> Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ > Հայտարարություն Շանթ Հարությունյանի մասին

Հայտարարություն Շանթ Հարությունյանի մասին

Ապրիլ 9, 2009: Հեղինակը` Ադմին:

Հետընտրական զարգացումների կապակցությամբ անհիմն, միայն մարտի մեկին ունեցած հրապարակային ելույթի համար ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ս.թ. փետրվարի վերջերից սկսած Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում ենթարկվում էր հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների: Նա գտնվում էր մենախցում, բացարձակապես մեկուսացված էր արտաքին աշխարհից: ²ռանց որեւէ հիմնավորման նրան արգելվում էր տեսակցել կամ հեռախոսային խոսակցություններ ունենալ հարազատների հետ: Հետագայում`եւ հարազատների, եւ դատավարությանը հետեւող հանրության համար անսպասելի կերպով մարտի 9 –ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավորը որոշում կայացրեց, համաձայն որի Շանթ Հարությունյանը պետք է ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության: Մարտի 17 –ից Շանթ Հարությունյանը գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում, բացարձակապես մեկուսացված պայմաններում: Անգամ նրա հարազատները նրան այցելել չեն կարողանում եւ որեւէ հստակ տեղեկություն նրա առողջական վիճակի կամ պահման պայմանների մասին առ այսօր չկա: ՀՀ Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում Շանթ Հարությունյանի ճակատագրի կապակցությամբ եւ հայտարարում է, որ նրա անվտանգության եւ առողջական վիճակի համար ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ գործող իշխանությունը:

ՀՀ Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ


  1. Սվետլանա
    Ապրիլ 9, 2009 17:47 | #1

    Իսկ ինչով է զբաղված մարդու իրավունքները պաշտպանող “կանտորան” ?

  2. Anonymous
    Ապրիլ 9, 2009 19:24 | #2

    ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    Ես` Շանթ Հարությունյանս, հայտնում եմ, որ արդեն 24 օր է, ինչ գտնվում եմ Նուրաբարաշենի հոգեբուժարանում, որտեղ պահվում եմ անմարդկային պայմաններում: Ուզում եմ նշել, որ 24 օր անընդմեջ ես զրկված եմ գեթ10 րոպե զբոսնելու իրավունքից: Փաստորեն, մոտ մեկ ամիս ես ո’չ արեւի երես եմ տեսել, ո’չ մաքուր օդ շնչել: Գիշերները չեմ կարողանում քնել ցրտից: Զրկված եմ տարրական կենցաղային պայմաններից: Վստահ եմ, որ նույնիսկ թուրքերն իրենց գերիների հետ այդպես չեն վարվի, ինչպես ինձ հետ վարվում են Հայաստանի առողջապահության նախարարությունը, դատաիրավական համակարգը:
    Հայտարարում եմ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն իմ նկատմամբ կայացրել է ոչ թե դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեյու որոշում, այլ ուղղակի’ դատավճիռ: Ռուսական ԿԳԲ-ն վախենալով, որ իմ դատավարության ընթացքում հասարակությունը կհասկանա, թե ռուսական կայսրությունն ինչպիսի մահացու թշնամի է անկախ Հայաստանի համար, ինչպես նաեւ կըմբոստանա ներկա վարչակարգի դեմ` Հայաստանում իր գործակալներին հանձնարարեց իմ նկատմամբ կիրառել պատմության մեջ աննախադեպ դատավճիռ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն առանց դատաքննություն իրականացնելու, իմ նկատմամբ դատավճիռ կարդաց: Իմ հանդեպ կայացրած դատավճիռը բացառիկ է նրանով, որ այն համարվում է գաղտնի դատավճիռ:

    Հայտնում եմ ձեզ, որ դատավորը վճռել է իմ ազատազրկման ժամկետը, որը հատուկ որոշումով գաղտնի է պահվում հասարակությունից, ինչպես նաեւ այդ գաղտնի դատավճռով որոշվել է զրկել ինձ մարդկային տարրական պայմաններից` զբոսանքից, բաղնիք-զուգարանից եւ այլն: Հայաստանում գոյություն ունի դատապարտյալներին պահելու մի քանի ռեժիմ` կախված դատապարտյալի կատարած հանցանքի վտանգավորությունից: Դրանք կոչվում են` «բաց» ռեժիմ, «կիսաբաց» կամ «կիսափակ» ռեժիմ եւ «փակ» ռեժիմ: Դատավորի կողմից իմ նկատմամբ կայացված գաղտնի դատավճռում ազատազրկման ժամկետից հետո, կարմիր թանաքով նշված է ռեժիմի անունը, եւ այն կոչվում է` անմարդկային ռեժիմ:

    Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ գաղտնի դատավճռում հստակ նշված է, որ արգելվում է տեսակցություն կամ հեռախոսակապ հարազատներիս հետ` իմ ազատազրկման ողջ ընթացքում:

  3. Anonymous
  1. No trackbacks yet.