընդամենը։ Դուք կասեք, որ այդ քաղաքացին, կամ դուք ինքներդ ոչ մի հանցանք չեք գործել։ Իհարկե, ոչ մի հանցանք չեք գործել, բայց դա տվյալ դեպքում էական չէ։ Հենց այս իրավիճակի նրբությունն այն է, որ դատվելու համար պետք չէ ինչ-որ հանցանք գործած լինել, բավական է, որ որեւէ ոստիկան ձեզ բերման ենթարկի։ Իսկ սրանից հետո պետք է մի պատռած բաճկոն ցույց տա, եւ պնդի, որ դա դուք եք պատռել, եւ ցուցմունք տա, որ իրեն բռնության եք ենթարկել` բերման ենթարկելիս։ Իհարկե, դատաբժշկական փորձաքննությունը ոստիկանի մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերի։ Բայց դա էական չէ, որովհետեւ դուք նրան այնպես քնքուշ եք բռնությունների ենթարկել, որ դա որեւէ կերպ չի արձանագրվել։ Եւ ահա, հինգ տարվա հոդվածը ունեք` սրանից բխող բոլոր հետեւանքներով։ Հենց սրանում է Գագիկ Ջհանգիրյանի գործի առանցքային նշանակությունը։ Այս գործը խորհրդանշում է սերժանտական արդարադատության հսկայական առաջընթացը։ Եթե նախկինում որեւէ մարդու գլխին գործ սարքելու համար հարկավոր էր գրպանը թմրանյութ գցել, զենք դնել ավտոմեքենայի կամ ունիտազի բաչոկի մեջ, հիմա բացարձակապես նման հետամնաց միջոցների կարիքը չկա. հարկավոր է ընդամենը բերման ենթարկել, մնացածը տեխնիկայի գործ է։ Ի դեպ, այս նոր հանճարեղ լուծման շրջանակներում տեղավորվում են նաեւ Դավիթ Մաթեւոսյանի եւ Սմբատ Այվազյանի եւ էլի ուրիշ քաղբանտարկյալների գործերը, բայց Ջնագիրյանի քրեական գործում սա արդեն դարձավ ավարտուն մի համակարգ` բյուրեղացած իրողություն, դատական նախադեպ։ Ու հիմա, սիրելի համաքաղաքացիներ, ուղղիչ աշխատանքային գաղութներում հինգ տարի անցկացնելուց խուսափելու ոչ մի միջոց չունեք, բացի թերեւս աստղագուշակներին հետեւելը, իմանալու համար, թե որ օրերն են բարենպաստ բերման չենթարկվելու համար։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Նիկոլ Փաշինյան, Քաղբանտարկյալներ


  1. Anonymous
    Մարտ 25, 2009 09:22 | #1

    verj@ enkan en anelu, mardik grohen banteri vra. edkan anasun xekavarutyun hla cheink tesel ….

  2. Տիգրան Մեծ
    Մարտ 25, 2009 20:35 | #2

    Էհ՜ նորմալա, երբ ընդիմությունը ախպեր - քույրիկ է խաղում խոսելով սահմանադրական
    կարգի մասին, այդ ընթացքում ՚Ռոբասեռժանտական ազգադավ կառավարությունը շարունակում է իրականացնել իր ազգակործան ծրագրերը ։
    Միթե չի՞ կարելի հասկանալ, որ հաղթողն է խնդում բոլոր մարտերում, այ հենց այդ կարգախոսով է՞լ պետք է առաջնորդի ԼՏՊ-ն Հայ ժողովուրդին, ուրի՞շ ոչինչ ։

  3. Մարտ 25, 2009 21:20 | #3

    @Anonymous
    bastil@ @tenc gravecin vonc vor h@??????

  4. Արմեն/Մադրիդ
    Մարտ 26, 2009 03:31 | #4

    Անշուշտ ռեժիմը օր առաջ պետք է կազմաքանդվի և ազատվեն բոլոր քաղաքական բանտարկյալները, սակայն Գագիկ Ջհանգիրյանից ինչ քաղաքական կալանավոր?, նա միշտ էլ եղել է ռեժիմի հենասյուներից մեկը(ուր էր նրա քաղաքական դիրքորոշումը 1998 թ պետական հեղաշրջման մասով?, ինչու չբացահայտեց հոկտեմբերի 27-ի ոճրագործություն?) և ըստ ինձ, նա համաժողովրդական շարժման կողմն է անցել անձնական, այլ ոչ թե քաղաքական նկրտումներից ելնելով(խնամու հանգամանքը և ակնկալիքը դառնալ Գլխավոր Դատախազ!): Միանշանակ ազատություն եմ ցանկանում բոլոր կալանավորներին, այդ թվում նաև Գագիկ Ջհանգիրյանին, զինվորական դասալիք Արման Բաբաջանյանին, բայց ոչ, որպես քաղաքական կալանավորի, այլ որպես հայ մարդու:

  5. Արամ
    Մարտ 26, 2009 17:50 | #5

    Նիկոլ, լավ կլիներ, որ այս ամենին զուտահեռ անդրադառնայիր նաեւ ընդդիմության ներսում առկա խնդիրներին, այլապես այսպիսի միանշանակ եզրակացություններով լրջագույն խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու տպավորություն է ստեղծվում: Զարմանալի է, որ որեւէ ձեւով չես մեկնաբանում ՀԱԿ-ի հենասյուներից մեկի՝ խեղկատակ Դավիթ Հակոբյանի հոգեխանգարմունքի սրացումները, կապված Երեւանի ավագանու ընտրացուցակում ընդամենը 22-րդ տեղում հայտնվելու հետ: Անձամբ ես ինձ լրջորեն վիրավորված եմ զգում, որ երկրիս Առաջին Նախագահը ստիպված է հաշվի նստել
    այսպիսի քաղաքական ծաղրածուների հետ: Սա ոչ այլ ինչ է, քան ընդդիմության թուլության, եթե չասենք ողորմելիության, արտահայտություն:

    Վերջերս Ժառանգության դիրքորոշման վերաբերյալ իր մեկնաբանություններից մեկում այստեղ հանդես եկող իմ կողմից հարգված Վազգեն Պ.-ն արտահայտեց այն միտքը, թե այսօր Հայաստանի քաղաքական դաշտը սահմանազատված է սեւի եւ սպիտակի միջեւ: Կուզենայի, որ սրա շուրջ էլ մի բանավեճ կազմակերպվեր: Ես, օրինակ, դա այդքան էլ այդպես չեմ համարում: Դեռ ավելին, ՀԱԿ-ն ինքն էլ դեռեւս հեռու է կուռ կառույց լինելուց, ինչը ցույց տվեց հենց մարքսիստ Դավիթ Հակոբյանի զառանցաբանություններ շարքը: Շարունակելով միտքս, ես խիստ անհասկանալի եմ համարում նաեւ Վազգեն
    Սարգսյանի ընտանիքի պահվածքը՝ եղբայրներից մեկը երեւի թե ԵԱՀԿ արդեն մոռացված 1609 թե 1620 բանաձեւի պահանջներից ելնելով ազատ աձակվելով մարդասպանություն պատվիրելու համար իր պատիժը կրելուց, խիստ երախտապարտ է իր իսկ խոսքերով «Նախագահ Սերժ Սարգսյանից»: Մյուս եղբայրը մինչդեռ, դեռեւս ընդդիմադիր կեցվածք ունենալով, բավական մեղմել է իր դիրքորոշումը: Ի՞նչ է սա, եթե ոչ ընդդիմության մոխրագույն շերտը: Թե Նախագահ Տեր-Պետրոսյանը, թե ընդդիմությունն ընդհանրապես այդպես էլ չհստակեցրեց իր իր դիրքորոշումը Վազգեն Սարգսյանի անձի վերաբերյալ:
    Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Տեր-Պետրոսյանը իրեն Նախագահի պաշտոնից գահընկեց անող Վազգեն Սարգսյանին ներկայացրեց որպես Հայաստանի ապագայի կարեւորագույն հենասյուն, որի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ վերացումով հենց պայմանավորեց իր քաղաքականություն վերադառնալու անհրաժեշտությունը: Չկա՞ արդյոք տրամաբանության խզում այստեղ: Որքա՞ն մարդ է սպասում այս հարցերի ազնիվ վերլուծությանը ընդդիմությանը լիարժեք վստահելու համար: Իսկ ինչ վերաբերվում է Ջհանգիրյանի դատավճռին, դա ամենեւին էլ նորություն չէր, այդպես երկիրն
    ապրում է իր նորագույն պատմության շրջանում, երբ երկրի վարչապետը հյուրանոցի համար հատկացված գումարը տնտեսելով Մալբորո սիգարետ է գնում, երբ Վանո Սիրադեղյանը իր քենակալի փողերով կենդանաբանական այգուն բարեգործական հատկացումներ է անում կամ լրջագուն հանցագործության մեջ մեղադրվելով հանդերձ՝ անհրաժեշտ պահին իշխանության օգնությամբ լքում երկիրը: Հայաստանի ժողովուրդը լուսնից չի իջել եւ կան լուրջ պատճառներ, թե ինչու նրա մեջ այդքան բթացել է զարմանալու կամ ընդվզելու զգացումը: Փակագծերը բացելու ժամանակն է:

    PS: Sa nuin niuti erkrord hraparakumn e, ete patrastvum eq norits jnjel, apa dranov @ndamen@ tsuits petq e taq dzer irakan verabermunq@ xosqi azatutyan nkatmamb. Im nkatmamb duq hima varvum eq chisht ainpes, inchpes @nddimadir mamuli nkatmamb varvum e ishxanutyun@. Mi vaxetseq azat xosqits, ete voreve mtqi het hamadzain cheq, xndrem nerkayatsreq dzer tesaket@. Isk ain, inch duq anum eq hima, voch ail inch e, ete voch ishxanutyan dzer nkatmamb kirarats metodneri ardaratsum. Ete duq vorpes @nddimutyun arden sahmanapakum eq azat xosq@, kareli e patkeratsnel, te inchpes dzez kpaheq, ete mi or hankarts gaq ishxanutyan? Dzer nmanner@ ogtagortsum en Ter-Petrosyani qaghaqakan kshir@ inqnadrsevorvelu hamar, duq hents arajinn eq nran dem durs galu, erb mi or unenaq ishxnutyan ltsak.

  6. Մարտ 27, 2009 11:56 | #6

    Արմեն/Մադրիդ :
    … սակայն Գագիկ Ջհանգիրյանից ինչ քաղաքական կալանավոր?, նա միշտ էլ եղել է ռեժիմի հենասյուներից մեկը(ուր էր նրա քաղաքական դիրքորոշումը 1998 թ պետական հեղաշրջման մասով?, ինչու չբացահայտեց հոկտեմբերի 27-ի ոճրագործություն?)

    Լսիր այ ընդիմություն ղաղացող սերժանտ, քո տեսակ դանդալոշները չի, որ պետք է որոշեն ով է քաղբանտարկյալ, ով ոչ: Ո՞վ էս դու այ ռոբոտացած սերժանտ, որ Ջհանգիրյանին անուն կպցնես…

  7. Արմեն/Մադրիդ
    Մարտ 27, 2009 13:12 | #7

    @Վահագն Ղուկասյան
    Այ չկայացած մարդուկ, խոսքիտ չափ տուր և անձնական վիրավորանքների մի անցի, ես փաթաթաց ունեմ և քեզ և քո թվարկած անձանց, այդ դու ես ընդիմություն խաղում սերժանտի կարգավիճակով ու երևի հիմա Ֆրանսիայում ապաստան ստանալտ ես հիմնավորում:

  8. Արմեն/Մադրիդ
    Մարտ 27, 2009 15:08 | #8

    @Վահագն Ղուկասյան
    Մեջբերումներ Վահագն Ղուկասյանի տատու երազից!

    1 -ին Մաս

    2003թ. հունվարի 10-ին ԱԱԾ-ը մեկնարկում է Վահագն Ղուկասյանին գործակալային ներդրումը Եվրոպայում բնակվող հայտնի ընդիմախոս հայրենակցի/հայրենակիցների շրջապատը, հատուկ գործողությանը տրվում է հատկապես գաղտնի գրիֆ, գործողության օպերատիվ անվանումը` Խլուրդ:
    2003թ. հունվարի 10-ին ՀՀ Դատախազության աշխատակիցները “ներխուժում” են “ազատ”, իրականում ծախու լրագրող Վահագն Ղուկասյանի բնակարանը, կատարում “խուզարկում” և “առգրավում” նրա համակարգիչը, CD եւ ֆլոպի 37 դիսկետները, 20 տեսաերիզները, էլեկտրոնային ծոցատետրև և որպես վերջաբան “հրկիզվում” է նրան պատկանող ավտոբուս - կարի արհեստանոցը, որում նա իբր պահում էր 1999 հոկտեմբերի 27 - հետ կապված քաղաքական նյութեր :

    2 -ին Մաս

    Վահագն Ղուկասյանը ԱԱԾ օգնությամբ լքում է Հայաստանը` Ֆրանսիայում հայտարարելով, որ իր կյանքի անվտանգությանը սպառնում է մահացու վտանգ և ներկայացնում է ԱԱԾ-ի կողմից սարքված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` հոդվածներ իշխանության դեմ, հոկտեմբերի 27 -ի տեռակտի կապակցությամբ, թերթերից մեջբերումներ, խուզարկության տեսաերիզը և “պրոտոկոլը”, առգրավված “ապրանքների” անդորագիրը, հրկիզված արհեստանոցի տեսաերիզը և նկարներ և խնդրում քաղաքական փախստական:

    3 -ին Մաս

    Հաշվի առնելով “քար ծակող” հիմքերը, բարեխաշտ ու դյուրահավատ Ֆրանսիացիները Վահագն Ղուկասյանին Ֆրանսիայում տրամադրում են ապաստանի իրավունք և այդ պահից սկսվում է ներդրման եզրափակիչ փուլը, որի մասին Վահագն Ղուկասյանի տատը խոստացել է պատմել մի քիչ ավելի ուշ,……………………………., :

    Հ.Գ.
    Վահագն Ղուկասյանի սիրելի քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը 2003թ. հունվարի 10-ին հանդիսանում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, մնացյալ մեկնաբանություները ավելորդ են, հատկապես իմ համար: Ի դեպ, Վահագն Ղուկասյանի և Գագիկ Ջհանգիրյանի “մոտիկ” ծանոթությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վեջինիս հրավիրել էին Զինվորական դատախազություն, նրան “ծեծելու” կապակցությամբ (կրակեմ Հրաչ, ներկայումս ԱԱԾ տնօրեի տեղակալ, նախկինում Ոստիկանության ՔՀՎ պետ): Վահագն Ղուկասյանը նաև մոռանում է իր գնհատականի մասին, կապված հոկտեմբերի 27 -ի ոճրագործության հետաքննության հետ, որի հետաքննչական խմբի ղեկավարն էր Գագիկ Ջհանգիրյան էր:

  9. Մարտ 27, 2009 20:23 | #9

    Հիմա դու երեւի չես էլ պատկերացնում, թե ինձ որքան օգնեցիր: Դիմակդ պատրելու համար ինձ բավական երկար ժամանակ էր պետք: Իսկ հիմա ինքդ պատռեցիր: Հիմա էլ չեմ մտածում թե ինչպես պատրեմ կեղծ ընդիմադիր լինելդ, քանզի ինքդ քո ձեռքով արեցիր: Դու ապուշ ես, ապուշ ես ոչ թե նրա համար որ ապուշություններ ես դուրս տալիս, այլ նրա համար որ թերագնահատում ես այս կայքի հիմնական այցելողներին: Ըստ քեզ մարդը արդեն 10 տարի, գործակալի կարգավիճակով ծառայում եմ գործող իշխանության ձեռքի խաղալիք ԱԱԾ-ին, նորից կրկնենք` 10 տարի, Եւ այդ 10 տարիներին երբեվե օգուտ ստանալու փոխարեն միայն տուժում եմ: Իսկ Հայկ Բաբուխանյանն ու Հովիկ Գալաջյանը շատ թունդ ընդիմադիրներ են, բայց անհնդատ օգտվում են…

    Վահագնի ու Ջհանգիրյանի ծանոթությունը հանգությալ Վլադիմիր Նազարյանի թաղման օրն է կայացել, քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի ներկայությամբ: Քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը իրոք 2003թ. հունվարի 10-ին հանդիսանում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակա, հա հետո՞: Էդ քո տեսակի պատկերացմամբ է, որ եթե մեկը բարձր պաշտոնիա է, ուրեմն ամենակարող է,մեկնաբանություները այ այստեղ են ավելորդ: Իսկ որ նույն 2003թ. հունվարի 10-ից 15-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազությունում գտնվեցին մարդիք, ովքեր հարմարեցրին Վահագն Ղուկասյանին զգուշացնել որ իրեն դատելու ու կալանավայրում, որպես Վանոյականի, քրեականների ձեռքով վարի տալու պատվեր է իջեցվել ամենավերեւից, սա վաղուց հայտնի փաստ է:
    Հ.Գ.
    Ես ամենեվին էլ պատահական չնշեցի Բաբուխանյանի ու Հովիկ Գալաջյանի անունները, հիմա չեմ պնդի թե դա այստեղ բարբաջող անձնդ է, բայց որ նույն ձեռագիրն է, դրանում կասկած չունեմ:

  10. Մարտ 27, 2009 20:29 | #10

    Արմեն/Մադրիդ :
    @Վահագն Ղուկասյան
    Վահագն Ղուկասյանը նաև մոռանում է իր գնհատականի մասին, կապված հոկտեմբերի 27 -ի ոճրագործության հետաքննության հետ, որի հետաքննչական խմբի ղեկավարն էր Գագիկ Ջհանգիրյան էր:

    Երբեք ոչինչ չեմ մոռանում, երբեք որեւէ ասածիցս չեմ հրաժարվում, ու այսօր էլ տեր եմ ,,Հոկտեմբերի 27,, կապակցությամբ իմ կողմից նախկինում ասած ու գրած ցանկացած տողին:

  11. Արմեն/Մադրիդ
    Մարտ 27, 2009 20:44 | #11

    @Վահագն Ղուկասյան
    Այ տղա, ես դիմակ չունեմ որ դու այն պատռես, դու քո դիմակների մասով մտահոգվի և Հայկ Բաբուխանյանի, Հովիկ Գալաջյանի և նրանց նման տականքների մաման էլ մասայական ք….ն….մ, եթե դրանից սիրտտ “կհովանա”, ուղակի չեմ ուզում սույ կայքում որևէ այլ կոպիտ բառ հնչեցնել, դաստիրակության, մակարդակի և տրամաչափի խնդիր կա: Ինձ չի հետքրքրում քո անտրամաբանական արդարացումները, ուղակի կեղտոտ բերանտ իմացի ում հանդեպ և ոնց բացես: Ես ժամանակ ու ցանկություն չունեմ քո հետ բանավիճելու, գնա քեզ շրջապատ ու խամ ականջ գտի, որ Գյուլնազ տատիտ հեքիաթները պատմես նրանց ու քեզ հերոսի և մեր ժամանակների “ղայդին” տղու տեղը դնես քեզ:

  12. Armen madridin
    Մարտ 27, 2009 21:38 | #12

    Armen, i tarberutyun Dzes, Vahagn@ chi thakcnum ir anunn u ov linel@: Menq cankacac zhamanak karox enq bacel internet@ u kardal Vahagni gracner@, ir masin @ndimadir kam ishxanakan thertherum tpvzcner@ u henc drancov el inqners ezrakacnenq the ov e Vahagn@:

    Bajc hargeli Armen, menq amenamec cankuthyan depqum chenq karox jshtel, the Duq ov eq: Ha ajstex mek nerkayanum eq vorpes paterazmin masnakcac u mi qani angam viravorvac, mek naev Arevmtyan Hayastanum martnchac hayordi: Mek asum eq vor erkar tariner evropayum eq: Nayev nerkayanum eq vor bazmatesak hetapndumneri eq entharkvel, u NUYNISK ARTAQSVEL… Yes chem karox Dzer gracner@ thequz 1 tokosanoc jshmarduthyun hamarel, vorovhetev inqnerd el eq haskanum, internetum aydpes karox e cankacac mard krel…
    Husov em knerkayanaq, namanavad inchpes Duq eq asum Hayastanum cheq, u vaxenalu ban el chpetq e unenaq: Hakarak depqum knereq, bayc kaskaci tak eq dnum Dzer aystex grelu npatakner@

  13. հետգրություն
    Մարտ 27, 2009 22:24 | #13

    Էս կեղտոտ բառախաղերը լավ տեղ չեն տանում ու շատ տգեղ տպավորություն են թողնում: Ես բլոգ-մլոգներ սկեցի նայել մարտի 1-ից հետո ու առանձնապես ոգևորված չեի էս կարգի տափակ խոսք ու զրույցից, ուղակի տպավորություն կար, որ հնարավոր է ընդանուր հայացքների տեր մարդկանց գտնել, ճգնաժամային պահին առանձին-առանձին չլինելու համար: Բայց էս լակոտակռիվները գալիս են հաստատելու, որ լուրջ հարցերը բաց ճանապարհով են լուծվում: Սա իմ նման մարդկանց տեղը չի, մի տեսակ կեղտահոտ ա գալիս: Լավ մնացեք:
    Հովհաննես Գալստյան, Երևան

  14. Արմեն/Մադրիդ
    Մարտ 27, 2009 22:27 | #14

    Իմ ասածների ու գրածների համար պատասխանատու եմ, ներկայանալ չներկայանալու մասով ես դեռ կմտածեմ ու հնարավոր է նաև ներկայանամ, բայց դա կանեմ, ոչ թե թասիբի ընկնելով, այլ երբ գա ժամանակը:

  15. Արմեն/Մադրիդ
    Մարտ 27, 2009 22:38 | #15

    Ես կխնդրեի բոլորին կենտրոնանալ ուրիշ անձերի և հարցերի շուրջ ու ինձ չպարտադրել մասնակցել այս կայքում տեղի ունեցող “Ավարայրի” ճակատամարտին, ինձ ոչ բարոյական, ոչ էլ այլ ձևի հաղթանակ պետք չի և սա իմ կռիվը չի: Թող Վահագն Ղուկասյանը իրեն կարգին տղու պես պահեր ու անձնական վրիավորանքի չանցներ և չեր ստանա այն, ինչ ստացավ, կարճ ասած հաջողություն բոլորին, որը երբեք չի նշանակում, որ ես կայքից հեռանում եմ կամ մնում եմ:

  16. Մարտ 27, 2009 22:48 | #16

    հետգրությունը ճիշտ է ասում այս իրար բզբզելն ու ուտոցը ավարտել է պետք: Մեկ տարուց ավէլի հաջողվել է այս կայքը զերծ պահել անձի հոշոտումներից: Այստեղ քննարկումները և անհամաձայնությունները գնում են միայն հոդվածների շուրջ: Այսուհետև ցանկացած անձնական վիճաբանություն կհայտնի աղբանոցում:

  1. No trackbacks yet.