> Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները > ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Մայիս 15, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:

(ելույթ 2009թ. մայիսի 15-ի հանրահավաքում)

Սիրելի հայրենակիցներ,

Թվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում` Երևանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին և արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացքող մտահոգիչ զարգացումներով։

Իրադարձությունների զարգացումը

Հայ-թուրքական հաշտության անհաջող փորձի և Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանության ուրացման փաստի շուրջ դեռ կրքերը չհանդարտված, վերջին շաբաթների ընթացքում, նախորդ հանրահավաքից հետո, մենք ականատեսը եղանք երեք անսպասելի և ուշագրավ իրադարձությունների, որոնք անհնար է շրջանցել։

1. Հայաստանը սեփական նախաձեռնությամբ կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ճնշման տակ, անակնկալ կերպով վերջին պահին հրաժարվեց մասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին։

2. Լեռնային Ղարաբաղում, ամենավերին մակարդակով, և անշուշտ Հայաստանի իշխանությունների հավանությամբ, սկսվեց լուրջ թվացող շարժում` ԼՂՀ-ն հակամարտության լիիրավ կողմ ճանաչելու, այսինքն ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակը վերականգնելու ուղղությամբ։

3. Մայիսի 7-ին Պրահայում, Ադրբեջանի նախագահի հետ լարված մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը կոշտացրեց իր դիրքրոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, ինչի մասին, հակառակ Մինսկի խմբի համանախագահների հերթապահ լավատեսական հայտարարությունների, ընդհանուր առմամբ վկայում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ ավելի հստակորեն` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները («Հայկական ժամանակ» 09.05.2009)։

Ի՞նչ է սա նշանակում

Կամ ինչո՞վ բացատրել Հայաստանի, ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանի, այս կտրուկ քայլերը, որոնք ոչ այնքան ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված գործողություններ, որքան ջղաձգություններ են հիշեցնում կամ քաղաքական դեմարշի տպավորություն թողնում։

Դրա պատճառն անտարակույս այն է, որ Սարգսյանն, ակնհայտորեն, իրեն Ամերիկայի և Թուրքիայի կողմից խաբված է զգում, քանի որ նույնիսկ Ցեղասպանությունն ուրանալու դիմաց հայ-թուրքական սահմանը չբացվեց, և Թուրքիան, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը կանխելու իր անմիջական խնդիրը լուծելուց հետո, կրկին վերադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պայմանավորելու իր նախկին դիրքորոշմանը։ Սարգսյանն իրեն խաբված է զգում երեխայի պես։ Նրան ասացին` Ցեղասպանությունը տուր, այսինքն համաձայնիր հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, և մենք կբացենք սահմանը։ Ցեղասպանությունը ստացան, բայց սահմանը չբացեցին։ Իսկ այժմ ասում են` Ղարաբաղը տուր, և մենք կբացենք սահմանը։ Այսքան ողորմելի վիճակում պետության որևէ ղեկավար դեռ չի հայտնվել։

Սարգսյանի հուսախաբությունն ու զայրույթը միանգամայն հասկանալի մարդկային զգացումներ են. թե Հայաստանում, և թե մանավանդ Սփյուռքում, վտանգելով իր հեղինակությունն ու նույնիսկ դավաճանի պիտակ վաստակելով, նա ոչ միայն դույզն-իսկ չավելացրեց իր լեգիտիմությունն ու չամրապնդեց իր երերացող իշխանությունը, այլև չբավարարեց անգամ հայ-թուրքական սահմանի միջոցով երկրի առջև կանգնած սուր տնտեսական խնդիրների հաղթահարման իր ակնկալիքը, ինչի իրականացման պարագայում նա, թերևս, կարողանար որոշ չափով արդարացնել Թուրքիայի նկատմամբ վարած իր ձախորդ քաղաքականությունը։ Մարդկային զգացումներ լինելով հանդերձ, հուսախաբությունն ու զայրույթը պետության ղեկավարին անհարիր ու հակացուցված հոգեկան վիճակներ են, որոնք կարող են որևէ երկրի ու ժողովրդի համար աղետալի հետևանքների պատճառ դառնալ, ինչի վկան, օրինակ, անցյալ տարվա օգոստոսին, մենք դարձանք հարևան Վրաստանում։ Ցանկացած իրավիճակում պետության ղեկավարից պահանջվում է լիակատար սառնասրտություն և պահի թելադրանքին չենթարկվելու կամ հապշտապ ու չհաշվարկված որոշումներ չկայացնելու անհրաժեշտ կարողություն։ Հուսախաբությունը, զայրույթը և նմանատիպ այլ զգացմունքային հակազդեցությունները ոչ միայն ամենևին չեն նպաստում արդեն գործված սխալների շտկմանը, այլև նորանոր սխալների պատճառ են դառնում։

Արևմուտքի պատասխանները Սերժ Սարգսյանի դեմարշին

Միամիտ պետք է լինել` կարծելու համար, թե Արևմուտքն անպատասխան է թողնելու Սերժ Սարգսյանի դեմարշը։ Եւ պատասխանը չուշացավ։

1. Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) անսպասելիորեն որոշեց իր հունիսյան նստաշրջանում կրկին քննարկման դնել ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը։

2.
Պարզվեց, որ ԱՄՆ-ի կառավարության 2010թ. բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 40%-ով կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը, դադարեցնել ԼՂՀ-ին հատկացվող հումանիտար օգնությունը, և ընդհակառակը` ավելացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը («Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն» 09.05.2009թ.)։

3.
Եւ վերջապես, Թուրքիայի վարչապետ Ռեյեփ Էրդողանը սպառնաց, օգտվելով իր երկրի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ լինելու հանգամանքից, ջանքեր գործադրել` այդ ատյանում Հայաստանը օկուպանտ-երկիր ճանաչելու ուղղությամբ («Ժամանակ» 08.05.2009թ.)։

Այս քայլերն անպայման չեն նշանակում, որ Արևմուտքը որոշել է պատժել Սերժ Սարգսյանին։ Նա չափազանց թանկ և գնահատված գործընկեր է։ Պատահական չէ, որ Սարգսյանն ինքն էլ օրերս հայտարարել է, թե որքան իրեն շատ են հայհոյում Հայաստանում, այնքան Եւրոպայում իրեն գովում են։ Նշված խստություններն, ըստ այդմ, ուղղված են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի ու նրա ժողովրդի դեմ։ Ինչ վերաբերում է Սարգսյանի հուսախաբությանն ու վիրավորվածությանը, ապա Արևմուտքն ունի դրանք փոխհատուցելու միջոցը, այն է` աչք փակել վերջինիս ոչ լեգիտիմ լինելու փաստի վրա և հանդուրժել սեփական երկրում նրա գործած բռնությունները։

Բոլոր դեպքերում` Արևմուտքի և Թուրքիայի հակազդեցությունը, եթե ոչ անձամբ Սերժ Սարգսյանի, ապա երկրի համար բավականին լուրջ է, ինչը մտահոգվելու և իրավիճակից համապատասխան ելք գտնելու պահանջ է դնում Հայաստանի իշխանությունների և ողջ հասարակության առջև։

Ո՞րն է ելքը

Սերժ Սարգսյանն ունի երկրի ներկա փակուղային վիճակից դուրս գալու երկու ճանապարհ.

1. Կոնսոլիդացնել ազգը, որի համար անհրաժեշտ է` անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երկխոսություն սկսել Հայ Ազգային Կոնգրեսի ու ընդդիմության մյուս ուժերի հետ, իսկ նկատի ունենալով ներքաղաքական ընթացիկ օրակարգը, նաև ապահովել Երևանի ավագանու ընտրությունների բացարձակ օրինականությունը։

2. Խոստովանելով երկրի առջև կանգնած խնդիրների հաղթահարման գործում դրսևորած սեփական ապիկարությունը, պատվով հրաժարական տալ ու հեռանալ քաղաքականությունից, քանի որ ինչպես ցույց տվեց վերջին մեկ տարվա մղձավանջը, քաղաքականությունը նրա համար ոչ թե պատասխանատվություն է, այլ շահավետ զբաղմունք կամ իշխանատենչության միջոց։

Որքան նա ուշացնի ընտրել այս երկու ճանապարհներից մեկը, այնքան կնպաստի Հայաստանի վրա արտաքին ճնշումների ուժեղացմանը և ավելի կծանրացնի երկրի, առանց այդ էլ, չափազանց անմխիթար վիճակը։ Համառելու և հապաղելու պարագայում Սերժ Սարգսյանն ստիպված է լինելու նորանոր զիջումներ կատարել արտաքին աշխարհին` բացառապես ի հաշիվ ազգային շահերի, ինչպես վարվել է իր իշխանավարության անցած մեկ տարվա ընթացքում։

***

Դե հիմա դուք ասեք` արդյոք կապ կա՞ արտաքին և ներքին քաղաքականությունների միջև։ Մի՞թե վերոշարադրյալից հետո պարզ չպետք է լինի, որ ընտրությունների կեղծման, քաղաքական հալածանքների, ժողովրդավարության սահմանափակման, մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի դրսևորման ցանկացած փաստ վերջին հաշվով երկրի վրա անդրադառնում է դիվանագիտական ճակատում կրած անխուսափելի պարտություններով։ Քոչարյանա-սերժական վարչախմբի արտաքին քաղաքականությունն, ահա, դիվանագիտական պարտությունների մի անընդհատ շղթա է ներկայացնում, և բոլոր այդ պարտությունները բացատրվում են միայն ու միայն Հայաստանի ներքին կյանքում այդ վարչախմբի վարած բռնատիրական քաղաքականությամբ։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ջատագովներն ու պաշտպաններն, ի պատասխան նրանց հասցեին հնչող քննադատությունների, մինչ այժմ ասում էին` լավ, թեկուզ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, ժողովրդավարությունը բռնաբարվում է, մարդու իրավունքները ոտնահարվում են, օրենքները խախտվում են, կոռուպցիան ծաղկում է, բայց գոնե ազգային հարցերում (Ցեղասպանության ճանաչում, Ղարաբաղյան կարգավորում և այլն), Քոչարյանն ու Սարգսյանը անզիջում են և չեն դավաճանի հայ ժողովրդի շահերին։ Կյանքը ցույց տվեց, որ այս առասպելն էլ հօդս ցնդեց, և քոչարյանա-սերժական վարչախումբն այլևս գոյության որևէ իմաստ չունի։ Հիշյալ ջատագովներն ու պալատական ներբողագիրներն, անհարմար վիճակից դուրս գալու համար, այժմ փորձում են մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների հարցում հավասարության նշան դնել իմ և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության միջև, կամ մինչև իսկ նույնացնել դրանք։ Ավելորդ եմ համարում պատասխանել այդ անհեթեթություններին։ Մի քանի օրից լույս կտեսնի հայ-թուրքական հարաբերություններին նվիրված իմ ելույթների ժողովածուն, և դուք հնարավորություն կունենաք համեմատելու ու տեսնելու, թե որքանով են նույնական իմ և Սարգսյանի վարած քաղաքականությունները։

***

Ծանրանալով արտաքին քաղաքականության վրա, կարող է թվալ, թե մենք խուսափում ենք Երևանի ավագանու ընտրություններին առնչվող հարցերի և մայրաքաղաքի կենսագործունեությանն ու զարգացմանը վերաբերող խնդիրների քննարկումից։ Դա ամենևին այդպես չէ, քանի որ այդ խնդիրներն ամենայն մանրամասնությամբ արտացոլված են Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրում, որ տպագրված է շուրջ 100.000 տպաքանակով, իսկ բացի այդ, դրանք մենք մշտապես արծարծում ենք Երևանի համայնքներում անցկացվող հանրահավաքներում։ Համաժողովրդական հանրահավաքը, ինչպիսին մեր այսօրվա հանրահավաքն է, հնարավորություն է տալիս և միաժամանակ պահանջում է` խնդրո առարկա հարցերը տեղադրել համապետական հիմնախնդիրների համատեքստում։

Ըստ այդմ, Հայաստանի արտաքին քաղաքականության լիակատար կախվածությունը ներքին քաղաքականությունից, ինքնըստինքյան ենթադրելու հիմք է տալիս, որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է դիտել ոչ թե սոսկ որպես տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման սովորական միջոց, այլ երկիրը վտանգավոր քաղաքական հորձանուտից դուրս բերելու բացառիկ հնարավորություն։ Այդ ընտրություններով որոշվելու է ոչ միայն և ոչ այնքան Երևան քաղաքի, որքան Հայոց պետականության, Լեռնային Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման, եթե կուզեք` ողջ ազգի բախտը։ Ընտրություններին, հետևաբար, պետք է մասնակցել այս բանի հստակ գիտակցությամբ։ Ովքեր կնախընտրեն մի կողմ քաշվել ու լռել, ովքեր կվաճառեն իրենց քվեն, ովքեր ձայն կտան իշխանության թեկնածուներին և վերջապես, ովքեր, անտարբերություն ցուցաբերելով, չեն մասնակցի ընտրություններին, նրանք ոչ միայն իրենց զավակներին կզրկեն նորմալ, քաղաքակիրթ, ապահով երկրում ապրելու հնարավորությունից, այլև կամա թե ակամա մեղսակիցը կդառնան չարագործ իշխանությունների, որոնք ամեն ինչից բացի, բռնել են նաև ազգային դավաճանության ճանապարհը։

***

Քաղաքապետի ընտրությունը մեզ համար ամենևին ինքնանպատակ չէ և իշխանատենչությունից չի բխում։ Եթե ոչ այլ բան, ապա մեր հաղթանակը գոնե թույլ կտա հզոր հակակշիռ ստեղծել ներկա ավազակապետական համակարգին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի որոշ չափով զսպել վերջինիս` կանխելով նրա հետագա չարագործություններն ու, առավել ևս, դավաճանական մտադրությունները։ Դա կնպաստի նաև ազգային կոնսոլիդացիային և պետականության ամրապնդմանը։

Ո՞վ է բռնելու, վերջապես, չարագործի ձեռքը, եթե ոչ դուք, ձեզանից յուրաքանչյուրը։ Եթե այս անգամ էլ չխրատվեք, և ձեր անտարբերությամբ կամ կրավորականությամբ քոչարյանա-սերժական ավազակապետությանը թույլ տաք հերթական անգամ կեղծել ընտրությունները, ապա ձեր դժբախտությունների համար այլևս ուրիշին պատճառ չբռնեք։ Հուսով եմ, սակայն, որ այս պատգամը «ձայն բարբառոյ յանապատի» չի մնա, և դուք մեկ մարդու նման կկատարեք ձեր քաղաքացիական և հայրենասիրական պարտքը։ Սակայն դա քիչ է։ Այստեղ հավաքվածներդ հանրապետության ամենաակտիվ զանգվածն եք. ձեր պարտքը կատարելուց բացի, դուք պարտավոր եք նաև արթնացնել ու ընտրությունների մասնակից դարձնել հասարակության անտարբեր շերտերին։ Արեք այդ ամենը, և դուք կհասնեք ձեր բոլոր նպատակներին։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները


  1. Haykk
    Մայիս 16, 2009 05:03 | #1

    Dimum em, antarbernerin, serjakannerin u dranc hluhnazand, carayox ibr hayerin.

    Patkeracreq te mek mtela dzer tun dzez chnshel, cecel, storacrel, nvastacrel dzez u dzer tan andamnerin` cnox u manuk u hima ira orenqnerna drel dzez shahgorcuma ira npatakneri hamar, inq darela dzer tan shefn u ter isk dzez hndamen hnaravorutyuna talis mi por hac utelu.

    Hima inch kaneq duq,

    1.ktoxeq dzer tnic kpaxneq?

    2.khamakerpveq ed iravichaki het, kaseq meka animasta ameninch, senc el mnaluya, ban chi poxvelu?

    3.kskseq qcnel u carayel nran, vatabanel nerxujoxi hakarakordnerin, vor dzer mi ktor hac darna mek u kes?

    4.inqnerd kdarnaq nra pes u nuyn dzev kvarveq dzer harazatneri het?

    5.dzer antarberutyun u carayamtutyun ardaracnelu hamar kaseq te minchev sranc gal mer tun jur jamov er, luys anjatum ein, ev nman ayl baner, hima gone dranq kan, hetn el mi lap gcum en demners, aprum enq eli, yola eli` chbarcradzaynelov vor duq u dzer harazatner, bolor srbutyunner arjeqner pxcvel en darel en zro vochnchutyun, duq el darel eq xotaker hayvan?

    6. te cheq handurji da, cheq hamakerpvi, kpayqareq dra dem, hanun dzer u dzer harazatneri arjanapatvutyan, azatutyan, tasibi, hanun ardarutyan u chshti.
    7. isk ete nerxujox mek che ayl banda e, isk duq menak , shat aveli kuraxanq u kvogevorveq ev 1000 apatik aveli mec erandov u ujov klcveq ed Payqarin, erb imanaq vor duq ed payqarum menak cheq, ka kazmakerpvac hamaxmbvac mi hzor uj, vor Payqarum e ed anasunneri dem, u sa mec shanse, nuynisk verjin shans, qani vor ed uji partutyun dzer andznakan partutyunn e, haxtanak dzer andznakan haxtanak.
    U ete duq bac toxn eq ed shans u duq dzer ajakcutyamb u gorcoxutyunnerov chmianaq chogneq ed ujin, heto karox e ush linel, heto het berel anhnarin klini, nman uj u hnaravorutyun el chilini u dzer cnoxner, koxakicnern u amenakarevor erexaner dzer gtnvac vichakic hazar angam aveli vat vichakum klinen, aynpes vor nuynisk ardaracum, te storutyun anum enq erexeqi haci hamar, antexin u animast e, qani vor nman zargacman depqum dzer erexen havet mnalu ed noxkali vichakum.
    Bayc ete miananq u huysners chdnenq urish miacoxneri, urishneri vra, chnstenq taxtin spasenq baxtin, ayl henc hima sksenq aktiv Payqarel u miahamaur gorcel, hamar u hastatakam npatakadrvel depi Haxtanak, apa ayn vorpes pargev kga da vastakoxnerin shat karch jamanak anc.

    ver es porceci erkri vichak nkaragrel matcheli u lokal hartutyan vra. Aysor mer erkir u menq henc es poqr hntaniqi vichakum enq.

    Ev ete kan mardik , voronc chi hetaqrqrum erkri/amboxji/shenqi chakatagir, petq e haskanan gone, vor hamakerpvel, chpayqarel henc irenc u irenc hntaniqin e xjrelu, nvastacnelu, storacnelu, carayecnelu, djbaxtacnelu ev miguce nuynisk spanelu.

    Ka mek elq ev da yuraqanchyuri andznakan xndirn e, andznakan xndri lucum, da miasnakan u hamar Payqarn e.
    Arag Xelqi ekeq qani ush che

    Payqar, Payqar Minchev Verj.

  2. Armen SDA
    Մայիս 17, 2009 15:01 | #2

    “Եթե այս անգամ էլ չխրատվեք, և ձեր անտարբերությամբ կամ կրավորականությամբ քոչարյանա-սերժական ավազակապետությանը թույլ տաք հերթական անգամ կեղծել ընտրությունները, ապա ձեր դժբախտությունների համար այլևս ուրիշին պատճառ չբռնեք։”

    Ինչպիսի անհարգալից խոսքեր, որ արտասանվում են այն մարդկանց առջեւ որոնք 8 զոհ տվեցին մարտի 1-ին: Թեեւ անմիջապես հաջորդ նախադասության մեջ փորձ է արվում մի քիչ մեղմել ասվածըմ սակայն դա չի փոխում սուն նախադասությամ բովանդակությունը:
    Շատ ցավալի է:

  3. Մայիս 17, 2009 15:33 | #3

    Armen SDA
    Կարծում եմ խոսքը չի վերաբերում շարժման մասնակիցներին, առավել ևս մարտի մեկի ինքնապաշտպաններին քանի որ նրանք բնականաբար անտարբեր ու կրավորական չէին կարող լինել:
    Խոսքը վերաբերում է այն մարկանց որոնք իրենց ձայնը ծախում են, կամ թույլատրում են դրանց կեղծմանը՝ իրենց անտարբերությամբ և կրավորականության պատճառով: Այս մարդիկ իրոք որ իրավունք չունեն գանգատելու կամ պատճառաբանություններ գտնելու:

  4. Armen SDA
    Մայիս 18, 2009 00:27 | #4

    @Հայկ

    Իսկ ձեր կարծիքով ովքե՞ր են մասնակցում հանրահավաքին, պարզ է որ առնվազն ձեւական առումով այդ խոսքերը ուղղված են ներկաներին:

  5. Մայիս 18, 2009 01:12 | #5

    Armen SDA :
    @Հայկ
    Իսկ ձեր կարծիքով ովքե՞ր են մասնակցում հանրահավաքին, պարզ է որ առնվազն ձեւական առումով այդ խոսքերը ուղղված են ներկաներին:

    Հանրահավաքի իրական մասնակիցները չեմ կարծում իրենց ձայնը չպահպանելու խնդիր ունենան: Դրա մեջ որևէ մեկը չի կարող կասկածել:
    Զարմանում եմ, որ ելույթից ձեր համար միայն այդ նախադասությունն էր այդքան հրատապ: Նորից մի քննադատելու բան գտաք: Երևի թե այն ուղղված էր հենց մեկը ձեզ:
    Պատմությունը ցույց է տալիս, որ մենք որպես ազգ շատ հեշտությամբ ենք կարողանում երկիր կորցնել մեր փոքրահոգիության ու ապաշնորհության պատճառով: Եթե այսպես գնա դա չի բացառվում նաև այս անգամ:

  6. mek
    Մայիս 18, 2009 10:13 | #6

    Inchu ek viravorvum? Yes @ndhakarak@n shat goh em vor irer@ irenc anunov en kochum, yete azgi takankner@ shat en, da past e, yev azniv mard@ haskanum e vor ink@ dranic ver e kangnac. Yes orinak dzayn tsakhoghnerin aranc meghmasutyunneri kanvanei “storakarsh”, “struk”, “Dodi votker@ lpstogh”, yev shat aveli kopit makdirnerov kvorakei nranc.

  7. Anonymous
    Մայիս 18, 2009 10:50 | #7

    Xndrum em patasxanel im mek harcin<<Vortegh er Levon Ter-Petrosyan@ verjin 10 tarineri @ntacqum ev inch e arel Hayastani hamar.

  8. Heghine
    Մայիս 18, 2009 10:53 | #8

    Xndrum em patasxanel im mek harcin<<Vortegh er Levon Ter-Petrosyan@ verjin 10 tarineri @ntacqum ev inch e arel Hayastani hamar.

  9. Մայիս 18, 2009 11:36 | #9

    Heghine :
    Xndrum em patasxanel im mek harcin<<Vortegh er Levon Ter-Petrosyan@ verjin 10 tarineri @ntacqum ev inch e arel Hayastani hamar.

    Հարգելի Հեղինե
    կարծեմ թե գաղտնիք չէ թէ ինչ է արել Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի համար: Իսկ վերջին տաս տարիներին նա Հայաստանում էր և զբաղվում էր պատմագրությամբ, իր ընտանքով, այգեգործությամբ և վերջին մեկ և կես տարին երկրի փրկության համար պայքարով:

  10. Anonymous
    Մայիս 19, 2009 00:41 | #10

    Հայկ :

    Armen SDA :@ՀայկԻսկ ձեր կարծիքով ովքե՞ր են մասնակցում հանրահավաքին, պարզ է որ առնվազն ձեւական առումով այդ խոսքերը ուղղված են ներկաներին:

    Հանրահավաքի իրական մասնակիցները չեմ կարծում իրենց ձայնը չպահպանելու խնդիր ունենան: Դրա մեջ որևէ մեկը չի կարող կասկածել:Զարմանում եմ, որ ելույթից ձեր համար միայն այդ նախադասությունն էր այդքան հրատապ: Նորից մի քննադատելու բան գտաք: Երևի թե այն ուղղված էր հենց մեկը ձեզ:Պատմությունը ցույց է տալիս, որ մենք որպես ազգ շատ հեշտությամբ ենք կարողանում երկիր կորցնել մեր փոքրահոգիության ու ապաշնորհության պատճառով: Եթե այսպես գնա դա չի բացառվում նաև այս անգամ:

    Հարգելի Հայկ,
    Մի վախեցիր (կամ բարկացիր) քննադատությունից, եթե վստահ ես քո իրավացիության մեջ:
    Այսօր ցանկացած մարդ, որ ունի նվազագուն քաղաքացիական գիտակցություն պետք է իր ձայնը տա ՀԱԿ-ին, եւ հարկավոր է ամեն կերպ նպաստել այդ գիտակցության տարածմանը: Դա չի խնդրո առարկան, այլ այն որ տվյալ տողերով Լեվոնը արտահայտում է որոշակի մեծամտություն եւ անհարգանք մարդկանց (տվյալ դեպքում միտինգի ներկաների)հանդեպ, ինչի համար կարող է (ենք) ժամանակի ընթացքում թանկ վճարել եւ ոչ շատ վաղ անցյալում մեկ անգամ արդեն այդպես եղել է:
    Ես դա ասում եմ գիտակցելով նաեւ որ Լեվոնի մաշտաբի այլ քաղաքական գործիչ մենք այսօր պարզապես չունենք:

  11. Armen SDA
    Մայիս 19, 2009 00:42 | #11

    Հայկ :

    Armen SDA :@ՀայկԻսկ ձեր կարծիքով ովքե՞ր են մասնակցում հանրահավաքին, պարզ է որ առնվազն ձեւական առումով այդ խոսքերը ուղղված են ներկաներին:

    Հանրահավաքի իրական մասնակիցները չեմ կարծում իրենց ձայնը չպահպանելու խնդիր ունենան: Դրա մեջ որևէ մեկը չի կարող կասկածել:Զարմանում եմ, որ ելույթից ձեր համար միայն այդ նախադասությունն էր այդքան հրատապ: Նորից մի քննադատելու բան գտաք: Երևի թե այն ուղղված էր հենց մեկը ձեզ:Պատմությունը ցույց է տալիս, որ մենք որպես ազգ շատ հեշտությամբ ենք կարողանում երկիր կորցնել մեր փոքրահոգիության ու ապաշնորհության պատճառով: Եթե այսպես գնա դա չի բացառվում նաև այս անգամ:

    Հարգելի Հայկ,
    Մի վախեցիր (կամ բարկացիր) քննադատությունից, եթե վստահ ես քո իրավացիության մեջ:
    Այսօր ցանկացած մարդ, որ ունի նվազագուն քաղաքացիական գիտակցություն պետք է իր ձայնը տա ՀԱԿ-ին, եւ հարկավոր է ամեն կերպ նպաստել այդ գիտակցության տարածմանը: Դա չի խնդրո առարկան, այլ այն որ տվյալ տողերով Լեվոնը արտահայտում է որոշակի մեծամտություն եւ անհարգանք մարդկանց (տվյալ դեպքում միտինգի ներկաների)հանդեպ, ինչի համար կարող է (ենք) ժամանակի ընթացքում թանկ վճարել եւ ոչ շատ վաղ անցյալում մեկ անգամ արդեն այդպես եղել է:
    Ես դա ասում եմ գիտակցելով նաեւ որ Լեվոնի մաշտաբի այլ քաղաքական գործիչ մենք այսօր պարզապես չունենք:

  12. Hayk
    Մայիս 19, 2009 08:30 | #12

    Լեւոնը բազմիցս նշել է, որ «անտարբեր» ասելով, բնականաբար նկատի չունի հանրահավաքի մասնակիցներին: Ավելին, նա միշտ ասում է, որ հանրահավաքի մասնակիցները երկրի ամենաազնիվ եւ ազատասեր շերտն են: Չեմ հասկանում Armen SDA ինչ՞ եք «ձվի մեջ մազ ման գալիս»: Լեւվնին պետք չէ հարգանք սովորեցնել մարդկանց հանդեպ: Նա դրա կարիքը չի զգում, իսկ մենք էլ՝ հանրահավաքի մասնակիցները երբեք առիթ չենք ունեցել մեզ վիրավորված զգալու: Հավատում ենք, վստահում ենք, սիրում ենք մեր առաջնորդին:

  13. Hayk
    Մայիս 19, 2009 08:36 | #13

    Հա, ի դեպ անտարբերների մասին: Հիմա, այս էտապում մեր խնդիրը նրանց արթնացնելն է: Ես առաջ երբեք ինքս որեւէ շրջապատում խոսք չէի գցում ընտրությունների մասին, մտածելով ամեն մարդ ինքը թող կողմորոշվի, բայց հիմա տեսնում եմ, որ մարդիկ ԱՆՏԵՂՅԱԿ են, շատ բան ուղղակի չգիտեն, կարճ ասած՝ հայլուր են նայում: Մենք չպետք է կորցնենք այդ մարդկանց ձայները; Հիմա ես ակտիվ քարոզարշավ եմ տանում եւ հասել եմ որոշակի հաջողության: Իմ բարեկամների, ծանոթների մեջ չպետք է անտարբերներ մնան: Ինչպես Լեւոնը ասեց՝ ամեն մեկս 100 մարդու պետք է դարձի բերենք: Ուրեմն, ի գործ:

  14. Մայիս 19, 2009 11:34 | #14

    Վերեւում հարց հնչեց, թե ինչ է արել Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին տասը տարվա ընթացքում:

    Այս հարցին պատասխանելու համար, պիտի ասեմ, որ Տեր-Պետրոսյանը, 1988 թվականի մայիս ամսից հանդիսանալով Ղարաբաղ կոմիտեի անդամ, գլխավորում էր համաժողովրդական պայքարը ընդդեմ միաձույլ մի կայսրության: Ապա նա 85 տոկոս քվեով դարձավ ՀՀ Առաջին Նախագահ: Այս ընթացքում Տեր-Պետրոսյանը հասցրեց ոչ միայն հաղթել պարտադրված ու անհնար մի պատերազմում, այլեւ կարողացավ փլատակի վերածված երկիրը հանել ճգնաժամից: Սրա պատմական արժեքը, դուք` պատմությունից մղոններով հեռու մարդիկդ, չեք կարող գիտակցել: Սակայն, վստահ եմ, որ պատմությունը արժանին կմատուցի այնպիսի քաղաքագետ-դիվանագետին, ինչպիսին հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանը:

    1998 թվականի փետրվարի 3-ին Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Այժմ, չեմ կարող ինձ թույլ տալ հստակ բացատրել ձեզ, թե ինչու եղավ այդպես, բայց մի ակորդով ասեմ. ժողովուրդը չընկալեց, թե ինչ է ասում Տեր-Պետրոսյանը: Չընկալեց ու դարձավ զոհը իր իսկ սխալի: ՀԻմա հրաշալի հնարավորություն է ստեղծված ուղղելու սխալները, սակայն, ժողովուրդը շատ է դեգրադացված: Պետք է մտցնել բոլորի գիտակցության մեջ:

    1998 թվականին ժողովուրդը մերժեց Տեր-Պետրոսյանին ու Նախագահը գնաց վաստակած հանգստի` թողնելով իրենց ապուրի ու գդալի հետ:

    1998-2007 թվականներին Նախագահը հասցրեց հրապարակել 2 ստվար հատորներ /Խաչակիրները և հայերը բարձրարժեք աշխատությունը/, որտեղ շատ հետաքրքիր մանրամասնություններով քննում է Կիլիկիո երկրի պատմությունը` ստեղծելով պատմագրության մի նոր ու դեռ այդքան էլ լայն տարածում չգտած ճյուղ: Սա մի ճյուղ է, ինչը լուրջ հնարավորություն է տալիս վերլուծելու պատմական սխալները ու դրանից դասեր քաղելով` հարթել ուղին դեպի բարեկեցիկ ապագա…

    Ի տարբերություն ոմանց` Առաջին Նախագահը անգամ հանգստի ժամանակ է զբաղված եղել հանրօգուտ գործով:

    Եզրահանգումները թողնում եմ մյուսներին. լավ կշռադատեք ու խոսեք միայն արգումենտներով, այլ ոչ թե էմոցիաներով…

    Հ.Գ. Վերոհիշյալ բացատրությունները երեւի ամենասեղմն էր, որ կարելի էր ներկայացնել…

  15. Haykk
    Մայիս 19, 2009 22:36 | #15

    Armen sda iroq djvar ehaskanal ays parz chsmarttyun, te duq uxaki porcum eq provokacia anel.
    Levon Ter-Petrosyani xosq erevi aysqan jamanak cheq haskancel, vor voch miayn hanrahavaqi masnakic joxovrdin e uxvac linum, ayl naev voxj hay azgin te nersum te drsum, nuynisk serjikin u robikin inchpes naev amboxj ashxarhin.
    Miguce cheq haskanum, vor eluyt unecox voch te angraget, sepakan shahic urish shah chimacox serjik kam robikn e, ayl hamashxarhayin kalibri mec petakan u divanagitakan gorcich` Levon Ter-Petrosyan, ov nuynisk ishxnautyun chlinelov iren pahum e petakan ayri pes, petutyan shahov mtahog iskakan Naxagahi pes.

    Heto inch sxal bar kar ays xosqeri mej.
    Bnakan e, ov antarber u kravorakan kecvacq e drsevorel u 11 tarva ays kexciqic u stic chi xratvel, apa xosq nranc e verabervum, ayl voch te hakarak u bnakan e, vor amen mard chisht e hnkalum ays xosqer.
    Ov chgiti vor kan mardik, vor Payqari ardyunqum artnacan antarberutyunic, vor daser qaxecin, haskacan, vor antarberutyun chi ogni.

    Es inqs u indz tvuma shat normal mardik zxjum en, vor jamanakin vonc vor petqn er minchev verj chpayqarecin A1+-i pakman hamar, chndvzecin robi koxmic Poxso Poxsoyani spanutyan aritov , kam erb rob asum er, te inqn e miak txamard, kam ayl bazmativ u hazaravor nman depqer, voronc hexinak u chartarapet serjn u robn ein, ev verjapes 1998 -in chhaskacan vor Levon Ter-Pterosyani hrajarakan da otar chuzox ujeri koxmic kazmakerpvac apapetakan u hakahaykakn davadrutyun er. Jamanak da hstak apacucec, cuyc tvec te inch stor u davachan takanqner ein dashnakner, vazgen manukyan, serj rob, mtaVORakan kochecyalner u mnacac takanqner.
    Apsos vor joxovrud da ush haskacav u dra hamar shat tank vcharec.

    Amen depqum Ter-Petrosyani xosqic dzer bervac toxeric verev kayin ayspisi toxer, vor miguce kardaluc heto khaskanaq aysqan parz u hstak xosq, ete iharke ditmamb manipulkyacianer che anum.

    ………..Ովքեր կնախընտրեն մի կողմ քաշվել ու լռել, ովքեր կվաճառեն իրենց քվեն, ովքեր ձայն կտան իշխանության թեկնածուներին և վերջապես, ովքեր, անտարբերություն ցուցաբերելով, չեն մասնակցի ընտրություններին, նրանք ոչ միայն իրենց զավակներին կզրկեն նորմալ, քաղաքակիրթ, ապահով երկրում ապրելու հնարավորությունից, այլև կամա թե ակամա մեղսակիցը կդառնան չարագործ իշխանությունների, որոնք ամեն ինչից բացի, բռնել են նաև ազգային դավաճանության ճանապարհը։………….

  16. Վահե
    Մայիս 23, 2009 17:19 | #16

    Ուրեմն սենց։ Նրանք ովքեր վախենում են կիսագողական ու հանցագործ վիժվածքներից, նրանք նախընտրում են «ընկերանալ» վերջիններիս հետ , քան ընդիմանալ։ էդպես շատերը՝ իրենց կարծիքով, ընտրում են իրենց համար ապրելու առավել անվտանգ տարբերակը։ Ապուշություն։ Տենց չի։ Սիրելի վախեցողներ խելք հավաքեք և վախը կանցնի։ Որպես բուժիչ վարժություն նմաններին կառաջարկեմ ամեն առավոտ մինչև նախաճաշը հայելու առաջ կանգնել և բարձրաձայն արտահայտել իրենց թաքուն կարծիքը ԴՈԴԻ ԳԱԳՈՅԻ, ՉՈՌՆԻ ԳԱԳՈՅԻ, ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ, ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻ ու էդ թայֆի մասին։ Հավատեցնում եմ էդպես ձեր համարձակությունը քիչ քիչ կվերականգնվի։

  17. Haykk
    Մայիս 23, 2009 22:56 | #17

    Chisht e, vor Levon Ter-Petrosyan hreshtak chi u voch voq da chi pndum, baci haylurneric, erb uzum en asen, te mardik aranc haskanalu gnum en Levoni hetevic` nran hreshtaki tex dnelov, bayc chen haskanum, vor i tarberutyun irenc joxovrdi mecamasnutyun anuxex stamqosov mtacox serjant chi.
    Sakayn anhnar e serjin, robin, doderin, dashnak u ayl nmannerin hamematel Levon Ter-Petrosyani het, baci mardkayin, petakan gorcchi u andznakan hatkanishneric, el chem asum xelq, imastutyun, giteliq u krtvacutyun ka evs mi shat mec tarberutyun eli i hogut Ter-Petrosyani, ayn e serjik ev robik u nmanner Hayastan patkeracnum en iranc sepakan firman isk joxovrdin` iranc andznakan struknerin, vor pti shnorhakal linen serjaroberin, vor shnchum en, erexeqn el kat en xmum, nranq hayastancun darcnum en anuxex anasun, xotaker ararac, vor uti qni u carayi serjaroberin, Isk Ter-Petrosyan mardkanc nershnchec sepakan ujeri nkatmamb vstahutyun hanec apatiayic, tvec nranc havat, mard, azat qaxaqaci zgalu hnaravorutyun, arjanapatvutyan zgacum, sepakan erkri ter linelu zgacoxutyun, vor andzn e erkri ter, vor qaxaqacin karox e u petq e inq voroshi ir ishxanutyan ov linel kam chlinel.

    Isk azgi prkich ay es im ver nkaragrac joxovurdn e, azat ankax hpart, arjanapativ qaxaqacin, vor “stexcvec u stexcvum” e Levon Ter-Petroysani mijocov u janqerov.

    Ter-Petrosyani jamanak el kayin bacasakan baner, voronq kazmum ein himikva 1%-ic el qich.
    Sakayn kayin shat mec, himnavor, anchapeli u angnahateli dzerqberumner, Haxtanakner, voronq hima poxarinvel en korustnerov u partutyunnerov.
    Ev amenakarevor ayn jamanakva ed bacasakani hexinakn u iragorcoxn el henc himikva ishxanutyunneri 90%-n e, vor jamanakin serji u robi glaxvorutyamb HHSH-ic ein kam ishxanutyan mej, voronq varkabekecin irenc kextot qaylerov ed kusakcutyunn el, ishxanutyunn el en jamanakva, voronq en jamank takic ein lapum taqun, kextotum amen ev chuzox otar ujeri ognutyamb` xabelov ira lavn u vat chjokox joxovrdin, kazmakerpecin petakan davadir hexashrjum, vor karoxanan apashqyara, hangist lapel, talanel, jardel veracnel dra dimac el otarin vcharecin mer hoxer caxelov , Cexaspanutyun uranalov, hayi payqarox vogin kotrelov, krvox txeqin turqi erazac bantum pahelov, erkir sarqelov gaxut, gubernya, zrkecin inqnishxanutyunic, ankaxutyunic, azatutyunic.

    U voncvor ed serjarobakanner, koalicia kochvaner hanrapetakani glxavorutyamb krisi pes tran HHSH-ic daran nor ishxanutyan jatagov, nuyn dzev ete dranc shah pahanji sax dranc 99% darnaluya nuynisk gyul erdoxani kusakcutyunic, darnaluya ataturqi gaxaparaxosutyun krox, menak te karenan lapel u talanel.

    Es Levon Ter-Petrosyanin amenashat mexadrum em henc sranum, vor jamanakin chnkatec ed qcnox, anarjaniq u stor araracneri soxoskum ishxanutyun, chkanxec da.
    Mi koxmic el haskanum em , vor tataxvac er shat bard artaqin qaxaqakanutyamb u mer haxtanakner kertelov ev miguce cher mtacum, vor enqan takanq hay er kgtnven, vor tqelov petutyan vra` arit kogtagorcen iranc andznakan shahi hamar.
    Isk erb porcec azgi davachan u apazagyin dashnakneri apapetakan qaxaqakanutyan demn arni, mer xabvox u miamit joxovrdi mi mec mas chhaskacav dranc dimakavor u apazagyin linel, vor dranq ibr azgayin gaxaparaxosutan qoxi tak, shaharkelov Cexaspanutyun, ayn darcnelov dzerqi patatan ogtagorcum en mer voxbergutyun, hayi nurb larer iranc andznakan shahi hamar, pox havaqelu, ishxanutyun stanalu, lapelu hamar u irakanum tqac unen Hayastani vra el mer petakan u azgayin shaheri vra el, vor bolori hamar parz darcav aysqan jamanak anc.

    Apsos vor aysqan korustneri gnov hay joxovurd karoxacav haskanal ir lavn u vat, erkri masin mtacox iskakan petakan gorcichnerin.
    U cavali e, vor dra gin exav aysqan voxbali vichakn u korustner te petakan u te yuraqanchyuri andznakan.

    Bayc vstah em, vor hima arden joxovrdi gerakshir mas xelqi e ekel, el chi xabvi, haskanum e ir u erkri lavn u vat , tarberum e takanqin , petakan gorcchic ev inch vor arumov kqavi ir sxalnern u mexqer` votqi kangnelov u minchev verj Payqarelov, minchev voch miayn ishxanapoxutyan, aylev arevmtyan zargacac hasarakutyunneri makardaki qaxaqaciakan hasarakutyan dzevavorelu, u nuynqan zargacac, joxovrdavar u hzor erkri unenalu hamar.

    Payqar, Payqar Minchev Verj

  1. No trackbacks yet.