> Ավազակապետություն, Արցախ > Զինվորական ծառայություն հենակներով

Զինվորական ծառայություն հենակներով

Հուլիս 4, 2009: Հեղինակը` Ադմին:

Գյումրիից բանակ զորակոչված շարքային զինծառայող Աշոտ Ոսկանյանը արդեն 12 ամիս է զինվորական ծառայությունն անցկացնում է հենակներով։ Նրան բանակ են զորակոչել 2008-ի գարնան զորակոչին, ի ծնե հիվանդությամբ՝ աջ ծնկահոդի գերշարժունակություն-ոսկորների ոլորում ախտորոշմամբ։ Զորակոչի ընթացքում մասնագետը ախտորոշել է նրա հիվանդությունը, սակայն զինկոմիսարիատում հաշվի չեն առել։

Զինծառայության արդեն 4-րդ օրը զինվորը հենակների կարիք է զգացել տեղաշարժվելու անհնարինության պատճառով։ Չնայած սրան զինվորական վերնախավը ամեն գնով նրան զորամասում է պահում։ Ծնողները, որոնք արդեն մեկ տարուց ավել իրենց որդու հետ միասին անցնում են նրա տառապանքների ու ցավերի միջով, ամեն անգամ բուժման նպատակով զինվորական ղեկավարությանը դիմելիս հանդիպում են միայն բիրտ ուժի։

Հունիսի երկրորդ կեսին Աշոտ Ոսկանյանը 8 օրյա արձակուրդ է ստացել և Քելբաջարի զորամասից վերադարձել տուն։ Ծնողներն այս ընթացքում կրկին փորձել են տղային անհապաղ բուժօգնությամբ ապահովել։ Մի քանի օր շարունակ նրանք կամ նախարարության դռներն էին ընկած կամ էլ ռազմաբժշկական հանձնաժողովի ետևից , որպեսզի նրանց միջամտությամբ որդին բուժում ստանա մասնագիտացված հիվանդանոցում, սակայն ապարդյուն։ Աշոտին անգամ զինվորական հոսպիտալում բուժվելու հնարավորություն չտրվեց։

Արձակուրդի 8-րդ օրը, երբ ծնողները վաղ առավոտվանից Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի մուտքի մոտ ներս մտնելու ակնկալիքով սպասում էին, զինվորի հայրը՝ Վարդան Ոսկանյանը հեռախոսով սպառնալիքներ էր ստանում զորամասի հրամանատարական կազմից.

«Եթե տղեդ մինչև ժամը երկուսը զորամասում չլինի՝ կգանք քաշ տալով կտանենք», սպառնացել են երկրորդ կարգի հաշմանդամ հորը,։-«Ասում եմ, եթե ինձ հետ եք էդպես խոսում, բա հիվանդ տղայիս հետ ոնց կխոսեք…» , բորբոքվում է հայրը։

Զինվորական վերնախավը ներկայացնող և ռազմաբժշկական հանձնաժողովը վերահսկող գեներալ մայոր Արշալույս Փայտյանից փորձեցինք պարզել, թե այդ ինչպես է, որ հենակներով զինվորը ծառայում է բանակում, ինչո՞ւ են արգելում բուժում ստանալ և ի վերջո ինչու են զորամասից սպառնում նրա ծնողներին։ Պարոն Փայտյանին ակնհայտորեն տհաճություն պատճառեց փաստը, որ իրենց ներքին կյանքին ինչ որ մեկը տեղյակ է և սկսեց բանակային կյանքի կարգուկանոնից խոսել՝ ի վերջո խոստանալով միջամտել հարցին դրական լուծում տալու համար։ Եվ միջամտեց։ Նրա միջամտությունից 1-2 ժամ հետո ռազմաբժշկական հանձնաժողովը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ նոր եզրահանգման է գալիս։ Այն է, թե այս պահին նրա առողջական վիճակն ավելի բարվոք է, քան երբևէ և Աշոտին հրամայվում է անմիջապես զորամաս վերադառնալ։

«Ինձ ասում են, թե տղեդ սիմուլյանտ է ու սիմուլյանտություն է անում։ Տղայիս էլ ասեցին էդ ձեռքիդ կաստիլը կշպրտես մի կողմ ու կգնաս զորամաս նորմալ կծառայես»։ Հանձնաժողովի անդամները կոպիտ ու անհարգալից արտահայտություններով ճանապարհ են դրել խեղճ ու կրակ այս ծնողներին։

Աշոտը զորամաս է վերադարձել հենակով, բայց հենակը շատ արագ անհայտացել է։ Դժվար չէ կռահել, թե ինչ կարող էր տեղի ունենալ զորամասում «սիմուլյանտի» պիտակով վերադարձած զինվորի հետ։ Նկատենք նաև, որ զորամասից ճաշարան ճանապարհը 1,5 կմ է և եթե օրը 3 անգամ զինվորը գնար ճաշարան, նշանակում է, որ նա առանց հենակի քայլելու էր մոտ 9 կմ և բնական է, որ, որ նրա ոտքն այդ ծանրաբեռնվածությամբ շատ արագ շարքից դուրս էր գալու։ Այդպես էլ եղավ։

Ուղիղ մեկ շաբաթ հետո՝ հուլիսի 1-ին ահավոր ցավերով, ուռած ու կապտած ոտքով զինվորը հայտնվում է Վարդենիսի զինվորական հոսպիտալում, որտեղ նրան վիրահատության են ենթարկում։ Այս պահին նրա վիճակը բարվոք լինելուց շատ հեռու է։ Նշենք նաև, որ վիրահատությունից մեկ օր առաջ զիվորի ծնողները գեներալ Արշալույս Փայտյանի ստորոգրությամբ գրություն են ստանում, որտեղ նշված է, որ ռազմաբժշկական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն «Աշոտ Ոսկանյանը պիտանի է ոչ շարային ծառայության և ներկա պահին կարիք չունի ոչ վիրահատական և ոչ էլ կոնսերվատիվ բուժման»։ Զարմանալի հետևողականություն է դրսևորել կարգուկանոն սիրող գեներալը գրությունն ուղարկելիս, սակայն իրականության մեջ զինվորը վիրահատական սեղանին է հայտնվել գրությունը տեղ հասնելու հենց հաջորդ օրը։ Ովքեր են ռազմաբժշկական հանձնաժողովի առաջատար մասնագետները, որոնք թյուրիմացության մեջ են գցում օրինապահ գեներալին։ Հայտնի են նաև նրանց անունները՝ դոկտոր-պրոֆեսորի կոչումներով՝ Էրեբունի հիվանդանոցի տնօրեն Չարչյանն է եզրահանգման հեղինակներից մեկը։

Եվս մեկ վիրահատություն Աշոտը տարել էր այս տարվա մարտ ամսին և այն ինչ այսօր կատարվում է նրա հետ հնարավոր է նաև վատ վիրահատության հետևանք է, սակայն միևնույնն է նրան չեն տեղափոխում մասնագիտացված հիվանդանոց։ Զինվորի ծնողները անելանելի վիճակում են. «Ի՞նչ է արել մեր երեխան, որ նրա հետ այդպես են վարվում։ Հո իրենց թշնամին չէ»։

Աշոտ Ոսկանյանը իր ծառայության 12 ամիսների ընթացքում լիարժեք ծառայել է ընդամենը 4 օր։ 4-րդ օրը վազելու հրամանը կատարելիս հրամանատարական կազմի ներկայությամբ նա տապալվել է գետնին և ուշագնաց եղել։ Ծնկի մասում, այսպես կոչված ոտքի խաղերը իրենց տեղից դուրս են ընկել և ահավոր ցավերից 18 ամյա երիտասարդը գիտակցությունը կորցրել է։

«Հունիսի 14-ին՝ իր ծառայության 14-րդ օրը, մենք գնացել ենք Քելբաջար, Աշոտը հողաթափերով էր, ոտքը անշարժացած, ծռված, դժվարությամբ ման էր գալիս…», պատմում են ծնողները։

Բողոք են գրում պաշտպանության նախարարին և միայն 26 օր հետո՝ հուլիսի 2-ին Աշոտին տեղափոխում են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ապա Երևանի կենտրոնական հոսպիտալ, որտեղ վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Եսայանը ախտորոշում է «Զույգ ծնկնահոդերի աննշան արտահայտված գերշարժունակություն»։ Հոսպիտալից հոսպիտալ նրան տեղափոխելը, որը շարունակվում է մինչև օրս, հիվանդության մեջ որևէ դրական տեղաշարժ չի արձանագրել, ընդհակառակը նրա վիճակը օրեցօր վատթարանում է։

«Իրենց մեղքով է տղայիս վիճակը բարդացել», ասում են ծնողները, որոնք չեն կարողանում հասկանալ, թե զինված ուժերում ինչպես կարող է հենակներով զինվորը պաշտպանություն իրականացնել։ «Երևի ինքը քանակ է լրացնում՝ ինչ որ մեկի փոխարեն ծառայելով»։

Ժաննա Ալեքսանյան

Հ.Գ. Ամեն զորակոչից առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնվում է հայկական հեռուստաեթերում՝ իր հեղինակավոր խոսքն ասելու բանակ զորակոչվող նորակոչիկներին։ Նախարարն ասում է, որ ինքն ու իր գերատեսչությունը առաջնորդվում են մի կարգախոսով.«Ոչ մի հիվանդ զինվոր բանակում»։ Նախարարը մի քիչ էլ պատմում է այս ուղղությամբ կատարված իրենց ջանքերի մասին։ Սակայն սրանք հերթապահ խոսքեր են,, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։

Աղբյուրը՝ http://hra.am/am/hr-reviews/2009/07/03/army

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ավազակապետություն, Արցախ


  1. Հուլիս 4, 2009 21:25 | #1

    Տարիներ առաջ բժիշկ ընկերներիցս մեկն էր ասում թէ ինչ ահավոր բաներ են կատարվում այս տիրույթում: Թե ինչպես են բանակ ուղարկում առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների միայն նրա համար, որ թվաքանակի առումով ապահովեն զինվորական ծառայությունց պաշտոնյաների կամ կաշառք տվողների զավակների ազատումը: Այսինքն ամեն մի ավազակի լկտի լակոտի փոխարեն բանակում ծառայում է թերքաշ կամ հաշմանդամ մի երիտասարդ:
    Իսկ Արցախյան ազատամարտին մասնակցած մարդիկ ստորացվում են ու բանտարկվում:
    Սա եթե պլանավորված Հայաստանի կործանման ծրագիր չէ ապա ի՞նչ է:

  2. Համլետ
    Հուլիս 4, 2009 23:45 | #2

    Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չենք ազատագրել թուրքա-ղարաբաղյան լծից ու նրան աջակցող մեր ներքին գալուստամկնադոդոլֆիկյան ճիզվիտներից ու ազգի նմանատիպ տականքներից:

  3. ss21
    Հուլիս 5, 2009 16:03 | #3

    VONZ VOR ERKIRN A HENAKNEROV

    NUYN EL BANAKUM A

  4. g
    Հուլիս 5, 2009 16:25 | #4

    iranc erexeqin piti varen iren achqi araj

  5. g
    Հուլիս 5, 2009 16:26 | #5

    turqic veran en, mahapartner en petq vor traqcnen ohanyani ev mkneri kocharyaneri ev serji nmanerin

  6. lilit
    Հուլիս 5, 2009 17:21 | #6

    Չեմ հասկանում, թե ինչու է բանակի մասին ճիշտն ասելը համարվում դավաճանություն: Ով որ ինչ-ինչ ձևով առնչվել է այսօրվա հայկական բանակի հետ, շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում այնտեղ: Էլ որքան կարելի է հանդուրժել, որ բանակը խեղի մեր տղաներին: Առանց այն էլ տարիներ շարունակ, մանկապարտեզից սկսած խեղաթյուրվում է մեր երեխաների հոգեբանությունը, բանակն էլ վերջնականապես ստորացված, բարդույթավորված, միայն “կարում են, անում են” մտայնությամբ առաջնորդվող մարդկանց մի մեծ բանակ է ներմուծում մեր ապագա:

  7. MM
    Հուլիս 5, 2009 17:39 | #7

    Ayo, turq@ esqan chi cavacrel mez, inchqan es angraget u vijvacq ishxanutyun@. Astco kamqov dranc datastani orn el kga!

  8. LARISA
    Հուլիս 9, 2009 23:20 | #8

    ERB IRENQ PASTONAZURK KLINEN(ISK DA SHAT SHUTOV KLINI),IRENC EREXANERIN TANEN,PORDZER KATAREN,AYN GAMANAK IREQ IRENC MASKI VRA KZGAN CAV@,KASEN,ASTVAC VOR MEXQIS HAMARE IM EREXAN TARAPUM,?AYN GAMANAKEL KHASKANAN,VOR IROQ ASTVAC GOYUTYUN UNI.KURACELEN PASTONNERUM,URACELEN,ASTVAC TA VOR IRENC SEPAKAN KASVI VRA ZGAN XEX4 APROXNERI TARAPANQNER@.KZGAN SUTOV,BAYC USE LINELU IRENC HAMAR,,,,,HERTOV PATASXANEN TALU ANARXIAYI,ANORINUTYUNNERI,DAVA4ANNUTYUNNERI HAMAR SEPAKAN JOXOVRDI DEM KIRARELU HAMAR,ANECQIC BACI IRENC SERUNDNERN ARJANI JARANGUTYUN 4EN STANALU,TOHMOV URAXUTYUN 4EN TESNELU,AYS ASTI4AN MITE KARELIE DZER ARNEL SEPAKAN JOXOVRDIN,TURQER,TURQER,TURQE,AMOT,TUUUUUUUUU…..

  9. Anonymous
    Սեպտեմբեր 1, 2009 09:13 | #9

    Chi kareli aynastijan ijnel makardakov, vor hamematutyan ezrer anckacven turqi ev hayi-arcakhcu mijev, ete nuynisk vercnelu linenq henc ed turqi dem tarvac paterazmy, mite arcakhcin cher arajin gcum, ev mite kareli e aydqan shut moranal en vayrenutyunnery vor tuyl en tvel turqery dzer erekhaneri handep ev henc dzer isk achqi araj. Ev ayd bareric heto artaberel Astco anuny, ukhaki cicakheli e…

  10. MM
    Սեպտեմբեր 1, 2009 18:24 | #10

    anonymousin;Inchu eq xexatyurum mardu boxoqn-ar Astvac? Amenadajan@ es kyanqum, yerexayd anhajoxutyunn e(aroxchakan te fizikakan). Ete inchvor mek@ dajan e varvel yerexayi het(tvyal depqum hivandin zorakochelov), el inch kochel, ete voch TURQ? Inch kap uni vortexaci e? Ete xarabaxci e, uremn chi kareli turq kochel? Kap chuni! Ankax nranic , te es ishxanutyun@ vortexacinerov e hamalrvac, TURQIC baci, ayl kerp chi kareli anvanel! U petq chi mexadrel dra hamar, sranq turqic el dajan en. u ete uzum eq qaxaqakan astar tal, kapelov xarabaxcineri het, uremn mi ban giteq.Indz hamar karevor che vortexic en, bayc vor sranq turqi nman en verabervum joxovrdin, da past e…

  11. Anonymous
    Սեպտեմբեր 4, 2009 08:00 | #11

    Es chem haskanum te inch xexatyurman masin e khosky? Chi kareli mi depqy himq yndunelov iskuyn mekhadranqneri sharan nerkayacnel. Iharke, es hamadzayn em dzez het, erekhayi het kapvac amen inch shat karevor e, ev ete ishkhanutyuny tuyl e tvel ayd skhaly, da deryevs chi nshanakum, te hamematutyuny turqi het tekhin e. Chka mi petutyun, vori qakhaqakanutyan masin menq karokhananq vstah asel, vor ayd petutyan ishanutyuny anteri e. Konkret kapvac ays tkhayi het, che vor miayn nakharary che, ayl kan general-mayorner, kan hivandanoci bjishkner, voronc dem dzer nerkayacrac bokhoqy sahmanapakvum e mi qani khosqov, te nranq el en Arcakhic? Es qakhaqakanutyunc heru mard em, ev haytnum em zut im subyektiv karciqy, da kapvac che ”Arcakhci” kam “Hayastanci” tarberakman het, ayl lok vorpes kokhqic ditokh. De ete hayn iren edpes e pahum nersic, ba inchpes iren kdrsevori iskakan turqy, ev hamozvac ekheq,ayd depqum menq hastat cheinq karokhana ays erkkhosutyuny varel…

  1. No trackbacks yet.