> Արթուր Մանուկյան, Սփյուռք, Ցեղասպանություն > Հաշտեցման քաղաքականության անզոր եւ համր դերակատարները…

Հաշտեցման քաղաքականության անզոր եւ համր դերակատարները…

Հունիս 10, 2009: Հեղինակը` Արթուր Մանուկյան:

Հայաստանն այսօր գտնվում է այնտեղ, ուր 11 տարի առաջ էր կանգնած: Այն ժամանակ հայ դաշնակ-ազգայնականների ու կեղծ հայրենասերների օգնությամբ երկրում իշխանության եկավ Ռ. Քոչարյանը: Օսկանյանի օրոք, արտաքին քաղաքականության առանցքը հայտարարված ցեղասպանության ճանաչումը, կտրուկ ձեվով իր ազդեցությունը թողեց հայ հասարակության եւ սփյուռքի կյանքի վրա։ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ անզիջող քաղաքականության միջոցով Հայաստանի նոր ղեկավարությունը սփյուռքին կարողացավ կրկին շահել, սակայն Հայաստանի համար արդյունքները մնացին անբավարար: Ի վերջո այս ամենը աղետալի հետեվանքներ ունեցավ: Չնայած թվացյալ տնտեսական աճին՝ տնտեսական մեկուսացում, ռազմաքաղաղական լիակատար կախվածություն պուտինյան ավտորիտար Ռուսաստանից, օլիգարխիկ-քրեական կառույցների ամրացում, կլանային տնտեսություն եւ վերջապես տրանսպորտային շրջափակման ճնշող քաղաքականություն:

Բոլորին էլ անշուշտ պարզ էր, որ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը չպետք է դառնար հայ պետության առաջնահերթ խնդիրը: Հասկանալու համար ամբողջ իրադրությունը, ավելորդ է ներկայացնել Հայաստանի աշխարհագրական դիրքն ու անմիջական հարեվանների հետ հարաբերությունները: Ինչո՞ւ Սփյուռքը Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր երկարատեւ քաղաքական կուրսը փոխեց Քոչարյանի կառավարության այդ կարճատեւ ու հասարակ էմոցիոնալ գնահատականներ կորզած կամպանիայի հետ։ Եւ ինչու՞ թույլ տվեց ինքը ղեկավարվի տնտեսական հանցագործություններ իրականացնող կեղծ հայրենասերների ու ազգայնականների կողմից։ Այս հարցերի պատասխանը հայ հասարակությունը պետք է Սփյուռքի կազմակերպությունների պատասխանատուներից պահանջի:

Թուրքերի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը Սփյուռքի առաջնահերթ խնդիրն էր եւ դա պետք է դառնար հայ քաղաքացիական հասարակության առաջադրանքը: Եւ մինչ ցայսօր ցեղասպանության ճանաչման բոլոր հաջողությունները իրագործվել են ի շնորհիվ աշխարհասփյուռ հայ համայնքների ու հասարակության յուրահատուկ աշխատանքի, ինչը երբեք չի կարող վերագրվել Քոչարյանի կամ Օսկանյանի վարած պետական քաղաքականությանը:

Սփյուռքը իր լոյալության համար թանկ վճարեց, որովհետեւ երկիրը այդ քաղաքականության արդյունքում՝ 11 տարի դրանից հետո, գտնվում է էլ՛ ավելի բարդ իրավիճակում: Նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությունը՝ 1915-16 դեպքերն ուսումնասիրլու հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, հայտնի դարձավ ամիսներ առաջ նրա Մոսկվա կատարած այցի ժամանակ եւ հետագայում հաստատվեց թուրքական կողմից այսպես կոչված «Road-Map»-ի (ճանապարհային քարտեզի) հրապարակմամբ: Սարգսյանը հրաժարվեց այն ամենից, ինչը իր նախորդին եւ վերջապես իրեն իշխանության էր բերել: Արդյոք այս նոր՝ գերտերությունների կողմից թելադրված քաղաքական կուրսը հաջողություն կբերի, հարց է՝ բազմաթիվ անհայտներով:

ժամանակին Սարգսյանի հայտարարությունը բողոքի ալիք բարձրացրեց հայության շրջանում, որը ավելի կարծրացրեց հասարակական տարաձայնության պատնեշը: Հատկանշական է, որ այդ պահից սկսած Հայաստանի կառավարությունը իրեն շատ խորհրդավոր է պահում: Համարյա այս նշանաբանով. «Եթե չես կարող համոզել, ապա մոլորեցրու», սկզբից հերքում է, հետո խոստովանում, լռում, հետո նորից բերանից ինչ-որ բան թռցնում, մինչեւ այլեւս ոչ ոք չի հասկանում, թե խոսքը ինչի մասին է: Իսկ սեփական ազգաբնակչությանը այլ բան չի մնում՝ թուրքական եւ ադրբեջանական լրատվությանը հավատալու, քան իր սեփականին, որոնք տեշեկություններից զուրկ, այսօր մի բան են գրում, իսկ մյուս օրը մի այլ բան հրապարակում:

Գոյություն ունի՞ «Road-Map» (ճանապարհային քարտեզ): Արդյոք կլինե՞ն բարոյազուրկ բանակցություններ՝ ցեղասպանության հարցի շուրջ: Արդյո՞ք հարցականի տակ է դրվում Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու նրա բնակչության ինքնորոշման իրավունքը: Այս ամբողջ աչքակապությունը խիստ կասկածելի է շատերի համար: Թերահավատների ու ազգայնականների համար սրանից դավաճանության հոտ է գալիս:

Կառավարությունը ժողովրդին արջի ծառայություն է մատուցում, քանիցս պարզաբանելով, որ հաշտեցման այս գործընթացներում ոչ թե գործող անձեր են, այլ ընդհամենը համր դերակատարներ այնպես, ինչպէս եղել են առաջ: Մի հասարակություն, որը ամեն կողմից ճնշված է, ավելի շատ հավատում է դավադրությանը, քան սեփական կառավարության հավաստիացումներին: Թվում է թե պատասխանատուները վերջնականորեն մոռացել են, որ խոսքը վերաբերում է հայ ժողովրդի պատմությանը, հայ հասարակության ապագային ու վերջապես նրա ճակատագրին: Պաշտոնավարող նախագահին վստահելու յուրաքանչյուր կոչ այսպիսով անխուսափելիորեն խափանվում է:

Որ Թուրքիան եւ Հայաստանը, որպես հարեվաններ պետք է երկխոսեն, ինքնին հասկանալի է եւ բնական: Որ թուրքերն ու հայերը պետք է նստեն մի սեղանի շուրջ եւ հաշտեցման ընթացակարգի համար պայմանավորվածություն ձեռք բերեն ճանապարհային քարտեզի՝ «Road-Map»-ի շուրջ, որպես գործոն՝ գալիք հաշտեցման երկար ու ծանր ճանապարհին, անհրաժեշտություն է: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Հայ-թուրքական բանակցությունները այսօրվա ժամանակի պահանջ են: Հայ-թուրքական հարաբերությունները, անկախ հայ–ադրբեջանական կոնֆլիկտից, պետք է գոնե փաստաթղթային ձեվով կարգավորվեն: Տխուր իրականությունը սակայն այն է, որ հայ հասարակությունը չգիտի, թե իրեն ինչ է սպասում: Իսկ աշխարհասփյուռ հայ համայնքի համար աղետը այն է, որ չգիտե, թե իր թիկունքում ինչ բանակցություններ են վարվում: Կառավարության այս ծածկամտությունը ի վերջո իր մեջ կուտակում է այն վտանգը, որը կարող է վերջնակետ դնել յուրաքանչյուր լավ մտածված ու իսկապես վաղուց անհրաժեշտ դարձած հաշտեցման գործընթացին:

Հայաստանը այսօր այն տեղում է, որտեղ որ գտնվում էր դեռ տարիներ առաջ: Միայն մի փոքրիկ տարբերությամբ. աշխարհաքաղաքական իրադրությունը հիմնովին փոխվել է եվ այն քարտերը, որ ունի մեր երկիրը, ամենալավերից չեն: Թուրքիան արտաքին քաղաքականության մեջ կարեվոր հաջողությունների է հասել եվ ակնհայտ է նրա ուժեղացումը: Նա կարող թելադրել «հաշտեցման» իր պայմանները եւ արդեն իսկ անում է դա՝ ոչ մի «Կարգավորում» առանց Լեռնայի Ղարաբաղը վերադարձնելու, ոչ մի «խաղաղություն» առանց 1921 թվականի Կարսի թուրք-խորհրդային պայմանագրի սահմանների ճանաչման եւ ոչ մի «հաշտեցում» առանց Հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի:

Պաշտոնական Թուրքիայի նմանատիպ հայտարարությունները միգուցե հնչում են սեփական ազգայնականներին հանգստացնելու համար: Բայց իրականում նրանք միայն ցուցադրում են այն, որ ժամանակակից Թուրքիայի համար, որը միլիոնավոր սպանված քրիստոնյաների աճյունների վրա է կառուցվել, շատ դժվար է այդ պատմական մեղքը կրելը: Թուրքիայի հանրապետությունը մի կողմից իր սեփական ազգայնականների պատանդն է, մյուս կողմից գտնվում է բարեկամ Ալիեվյան ռեժիմի լիակատար ճնշման տակ: Ի նշան բարեկամ Ադրբեջանի հետ համերաշխության, Թուրքիան փակել է իր սահմանը Հայաստանի հետ: Ադրբեջանը չի մոռանում այդ անընդհատ հիշեցնել ու սպառնալ, որ ինքը մտադիր չէ Թուրքիային նավթ եւ գազ մատակարարել: Թուրքիայի կողմից զիջումների մասին այսօր դժվար է խոսել: Հայկական կողմին մնում է միայն հայտարարել, որ Թուրքիայի հետ բանակցությունները առանց նախապայմանների են ընթանում: Հայ ղեկավարության անբողջ ծածկադմփոցը եվ «ճանապարհային քարտեզի» բովանդակության թաքցնելը սակայն այլ բան է ենթադրում:

Հաշվի առնելով իրադրությունը, Թուրքիայի հետ հաշտեցման իրական հասցեատերերն ու դերակատարները կարող են այսօր նույն բախտին արժանանալ ինչպես 11 տարի առաջ, երբ ընդդիմության ներկայիս առաջնորդ Լեվոն Տեր-Պետրոսյանը հանրությանը ներկայացրեց հաշտեցման իր ծրագիրը: Անշուշտ այսօր եւ՛ Թուրքիան եւ՛ Հայաստանի հասարակությունը ավելի պատրաստ է երկխոսության, սակայն դա հաջողության երաշխիք չէ: Հաշտեցման իրական հասցեատերերն ու դերակատարները՝ Սփյուռքը եւ հայ հասարակությունը այսօր էլ ակնհայտորեն հեռանում են բեմահարթակից։ Հայկական տարբեր խմբերի եւ կազմաերպությունների կողմից հայտարարվող բողոքները, որոնք վերջապես ցանկանում են իմանալ, թե կառավարությունը իրենց ետեվում ինչ բանակցություններ է վարում, ցույց է տալիս, որ «Ֆուտբոլային» դիվանագիտությանը տխուր վախճան է սպասում: Դրա ակնառու վկան է Ամերիկայի Հայ Ազգային Կոնգրեսի ներկայցուցիչների Արտաքին գործերի նախարար Նալբանդյանի հետ հանդիպման մերժումը՝ վերջինիս ԱՄՆ այցի ժամանակ:

Թե Հայաստանի կառավարությունը ինչպէ՞ս կարող է հայ հասարակության եւ աշխահրասփյուռ հայ համայնքի վերապահությունը՝ խորհրդավորությամբ պարուրված թուրք-հայկական մերձեցման նկատմամբ վերացնել , հայտնի չէ: Իսկ տարաձայնությունները գնալով ավելի են շատանում: Դավաճանության մասին տարածում գտած մեղադրանքները հիմա ոչ միայն հայկական ինտերնետ ֆորումներում է արծարծվում, այլ նաեւ հայ մամուլում: Արդյոք ինչ-որ բան կփոխի կառավարությունը այդ ուղղությամբ, մնում է նրա դիվանգետների եւս մեկ գաղտնիք: Սակայն հենց այս խնդիրը պետք է անհապաղ լուծվի, եթե չենք ցանկանում կանգնել «օդապարիկային դիվանագիտության» վերածված գործընթացից հուսահատված ու նյարդացած համր դերակատարների «հաշտեցման» անակնկալ փաստի առաջ:

Սակայն պաշտոնավարող նախագահը կարծես թե հայ հասարակության բոլոր «անհսկելի ցանկությունները» ցանկանում իր հսկողության տակ առնել՝ Հայաստան եկած ռուսական հատուկ ջոկատների եւ տեղական ոստիկանության հետ ցուցադրական զորավարժությունների միջոցով:

Արթուր Մանուկյան
12.5.2009 թ. Գերմանիա

Գերմաներենից թարգմանեց Երվանդ Խոսրովյանը

Հ. Գ. Հոդվածը հրատարակվել է հետեւյալ կայքէջքում գերմաներով:
http://www.armenieninfo.net/2009/05/12/ohnmachtige statisten einer versohnungspolitik/

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Արթուր Մանուկյան, Սփյուռք, Ցեղասպանություն


  1. գերմանահայ
    Հունիս 11, 2009 00:11 | #1

    պատմության բացակայությամբ

    Հրաչյա Աճառյանը հինգհատորյա «Հայոց անձնանունների բառարանում» զարմանք է արտահայտում, բայցեւ` բարեխղճությամբ արձանագրում, որ մեկ անգամ հայոց մեջ կիրառվել է «Վայրենորդի» անձնանունը: Ինքս էլ ժամանակին զարմանում էի, թե ինչպե՞ս կարող էր ինչ-որ մեկն իր որդուն այդպես կնքել: Մարտի 1-ից ի վեր հաճախ եմ հիշում այդ անունն ու այլեւս չեմ զարմանում: Հակառակը` զարմանում եմ, թե ինչու հենց այդ անունը չէ ամենից կիրառելին:

    Ասում են, թե ԿԳԲ-ում հարցաքննվելիս` հիրավի համաշխարհային մեծության այդ փոքրամարմին գիտնականը` Աճառյանը, իրեն ապտակած չեկիստին զարմացած հարցրել է. «Մի՞թե չեք վախենում պատմությունից»: Չեկիստը տվել է հետաքրքիր պատասխան. «Քանի կանք մենք` չկա պատմություն, երբ կլինի պատմությունը` չենք լինի մենք»: Հենց այս տրամաբանությամբ էլ ապրել ենք` Մերուժան Արծրունուց մինչեւ մելիք Ֆրանգյուլ, Բակունցին սպանողներից մինչեւ սեփական ժողովրդի դեմ դիպուկահար օգտագործելու հրաման տված(ներ): Սխալվում էր հանգուցյալ Սերո Խանզադյանը, որ գրում էր, թե դարեր ապրել ենք Դավիթ-Բեկով, Մխիթար Սպարապետով եւ մաքառմամբ. նրանք չէի՛ն կարող այսպիսի հայրենիք ժառանգել: Այսօրվա մեր կյանքը ֆրանգյուլների հաղթանակն է: Մելիք Ֆրանգյուլը հաղթել է Դավիթ-Բեկին, Նաիրի Հունանյանը` Վազգեն Սարգսյանին. վկան` մեր երկիրը, որի բնակիչներն, ըստ վիճակագրության, մոլորակի ամենադժբախտ ժողովուրդն են համարում իրենց: Դժբախտների իրավունքն է երջանկություն որոնել: Դավիթ-Բեկից սերած երկրում Մարդն իրեն դժբախտ չէր համարի, այդ երկրից չէր երազի հեռանալ: Վայրենորդիներից սերած երկրի նախապատմականությունից է, որ Մարդը տենչում է ազատվել: Յոթանիշ թվով է արտահայտվում այն հայերի քանակը, ովքեր արդեն իսկ հեռացել են Հայաստանից, մինչդեռ չենք կարող բերել գոնե մեկ տասնյակ այլազգիների օրինակ, ովքեր ապաստան կխնդրեին մեր երկրում. եթե միայն դրանք առավել վայրենի կառավարիչներով երկրների բնակիչներ չեն:

    Արդյո՞ք վայրենություն է միայն այն, երբ քաղցը հագեցնելու համար մարդը մարդ է ուտում, թե՞ գոնե 21-րդ դարում վայրենության այլ` մտածական, մշակութային, հոգեկերտվածքային չափորոշիչներ էլ կան: Ըստ իս, մեր երեւացող բոլոր վայրենությունները բխում են արտաքուստ երկրորդական թվացող երեւույթներից: Նա, ով ասում է, թե` վերցրե՛ք կաշառքը եւ ընտրություն կատարեք, նա՛ է վայրենին, քանի որ վերացնում է ընտրություն կատարելու ունակությամբ Մարդու եւ միայն բնազդային, ստամոքսային գրգիռներով ուղղորդվող կենդանու միջեւ ի Վերուստ գծված սահմանը: Նա, ով ասում է, թե` կարող եք կաշառքը վերցնել եւ խաբել, նա՛ է վայրենին, կրկնակի՛ վայրենին, քանի որ դա ոչնչով չի տարբերվում միասին որսի ելած գիշատիչների վարքից, որոնք ամեն վայրկյան կարող են հանուն կերակուրի` միմյանց հոշոտել: Նա, ով ասում է, թե ոչնչի չի հավատում, ուստի ընտրություն չի անելու, նա՛ է վայրենին, քանի որ անհավատությունը հատուկ է միայն կենդանուն. նույնիսկ նախամարդիկ հավատալիքներ ու կուռքեր են ունեցել:

    Մի՞թե հենց այն չէ վայրենությունը, երբ չքավորության մեջ տապակվող ու անհուսությունից տոչորվող երեք միլիոն Մարդու առկայության պայմաններում ինչ-որ մեկը երեք տոննա վարդ է պատվիրում ժանտախտի պահին իր ճղճիմ ինքնության խրախճանքն անելու համար: Ո՛չ վայրենին, այլ Մարդը կարո՞ղ էր նման բան անցկացնել ուղեղի ծայրով: Այդպիսինը կարո՞ղ էր «Կրա՛կ» չհրահանգել: Եթե ինչ-որ մեկը կկարծի, թե սրանք փոխառնչված չեն, ապա ինքն էլ անուս տգետ է, որ նույնն է, թե վայրենին: Մի՞թե հենց այն չէ վայրենությունը, երբ հազարավոր զոհերի գնով ետ է առնվում Հայրենիքի մի փոքրիկ տարածք («ազատագրել» բառը, այլեւս պարզ է, անհնար է օգտագործել, քանի որ դրա արմատն «ազատ»-ն է), սակայն այնտեղ բնակվելն անեծք է համարվում, իսկ օրհնանքը` փնտրվում Երեւանի գեղոէլիտար շենքերից մինչեւ ռուսաստանների քուչեքը, արաբական ոստիկանատներից մինչեւ աֆրիկյան հանքարդյունաբերություն: Մի՞թե հենց այն չէ վայրենությունը, երբ սեփական փախուստն ու լքումը կոծկելու համար զնդաններն են քշվում իրենց իսկ ազատ ապրելու իրավունքը նվաճած Զինվորն ու Անդավաճանը:

    Խեղճ, խեղճ, խեղճ Աճառյան, որ կարծում էր, թե իրենից հետո անձինք են լինելու, եւ անձնանունների բառարան էր գրում: Նա կարող էր ընդամենն արձանագրել Վայրենորդու` միայն մեկ անգամ անկեղծորեն հնչած անունը եւ փակել մեր պատմության գիրքը, ինչպես Խորենացին վարվեց, քանի որ մեր պատմությունն ու տականքը երբեք չառերեսվեցին, թեեւ հենց վերջինն է կերտել այն` այսքան փոքր ու անազատ երկրով, ներսի համար այսքան զոռբա եւ դրսի համար` այսքան ստորաքարշ «էլիտայով»:

    ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
    Պահպանողական կուսակցության նախագահ
    http://www.conservative.am

    Էջ 6

  2. Վահե
    Հունիս 11, 2009 11:57 | #2

    @գերմանահայ
    Բարև Միքայել ջան։ Հրաշալի էս գրում, ափսոս հրաշալի բաների մասին չէս գրում։
    Հիմա ի՞նչ, էդքան տխուր վիճակում ե՞նք։
    Չէ՛, Միքաել ջան, ճանաչելով քեզ նման պայծառ մարդկանց,ես դեռ հավատում եմ մեր ժողովրդի մեծությանը։

  3. armencho
    Հունիս 11, 2009 19:18 | #3

    Miqayel,struknerin hasnuma,Serjn u Roby inchqan karan thogh kzcnen sranc..Thogh Azat hayery havaqven u arandzin petutyun steghcen,isk struk hayeri dem xagh chka,5000 ov vor en talu..dranc ceghy anjnjelia..

  1. No trackbacks yet.