> Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ > ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 9, 2009: Հեղինակը` Ադմին:

Ես` Շանթ Հարությունյանս, հայտնում եմ, որ արդեն 24 օր է, ինչ գտնվում եմ Նուրաբարաշենի հոգեբուժարանում, որտեղ պահվում եմ անմարդկային պայմաններում: Ուզում եմ նշել, որ 24 օր անընդմեջ ես զրկված եմ գեթ10 րոպե զբոսնելու իրավունքից: Փաստորեն, մոտ մեկ ամիս ես ո’չ արեւի երես եմ տեսել, ո’չ մաքուր օդ շնչել: Գիշերները չեմ կարողանում քնել ցրտից: Զրկված եմ տարրական կենցաղային պայմաններից: Վստահ եմ, որ նույնիսկ թուրքերն իրենց գերիների հետ այդպես չեն վարվի, ինչպես ինձ հետ վարվում են Հայաստանի առողջապահության նախարարությունը, դատաիրավական համակարգը:
Հայտարարում եմ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն իմ նկատմամբ կայացրել է ոչ թե դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեյու որոշում, այլ ուղղակի’ դատավճիռ: Ռուսական ԿԳԲ-ն վախենալով, որ իմ դատավարության ընթացքում հասարակությունը կհասկանա, թե ռուսական կայսրությունն ինչպիսի մահացու թշնամի է անկախ Հայաստանի համար, ինչպես նաեւ կըմբոստանա ներկա վարչակարգի դեմ` Հայաստանում իր գործակալներին հանձնարարեց իմ նկատմամբ կիրառել պատմության մեջ աննախադեպ դատավճիռ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն առանց դատաքննություն իրականացնելու, իմ նկատմամբ դատավճիռ կարդաց: Իմ հանդեպ կայացրած դատավճիռը բացառիկ է նրանով, որ այն համարվում է գաղտնի դատավճիռ:

Հայտնում եմ ձեզ, որ դատավորը վճռել է իմ ազատազրկման ժամկետը, որը հատուկ որոշումով գաղտնի է պահվում հասարակությունից, ինչպես նաեւ այդ գաղտնի դատավճռով որոշվել է զրկել ինձ մարդկային տարրական պայմաններից` զբոսանքից, բաղնիք-զուգարանից եւ այլն: Հայաստանում գոյություն ունի դատապարտյալներին պահելու մի քանի ռեժիմ` կախված դատապարտյալի կատարած հանցանքի վտանգավորությունից: Դրանք կոչվում են` «բաց» ռեժիմ, «կիսաբաց» կամ «կիսափակ» ռեժիմ եւ «փակ» ռեժիմ: Դատավորի կողմից իմ նկատմամբ կայացված գաղտնի դատավճռում ազատազրկման ժամկետից հետո, կարմիր թանաքով նշված է ռեժիմի անունը, եւ այն կոչվում է` անմարդկային ռեժիմ:

Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ գաղտնի դատավճռում հստակ նշված է, որ արգելվում է տեսակցություն կամ հեռախոսակապ հարազատներիս հետ` իմ ազատազրկման ողջ ընթացքում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ


  1. ALIS
    Ապրիլ 10, 2009 00:00 | #1

    Շանթ, աստված թող Ձեզ առողջություն ու համբերություն տա, շատ ուզում եմ հավատալ, որ այս մղձավանջը երկար չի տևի:

  2. Hay
    Ապրիլ 10, 2009 01:31 | #2

    RUSSIANS, GO HOME !!!

  3. Hay
    Ապրիլ 10, 2009 01:38 | #3

    Moldaviayi komunistneri chap el chank. serjov, kocharyanov, kongressov, saxov miasin darel enk Rusi harjer. Yes aveli lav nanar en, ari indz dir hayastanum vlasti. Dranic avel hayeri kaxakakan mtahorizon@ chi herikum. Asum en ashun@ Kongres@ Hamzachmani gyuxapetarani @ntrutyunnerin a masnakcelu………………..
    Партия коммунистов предлагает лидеру ХДНП представить следствию доказательства вовлеченности России в акции протеста в Молдавии
    h t t p://w w w.regnum.ru/news/1148979.html

  4. Hay
    Ապրիլ 10, 2009 01:40 | #4

    Dra hamar el Shanti nman txerk@ darnum en hogekan hivand.

  5. Zorik
    Ապրիլ 10, 2009 05:54 | #5

    —-
    Isk Shanty glxavor zohn e ays regimi. Nran prkutyun chi lini, ete Ter-Petrosyany hapaxi. Husov em moldovakan u vracakan zargacumnery mi ban ksovorecnen: haxtum e na ov vchrakan e u ov kangnum e minchev verj. U chi nayum te inchqan zoh e pahanjvum. Azatutyuny gin chuni

  6. UnKnown
    Ապրիլ 10, 2009 17:22 | #6

    Isk neroxutyun, @ndunenq vor havatanq nman bani, chka tesakcutyun, chka heraxosakap ev ayln… apa vortexic haytnvec nman namak vornel tpagrvec payqar.org site-um?… vonc karoxacaq ayd lur@ hascnel, isk Nubarasheni gjanocum tenc vat chi voncvor greleq, es inqs haytnvelem ayntex kyanqi berumov u chka arandznacvac palat!
    chem haskanum miayn nman lurer@ el inch mijocov karoxeyn hasnel ete chka vochmi kapi tesak!!!

  7. Aram
    Ապրիլ 10, 2009 18:16 | #7

    Shanti pes tgheq@ bantum en vorovhetev arturiki ev heghinei nman anbaroyakanneri vastaknerov enk shrjapatvats.Jamanakin petq er veratsnel.

  8. Սվետլանա
    Ապրիլ 10, 2009 18:57 | #8

    @UnKnown
    Իսկապես երեվում է քո Նուբարաշենում ինքնքկամ գտնվելու իսկությունը

  9. ՑԵՂԱԿՐՈՆ
    Ապրիլ 13, 2009 05:00 | #9

    Շանթ Հարույթյունյանի հայտարարությունն իր հոգեբուժարանում կեղեքման մասին մամուլում հրապարակվեց իհարկե, բայց բավարար արձագանք չգտավ։ Այս դեպքը բացառիկ է նրանով, որ ի տարբերություն մնացյալ քաղբանտարկյալների, որոնք սիտուատիվ են հայնտվել բանտում, Շանթ Հարությունյանը տասնամյակների փորձ ունեցող երկրորդ սերնդի քաղաքական գործիչ է, գաղափարական շարժման հիմնադիր: Բոլորովին նպատակ չի հետապնդվում նսեմացնել մնացյալ քաղկակալանավորների պաշտպանության հրատապ կարևորությունը, պարզապես հատուկ ուշադրություն ենք հրավիրում Շանթ Հարությունյանի դեպքին, որովհետև նա գաղափարակիր է, գաղափար է կրում, տասնամյակներով թրծված։ Ուշադրություն ենք հրավիրում նրա վրա, որ գաղափար է դատապարտվում այս դեպքում։
    Շանթի բազում զինակից ընկերները վստահեցնում են, որ ոչ մի չեկիստ չի խելագարեցնի նրան։ Նա հոգեկան հավասարակշռռւթյունը երկաթե հսկողության տակ պահելու լավագույն մարզումն է անցել, չեկիստների երևակայությանն անտեղյակ։ Շանթը կխելագարեցնի ձեզ։
    Հոգեբուժարանն ըտրվել է որովհետև հասկացել են չեկիստները, որ բաց դատարանում Շանթը մեն մենակ ունակ է նրանց բոլոր թվացյալ պարիսպներն ավիրելու ու Հայաստանի նվաճվածության ակընհայտ փաստը հասցնելու միջազգային բարձրագույն ատյաններ, այն ինչ տասնամյակ, և անգամ ավել տարիներ չի հաջողվում անել համայն ընդդիմությանը, իր բոլոր ֆորմատներով։

    Չեկիստները կարծում են, որ գցել են Շանթին ծուղակը, մտքներով անգամ չանցկացնելով, որ իրենք են ընկել Շանթի հյուսած ծուղակն ու բացահայտվել են արդեն իսկ։
    Շանթը՝, անկախականների տասնամյակների ավանդույթների ու գործունեության բարոյականության տառին հավատարիմ չխուսափեց բանտից ու հոգեբուժարանից, չնայած կարող էր, որովհետև կարևորեց իր վերջին հայտարարության հնչեղությունը։
    Հայտարարությունը լսված է, ընկալված է։ Շանթն աշխատեցրեց չեկիստներին։
    Փառք ու պատիվ Շանթին

  10. HAY
    Մայիս 14, 2009 07:33 | #10

    Voxjunum enk Shanti azatagrum@ gerutyunic.

  11. Մայիս 14, 2009 08:31 | #11

    Շանթը հաղթեց:Հալալ է իրեն: Հալալ է բոլորին,ովքեր նրան սատարեցին:
    Ողջույններ Շանթին ու բոլորին:

  1. No trackbacks yet.