> Մարտի մեկ > Մարտի մեկի վաղ առավոտյան

Մարտի մեկի վաղ առավոտյան

Ապրիլ 10, 2009: Հեղինակը` Գայանե Մնացականյան:

Մարտի 1-ի ողբերգությունից մեկ տարի անց դեռեւս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել այդ սպանությունների համար։ Ոչ ոք պատասխան չի տվել, թե ով հրաման տվեց, ինչու սպանվեցին 10 անմեղ քաղաքացիներ:

Ես իբրեւ լրագրող երբեք անտարբեր չեմ եղել, թե ինչ է կատարվել Հայաստանում, եւ իմ բնույթով էլ մշտապես դեմ եմ եղել անարդարություններին։ Փորձել եմ հնարավորինս պայքարել դրանց դեմ, բայց Հայաստանում 2008 թ.մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգությունից եւ դրանից հետո շարունակվող իրադարձություններից հետո հասկացա, որ անկարող եմ այլեւս պայքարել, մանավանդ իմ քայքայված նյարդային համակարգով:

2008թ. Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, ու ես իբրեւ լրագրող տեսա` թե ինչ էին դրանք իրականում։ Անկեղծ ասեմ, այն կոչել ընտրություն, ուղղակի ամոթ կլինի։

Ընտրությունների նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերն ընթացան բազմաթիվ խախտումներով, կեղծումներով և բռնարարքներով, ընտրակաշառքներով, ընտրական խախտումների նկատմամբ իրավապահ մարմինների անգործությամբ ու կաշկանդվածությամբ, քաղաքական ուժերի ոչ սկզբունքային, անբարոյական գործելաոճով և մանրառևտրի մեջ մտնելով։
Ընտրակեղծիքներով ընտրվեց ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը։ Սակայն ժողովրդի մեծամասնությունը իր ձայնը տվել էր նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին։ Ժողովուրդը չհամակերպվելով այդ բռնի ընտրության հետ սկսեց ցույցեր կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր 24 ժամ։ Հազարավոր մարդիկ վրաններ էին խփել և գիշերում էին Ազատության հրապարակում,որը շրջապատված էր ոստիկաններով եւ որոնք ամեն պահ պատրաստ էին հարձակվել խաղաղ ցուցարարների վրա։

Ես իմ լրագրող գործընկերների հետ օրվա գրեթե մեծ մասը անց էի կացնում այնտեղ, և հետևում զարգացող իրադարձություններին։ Հաշվի առնելով նախկին ընտրությունների փորձը` ենթադրում էինք, որ ամեն ինչ այդպես խաղաղ չի վերջանա։ Ինչպես մյուսները, ես էլ էի ձայնագրություններ ու նկարահանումներ անում, զրուցում ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների հետ։ Մարտի 1-ի լուսաբացին ես Ազատության հրապարակում էի։

Մարտի 1-ին, առավոտյան ժամը 6 անց 20 րոպեին` ոստիկանները` մահակներով, վահաններով եւ էլեկտրաշոկերով զինված, առանց զգուշացնելու հարձակվեցին Ազատության հրապարակում նստացույց անող շուրջ 4000 ցուցարարների վրա։ Նրանք այրեցին վրանները, ծեծեցին մարդկանց։Սարսափահար ցուցահարներն փախչում էին` ով որտեղ կարողանում էր։ Ոստիկանները չէին զլանում, մահակներով վազում էին փախչողների ետեւից։ Խմբով հարձակվում էին մեկի վրա ու ծեծում։

Ես սարսափահար տեսախցիկս ձեռքիս տեսարաններ էի նկարում, իրենց սպառնալիքները ձայնագրում, երբ հանկարծ հաղթանդամ ոստիկանը խլելով տեսախցիկս և ձայնագրիչս, ջարդ ու փշուր արեց, տեսաերիզը թռավ մի կողմ։ Երբ ասացի, թե ես իմ մասնագիտական պարտականություններն եմ կատարում, արցուքաբեր գազը փչեց աչքերիս և ինձ հարվածեց մահակով։ Ես գոռում էի ցավից։ Օգնություն խնդրում, իսկ նա հայհոյում էր ամենասարսափելի բառերով։ Հետո որոշեց ինձ բաժին տանել, բայց չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ, նա բառիս բուն իմաստով շպրտեց ինձ եւ վազեց դեպի Թումանյան փողոց։ Հետո իմացա, որ այնտեղ էլ մի հղի կին էր նկարահանումներ արել եւ ոստիկանները հարձակվել էին նրա վրա` ապարատը խլելու համար։

Ես կարողացա այդ ընթացքում գետնից վերցնել նկարահանած տեսաերիզը եւ փախչել։ Չեմ հիշում, թե ինչպես ճողոպրեցի և պատահական ցուցարարի տվեցի տեսաերիզը,և իմ հեռ.համարը ու խնդրեցի այն թաքցնել ու հեռացնել հրապարակից։ Նոր էի տեաերիզը տվել երբ հանկարծ նույն ոստիկանը բռնեց ձեռքիցս ու ինձ քաշ տալով տարավ ՀՀ քրեական ոստիկանության բաժին։ Ես փորձում էի ազատվել նրանից, բայց չկարողացա.. Երբ ուշքի եկա հասկացա որ ոստիկանության բաժանմունքում եմ, բաժնում մի հատ էլ ինձ խուզարկեցին, հետո առանձնացրեցին մի սենյակում ու սկսեցին ահաբեկել, ես ասացի` կամ ինձ բացատրեք, թե ինչո՞ւ եք բերման ենթարկել կամ էլ ազատ արձակեք։ Անընդհատ ասում էին. «կամ տեսաերիզը կվերադարձնես կամ 10 տարի կնստես ու հետո կհասկանաս։ Դուք` լեւոնականներդ, դեռ կտեսնեք»։ Ես ասում էի, որ ես իմ լրագրողական պարտքն եմ կատարել և նրանք իրավունք չունեն լրագրողի աշխատանքը խոչնդոտելու։Միայն անընդհատ կրկնում էին որ եթե չվերադարձնեմ տեսաերիզը ապա ինձ ու ընտանիքիս կվերացնեն։ Պահանջեցի փաստաբան, սակայն չտրամադրեցին»։Իմ անունը գրանցելով վտանգավոր հետապնդվողների շարքում ինձ ազատ արձակեցին։Իհարկե դրանով հետապնդումներն ու ահաբեկումները չդադարեցին…

Ահա անցել է մեկ տարի սակայն Հայաստանում քաղաքական ճգնաժամը դեռ չի հաղթահարվել։ Եվ դեռ պարզ էլ չի, թե երբ վերջապես Հայաստանի իշխանությունները կսկսեն սթափ նայել իրավիճակին և ճիշտ գնահատականներ տալ, երբ վերջապես մեր իշխանությունները կհասկանան, որ չի կարելի ժողովրդին կեղեքել հնարավոր ամեն տարբերակով։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Մարտի մեկ


  1. Aram
    Ապրիլ 10, 2009 17:57 | #1

    Artur Baghdasaryani ev Heghinei nman anbaroyakan mardkants petq e veratsnel inchpes charorak urutsq@

  2. Սվետլանա
    Ապրիլ 10, 2009 18:47 | #2

    Արամ ջան,չաորակ ուռուցք է սերժիկն ու ռոբիկը,իսկ մնացյալ իշխանիկները ,իրենց օլիգարխիկներով այդ նույն ուռուցքի մետաստազներն են:Բայց վիրահատությունը անելու է ժողովուրդը եվ մեռած դիակը նետելու են շատ-շատ խորը փոսը ,բայց հայկական ադաթով քելեխ չենք տալու:

  3. Anonymous
    Ապրիլ 10, 2009 20:22 | #3

    serjikn u robik@ @ndamen@ draconer en, sistemi gubernatorner@ forpostum. mi 100 tari el petk a ancni nor haskanank “orhnvac shat”-i katastrofik azdecutyun@ mer erkrum ?

  4. a.hakobyan
    Ապրիլ 11, 2009 08:07 | #4

    vor amenatoxutyan u anorinakanutyunneri mi hordzanutr e dardzel mer boloris tunu` hayastanu, vkayec evs mek angam marti 1-u u cvalioren… verku mnac voch miayn anbujeli , naev ayn bac e minchev ors mer erkri xekaravarneru patasxan chen talis … erkrum tapadz aryan, zohvadzneri ..hiastaputyunneri u am,enatoxutyan hamar; ev untakaraku … tasnyak kaxakacimner .., aysor ayd patjarov dardzel en vtaarandi…ayla[pes irenc spasvum e ,ankanxateselin, ev amenakichu,curt bantaxuc …. …ev inchi hamar…kusakcakan patkaneliutyan,,,, azatatenchutyan u azataxosutyan hamar….voxbam zkez hayoc ashxarh….

  5. h. alixanyan
    Ապրիլ 11, 2009 08:15 | #5

    sireliner … amotov u sarsurov em hetevel ashxarhi grete bolor herustaunkerutyunnerov eter herardzakvadz martimekyan iradarzdutyunnerin…. ashxarhu voch miayn zarmacadz er, aylev cncvadz …vor ishxannutyanu tiranalu hamar….exbayraspasnutyun exav hayasttanum ,,,ev ardyunkum zohvecin 10 hayordiner…bant netvecin …sovorakan kaxakaciner , undhup erexaner u kanayk…. amot …mer erkri ishxanutyunnerin u nranc vor minchev aysor sharunakaumen achkeru pakel ays voxbergakan eji iradardzutyunneri handep ev .. chen patasxanatvutayn chen kanchvum ,nrankovker hrahrecin ays exbayraspan saru paterazmu vor minchev hima sharunakum e jhayastanum; tvum e te maen ban ir huni mej eunkel, ayc indz hasadz texekutyunneri hamadzayn … herik e berand mi kich azat , baces khaytnves bantum, vkan ays lragroxu , vor pordzel e pastel katarvadzu;

  6. davit
    Ապրիլ 11, 2009 11:11 | #6

    Hayastanum’ lragrogh@, herustatesutyun@ ev @ndanrapes azat mamul@, chi karogh linel , qani der lragroghi kyanq@ vtangvac e, ir ardar ashghatanqi patcharov. 21-rd dar, Lragroghin vostikanutywn en tanum , vaxecnum en 10 tari bant nstacnelov , ghuzarkum en ev azat ardzakeluc heto el hetapndum ev ahabekum en .
    MARDKA ELEL SHALAKN ASGHARI, MARDKA ASHGHARNE SHLAKAC TANUM.

  7. Anonymous
    Ապրիլ 11, 2009 11:21 | #7

    h. alixanyan :sireliner … amotov u sarsurov em hetevel ashxarhi grete bolor herustaunkerutyunnerov eter herardzakvadz martimekyan iradarzdutyunnerin…. ashxarhu voch miayn zarmacadz er, aylev cncvadz …vor ishxannutyanu tiranalu hamar….exbayraspasnutyun exav hayasttanum ,,ev ardyunkum zohvecin 10 hayordiner…bant netvecin …sovorakan kaxakaciner , undhup erexaner u kanayk…. amot …mer erkri ishxanutyunnerin u nranc vor minchev aysor sharunakaumen achkeru pakel ays voxbergakan eji iradardzutyunneri handep ev .. chen patasxanatvutayn chen kanchvum ,nrankovker hrahrecin ays exbayraspan saru paterazmu vor minchev hima sharunakum e jhayastanum; tvum e te maen ban ir huni mej eunkel, ayc indz hasadz texekutyunneri hamadzayn … herik e berand mi kich azat , baces khaytnves bantum, vkan ays lragroxu , vor pordzel e pastel katarvadzu;

  8. hayuhi
    Ապրիլ 13, 2009 14:32 | #8

    Chgitem zzvanq, te amot te patzapes xxjaharutyun em zgum mer ayspes kochvats ishxanutyan handep. Espes haverj sharunakvel parzapes anhnar e, shutov sra verj@ kga, bolor@ patasxan piti tan irenc vayragutyunneri u anorinakanutyunneri hamar, es dran iskapes havatum em.

  9. hamlet
    Ապրիլ 14, 2009 03:38 | #9

    Marti 1-@ nkarahanoghneri, lragroghneri jard@ der chi verjacel . minchev hima der hetapndvum, ev irenc azat ghosqi u mtqi patcharov te mi kani amis araj karogh ein anorinakan kerpov tanel aysapes asac milicayutyun, aysor arden hark chka et kargi anorinakanutyun anelu. aysor arden or@ cerekov karogh en ughaki hasarakutyan araj mi qani milicionnernerov marsh irakanacnel paster unecogh kam der paster havaqogh lragroghi vra.

  1. No trackbacks yet.