> Նիկոլ Փաշինյան > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻՆ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻՆ

Հուլիս 1, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:


Ներբեռնել հայտարարության տեսագրությունը (.ZIP file)

Սիրելի ժողովուրդ.

Քիչ հետո ես կլքեմ այս տարածքը, որ հանգամանքների բերումով ստիպված եմ ընդհատակ անվանել, եւ ուղղություն կվերցնեմ դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, որտեղ գտնվում է Հատուկ քննչական ծառայությունը: Այս քայլին դիմում եմ ի կատարումն ընդհատակից դուրս գալու եւ հատագա քաղաքական պայքարս բանտում շարունակելու խոստման: Այս ծրագրի իրագործման համար ինձ անհրաժեշտ է Հատուկ քննչական ծառայության օգնությունը, եւ ես մի քանի ժամից կլինեմ այնտեղ:

Ընդհատակից դուրս գալու որոշման հիմնավորումներին անդրադարձել եմ հունիսի 24-ի հայտարարության մեջ, եւ չեմ կարծում, թե այդ թեմային կրկին անդրադառնալու կարիք կա: Այս ուղերձով ուզում եմ ուղիղ նայել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աչքերի մեջ, եւ ընդգծել, որ մեր պայքարը հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի է, հանուն այնպիսի Հայաստանի, որ ապահով տուն եւ տաք օջախ լինի յուրաքանչյուր քաղաքացու համար` անկախ քաղաքական հայացքներից, սոցիալական եւ հանրային դիրքից:

Եւ ուրեմն` հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք:

Կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Հ.Գ. Տեղյակ եմ, որ մեր շատ համախոհներ ինձ սպասում էին վաղը կայանալիք հանրահավաքում: Նման հնարավորության շուրջ երկար եմ մտածել, բայց ի վերջո բացառել եմ այդ տարբերակը, որովհետեւ չեմ ցանկանում տպավորություն ստեղծվի, թե մեր Շարժման տասնյակ հազարավոր կողմնակիցների թիկունքում թաքնվելու փորձ եմ անում: Հնարավոր շահարկումներից խուսափելու համար, ահա ընտրեցի իրադարձությունների զարգացման հենց վերը նշված տարբերակը:

01.07.09

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Նիկոլ Փաշինյան


  1. Հայկ
    Հուլիս 1, 2009 21:58 | #1

    Նիկոլ կենացդ: Շուտով իրար հետ վիսկի ենք խմելու:

  2. գերմանահայ
    Հուլիս 1, 2009 23:06 | #2

    Նիկոլ ջան,կեցցես, քո քայլը կրկին անգամ ապացույցն է այն բանի որ դու պայքարում ես ազատ և արԺանապատիվ կյանքով ապրելու համար,արհամարելով քեզ սպասվող բոլոր տեսակի դԺվարությունները.Դու դարձել ես համաԺողովրդական պայքարի ուղեցույցը,փարոսը,սիմվոլը.Մեր աղոթքներն ու բարի մաղթանքները քեզ ուղեկից և աստ&ո ձեռքը գլիւիցդ անպակաս .

  3. Mery
    Հուլիս 2, 2009 00:45 | #3

    Nikol jan, Baregut Astco Ach@ glxicd anpakas! Mer PAYQAR@ ANKASELI E, MER HAXTANAK@ ANXUSAPELI E!!!! 100%, kaskacox chka!

  4. Հուլիս 2, 2009 10:23 | #4

    Նիկոլը կրկին ցույց տվեց, որ ինքը ՄԵԾ մարդ է հենց ուղիղի խոսքով: Մեծ է հոգով, վեր անհատական ամբիցիաներից…. ԻՍկ Մեծերը միշտ հասնում են արդյունքի… Շարժման մեջ երկրորդ մարդու բանտ ուղևորվելը մեծ քայլ է ու մեծ դեմարշ: Հասկանալի է, որ իշխանություն չէր ուզի Նիկոլին տեսնել բանտում, բայց Նիկոլը ցույց տվեց, որ ինքը չի վախենում ոչնչից… Այդ դուխն է, որի պտուղները հիմա Նիկոլը քաղում է` ժողովրդի կաղմից անչափ սերն ու գորովը հանդեպ ՄԵԾ Նիկոլի…
    Կասեի մեկ բան. այս պահին մենք պարտավոր ենք պայքարել նրա համար, որ Նիկոլը օր առաջ դուրս գա… Նրա դուրս գալը մեծ առավելություն կլինի ոչ միայն շարման, այլ հենց առաջին հերթին Հայ ազգի համար… Ուստի իշխանությունը պիտի հստակ ըմբռնի, որ Նիկոլին 7-8 տարվա ազատազրկման դատապարտելու դեպքում ինքը ստիպում է ժողովրդին կրկին հավաքվել Մատենադարանի առաջ…

    Ազատություն Նիկոլին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին… Կարծում` դա շուտով կլինի…

  5. Աննա
    Հուլիս 2, 2009 12:08 | #5

    +1
    Ազատությու՛ն Նիկոլին՝ ազատությու՜ն բոլորիս…

  6. Հուլիս 2, 2009 16:58 | #6

    Nikol payqary sharunakvelu ev intelektual pul mtnelu shemqum e, du aydtex karevor es.
    henc vor azat arzakecin , qashveluy en ed txmarnery
    hima tgetneri ev imastunneri mej gnacox payqarn e sksvum sireli im hamakir ynker…………….spasum em tennvenq kxosenq………….

  7. Mery
    Հուլիս 2, 2009 21:21 | #7

    Nikol jan, Qo vogin hamakel bolorin! Qez hamberutyun, bari veradarc Qez spasox joxovrdi girk@! PAYQAR,PAYQAR MINCHEV HAXTANAK!!!!

  1. No trackbacks yet.