ԱՊՐԱՆՔԻՆ` ԳՆՈՐԴ, ՄԱՐԴՈւՆ` ԸՆՏՐՈւԹՅՈւՆ
Նվիրում եմ Շանթ Հարությունյանին և իր վաստակած Ազատությանը
“Սպանեք իրար, որ մաքրվեք” հնադարյան պատվիրանը ժողովրդին խելքի բերելու ճանապարհի առաջին փորձությունն էր: Հազարամյակներ անց պարտադի՞ր է անցնել նույն ճանապարհով: Վստահ եմ, որ հնարավոր է ապրել ինչպես բոլորը, ընտրել լավի եւ լավագույնի միջեւ, միևնույն ժամանակ ներդում անել եւ պաշտպանել ներդրումը:
Քաղաքացուն արժանի իշխանությունը ձեւավորվում է մարդու կամքով, մարդու ընտրությամբ: “Մեր դեմ խաղ չկա” ավազակաբարո կարգախոսը դուրս է օրենքներից եւ կանոններից: Ավազակապետության անկյունաքարը այս կամ այն կուսակցությունները չեն եւ նժդեհականությունը չէ` ճիշտ հակառակը տմարդությունն է: Արհամարհելով օրենքն ու կարգը տմարդին փորձում է վրեժ լուծել կյանքի իրական տիրոջից՝ ճշմարտության մեջ ապրողից: Առաջնորդվելով մեծավմասամբ կենդանական բնազդով ավազակապետությունը մերժում է Բանական մարդուն. առաջ մղելով մարդկային տականքին: Ընտրությունը բնորոշում է մարդուն: Եվ քանի դեռ Հայաստանում իշխանությունը հենվում է անմարդկային որակների վրա, կեղծված ընտրություններով իշխանության գալը մնում է իրական: Ավելին, քանի դեռ իշխանությունը ձեւավորվում է կեղծված ընտրություններով, պետական-քաղաքական մանր ու մեծ պաշտոնները բրդբրդելով գրավելու են ավազակները, օրենքից դուրս վխտացող մարդանմանները կամ նրանց պատանդները: Այսօր, Երեւանի ավագանու ընտրության առջեւ կանգնած խոստովանենք, որ ընտրակեղծիքի դեմ պայքար չկա, կա բարոյական իշխանության համար պայքար: Տականքի դեմ կռիվ չկա, կա ճշմարտության համար կռիվ: Կա Հայաստանի Հանրապետության համար պայքար, եւ ոչ թե ոչընտիր-ոչ լեգիտիմի դեմ խաղ: Անարդարության դեմ դատ չկա, կա արդարություն հաստատելու համար Դատ: Ու պայքարին էլ վերջ չկա…
Մարդկային կյանք կա, որն ապրում ենք մեկ անգամ ու միչեւ վերջ ճշմարտության մեջ:
Ընտրությունները ժողովրդավարկան կառավարման համակարգային միջոցառումներն են, և քաղաքացու իրավունքն է պատասխանատվությամբ մասնակցել Երեւանի ավագանու ձևավորման ընթացքին, գիտակցելով, որ մասնակիցների քաղաքական բարոյականությունը և սկզբունքայնությունը ոչ միայն իրենց, այլև սերնդի անուրանալի հարստությունն են դառնալու: Իսկ ազատ ընտրելու կամքն ու որոշումը խաղաղություն հաստատելու եւ անկախությունը վերականգնելու ճանապարհն է: Կամ Հայաստանը դառնում է ժողովրդավար, կամ աղետի է մատնվում եւ վտանգում սուվերենությունը: Ժողովրդավար դառնալու առաջնային խնդիրը իշխանության ժողովրդականացումն է, որը հնարավոր է փուլ առ փուլ փոփոխություններով: Քաղաքացին իրավունք ունի վաղվա իշխանությանն ընտրելու ու հաղթելու, հուսալով, որ կարդարացվեն քաղբանտարկյալները, այլեւվս չի հաստատվի օտարի դրածոն եւ չի կրակի խաղաղ ցուցարարների վրա: Քաղաքացին իրավունք ունի ընտրակաշառք տալ ու վերցնելուց հրաժարվելու, նախընտրած թեկնածուի ընտրարշավին իր ներդրումն ունենալու ու հաղթելու: Նախընտրական խոստովանությունն այս է. “Ես իմ խաղադրույքը դրել եմ, իմ թիմի հաղթանակը իմ հաղթանակն է”։ Էլ ինչպե՞ս պետք է ապացուցվի նվիրվածությունը ազգային երազանքին, եթե ոչ ներդրում անելով: Թող այն լինի ճիշտ այնքան, որքան կարեւորվում է ընտրությունը: Թող այն լինի ճիշտ այնքան, որքան կարեւորվում է քաղաքական նպատակը: Իր ներդրումով քաղաքացին ավելի սերտ է կապվում ընտրությանը և դրա արդյունքին` այն դառնում է հենց իր ձեռքբերումը: Այլ կերպ՝ ընտրակաշառքով ընտրողն ընտրող չէ, կերակրի տոպրակ է, անուղեղ զանգված, տոնավաճառային ապրանք: Դրանք մեր ազգի ներկայանալի դեմքը չեն, մեր տեսակից չեն և նույնքան խորթ են, որքան մյուս օտարները, որոնք պետք է հեռանան:
Ապրանքին՝ գնորդ, Մարդուն՝ ընտրություն: Սա է վիճակը, ամեն ոք ինքն է որոշում` Մարդ լինել, թե օգտագործելի մատերիա:
Գայանե Մարտիրոսեան
“Կանայք հանուն խաղաղության” հ/կ նախագահ









Voxjunum em Gayane Martirosiani hodvac@. Miajamanak arajarkum em aveli layn nayel irerin. Erkir@ gaxut e. Gaxutatiroj miak henaran@ xujann e. Ayd xujann el gaxutatiroj kamkov ishxum e erkrum. Shantin ayspes kopit asac “cackadmpoc” arecin mek patjarov. Vor hasarakakan hnchexutyun chstana nra bardzracrac harc@, ayn e, ERKIRS GAXUT E. Isk gaxutatiroj@ petk e miayn xujan@. Hay azg@, ir arakini arjeknerov, ir hnadaryan patmutyamb u mshakuytov, ir avanduytnerov, ir imastutyamb, nran petk che. petk e miayn xujan@, vor ir razmakan bazayin tex@ texin tirutyun ani, ov el glux bardzracni, satkacni texum. Isk azgi gen@ kgoxacvi, ktarvi irenc erkir@ shenacnelu u irenc gen@ harstacnelu. Avaganu @ntrutyunner@ hiravi shrjadardzayin en, bayc petk e mshtapes amrapndvi hasarakakan gitakcutyan mej vor erkri apagaxutacum@ petk e lini azgi xndrakanneric amenakarevorneri sharkum. Ev kani vor hodvac@ nvirvac e Shantin, hamozvac em, Shant@ kstoragrer ays toxeri tak.
Apagaghutatsnel? Hamadzayn em, bayc um mijocov, yete azgi takankner@ shat en u miayn votker lpstelov strkakan goyutyun en uzum.
Hianali hodvac e u hianali vergaban:Ապրանքին՝ գնորդ, Մարդուն՝ ընտրություն: Սա է վիճակը, ամեն ոք ինքն է որոշում` Մարդ լինել, թե օգտագործելի մատերիա: Shnorhakalutjun Gajane jan .