ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ

Ապրիլ 19, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան:


Հավելված ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ (Հոկտեմբեր 27-ի առեղծվածը)-ի

av_hav_1

Շղթայված վիշապ: Բրոնզե պեղածո Մեծամոր հնավայրից (Ք.ա.3-րդ հզ)

…Մհեր որ իր ձեռ կը թալեր Սիպտակ Դևին,
Մհերի ձեռ խոր կը խրվեր էնոր մարմին.
Գիտես թե` խըմորից ըլներ էդ Սիպտակ Դև …

«Սասնա Ծռեր», ( Ջոջ Մհերի կռիվը Կենաց ջրերի ակունքը փակող Սիպտակ Դևի հետ…)

Հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության վերաբերյալ մեր նախորդ քննախուզության մեջ ռուսաստանյան և Հայաստանի «հոկտեմբերյան» այս մեկ հեղափոխությունը, ինչպես նաև Վ.Պուտինի և Քոչարյան-Սարգսյան տանդեմի իշխանության գալը մենք վերագրեցինք ԽՍՀՄ փլուզումից հետո ընդհատակ անցած ԿԳԲ-ական համակարգին, այլաբանորեն` «հին գվարդիային» կամ աներևույթ Կանաչ Վիշապին: Այդ ինքըստինքյան կռահելի էր, սակայն այս իրողության «ինչպեսը» ընդունակ է մեզ օժանդակելու գնահատել Կանաչ Վիշապի զորությունը, հասկանալ նաև գործելակերպը, ընթացիկ դերակատարությունը ու դրանց հեռանկարները: Այդ իսկ նպատակով որպես պատկերավորում արժե դիտարկել մեկ քանի նման հանգամանքներ և վկայություններ:

«Բեռլինյան պատի» և 1991թ. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հետախույզ փոխգնդապետ Վ. Պուտինը հայտնվում է հարկադրական պարապուրդի մեջ, Դրեզդենից վերադառնում Լենինգրադ ( Սանկտ Պետերբուրգ), և փորձում «վերացիկլավորվել» իրավաբանության իր նախկին դասախոս և քաղաքապետի թեկնածու Ա. Սոբչակի շրջանակում: Սակայն, ըստ այդժամ Սանկտ Պետերբուրգի ԿԳԲ-ի տնօրեն, ավելի ուշ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան գտած գեներալ Օլեգ Կոլուգինի կենդանի վկայության , այդ Ա. Սոբչակն է Օ. Կոլուգինին դիմում առաջարկել իրեն վստահելի մի գործակալ, ապահովելու համար քաղաքապետարանական իր ընտրարշավը և հետագա գործունեությունը հատուկ ծառայությունների օժանդակությամբ: Օ.Կոլուգինը առաջարկում է հենց Վ.Պուտինին, ով հաջող ընտրությունից հետո դառնում է քաղաքապետ և Բ.Ելցինի զինակից Ա. Սոբչակի օգնականն ու Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետը, առաջ քաշելով իր ծառայողական գործընկերներին:

Ըստ պատմաբան Յ. Ֆելշտինսկու, այդ հատուկ ծառայությունների կողմից ընդունված գործելակերպ է ( և ոչ միայն նրանց…). նկատել և ուղեկցել քաղաքական այն այրերին, որոնք առաջիկա 5-10-20 տարիներին կարող են դառնալ պետական առաջին-երկրորդ դեմքեր և նրանց հետ զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ: Այդպես է ԿԳԲ-ն ապահովում իր տեղը իշխանությունում և հենց այդ է եղել նաև Վ. Պուտինի պարագան: Այդպես էլ 1996 թ., երբ Ա. Սոբչակը ձախողում է քաղաքապետարանում իր վերընտրությունը, վերստին «գործազուրկ» դարձած Վ. Պուտինը բիզնեսում հնարավոր ներդրման փոխարեն գալիս է Մոսկվա և դառնում Կրեմլի անդմինիստրատոր, հայտնի զեղծարար Պ. Բորոդինի տեղակալը: Ըստ վերջինիս, Վ. Պուտինը անձամբ է եկել, ըստ ոմանց նրան ու այլոց Կրեմլում տեղավորել է պետերբուրգցի նախարար Ա. Չուբայսը, ինչը ավելի հավանական է: Զի, դժվար թե ամեն մի կգբական փոխգնդապետ ինքնագլուխ գար և տեղավորվեր Կրեմլի ադմինիստրացիայում, այն էլ հենց որպես պետի տեղակալ: Վստահաբար եղել են նաև ծանրակշիռ այլ միջնորդություններ:

Այսպես թե այնպես Վ. Պուտինը երկու տարի անց միանգամից նշանակվում ԿԳԲ-ФСБ ծառայությունների տնօրեն, մեկ տարի անց` վարչապետ, իսկ մի քանի ամիսներ հետո դառնում Ռուսաստանի նախագահ: Եվ որքան էլ կայծակնային այս վերելքի մեջ որոշակի դեր են խաղացել կրեմլյան ինտրիգները, կասկածից վեր է, որ դրանում իր աներևույթ գործն են արել ընդհատակյա ծառայությունները: Նրանք մեղադրվում են անգամ չեչենական երկրորդ պատերազմի սանձազերծման պատճառ դարձած չարաբաստիկ 1999թ. մոսկովյան բնակելի շենքերի պայթունների մեջ, նախագահական աթոռ մղելու համար իրենց թեկնածուին, ինչն էլ հիրավի տեղի ունեցավ հաղթական գործողությունների հետևանքով: Զի դժվար թե նորանշանակ վարչապետը անձամբ նման հրահանգ տար, այն էլ դեռևս զորեղ և արևմտամետ լիբերալների իշխանության մեջ:

Այդ մասին իր կարծիքն է հայտնում Նյու-Յորքում Ն.Խրուշչևի թոռնուհի, պատմաբան Նինա Խրուշչևան: Ըստ նրա. «Պուտինի շրջապատում կան մարդիկ, որոնք պատրաստ են գործողություններ ձեռնարկել հենց նրա քաղաքականության ուղղությամբ, առանց որ հարկ լինի այդ նրանց հրահանգել: Արդյոք Պուտինն է հիմնել այդ ավանդույթը, թե այն գալիս է դեռևս ստալինյան ժամանակներից, կամ էլ այն այդ երկուսի համադրումն է» - եզրահանգում է բավականին իրազեկ տեսաբանը (վավերագրական նշյալ կինոժապավենից):

av_hav_2Սակայն առանց այս դիտարկումների և մեկնությունների, Վ.Պուտինի առաջխաղացման մեջ ԿԳԲ-ФСБ որոշիչ դերը, ոչ առանց հեգնանքի և բուռն ծափահարությունների ներքո խոստովանում է անձամբ ինքը` դեռևս վարչապետ Վ. Պուտինը, 1999թ. դեկտեմբերի 20-ին երբեմնի ՉԿԱ- ի հոբելյանին նվիրված մոտ 800-1000 սպաների հանդիսավոր հավաքում. «ФСБ-ի մի խումբ աշխատակիցներ, որոնք ձեր կողմից գործուղվել էին կառավարության հովանու ներքո աշխատանքներ տանելու, առաջին փուլում իրենց պարտականություններից կարողանում են գլուխ հանել…» ( կից լուսանկարը վավերագրական նշյալ կինոժապավենից):
Եվ բնականաբար ոչ պատահականորեն արդեն նախագահ Վ. Պուտինը պետական բարձրաստիճան պաշտոնների 60% ` անգամ տնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում, վստահում է կգբական իր գործընկերներին: «Ստեղծված իրավիճակում ավելի վստահելի անձեր չկային» - անթաքույց արդարացնում են նրա կողմնակիցները:

Մինչդեռ այլք, ինչպես ԿԳԲ նախկին գեներալ, ապա պետդումայի ընդդիմադիր պատգամավոր Ա. Կոնդորովը էական տարբերություն է դնում «կուսակցության զինյալ ձեռք» երբեմնի ԿԳԲ-ի և արդի ФСБ-ի միջև, որն ի տարբերություն նախորդի պուտինյան շրջանակի «անձնական գվարդիան» է, և որի վրա այլ հսկողություն չկա: Իսկ ըստ Լոնդոնում ապաստանած այլախոհ Վ. Բուկովսկու. «Պուտինը չի տնօրինում բոլոր լծակներին, իրականում երկիրը ղեկավարում է կգբական համակարգը», այսինքն` նույն այդ աներևույթ Կանաչ Վիշապը, որի ընդամենը գլուխներից մեկն է Վ. Պուտինը: Նրա հեռացմամբ Կանաչ Վիշապը չի անհետանա, կերևակվեն դրա այլ կառափները: Այս առումով Դ. Մեդվեդև, Վ. Պուտին թե այլ մեկը որոշակի նշանակություն չունեն, ինչպես երբեմնի կուսակցության, ռեժիմի և Կենտկոմի վրա հիմնվող ԽՍՀՄ ղեկավարները, մինչև Յ. Անտրոպովը, ապա` Մ. Գորբաչևը… Եվ հասկանալի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո փորձառություն ձեռք բերած և երկրի ճակատագիրը ստանձնած այդ համակարգը իշխանության լծակները այլևս ոչ ոքու չէր կարող վստահել, ոչ անգամ կոմունիստական կուսակցությանը:

Մեկ խոսքով, եթե ԽՍՀՄ փլզումամբ կուսակցությունը և ռեժիմը համարյա չեզոքացան, կգբական սիստեմը մնաց ու դեռ հզորացավ: Որոշ հանրապետություններ և սոց-երկրներ բացեցին դրանց արխիվներն ու հիմնականում չեզոքացրին նաև այդ համակարգը, այլերը` ոչ: Ուստի նրանք Արևմուտքի համար մնացին անվստահելի և չներառվեցին արևմտյան խմբակցություններում: Հասկանալիորեն, ոչ ոք «թունավոր թխվածք» չէր ցանկանա ընդունել:

Դրանցից մեկը Հայաստանն է, որի բուն իրականությունը լուսաբանելու համար էլ հպանցիկ կատարվեցին այս թռուցիկ դիտարկումները ( ավելի հանգամանալից այն ներկայացված է 28.03.2009 թ. Գլենդելի Կենտ. գրադարանում ցուցադրված վերոնշյալ տեսանյութերում): Այստեղ ևս ԿԳԲ-ի արխիվները չբացվեցին, իսկ ՊԱԿ-ի հհշական նախարարը հասկանալիորեն չէր կարող ամբողջովին «արյունափոխել» համակարգը, որից հեռացվածները հիմնականում անցան ընդհատակ, մասամբ հաստատվեցին արտերկրում (զգալիորեն հենց ԱՄՆ-ում…), մինչդեռ`ըստ հենց հետագայում թունավորված Ա. Լիտվինենկոյի խոստովանության, «կենտրոնը» շարունակում էր զորագրել նորանոր գործակալներ նախկին հանրապետությունների բարձրաստիճան շրջանակներում:

Նա այդ արել է Ադրբեջանում, Հայաստանում նման պրակտիկան որևէ խնդիր պիտի չհարուցեր: Առավել ևս, որ սահմանապահ զորամասները ФСБ-ԱԱԾ ծառայությունների կցորդներն են, դրանք` երբեմնի КГБ/ՊԱԿ-ի անմիջական ժառանգորդները, իսկ հայ «չեկիստները», իրենց արտերկրյա ցանցով և «արտահաստիքային շարասյուններով» հիմնականում գտնվում էին Ռուսաստանի ենթակայության տակ:

Վստահաբար այդ է եղել նաև Ռ. Քոչարյանի և Ս.Սարգսյանի պարագան դեռևս արցախյան իրենց գործունեության շրջանում (Մաս Ե, կետ Բ: Հիշենք նաև Ս. Սարգսյանի պարգևատրումը ФСБ-ի շքանշանով): Եվ որքան էլ Ռ. Քոչարյանի ՀՀ վարչապետ նշանակումը կատարվել է Վ. Սարգսյանի առաջարկով, այսուհանդերձ նա օգտվել է տեղական և ռուսաստանյան համակարգի սքող աջակցությունից: Եվ այդ հատկապես 1998 թ. նախագահական ընտրարշավում, երբ նա Հայաստանում քաղաքական հենարան համարյա չուներ, բացի ռուսամետ դարձած և համակարգի մերձ «դաշնակից» ՀՅԴ-ից: Ինքնին հասկանալի է, որ առանց ընդհատակյա այդ զորեղ աջակցության ոչ ոք նրան Հայաստանում 10-ամյա բնակության կեղծ տեղեկանք չէր տա, իշխանական լծակները չէին գործի այդքան արդյունավետ, չէին լինի այդքան զեղծարարություններ և Հայաստանում անհայտ ղարաբաղցին չէր կարողանա հաղթել մեծ քաղաքականություն վերադարձած և իշխանություններից հիասթափված զանգվածների լայն ժողովրդականությունը վայելող Կ. Դեմիրճյանին, որը հաջորդ գարնանը խորհրդարանական ընտրություններում Վ. Սարգսյանի հետ տարավ փայլուն հաղթանակ, Ռ. Քոչարյանին թողնելով «անգլիական թագուհու» կարգավիճակում: Այս դեպքում Կանաչ Վիշապը ավելին անել չէր կարող:

Իսկ մինչ այդ, 1998 թ.Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո 1 առանց համակարգի սքող միջամտության անհնար է պատկերացնել խորհրդավոր և ցայսօր չբացահայտված սպանությունների շարքը հենց Վ.Սարգսյանի շրջանակներում, մինչև հոկտեմբեր 27-ի այդքան կատարյալ ոճրագործությունը: Այսպես գրավվեց «Թմբկաբերդը»…

Մեկ խոսքով երբեմնի ԿԳԲ-ական համակարգի ընդհատակյա գործունեությունը, որը իրականացրեց «հոկտեմբերյան» այս մեկ հեղափոխությունը Ռուսաստանում, միջինասիական հանրապետություններում և Հայաստանում ապացուցման կարիք չունի: Եվ մեր նպատակն էլ բոլորովին այդ չէ, այլ այդ իրողությամբ բացատրելու վերջին տասնամյակում կատարված ու կատարվող բոլոր իրադարձություները, հատկապես նվիյալ հայորդիների հալածաքները, որոնց մեջ Քոչարյան-Ս.Սարգսյան տանդեմի առաքելությունը զուտ կատարողական է: Նրանք այսբերգի երևացող գագաթն են միայն, ոչ անգամ Կանաչ Վիշապի կառափները` այլ պարզապես դրանց մեծ ու փոքր «եղջույրները»: Այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ Հայաստանը որպես ֆորպոստ տարածաշրջանում ՌԴ-ի միակ հենարանն է, Հայաստանում ունի ռազմավարական ու տնտեսական կարևոր « օբյեկտներ», որոշում է նրա ներքին ու արտաքին քաղաքականությունը և դեռ տնօրինում սփյուռքի ղեկավարման լծակներին 2: Այն նրա համար ոչ միայն լոբբինգ է, «հինգերորդ շարասյունների» մեծ պոտենցիալ` այլև Հայաստանը իր ազդեցության գոտում պահպանելու ապահովություն: Հակառակ դեպքում Սփյուռքի զորակցությամբ Հայաստանը երբևէ դուրս կգար այդ գոտուց: Մինչդեռ, նույն այդ Կանաչ Վիշապի զորությամբ է Ռուսաստանը կարողանում ոչ միայն թելադրել հայրենի իշխանությունների ներքին-արտաքին անելիքները` այլև խաղարկում ընդդիմադիր կողմը, այսինքն թելադրում թե’ դիմության և թե’ ընդդիմության խաղաքայլերը:

Այդ բավականին ակնհայտ դրսևորվեց 2008 թ. նախագահական ընտրությունների առնչությամբ: Գոտեպնդված զանգվածների աջակցությունից, Լ. Տեր-Պետրոսյանը վճռականորեն վերադարձավ մեծ քաղաքականություն: Բավական է հիշել 2007 թ. հոկտեմբեր 26-ին Ազատության հրապարակում նրա պայթուցիկ ելույթը` մասնավորապես հոկտեմբեր 27-ի ոճրագործության համարձակ հնչեցմամբ ( թեև առանց ռուսական թե կգբական գործոնի չնչին ակնարկի…), ապա ՌԴ-ի հետ սքող բանակցություններն ու այցելությունը Մոսկվա, այնուհետ հաղթանակի կատարյալ վստահությունը («Երկու օր էլ դիմացեք և դուք կունենք ձեր ուզած նախագահը»… ), փետրվար 19-ի քվեարկության արդյունքներն ու… մարտի 1-ը, երբ առավոտյա հարձակման անսպասելությունից խիստ մոլորված, միայնակ նստած ծխում և մտահոգ խորհում էր հրապարակում…: Իսկ որպես արդեն առավել իրազեկ և փորձված քաղաքագետ, նա նախ պիտի աստիճանաբար անթեղեր հոկտ. 27-ի թեման, ապա մոտ մեկ տարի անց կամաց-կամաց հրաժարվեր սուր առճակատումներից, ապավինելով իրավիճակի ու հասարակության հասունացմանը: Այդ անշուշտ ողջամտություն էր, զի ուժերը անհավասար էին, իշխանական կողմը վստահորեն խրամատված, որի զորությունը ոչ այնքան ուժային կառույցներն էին կամ ռուսական ռազմակայանները` այլ այդ աներևույթ և անորսալի Կանաչ Վիշապը, առկա անգամ թունդ ընդդիմության շարքերում: Իսկ ինչո՞ւ հատկապես Կանաչ: Որովհետև խիստ թունոտ է, «կամուֆլյաժավոր» և տարրալուծված «բնության» մեջ, այսինքն իրականության բոլոր ասպարեզներում: Ուստի, հայ քաղաքական թե ոչ բոլոր իրադարձությունների ընդերքում, բացի Մոսկվայի ակնհայտ գործողություններից, հարկ է միշտ նկատի ունենալ այդ համակարգի առկայությունն ու գործելաոճը: Դրանով են բացատրվում առերևույթ, անտրամաբանական ու անբացատրելի թվացող շատ ու շատ հանգամանքներ, երբ իրականում հայ քաղաքական գործիչներին և անգամ պետական կառույցներին` ներառյալ ուժային թե ԱԱԾ-ին, շատ քիչ ինքնագործունեություն է թողնված:

Գոնե այսքանը չտեսնելը նշանակում է մարտնչել հողմնաղացների դեմ, իսկ այս իրողության մեջ անկախության մասին խոսելը առնվազը մոլորություն է, առավելագույնը` խարդավանք, երբ առկա ենք գաղութարարության նոր ու նրբացված մի տարատեսակին և ավանդական թատերախաղերին փոխարինած «տիկնիկային թատրոնի» ներկայացումներին, որին ակամա ու անգիտակից մասնակիցներն են հենց հանդիսատեսները` այսինքն տկարամտացած հասարակությունը: Այստեղից էլ «հաց ու հանդեսի», արտագաղթի, ապատեղեկությունների, բթացման, բռնությունների ու բարոյազրկման, ըմբոստ հայորդյաց չեզոքացման և ազգային բուն գերխնդրականների շրջանցման քաղաքականությունը, երբ անգամ ընդդիմադիր կողմն ու մամուլը լոկ առերևույթ խնդրականներ են բողոքարկում, ողջ հայությունը` ԱՄՆ նախագահի «ցեղասպանություն» բառը ասել-չարտասանելը…

Ինչ վերաբերում սփյուռքին, ապա այստեղ Կանաչ Վիշապի շոշափուկներն են հանդիսանում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պատեհապաշտորեն սփյուռքում հայտնված թե գործուղված «չեկիստները», իսկ որպես հենարան` խորհրդամետ-ռուսամետ շրջանակները, իշխանական «դիմափոշուն» կարոտ դեմքերն ու քաղքենիները, հայրենիք հետ տնտեսական, մշակութային թե զուտ ազգակցական կապեր ունեցող զգուշավոր հայորդիք և արտերկրում կեցական խնդիրներ ունեցող դիվիդենդները: Առավել ևս, որ օտարամոլ հայերի մոտ 70% ռուսամետ է կամ հոգեբանորեն «մուտանտ» ( հիշենք ռուսական կրթություն ստացած խորհրդահայ երբեմնի մտավորականությանը…):

Այս առումով անչափ ուսանելի եղավ 28.03.2009 թ. Գլենդելի Կենտ. գրադարանի դահլիճում հոկտեմբեր 27-ի վերաբերյալ մեր միջոցառումը: Լոկ դրա հայտարարությունը փոթորկեց համայնքը, խիստ զգուշացրեց շատերին, միայն մի քանի լրատվամիջոցներ համաձայնեցին ազդեր և եթեր տրամադրել 3 : Ի հակադրություն հայտարարված միջոցառման, եղան նաև հակամետ հեռուստաելույթներ ոճրագործությունը Լ. Տեր-Պետրոսյանին և Վ. Սիրադեղյանին վերագրելու խարդավանքով: Այդպես միջոցառմանը դահլիճում ներկաները բաժանված էին հիմնականում երկու բանակի` ռուսամետ և ոչ ռուսամետ ( բայց ոչ անպատճառ արևմտամետ), ներկա էին նաև պրոֆեսիոնալ «չեկիստներ», իշխանամետ խռովարկուներ և դաշնակցական մի խումբ, որոնք փորձեցին բանավեճային շփոթ, շեղումներ և անհաջող խառնակչություն բորբոքել:

Մեկ խոսքով, միմիայն հոկտեմբեր 27-ի արծարծումն ու դահլիճի տարամետ տրամադրվածությունը լակմուսի պես երևակեց պատմական ոճրագործության նկատմամբ հայոց պառակտումը, բայց առավել` այն ռուսական գործոնին վերագրելու գիտակցությունը հենց ռուսամետ շրջանակներում, ինչը ինքնին անչափ խոսուն է և նույնքան մտահոգիչ…

Այս ամենը ևս նորություն չէ, այլ միայն ախտաբանական ապացույց: Հայ զանգվածը այս բոլորը գիտե: Գիտե, բայց լռում է կա’մ աներևույթ Վիշապին տեսնելու անկարողությունից, կա’մ անզորությունից, կա’մ էլ ընդունում որպես ռուսական և Կանաչ Վիշապի հովանու տակ հայոց գոյատևման միակ լուծում, թեև առանց հարց տալու, որ եթե ծայրահեղ դեպքում այդ մի կերպ բացատրելի է Հայաստանի համար (այն էլ շատ վիճարկելի…), ապա ինչո՞ւ է սփյուռքը դատապարտված մնալու Վիշապի ոստայնացանցում 4

Իսկ առավել սահմռկելին, որ այդ Կանաչ Վիշապը արմատապես ներթափանցել է նաև ազգային ներաշխարհ, այսինքն հավաքական բանականություն և հոգեդաշտ, որպես գլխուղեղում ներդրված արհեստական մի «միկրոսխեմա» և «զոմբիացում»: Իսկ այդ ամենայնի վերջն է, հայոց վերջնական մահացումը 5 :

Ըստ Նիկոլո Մաքիավելու. «Եթե, գրավյալ պետությունը անհիշելի ժամանակներից ապրում է ազատ և սեփական օրենքներով, ապա այն պահպանելու համար կա երեք միջոց: Առաջինը- փլուզել, երկրորդը- վերաբնակվել այնտեղ ու հաստատվել, երրորդը - քաղաքացիներին իրավունք տալ ապրելու իրենց օրենքներով, այդուհանդերձ բեռնելով նրանց տուրքերով և կառավարությունը վստահելով փոքրաքանակ անձանց, որոնք տիրակալի նկատմամբ «բարեկամություն» կերաշխավորեն»:

Վերջին հազարամյակներում այս բոլորն անցել են Հայաստանի գլխով, արդ` միաժամանակ երեքն էլ և հատկապես վերջինը: Սակայն կա նաև չորրորդ մի հնար - ազգաբնակչության հետ նույնացումը մինչև վերջնական ուծացում, «Հոգին առաք` մարմինը ձերն է ու ձերը» սկզբունքով յուրացնելով նաև նրա ինքնությունը, գենոֆոնդն ու ժառանգական ողջ հոգեֆոնդը` դիմադրության պարագայում` այն ապականելով, բթացնելով ու չեզոքացնելով:

Եվ միջոցների այս ամբողջության հետ առավելաբար հենց այդ է այժմ փորձարկվում ողջ հայության վրա` ներառյալ սփյուռքի, ի դեմս իբր «թունդ ազգայնական կոմիսարների», վա~յ «հայագետների, ռազմավարների ու գաղափարախոսների», նման կուսակցությունների, քաղքենի մտավորականության և ողջ տնտեսա-քաղաքական վերնախավի:

Հազարամյակներ ի վեր պատմական Հայաստանից ու հայությունից ով կարողացել` վերցրել է ինչ «ակռան կտրել» է: Այս վերջին պատառը «հավերժ բարեկամի» բաժինն է: Ուստի ազնվաբարո չէր լինի, որ մեծ ու քաղաքակիրթ տերությունները այդ պատառիկը խլեին նրա ձեռքից, երբ այն այլևս առանձնապես որևէ արժեք չի էլ ներկայացնում…

Այդ իսկ պատճառով հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությանը նրանք մնացին կատարելապես անհաղորդ, թեև դրա վերաբերյալ ունենալով անսահման փաստեր ու ապացույցներ: Մինչդեռ մեզ, հայերիս այն ընդունակ է դեռ շատ ենթաշերտեր ու հանգամանքներ լուսաբանել, նման ախտաբանությունից հետո բացահայտել նաև հնարավոր ապաքինման «դեղատոմսերը», եթե իհարկե մենք կարողանայինք ըստ արժանվույն գիտակցել այս բոլորը: Բայց ,

ՈՐՈՆՅԱԼԸ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽ ՀԱՐԿ Է ԳՏՆԵԼ ՈՐՈՆԵԼԻՆ…
մինչդեռ,
ԱԶԳԵՐԸ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ… ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ…

«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ…» Ալեքսանդր Արորդի Վարպետյան Մարսել, 12 ապրիլի 2009 թ.

ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես ողջ քննախուզությունը, այս դիտարկումները ևս բոլորովին նպատակ չէին հետապնդում քաղաքական գնահատականներ տալ ընթացիկ դեպքերին և դեմքերին ( ի վերջո նման «վիշապներ» ունեն բոլորը, թեև ավելի քաղաքակիրթ, բայց Ռուսաստանը գաղութարար վերջին տերություններից մեկ է…), առավել ևս բորբոքել վախճանաբանական խուճապ, այլ միայն ազգաբանական կտրվածքով ներկայացնել իրավիճակը էությունների մակարդակում, հորդորել հայոց ողջամիտ շրջանակների ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը` նախապատրաստելով նրանց հնարավոր լուծումների` անգամ անհավասար թվացող «վիշապամարտում»: Վիշապները ևս չեզոքացվում են կամ սանձահարվում, որի այլաբանական փորձն ունեին մեր թե այլոց նախնիք: Հիշենք Վահագն վիշապաքաղին և ռուսական Կաշչեյ Անմահի ասքը ( բառացի` «Անմահ գերի»), որի վախճանը գտնվում էր Տիեզերածովի մեջ գտնվող կղզու, նրա կաղնու տակ գզրոցի, գզրոցի մեջ` նապաստակի, նրա մեջ`սագի, սագի մեջ` ձվի, ձվի մեջ` նետասեղի ծայրին… »:
Հեքիաթ հիշեցնող այս դիցամոտիվը հայտնվում է անգամ խեթական ծիսատեքստերում և պարունակում է գաղտնագիտական իմաստ: Ոմանք թերևս կռահեցին…

—————————————————————————————————————————————
1 Իր հրաժարականից առաջ Լ. Տեր-Պետրոսյանը նախապես այդ մասին տեղեկացրել էր դաշնակից երկրներին` այդ թվում ՌԴ նախագահ Բ. Ելցինին: Վերջինս խորհուրդ չի տալիս և նույնիսկ առաջարկում է իր օգնությունը: Մնում է հարցնել, բայց այդ ինչպիսի՞ ( հղում Մաս Ա): Պարզ է, որ գործողության մեջ չէին դրվելու Հայաստանում ՌԴ ռազմակայանները, ոչ էլ «կենտրոնից» ուղարկվելու էին հատուկ ջոկատներ: Ուրեմն, մնում էին ներքին ռեսուրսները , որոնք էլ ավելի ուշ իրականացրին հոկտեմբեր 27-ը…

2 Ըստ «չար լեզուների» ՀՀ ԱԳ արդի նախարարի հայրը եղել է բարձրաստիճան «չեկիստ», իսկ երբեմնի ՀԼԿԵՄ առաջին քարտուղար` արդ Սփյուռքի նախարար «ֆեյա գեստապոյի», հայտնի Գ. Իսագուլյանի և նման մի շարք պետպաշտոնյաների վերաբերյալ մեկնություններն ավելորդ են…

3 Առավել արտառոցը այն է, որ անգամ ընդդիմադիր ԶԼՄ-ները, բացի ընդհատակյա www.payqar.net կայքից, չհամաձայնեցին կամ չհամարձակվեցին սույն նյութը հրապարակել, ինչը ևս խորը խորհրդածության առիթ է տալիս, եթե միայն այդ «Վիշապին» չգրգռելու նույն ռազմավարության արտահայտությունը չէ…

4 Ընդհանրապես ամբոխը խուսափում է դժվարամատչելի գաղափարներից, նախընտրում չտեսնել անլուծելի թվացող հանգամանքները: Նրան պարզ կարգակոչներ, գործնական «ակցիա» և մատչելի թիրախներ են պետք:
«Бей его, я его знаю»- այդքանը բավական է, ավա~ղ, բռնակալներին` նույնպես…

5 Այդ մասին առանձին, հանգամանալից և խիստ որոշակի փաստերով, հաջորդ զեկուցման մեջ, որը երևան կհանի հոգևոր-գաղափարական դաշտում Կանաչ Վիշապի աներևակայելի գործունեությունը հետխորհրդային շրջանում և հայրենիքից մեր արտաքսման ու ամենուր հետապնդումների բուն պատճառները…

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ալեքսանդր Վարպետյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Համաժողովրդական Շարժում, Հոկտեմբեր 27


  1. Ադմին-ին
    Ապրիլ 19, 2009 11:28 | #1

    Ինչ-որ վրիպում կա,հոդվածի վերնագիրը սեղմելուց բացվում է ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ (Հոկտեմբեր 27-ի առեղծվածը) Մաս Ա-ինը, հեղինակն էլ նշված է Ադմին:

  2. Ապրիլ 19, 2009 12:03 | #2

    Հիմա արդեն շտկված է:

  3. Երևանցի
    Ապրիլ 19, 2009 13:35 | #3

    Այսպես թե այնպես մայիսի 31-ից հետո ազգային-ազատագրական պայքարը մտնելու է թեժ և անշրջելի փուլ.
    - Հաղթանակի դեպքում` հասկանալիորեն :
    - Պարտության դեպքում` ինչը կարող է տեղի ունենալ միմիայն լայն ընտրակեղծիքների, առավել լկտիությունների ու բռնարարքների դեպքում, ազգային-ազատագրական պայքարի բոլորովին նոր որակով…
    Հակառակ դեպքում մեկ-երկու սերունդ հետո Հայաստանին սպասում է Չեչնիայի ճակատագիրը…
    Ուստի կողմերին հարկ է նկատառել և նախապատրաստվել միակ այս երկընտրանքին: Երկու դեպքում էլ շահելու է միմիայն մեկը. արդարությունն ու ազգս հայոց:

  4. Սվետլանա
    Ապրիլ 19, 2009 19:58 | #4

    Հարգելի պ-ն Վարպետյան ամեն ինչ հասկանալի է,բայց մենք հասարակ քաղաքացիներս պետք կոնկրետ իմանաք ի՞նչ է պետք անել:Դա ազգի,Հայաստանի գոյության հարցն է եվ ոչ ոք իրավունք չունի սխալ գործելու:Մենք սպասում ենք կոնկրետ քայլերի:

  5. Երևանցի
    Ապրիլ 19, 2009 20:58 | #5

    http://www.azatamtutyun.am/arm/shop/UID_7412.html
    Ծանոթացեք այս հոդվածին և դուք կտեսնեք “Կանաչ Վիշապի” և հայոց “ռուսիֆիկացման” մահացու վտանգը, երբ մենք նրանց ու շատ այլոց սովորեցնելու շատ բան ունենք…
    Վտանգը և մեր “ախտաբանական” թուլությունները գնահատելուց հետո, շուտով կառաջարկվեն հակաքայլերն ու “հակաթույնը”: Նախածրագիրը մշակման մեջ է: Բայց սկզբունքը կասենք.
    ԵԹԵ ՀՈՂԸ ՔԵԶ ՉԻ ՊԱՀՈՒՄ` ՊՆԴԱՑՐՈՒ ԱՅՆ…

  6. Hay
    Ապրիլ 19, 2009 21:26 | #6

    Amenavoxbergakan@ ayn e vor nman hodvac karox er grel asenk rusakan KGB-i haykakan entabajni krtser hetazotox@, minchder suyn axmaxutyun@ hpartoren tpagrvel e AZGAYIN GAXAPAR yev AZATAMTUTYUN ibr te davanox tertum. Irok xaytarak vijak e…….

  7. Hay
    Ապրիլ 19, 2009 21:29 | #7

    Vorpeszi naxkin gracs sxal chhaskacvi hankarc, jshtem vor xosk@ Erevancu arajarkac azatamtutyun tertum tpagrvac hodvaci masin e ayl voch te PAron Varpetiani verlucutyan. Neroxutyun tyurimacutyan hamar.

  8. ED
    Ապրիլ 20, 2009 00:50 | #8

    Ayceleov erevancu arajarkac kayq@ hl@ ners chmtac dholi dzen er galis…….

  9. Ապրիլ 20, 2009 01:33 | #9

    Ես ոնց հասկացա «azatamtutyun»-ն հեղինակ նույնիս ամաչում է սեփական անունով ներկայանալու: Սա այն նուն Արտյոմ Խաչատրյան կոչեցիալն է, ով ժամանակին ԱԱՆ-ի ցուցումով, իբրև ընդիմադիր լրագրող խծկվեց «Հայկական Ժամանակում» բայց շատ շուտ պատրեց դիմակը և դուրս պպրտվեց: Իսկ ահա նախագահական ընտրությունների քարոզչական ժամանակահատվածում, «քրչի շուկայի» տարածքում ֆռացող մի քանի դիշովի մարմնավաճառների հետ միասին սկբում «նստացույց» սկսեցին Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի մոտ, իսկ հետո Տեր-Պետրոսյանի տա մոտ:
    Հիմա ինքն էլ է հասկանում որ իր բազմակի օգտագործված լինելը հայտնի է բոլորին, դրա համար էլ շաբաթը մի նոր նիկ է ընտրում, ու այս ֆորումից այն ֆորում մտնում յանիմ բան է գրում…

  10. Hay
    Ապրիլ 20, 2009 03:55 | #10

    Jisht e, nuyn inkn e, tim kazmac Dholi het. Dra goyutyun@ u niynisk Levoni tan mot nstacuyc@ arandznapes vtangavor erevuyt cher, kani vor irenic arden zavesht er nerkayacnum, bayc ay yeb internetum solid kayq en sarkel u tert en tpum hayastanum u et solidutyan tak ibr “AZGAYIN GAXAPAR” en karozum, vor@ cayric cayr hayeri rusifikacman u strkacman cragir e hetapndum, ay da arden chapazanc vtangavor e.

  11. Ապրիլ 20, 2009 04:39 | #11

    ……………….հեռուստացույցով տեսել եմ 88-ին ցեղիս սարսափից կանաչած գնդապետ չեկիստին …………..

  12. Վտարանդի
    Ապրիլ 20, 2009 04:39 | #12

    http://www.hraparak.am/hodvac.php?h_id=2432
    …..հեռուստացույցով տեսել եմ 88-ին ցեղիս սարսափից կանաչած գնդապետ չեկիստին …..

  13. mek
    Ապրիլ 20, 2009 09:38 | #13

    Ինչու տվեցիք այդ թերթի անունը,զզվելի է:
    Արտյոմ կոչեցյալ տականքը, որն իր կարծիքով ֆենոմենալ ժուռնալիստ է, իրականում սովորական ստրուկ է ու խաբեբա, որին այս պահին ձեռնտու է Միշիկին ծառայելը հետագա թալանի հույսով: Իր այնքան քննադատելի /երբեմն էլ իհարկե ճիշտ, բայց նրա դեպքում դա կարևոր չէ/ Սլավոնական համալսարանի ռեկտորի ընկեր հորջորջվելուց և հետևից քարշ գալուց իր սպասված ակնկալիքները չստանալով, հիմա դարձել է մի տեսակ մուտանտային գաղափարների կրող, դա առաջին հայացքից ու իրեն անծանոթ մարդկանց համար, որոնք այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նրա լրատվամիջոցը: Նրան ճանաչողները շատ լավ գիտեն, որ գիշատիչի ախորժակը ու գռփելու մոլուցքը հիմա էլ նրան տարել են Փեսա Միշիկի դուռը: Այդքան բան, ուշադիր եթե կարդաք, կհասկանաք նույնիսկ նրա ամենաազատամիտ ու ամենաքննադատական հոդվածների բուն էությունը և դրանց հետևից ծիկրակող ստրկատերերին:

  14. Artak Arakelyan
    Ապրիլ 21, 2009 13:11 | #14

    Bac Namak HH Naxagah Levon Ter-Petrosyanin
    http://www.chi.am/news/090418/09041808.htm

  15. Hay
  16. Hay
    Ապրիլ 23, 2009 20:59 | #16

    Arajarkum em kardal ays hodvac@.
    http://www.regnum.ru/news/1155071.html
    Rusastan@ heranum e Kovkasic, isk hay azgi 90 tokos@ der xronikakan rusametutyamb e tarapum ………. u ruseren@ partadir lezu dardznum mer dprocnerum ………. 1915 tvic daser chkaxecink.

  17. Hay-in
    Ապրիլ 24, 2009 09:08 | #17

    Uremn dardzeq Azat Hayer…

  18. Երևանցի
    Ապրիլ 24, 2009 09:56 | #18

    Երբևէ «ազատ ու անկախ Հայաստան» ունենալու համար նախ հարկ է դառնալ «Ազատ ու Անկախ Հայություն»:

  19. “Դաշնակ”
    Ապրիլ 27, 2009 14:46 | #19

    ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից!
    Նախընտրելի էր մնար կոալիցիայում և դուրս գար “կգբ”-ից…

  20. Hay
    Ապրիլ 27, 2009 19:21 | #20

    Dashnakner@ KGB-ic ete durs gan, kveranan. Nrank gorcuxvel en @nddimutyun KGB-i koxmic, katarelu 2 karevor arakelutyun:
    1) veracnelu HAK-i menashnorh@ @nddimutyunum ev vijecnelu HAK-i koxmic kaxakapetaran@ vercnel@, spasvelik kexciknerin aveli jshmartanman tesk talu hamar, vor tesek tesek @nddimutyan dzayneri mi mas@ gnac dashnaknerin.
    2) Mexmelu rusaHARJ mutantneri djgohutyunner@. Pahn el shat harmar e. 100 tari azgi uxex@ “mec exbor” marazmov lvanaluc heto, hima Hayastanin pas en talis turkiayin irenc nerkayutyun@ kovkasum pahpanelu hamar. Hima ayd lvacvac uxexneri spasvelik djgohutyun@ mexmel e petk, golorshin bac toxnel.
    Aynpes vor dashnakner@ gorcuxvel en @nddimutyun KGB-i koxmic katarelu mec exbor hamar shaheric bxox huyj karevor arakelutyun.

  21. Ապրիլ 27, 2009 21:14 | #21

    Դաշնակցականներին
    հեղինակ՝ Եղիշե Չարենց

    Լծված տերերի շառաչուն կառքին՝
    Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.
    Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած՝
    Անկում եք կարդում իմ նոր աշխարքին:
    Օ, դո՛ւք, ողբալի պնակալեզնե՛ր,
    Բռնակալների մի հետին քուրջում
    Կծկըված՝ արդյոք կարո՞ղ եք տեսնել,
    Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:
    Կարո՞ղ եք արդյոք ձեր դեղին ոգին,
    Որ սնվել է լոկ հրով ու արյամբ.-
    Ծառս չլինի ու չբողոքի
    Իմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ:
    Դուք չե՞ք հրդեհով միշտ շառագունել
    Ու երկիրն հանձնել սրի ու հրի,
    Օ, դո՛ւք, արշինի՛ երկրպագուներ,
    Ասպետներ ոսկու ու մաուզերի:
    Դուք չէի՞ք արդյոք, որ բախտը այս մերկ,
    Բազում սրերով զարկած աշխարքի
    Ձեր պիղծ ձեռքերով կապեցիք երեկ
    Բռնակալների արնածոր կառքին:
    Դուք չէի՞ք, որ մեր այս բազմալեզու
    Երկրի առաջին այգաբացին դե՛ռ,
    Գործերով ձեր պիղծ, ու ժանտ, ու քսու
    Դարձաք բռնակալ ցարերին ընկեր:
    Եվ ըմբոստության շունչը գեղեցիկ,
    Որ հառնում էր այն դժնի օրերում-
    Դուք չէի՞ք, որ ձեր ձեռքով խեղդեցիք
    Այն ազգամիջյան սև նախճիրներում:
    Դուք չէի՞ք, որ ողջ Ժողովուրդը իմ
    Այն անօրինակ փորձության ժամին
    Քշեցիք դեպի դաշտերը ռազմի,
    Որպես հավելյալ թնդանոթի մի՛ս:-
    Անշե՛ղ է եղել ձեր ուղին միշտ է՛լ,
    Դուք պատվով եք ձեր պայքարը տարել.-
    Եվ դա - տերերի պայքարն է եղել
    Իր երթին ելած ժողովրդի դե՛մ:
    Դա չդադարող պայքա՛րն է եղել
    Ձեզ կյանքի կոչած դասակարգերի,-
    Եվ ձեր գործերի պսակն հրեղեն
    Եղել է երկիրն՝ արցունքի հեղեղ,
    Եվ ժողովուրդը՝ կրկնակի՛ գերի: -

    Ո՞ր դժոխքն է էլ ձեզ այդպես հեգնել
    Ու լցրել այդքան անմիտ ցանկությամբ,
    Որ տե՜ր եք ուզում դուք այսօր կանգնել
    Դարերի՜ ավանդ մեր ժառանգության:-
    Դուք տեր եք ուզում ձեզ հայտարարել
    Այն հերոսական, հսկա պայքարի,
    Որ ժողովո՛ւրդն է իմ երեկ վարել
    Ընդդեմ բռնակալ սուլթանի՛, ցարի՛:
    Դժգոհ է եղել իր վզին նստած
    Բռնակալներից նա բազմապիսի,-
    Դուք նրա վսեմ ընդվզումը այս
    Ենթարկել եք միշտ ձեր մութ երազին:-
    Նա ծա՜ռս է եղել տիրողների դեմ՝
    Լինելով անհաց վաստակի գործիք,-
    Դուք ըմբոստության այդ տենչը վսեմ
    Աշխատել եք միշտ ցանցել ու լծել
    Թե՛ հայ, թե՛ օտար տերերի գործին:-
    Լեռնացել է նա, իր սիրտը սրբել
    Արհավիրքների հրե հորձանքում-
    Դուք նրան դավել, մեջքի՜ց եք խփել
    Ու տարել անվերջ անկումից անկում:-
    Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ
    Ձե՛րն հայտարարել մտքերով մթին,-
    Մենք չե՛նք տա սակայն այդ պսակը ձեզ,
    Չի սազում նա ձեր արնոտ մռութին:
    Իզո՜ւր եք ոռնում այդպես վայրահաչ
    Դուք անկախության պայքարի մասին․-
    Դա մե՜րն է հիմա, դա մե՛րն էր առաջ,
    Որքան էլ դավով դուք բազմապիսի
    Փորձեր եք արել, փորձում եք հիմա,
    Ինչպես միշտ՝ ահա կրկի՛ն ու կրկի՛ն
    Մեզ քշել դեպի կործանում ու մահ,
    Մեզ լծել, ծախու գրաստի նման,
    Թե՛ հայ, թե՛ օտար տերերի կառքին:

    Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր․
    Այնպես էլ գերի աշխարհին իմ հին-
    Երկինք մի մաքուր, արև մի բոսոր
    Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին:
    Մեզ ասին նրանք, որ կյանք մի վսեմ
    Կերտելու համար հարկավոր է նախ
    Ձեր դե՛մ մահացու պայքար սկսել,
    Ձեզանի՛ց լինել հեռու ու անկախ:
    Եվ կրում ենք մենք այդ պայքարը վեհ
    Մեր երկրի անկախ արևի ներքո,
    Որ Լենի՛նն է մեծ մեզ մի օր տվել՝
    Պրոլետարիատի հաղթական ձեռքով:
    Ոռնացե՜ք այդտեղ, որքան կամենաք,
    Ու սրե՛ք մեր դեմ սուսեր ժանգոտած,-
    Մենք կլնենք անհա՛ղթ, մենք կլնենք անա՛հ,
    Երբ թնդանոթը մեր դեմ որոտա:-
    Իսկ մինչ այդ՝ կապված ամբողջ աշխարհի
    Պայքարի ելած ստրուկների հետ՝
    Կերտում ենք ահա մի շենք վիթխարի,
    Որ շիրիմն է ձեր լինելու հավետ:-
    Մաքառում ենք մենք՝ մեր երթին լծված,
    Աշխատում անդուլ, կերտում, կառուցում,-
    Եվ վաղվա անմար հավատով լցված՝
    Երգում է քնարն իմ պղնձաձույլ․․․

    1929

  22. MOYA KGB MENYA BEREJYOT
    Մայիս 5, 2009 20:23 | #22

    Ի՞ՆՉ ԿԱՄ Ո՞ՒՄ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԹԱՔՑՆԵԼ

    Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի կողմից ԱԺ համանուն ժամանակավոր հանձնաժողովին ներկայացված փաստաթուղթն անցած շաբաթ մեր թերթում հրապարակելու փաստը իշխանական շրջանակներում իսկական իրարանցում առաջացրեց:

    Հիշեցնենք, որ այդ փաստաթղթում բերված են Մարտի 1-ի տաս զոհերից` ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրման արդյունքները: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի` ապրիլի 30-ին տեղի ունեցած նիստում այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հատուկ անդրադարձավ այդ փաստաթղթի հրապարակման փաստին: Նա գործնականում փորձեց արդարանալ, թե ինքը եւ իրենց հանձնաժողովը կապ չունեն այդ փաստաթղթի հրապարակման հետ:

    Խնդրո առարկա փաստաթղթում մանրամասն նկարագրված է, թե ինչպես «Մարտի 1-ի» քրեական գործը քննող քննչական խումբը, երբեմն նաեւ` այդ խմբի հետ կապ չունեցող ոստիկանները ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներ են թույլ տվել, որոնց արդյունքում Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքները թաքցվել եւ փոխվել են:

    Պատրաստված փաստաթղթում բերված փաստերի նշանակությունը եւ դրանց իրավական հետեւանքները գնահատելու համար նախ հիշեցնենք, որ մինչ այս, պաշտոնապես Համլետ Թադեւոսյանի մահվան երկու վարկած է ներկայացվել. ըստ մեկի, իբր, Մարտի 1-ի երեկոյան դեպքերի ժամանակ` մոտավորապես ժամը 21-ից 21.30-ի սահմաններում, ցուցարարների կողմից նռնակ է նետվել Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վրա գտնվող` ոստիկանության զորքերի վրա, որը պայթել է Թադեւոսյանի ոտքերի տակ, որից էլ նա մահացու վնասվածքներ է ստացել: Մյուս վարկածով նշվում էր, թե իբր` ոստիկանության զորքերի սպան նկատել է նռնակը եւ իր մարմնով ծածկել է այն: Այս երկրորդ վարկածից ՀՀ իշխանությունները շատ արագ հրաժարվեցին, քանի որ այն պնդելու դեպքում անհնար կլիներ բացատրել սպայի աճուկից ներքեւ մի քանի տասնյակ բեկորային վնասվածքների առկայությունը: Շրջանառության մեջ թողնվեց նռնակի` սպայի ոտքերի տակ պայթելու վարկածը: Փաստահավաք խմբի կազմած փաստաթղթով այս վարկածը եւս հերքվում է: Ըստ Փաստահավաք խմբի կազմած փաստաթղթի, Համլետ Թադեւոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն կատարած փորձագետ Վ. Ադամյանը որպես թերացում է ներկայացրել իր կողմից փորձաքննության ենթարկված դիակի վրա առկա մարմնական վնասվածքները չարձանագրելը, դրանց բնույթը եւ առաջացման պատճառները չհետազոտելը եւ մի շարք այլ խախտումներ կատարելը: Այնուհետեւ փաստաթղթից տեղեկանում ենք. «Փաստահավաք խմբում առաջադրված այն հարցին, թե ելնելով դիակի վրա առկա մարմնական վնասվածքների դասավորվածությունից, ո՞րն է հանդիսանում պայթյունի օջախը, նա խուսափեց պատասխանել, սակայն նշեց, որ հետորովայնամզային հատվածում մեծ հեմատոմայի առաջացումը պայթյունի հարվածային ալիքի, այլ ոչ թե բեկորների ներգործության արդյունք է, քանի որ բեկորները հեմատոմա չեն առաջացնում»: Այլ կերպ ասած, փորձագետը խոստովանել է, որ Համլետ Թադեւոսյանի մահվան պատճառ դարձած պայթյունը տեղի է ունեցել նրա աճուկի մասում, եւ ոչ թե ոտքերի տակ: Իսկ այն հանգամանքը, որ պայթյունի արդյունքում Համլետ Թադեւոսյանը ոտքերի մասում մի քանի տասնյակ բեկորային վնասվածքներ է ստացել, վկայում է, որ նռնակը պայթել է բաց տարածության մեջ: Այլ կերպ ասած, Համլետ Թադեւոսյանը կանգնած վիճակում է եղել, երբ նռնակը պայթել է, եւ պայթյունի օջախը եղել է նրա աճուկի հատվածում: Իսկ այս հանգամանքն ուղղակի բացառում է նռնակի նետված լինելը: Հենց այս պատճառով էլ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքները քննած քննիչները եւ դատաբժշկական փորձաքննություն կատարած փորձագետը փորձել են թաքցնել, թե իրականում որտեղ է եղել պայթյունի օջախը: Այսինքն` եթե քննիչները այս փաստը չթաքցնեին, ապա պետք է նաեւ պարզեին, թե ինչ հանգամանքներում է նռնակը պայթել, եւ քանի հոգի եւ կոնկրետ ովքեր են դրանից վնասվել: Փաստահավաք խմբի կազմած փաստաթղթում նշված է նաեւ Համլետ Թադեւոսյանի ձեռքերին առկա մրի հետքերի մասին: Այս փաստն, իր հերթին, վկայում է, որ նրա ձեռքերը նռնակին մոտ են եղել:

    Նռնակի իրական տիրոջ ով լինելու վերաբերյալ հարցի պատասխանը հնարավոր կլիներ տալ, եթե փորձաքննությամբ որոշվեր նռնակի իրական տեսակը: Փաստահավաք խմբի կազմած փաստաթղթից տեղեկանում ենք, թե քննիչները եւ փորձագետը ինչ հետեւողականությամբ են թաքցրել Համլետ Թադեւոսյանի մարմնից հանված բեկորների իրական ծագումը: Մասնավորապես, չգիտես ինչու, փորձագետը չի փորձել պարզել, թե մի քանի տասնյակ բեկորային վնասվածքների արդյունքում Թադեւոսյանի մարմնում մնացած բեկորները ինչ բնույթի են: Իսկ եղած բեկորների չափերը եւ տեղակայման վայրերը տարբեր փաստաթղթերում տարբեր են: Մասնավորապես, Փաստահավաք խումբը արձանագրել է, որ փաստաթղթերի մի մասում նշված է, թե երկու բեկորները Թադեւոսյանի աջ կոշիկից են հայտնաբերվել, իսկ մեկ այլ մասում` ձախ: Այս հակասությունների պատճառը եւ նպատակը մեկն է եղել` քննիչներն ու փորձագետները այդպիսով անհետացրել են ոստիկանության զորքերի սպայի մարմնից հանված մի քանի բեկորները, իսկ մնացածը չեն հանել, որպեսզի հանկարծ չպարզվի, թե իրականում ինչ նռնակից է նա մահացել:

    Բեկորների հետ կապված անորոշության խնդրին մենք մեր նախկին հրապարակումներում անդրադարձել ենք. նախկինում ունեցած մեր տվյալների հիման վրա ենթադրել էինք, որ միգուցե` Համլետ Թադեւոսյանի մահվան պատճառը հատուկ միջոց հանդիսացող նռնակ է եղել, իսկ քննիչները փորձել են այն թաքցնել, ինչի արդյունքում էլ հակասությունների մի ամբողջ շղթա է արձանագրվել:

    Սակայն այսօր արդեն, ծանոթանալով Փաստահավաք խմբի կազմած փաստաթղթին եւ հաշվի առնելով Համլետ Թադեւոսյանի դիակի վրա առկա վնասվածքների ծավալները` կարող ենք միանշանակ ասել, որ նրա մահվան պատճառը չէր կարող հատուկ միջոց հանդիսացող նռնակ եղած լինել: Հատուկ միջոց հանդիսացող նռնակը նման բնույթի վնասվածքներ չի կարող պատճառել: Ուստի ակնհայտ է, որ ոստիկանության զորքերի սպան մահացել է մարտական նռնակի պայթյունից: Սակայն եթե դա հանրությանը հայտնի մարտական նռնակ եղած լիներ, ապա քննիչները եւ փորձագետները շահագրգռված պետք է լինեին` հաստատել այդ հանգամանքը: Ասենք, նրանք ամեն ինչ կանեին, որ ձեռք բերվեին անհերքելի փաստեր եւ ապացուցվեր, որ սպայի մահվան պատճառը «Ֆ1», «ՌԳ-42» կամ «ՌԳԴ-5» տեսակի նռնակներից որեւէ մեկն է եղել: Այդ հանգամանքը կօգտագործվեր պաշտոնական վարկածի շրջանակներում, թե իբր` ցուցարարների կողմից մարտական նռնակ է նետվել, ինչի արդյունքում Համլետ Թադեւոսյանը մահացել է: Փոխարենը, փաստահավաք խմբի կազմած փաստաթղթից տեղեկանում ենք, թե ինչ կեղծիքների են գնացել քննիչները եւ փորձագետները` Թադեւոսյանի մարմնի բեկորները թաքցնելու, մարմնում եղած բեկորները չարձանագրելու եւ դրանց ծագումը չպարզելու համար: Փաստահավաք խմբի կազմած փաստաթղթում բեկորների առնչությամբ նշված է, որ դրանք հաստատապես պայթյունից են առաջացած եղել, սակայն հաստատապես այն չեն, ինչ փորձել են ներկայացնել քննիչները եւ փորձագետները: Այս դեպքում, հարց է ծագում` ինչու պետք է քննիչները շահագրգռված լինեին, որ նռնակի տեսակը չբացահայտվի: Ըստ մասնագետների, նման գործելաոճը միայն մեկ պատճառ կարող է ունենալ` եթե նռնակի տեսակը պարզելը կարող է բացահայտել դեպքի վայրում այսպես կոչված «երրորդ ուժի» գոյությունը: Այսինքն` ակնհայտ է, որ տվյալ դեպքում Համլետ Թադեւոսյանի մահվան պատճառ դարձած նռնակը հանրահայտ «Ֆ1», «ՌԳ-42» կամ «ՌԳԴ-5»տեսակի չի եղել: Ավելին, մասնագետները փաստում են, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի սպառազինության մեջ կան երկու տեսակի մարտական նռնակներ, որոնք առանձնահատուկ որակական հատկանիշներ ունեն, եւ բացառվում է, որ այդ նռնակներից հայտնվի քաղաքացիական անձանց ձեռքում: Բնականաբար, եթե իսկապես` ինչ-ինչ պայմաններում նման` առանձնահատուկ որակական հատկանիշներ ունեցող նռնակ է պայթել, ապա ակնհայտ է, որ քննիչները շատ արագ կարող էին տեղեկացվել այդ մասին, ասենք` հենց նռնակի «տերերից»: Նման պայմաններում հասկանալի է դառնում նաեւ, թե Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների քննությունը ինչու է առաջին իսկ օրվանից ընթացել խախտումներով, որոնց նպատակը փաստերը քողարկելն է եղել: Մասնավորապես, հենց փաստերը քողարկելու հանգամանքի հետ է կապվում Փաստահավաք խմբի արձանագրած մյուս` Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնի անհետանալու փաստը: Բանն այն է, որ զրահաբաճկոնի վրա առկա վնասվածքները, բեկորները եւս կօգնեին հստակ պարզել ոչ միայն պայթյունի օջախը, այլ նաեւ նռնակի տեսակը: Ավելին, երբ համադրում ենք առկա փաստերը, ակնհայտ է դառնում, որ Համլետ Թադեւոսյանի մահվան պատճառ դարձած նռնակը նրան նույնպես չի պատկանել: Բանն այն է, որ եթե նռնակը նրանը եղած լիներ, ապա քննիչները նման հետեւողականությամբ չէին փորձի նման կեղծիքով պատել սպայի մահվան հանգամանքը: Քննիչները միայն մեկ դեպքում կարող էին նման կեղծիքների դիմել` եթե անհրաժեշտություն է առաջացել թաքցնել «երրորդ» անձի: Հակառակ դեպքում, եթե «երրորդ» անձի ներկայությունը չթաքցնեին, կարող էր հարց ծագել` նախ, ինչու է տվյալ անձը կամ, ավելի ճիշտ, համապատասխան զորամիավորումը Մարտի 1-ին գտնվել դեպքի վայրում, ի՞նչ պայմաններում է նա ցանկացել մարտական նռնակ գործի դնել, եւ ինչպես է ստացվել, որ այն պայթել է Համլետ Թադեւոսյանի աճուկի շրջանում, ենթադրաբար` նրա ձեռքերի մեջ:

    ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

  23. Anonymous
    Հունիս 5, 2009 01:28 | #23

    Իսկ մինչ այդ, 1998 թ.Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո 1 առանց համակարգի սքող միջամտության անհնար է պատկերացնել խորհրդավոր և ցայսօր չբացահայտված սպանությունների շարքը հենց Վ.Սարգսյանի շրջանակներում, մինչև հոկտեմբեր 27-ի այդքան կատարյալ ոճրագործությունը: Այսպես գրավվեց «Թմբկաբերդը»…

    Ուղղում. ոչ թե «Թմբկաբերդ» այլ «Թմկաբերդ», այսինքն ԹՄՈՒԿ ԲԵՐԴ, Թմուկ– Թմկա։

  24. Anonymous
    Հունիս 5, 2009 01:31 | #24

    Մինչդեռ, նույն այդ Կանաչ Վիշապի զորությամբ է Ռուսաստանը կարողանում ոչ միայն թելադրել հայրենի իշխանությունների ներքին-արտաքին անելիքները` այլև խաղարկում ընդդիմադիր կողմը, այսինքն թելադրում թե’ դիմության և թե’ ընդդիմության խաղաքայլերը:

    Ուղղում. Հայերենում «Դիմություն» բառ չկա, ու երբեք չի եղել։

  25. Anonymous-ին
    Հունիս 7, 2009 13:13 | #25

    «Թբմբկաբերդը» ակնհայտ վրիպում է: Շնորհակալություն հետագայում ևս նման սրբագրումների համար:
    «Դիմություն» եզրը ոչ թե հայերենում` այլ բառարաններում չկա, ինչպես շատ նոր ու դիպուկ այլերը: Սակայն օգտագործվում է շատ տեղին: Հակառակ դեպքում հարկ էր ստեղծել: Որովհետև, հայ. «ընդ»-ը նաև բազմակի նշանակությամբ նախածանց է, ինչպես ընդ-առաջ, ընդ-դեմ, ընդ-դիմախոս ու նման բառակազմություն-հասկացություններում, ապա կան նաև առաջ, դեմ, խոսող ու նման այլերը, որոնց հակա-դեմ է «ընդ» -ը նախածանցը : Հիմա հանկարծ չասեք թե հայերենում դեմ-դիմություն հասկացություն չկա: Իսկ այն, որ այս ամբողջ շարադրանքի բովանդակությանը չեք «ընդ-դիմացել»` այլ միայն մեկ-երկու ուղղագրության, խոսում է ասելիքի չունենալու մասին:

    Մինչդեռ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ հոդվածի հետևյալ պարբերությունում ինչ-որ մեկի սպառնում եք.
    Հունիս 5, 2009 00:35#77
    «2.Ոչ մի ապացույց չկա, որ հոկտեմբերի 27ը կազմակերպել են իշխանություները, առավել ևս քո նշած երկու մարդիկ։ Եթե դու նման բան ես գրում, դա գրաբար շվեդերենով կոչվում ա ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, որի համար սահմանված ա քրեական (լավ լսի՝ ՔՐԵԱԿԱՆ) պատասխանատվություն… » (հաշվիր քանի վրիպում կա քո այս 4-5 տողում, և չասես թե այդ դու չես գրել… )
    Հարգելի «վիշապիկ» կամ դեռ «ճիճու» ջան, եթե այդքանը գիտես, ապա պետք է նաև իմանայիր, որ հանցագործություն կոծկելը իրավաբանորեն դիտվում է որպես մեղսակցություն և դատվում համապատասխան հոդվածով :Աստծո դատաստանով` շատ ավելի ծանր: Աստված քեզ ու նրանց փրկի…
    Իսկ եթե անձի վերբերյալ մենք ենք վրիպում, ապա “Մի ուրվական է շրջում…” չգիտենք ո?վ և որտեղ?

  26. Anonymous
    Հունիս 9, 2009 14:37 | #26

    Ete nujnisk liner DIMUTJUN bar, apa knshanaker nujn YNDDIMUTJUN: qani vor YND atsancy jxtakan imast chuni: zororinak HAKARAK-YNDHAKARAK, HANUR-YNDHANUR, evn… eli orinakner kan, hima mitqs chi galis. minchder այսինքն թելադրում թե’ դիմության և թե’ ընդդիմության խաղաքայլերը: ajstex dimutjun bary ogtagortsvum e ISHXANUTJUN imastov:

  27. Anonymous-ին
    Հունիս 9, 2009 15:19 | #27

    Հայերենում « -ությունը» էություն ցուցանող մասնիկ է, ինչպես աստված-աստվածություն, վախկոտ-վախկոտություն, հակառակ-հակառակություն ևն: Ուրեմն դեմ-դիմություն, այսինքն` ինչ-որ բանի հակառակը: Այնպես` ինչպես «դիմացի մայթ» անեկդոտում: Որտեղ էլ կանգնեք, դրա համեմատ դիմացի մայթը հակառակն է: Այլորեն, ընդդիմության-ընդդիմությունը կամ «դիմությունը» կարող է լինել առաջինի հակառակը, նախածանցով կամ ոչ:
    Եվ վերջապես, նախ ասվեց, որ «դիմությունը» օգտագործվում է, իսկ բառերը ունեն պայմանական իմաստաբանություն ու հաճախ բազմիմաստություն (ինչպես «ընդ» մասնիկը կամ նախածանցը), դիմություն-ընդդիմությունը` հակառակության ենթատեքստ:

  28. Anonymous-ին - Haykaram (Nakhkin)
    Հունիս 9, 2009 16:16 | #28

    Mi goutse qerakanakan tesaketits jisht es “DIMUTJUN-YNDDIMUTJUN” yezrouytneri nouynutyan, angam «Թմբկաբերդ»-«Թմկաբերդ» “houyzh karevor” oughmant mech (vonts el “brnetsrel” es bdzakhntir Varpetianin!), bayts yete portsenq koghqits ditarkel ou lacmusi tghtov yerevakel qo deghin hokin, ansqogh kerpov yerevum e vor “Hoktember 27″- AZGAYIN DAVAJANUTYUN kazmakerpadz ou irakanatsradz, ayn moratsutyan matnelou sin yerazakhaputyamb tarvadz garsheli vojragordzneri vohmaki koghmnakitsneric es (migoutse arnchakic “27″-i). Galiq verahas patizhneri sarsapic ahabekvadz portsum es Varpetianin anoughakelioren (te oughakioren) storatsnel. Isk qo stor hnarqner@ hishetsnum en avazakabaro hin qrderi el aveli avazakabaro nakhninerin (anpetutyun kortvatsinerin).

  29. Verjin erku kartsiqnerin
    Հունիս 9, 2009 17:09 | #29

    nax asem, vor naxaverjin kartsiqy anekdotneri sharqic e: Ete dra hexinaky shat e uzum anpajman ogtagortsel Dimutjun bary apa tox ogtagortsi, isk heto el HANDZINS gna ekexci u tsnkachoq tiroj nkari arjev MEXANCHI. heto el sharunaki grel ir grvatsqnery, ogtagortselov en barery vor kuzi. indz hamar mek e: Bolor depqerum nra xosqy mer herustaaliqeri het hamamteli che: Bajc noric em asum, da indz chi xangarum aprel:

    isk inch verabervum e hajkaramin, apa DEXIN HOGI asatsy eli anekdotneri sharqic er, nujnisk DIMACI MAJTIC aveli tsitsaxeli:
    ha, es inqs el masnakic em ed sarsapeli votshragortsutjany, ba vonc, ajd tvin, erb es nujnisk hajastanum el chei, qaxaqakanutjan mej el chei, voch mi bani mej el chei, 20 hazar kilometr hervic. gortsers toxats spanutjun em patvirel, hima el vaxenum em patjveluc: Vonc el cheq amachum antsanot mardkanc nman mexadranqner hasceagrel:

    Ete es Uzenaji Hodvatsi hexinak Varpetjani kam mekurishi vra, knereq, KEXT BRNEL, apa orinakners shat aveli shat klinein, nerarelov hajereni voch miajn uxxagrakan, ajlev votshabanakan, qerakanakan, mtqi antexi xrtinutjan ev ajl aspektner, Gratss el ktpagrei voch te ajstex ajl mi kargin tertum: mite sa bacatrutjan kariq uni? Es pordzel em yndameny ushadrutjun hravirel mi qani vripumi vra, ed el im lavutjuny: Izur chen asel, odzy taqacnoxin a ktsum.
    xostanum em ajlev dzer hangisty chxangarel:

  30. Ankap
    Հունիս 9, 2009 18:43 | #30

    Ananimous, uremn 27-i masin ayd karevor hodvacashari veraberyal ko karcik@ 1-2 kerakanakan dardzvackneri er verabervum? Hima anekdot@ ov a. dimaci mayt@ te du? Um es dzer arnum, gyada ?

  31. Varazdat
    Հունիս 29, 2009 15:24 | #31

    @Anonymous
    Do inqt yeghadzovt anectod es, hayrenapakh, inqnakoch “hayaget”.

  32. Մարտուն Խաչունի
    Հուլիս 10, 2009 23:57 | #32

    @admin
    ԴԱՇՆԱԿ ԴՐՈ
    /պառոդիա-մերօրյա/
    Նողկանք ես դու հարուցում, այ դաշնակցություն,
    Տեսլական վարձքդ, սակայն, պահում ես թաքուն,
    Ծեր հացիվդ անմոլոր քո հին խաղերում,
    Մերթ իշխանություն ես, մերթ ընդդիմություն:

    կրկ.
    Ելիր դաշն-ախք բյուրո, կոալիցիայից ել,
    Խաղա ընդդիմություն` Սերժն է պատվիրել:
    Փորձիր քվեներ փախցնել`կեղծված թե մաքուր,
    Փրկիր Ռոբ ու Սերժի դեմքերն ահառու…

    Շատ դահիճներ են փրկվել քո անդեմ պահվածքից
    Դու չես սթափվել անգամ մարտյան սպանդից:
    Միշտ ներքինի ես եղել` անկամ, անարի,
    Հեգ կույրաղիդ` ազգի և գաղափարի:

    կրկ.
    Ելիր դաշն-ախք բյուրո` կոալիցիայից ել,
    Ընդդիմադիմակվիր` Ռոբն է պատվիրել,
    Իզգոյացիր ԱԽՔ-ի պես, դհոլ դարձիր դու`
    Ազգադահիճ դարձած փրկիչ հանձնառու:

    Կրավորականիդ վարքով` անդեմ, անվրդով,
    Հ րոսակ, Հ անցածին Կ լանին մաս կազմելով,
    Ղարս ու Անիտ մոռացած քո մշտահոլով`
    Տրվել ես ազգադավիտ` սակարկված գնով:

    կրկ.
    Ելիր դաշն-ախք բյուրո, կոալիցիայից ել,
    Լուծվիր անարգ զույգին ծիրին մեջ ավեր
    Իդիոտացիր` Վազգենված, դոդացիր անվերջ,
    Տեսլականդ` պորտֆել, գաղափարդ` գեղջ:

    Դրոշակ վառող խուժանիտ, սնապարծ ուղերձով
    Բաքուն կանես մեծ հնոց, Պոլիսն` արյան ծով,
    Խեղ-կատակիդ ով կտա երկիր ծովից-ծով,
    Միշտ ծախվելով չարին, միշտ դեմ ըլլալով:

    կրկ.
    Ելիր դաշն-ախք բյուրո, կոալիցիայից ել,
    Խաղա ընդդիմություն` զույգն է պատվիրել:
    Բազմակի օգտագործմամբ կյանք ես դու առել,
    Ավելի քան մեկ դար` պատուհաս դառել:

  33. Ալեքսանդր Արորդի Վարպետյան
    Օգոստոս 2, 2009 13:21 | #33

    Մեզ հաղորդեցին, որ ոմն Վահրամ Հարությունյան մեր էլեկտրոնային հասցեներից մեկով առաքում է հայոյական ու սպառնելից գրություններ, կապված հոկտեմբեր 27-ի վերաբերյալ մեր հոդվածների հետ: Եթե նա այստեղ հայտնվող նույն Վահրամն է, ապա խնդրում ենք շարունակել դրանք նաև մյուս հասցեներով:

  34. Պըլը Պուղի
    Օգոստոս 4, 2009 11:27 | #34

    Վիշապի գլուխը հյուսիսում է, ձվադրումը` Արցախում, իսկ կանաչ շերեփուկները ճողփում են Հայաստանում: Ի?նչ կասես, Մակիչ…

  35. Vram
    Օգոստոս 4, 2009 12:06 | #35

    @Մարտուն Խաչունի
    Hoyakap er, iratesakan.

  36. Հունիս 18, 2010 17:45 | #36

    2vadrumn EREVANUM A arden

  37. A. Avetisyan-ին
    Հունիս 26, 2010 14:45 | #37

    Ինչ է նշանակում “2vadrumn EREVANUM A arden” ? Կարող եք ավելի պարզ ասել?

  38. Իրազեկ
    Հուլիս 10, 2010 15:58 | #38

    Եթե այս A.Avetisyan-ը “ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ , Մաս Բ,ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ” մասում ասված աբովյանցի “արիական” Արմեն Ավետիսյանն է, ապա ճշմարիտ է նրա կապը Կանաչ Վիշապի հետ և Ա.Վարպետյանի վտարման մեջ նրա մասնակցությունը: Ուրեմն այստեղ սպառնում է նաև Երևանից նրա 2-րդ վտարմամբ…

  1. No trackbacks yet.