Լույս չի երեւում…

Ապրիլ 16, 2009: Հեղինակը` Գայանե Մնացականյան:

2008-ին փետրվարի 19-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններից հետո սրված քաղաքական իրավիճակը իր գագաթնակետին հասավ մարտի 1-ին։ 2008թ Հայաստանում գարնան առաջին լուրն եղավ սարսափազդու. ոստիկանները Օպերայի հրապարակում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա եւ ցրել դաժանաբար։ Օրվա ավարտն ավելի դաժան էր։ Այդ օրը ոստիկանները զենք կիրառեցին Երեւանի կենտրոն դուրս եկած խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքում էին ընտրությունների արդյունքներից` հայտարարելով, որ դրանք ուղեկցվել են բռնություններով, ծեծուջարդով, լցոնումներով, թվանկարչությամբ։ 2008թ մարտի 1-ին Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում զոհվեցին 10 հոգի` 8 ցուցարար եւ 2 ոստիկան, վիրավորվեցին ավելի քան 200 հոգի։ Երկրում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարվեց 20-օրյա արտակարգ դրություն` լրատվամիջոցների գործունեության սահմանափակմամբ։ Ողբերգությունից մեկ տարի անց Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նշում է. «Հայաստանը դեռ պետք է պատասխանատվության կանչի ոստիկանությանը ոչ համաչափ ուժի կիրառման համար ցուցարարների հետ բախումներից մեկ տարի անց, որի արդյունքում առնվազն 10 մարդ զոհվեց»։ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 140 անձի, որից 26-ի նկատմամբ նախաքննության ընթացքում դադարեցվել է քրեական հետապնդումը եւ նրանց մասով քրեական գործերը կարճվել են։ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում դատարան է ուղարկվել 90 գործ՝ 111 անձի վերաբերյալ։ 87 գործով 101 անձի վերաբերյալ կայացել են դատական որոշումներ։ Նրանցից հինգը արդարացվել է։ 2 անձի դեպքում դատախազը հրաժարվել է մեղադրանքից։ 52 անձ ազատազրկման է դատապարտվել, որից 5-ը տուգանվել են, 38 հոգու դեպքում` պատիժը պայմանական է կիրառվում, իսկ մեկը ազատ է արձակվել, քանի որ տուժողը հաշտվել է նրա հետ։Մարտիմեկյան դեպքերից հետո գրեթե 85 մարդ անազատության մեջ է հայտնվել միայն Քր. Օր. 300 եւ 225 հոդվածներով։ Դրանք այն հոդվածներն են, որ ԵԽԽՎ-ն իր հունվարի 27-ին ընդունած 1643 բանաձեւով պահանջում է վերանայել, իսկ ԱԺ նախագահը խոստացել է այդ անել հնարավորինս արագ։ «Վեհաժողովը նշում է, որ ըստ Հայաստանի Սահմանադրության, օրենքում որեւէ դրական փոփոխություն հետադարձ ուժ կունենա 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված անազատության մեջ հայտնված անձանց դեմ առաջադրած մեղադրանքների դեմ»,- ասված է բանաձեւում։ Իսկ ըստ դատախազության ներկայացրած տվյալների 300 եւ 225 հոդվածներով մեղադրվողների թիվը հստակ է` «7-ի գործով» անցնող 7 քաղաքացիները եւ եւս 7 հոգի, որոնց դեմ հարուցված գործերը կարճվել են։ Վերջին յոթի շարքում են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյան եւ այլն։ Ինչ վերաբերվում է 225 հոդվածին, ապա բազմաթիվ գործերով արդեն վճիռներ կան հրապարակված։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության` 225 հոդվածով դատարան են մտել 70 գործ, սակայն դրանց մեջ կան գործեր, որոնք որակավորվել ու փոփոխվել են։ Արդեն իսկ Քր. Օր. 225 հոդվածի տարբեր մասերով մեղավոր են ճանաչվել 23 մարդ, իսկ 7 մարդու գործ դեռ լսվում է դատարաններում։ Ի դեպ, 225 հոդվածով մեղավոր ճանաչվածների մեծամասնությանը դատարանները պայմանական ազատ են արձակել։ Իսկ պատժաչափերը սկսվում են մեկ տարուց մինչեւ 6.5 տարի։ Հայաստանում մարտիմեկյան ողբերգությունից եւ ճգնաժամից անցել է մեկ տարի սակայն դեռ լույս չի երեւում…

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ավազակապետություն, Համաժողովրդական Շարժում


  1. Ապրիլ 16, 2009 07:01 | #1

    Եթե պիտի երեւա որեւէ լույս, ապա դա ժողովրդի ինքնագիտակցության լույսն է լինելու: Հույս դնել մեր դատական համակարգի կամ եվրոպական կառույցների վրա կնշանակի լինել անուղղելի միամիտ անձնավորություն: Մեր բոլորի թողտվությամբ երկիրը հասավ այս վիճակին եւ հենց ժողովուրդն է պատասխանատու այսօրվա իրականության համար: Իսկ մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտումը հնարավոր է միայն ու միայն երկրի իշխանությունը ժողովրդի կողից վերանվաճելուց հետո:

    Խնդրում ենք այցելեք http://www.yerevan2008.org կայք եւ ցույց տվեք ձեր դիրքորոշումը մարտի 1-ի դեպքերի վերաբեյալ:

    Մի խումբ սփյուռքում բնակվող հայեր:

  2. DAPNEKIR
    Ապրիլ 16, 2009 09:35 | #2

    INCH ASEM SA ANARAKNERI ISHXANUTYUN E:

  3. mek
    Ապրիլ 16, 2009 12:25 | #3

    Եկեք չմոռանանք նաև, որ անառակների իշխանությունը կարողանում է գնել ձայներ, արժանապատվություն, ազատություն, ապագա: Այս բոլորը վաճառքի հանած մեր հայրենակիցները կործանման են տանում հայրենիքը այսօր կուշտ ու կուռ հեռուստացույցի դեմ վեր ընկնելու ու երկու աստղ ու սերիալ նայելու համար: Կամ իրենց կիսասոված գոյությունը ու օրնիբուն բակերում նարդի խաղալը գերադասելով հասարակական ընդվզմանը:

  4. HRAPARAK
    Ապրիլ 17, 2009 18:31 | #4

    Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը երեկ անակնկալ հեռուստաուղերձ է հղել ժողովրդին:
    “Քրեական աշխարհի այն ներկայացուցիչներն ու ռեցիդիվիստները,որոնք օգտվել են քաղաքական բարդ իրավիճակից, կմնան բանտերում: Ինչ վերաբերում է ապրիլի 7-ի մյուս բոլոր մասնակիցներին, խնդրում եմ համապատասխան կառույցներին` իրականացնել համաներում, եւ ակնկալում եմ բոլոր կարգի հետապնդումների դադարեցում”,-
    ուղերձում ասել է իշխող կոմունիստական կուսակցության առաջնորդը:

  5. mek
    Ապրիլ 19, 2009 15:04 | #5

    Մեզ մոտ ճիշտ հակառակն է:

  6. Երևանցի
    Ապրիլ 21, 2009 13:08 | #6

    Լույսը հարկ է մեր մեջ փնտրել!!!

  1. No trackbacks yet.