ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով։ Կարեւոր հանգրվան էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը, որի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
1. Երեք նախագահների հայտարարությունը չի բացահայտում բուն (նորացված) փաստաթուղթը, որը պետք է դրվի լուծման հիմքում, ուստի Հայ Ազգային Կոնգրեսը իր վերջնական գնահատականը թողնում է ապագային, երբ պարզ կդառնան փաստաթղթի էությունը բացահայտող մանրամասները։
2. Միևնույն ժամանակ, նշված հայտարարության պարունակած տեղեկությունները՝ զուգակցված պաշտոնական այլ հայտարարությունների ընձեռած տեղեկատվությանը (որոնք չեն հերքվել Հայաստանի իշխանությունների կողմից) լուրջ մտահոգության տեղիք են տալիս։
Մասնավորապես պարզ է դառնում, որ՝
- այլեւս չի քննարկվում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ ըստ էության ֆիկցիա է դառնում վարչախմբի կողմից ավելի քան 10 տարի թմբկահարված փաթեթային լուծումը.
- ըստ էության, օրակարգից հանվել է հանրաքվեի դրույթը. այն փոխարինվել է ավելի անորոշ ձևակերպումներով.
- անհստակ ու անբավարար լուծում է տրվում Հայաստան - Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապի՝ Լաչինի միջանցքի կարգավիճակի սահմանման հարցին.
- եթե նախկինում խոսվում էր միայն վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, այժմ արդեն խոսվում է նաև նրանց վերադարձի մասին բուն Լեռնային Ղարաբաղ.
- կարգավորման հրապարակված սկզբունքներում ոչ մի խոսք չկա շրջափակումների վերացման մասին.
3. Վտանգավոր այս զարգացումների մասին Կոնգրեսն ահազանգում է արդեն 1.5 տարի շարունակ։ Պաշտոնական քարոզչությունն ու կեղծ ընդդիմությունն այս ընթացքում շեղել է ժողովրդի ուշադրությունը մեր ահազանգերից, փորձել հանդարտեցնել հասարակությանը` ասելով, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ զարգացումներ չկան, և ստատուս-քվոն կպահպանվի դեռ երկար ժամանակ։
4. Բնական է, որ միջազգային հանրությունը չէր կարող չօգտագործել լավագույն առիթը. ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը, երկրում ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, քաղբանտարկյալների և համատարած կոռուպցիայի առկայությունը։ Այս հիմքի վրա է, որ նա Հայաստանի իշխանութուններին հարկադրեց լուրջ զիջումների գնալ ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան կարգավորման գործընթացներում։ Չվայելելով ժողովրդի վստահությունը եւ չունենալով լեգիտիմություն, Սերժ Սարգսյանը և նրա գլխավորած ավազակապետական իշխանությունը գնաց այդ զիջումներին՝ պահպանելու համար իր իշխանությունը։
5. Ղարաբաղյան կարգավորման գործընթացը սրընթաց հանգուցալուծման է գնում և՝ ամենևին ոչ հայանպաստ ելքով։ Երկրի ներսում սեփական ժողովրդի հետ հաշտության հասնելու, ազգային համախմբման մթնոլորտ հաստատելու փոխարեն, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ անհամեմատ ուժեղացնել Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, Սերժ Սարգսյանի վարչախումբը գերադասում է ոչ համարժեք զիջումների գնալ, ինչը հավասարազոր է ազգային դավաճանության։
Ճակատագրական ու վտանգավոր այս գործընթացը կանխելու և Սերժ Սարգսյանին բախտորոշ փաստաթուղթ ստորագրել թույլ չտալու մեկ ձև կա. ՀՀ-ի և Ղարաբաղի բնակչության, բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի համատեղ ջանքերով պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը, անցկացնել արտահերթ նախագահական, ապա նաև խորհրդարանական ընտրություններ, ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որը հնարավորություն կունենա միջազգային հանրության առջև լիարժեքորեն պաշտպանել հայ ժողովրդի ազգային շահերը։









Nman xekavarutyan@ petke masayabar gndakaharel ete nranq hashvi chen arnum joxovrdi karciq@
Իսկ Ղարաբաը դարձյալ լռում է:
ՀՀՇ-ականներն անընդհատ հիշում են Ղարաբաղյան շարժման վաղ շրջանի Հայաստանի անկախացման վերաբերյալ դաշնակների երկդիմի կեցվածքը՝ անկախությանը կողմ ըլլալով, անջատմանը դեմ կլլանք: Արդյոք նույն երկդիմի խաղը չի՞ խաղում այսօր ՀԱԿ-ը, ասելով, թե խշխանության հայ-թուրքական հարաբերությունների կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին կողմ լինելով՝իշխանությանը դեմ ենք ու պահանջում ենք նրա հրաժարականը: Պարոնա՛յք, մի մոլորեցրեք ժողովրդին, կա՛մ աջակցեք իշխանությանը, կա՛մ բոյկոտեք այն: Հակառակ դեպքում՝ համանախագահող երկրների հայտարարության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը հետաձգելով փաստաթղթի մանրամասներին ծանոթանալուց հետո միայն, իշխանության հրաժարական պահանջելը վատ բեմականացված շոու է:
Cankacac dzevov, serj@ u ir bandan piti heranan(heracven) ishxanutyunic!
@lilit
Երբ որ չգիտեք մի ասեք, ՀՅԴ կազմակերպած Համահայկական խոևհրդա-ողովի ժամանակ Բակո Սահակյանը հայտարարեց, որ ԼՂՀ-ն համաձայն չէ Մադրիդյան սկզբունքներից և որ իրենք պահանջում են, որ ԼՂՀ-ն բանակցություններում հանդես գա որպես լիարժեք կողմ։ Ես գիտեմ, որ առանց իմանալու խոսելը լևոնականության բնորոշ գծերից է բայց ամոթ է։
erytrteh ywwwwfgt
Իշխանության հարցը ձեր համար շատ ավելի կարևոր է քան Ղարաբաղը, ձեր ու մեր իշխանությունների միջև տարբերություն չկա՝ պայքար հանուն իշխանության Ղարաբաղի հաշվին։
@Tigran
“Քաղաքացի”, հերյուրելը ինչու ես դարձրել ինքնահաստատման ձև: Տղա ջան, ամոթնը քեզ համար չէ: Դու, որ կուրացած ես ու միայն խոսքեր ես նետում աջուձախ, միթե իրավունք ունես մեղադրել ՀԱԿ-ին իշխանամոլության մեջ: Այ տղա, կարծեմ Լևոն Տեր-Պետրոսյանը չի սկսել սիլիբիլին Ադրբեջանի, Թուրքիայի հետ, ԵԽԽՎ-ի առաջ շիվարած մնացել: Ամոթ ունեցեք, ձեր էդ Ազատամտություն կոչված որջով, որ մի քիչ էլ կարմրեք սուտ ու կեղծիք հորդելիս:
Եթե պետական շահը բարձր չլիներ Կոնգրեսի համար, իմացած եղիր, որ արդեն մարտի մեկին Սերժը էլ չէր լինի ոչ Վարչապետ, ոչ Նախագահ; Դու էլ այստեղ ոչ թե կստեիր ու Կոնգրեսին կմեղադրեիր, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերը կդաջեիր ճակատիդ, որ շատերը տեսնեին ու “իմանային”, որ դու Լևոնի կողմնակիցն ես:
Ասում ես պայքար Ղարաբաղի հաշվին: Բայց ինչքան կարելի է սրիկա լինել, որ ակհայտը թաքցնել, բարբառել միայն կեղծիքը:
Կոնգրեսը հատուկ քայլ չի անում, որ հանկարծ Ղարաբաղին բան չպատահաի, իսկ սրանք լկտիաբար ստում ու իրենց օգուտի համար ձայնակցում են …
Նողկալի պարզապես Մարտի մեկի տեսած ու իր օգուտի համար վնգստացող տեսնելն ու լսելը…
Դեգրադացիա…. անամոթ բարքեր…
Tigran. Էս ի՞նչ էս է ասում։ Իրենց իշխանությունը պահելու համար սրանք Ղարաբաղ չէ, Մեղրին էլ կտան։ Մի հատ դու ասա տենամ էդ դու ի՞նչ ավել բան գիտես , որ մենք չգիտենք,թէ՞ դու էլ էս են «գործի համար լավա» սկզբունքով Ղարաբաղ սիրողներից։ «Լևոնական» բառն էլ քիչ օգտագործեք։ Դիտմամբ է՞ք էդ բառը սարքել, որ որոշ բթամիտների թասիբի քցեք, թէ՞ իրոք չի մտնում գլուխներդ, որ ժողովուրդը Լևոնի համար չի պայքարում։
Փորձ եմ անում շատ սեղմ վերլուծել ԼՂ խնդիրը։
Ի՞նչ կլինի, եթե, որպես օրինակ, իշխանությունները որոշեն «ծախել» Ղարաբաղը։ Այն ձևով, որ նայիֆ մարդը կմտածի, Ղարաբաղը հանձնելու ոչ մի ձև չկա, համայն հայությունն էլ ուզի, դրա մեխանիզմը ուղղակի գոյթյուն չունի։ Եթե ԼՂԻՄ–ի հարակից շրջանները բնակեցված լինեին հայերով, կարելի կլիներ ասել, որ հարցը ըստ էության լուծված է։ Մի սարսափեք գերտերություններից, ինչքան էլ նրանք համաձայնության գան «Նաբուկոյի» կամ «Տրուբադուրի» շուրջ, միևնույն է, երբ Ղարաբաղը ասի «հոպստոպ», հոպստոպ էլ կլինի։ Իսկ Ղարաբաղը դա կասի, երբ արդեն դանակը ոսկորին հասնի։ Այստեղ ես, ի տարբերություն, «Սահմանադրական կարգը վերադարձնելու պայքարին լծված անխոնջ մարտիկների», շատ ավելի լավատես եմ։ Դա ինձ համար ակնհայտ է։
Ինչու՞մն է կայանում Ղարաբաղի կորուստը մեզ համար, հեռու գնալ պետք չէ։ Մեր տնտեսական ու ժողովրդագրական անկումով (տեսեք նույնիսկ ռազմականը ստորադասում եմ)։ Պատկերավոր ասած՝ մենք Ղարաբաղը կորցնում ենք ԱՄԵՆ ՕՐ։
Ղարաբաղը հանձնելու միակ միջոցը ՊԱ–ՏԵ–ՐԱԶՄՆ է։ Ուրիշ միջոց չկա։ Եթե կարողանան խլել, կհանձնենք։ Ղարաբաղը կգոյատևի միմիայն ներկա սահմաններով, իսկ զիջելու դեպքում կզիջվի ամբողջը։ Այսինքն. սկզբում, եթե զիջեցիր , նույնիսկ ոչ թե 7, 5 շրջան, այլ մեկ կամ երկու, ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿԲՌՆԿՎԻ ՊԱՏԵՐԱԶՄ։ Սա անխուսափելի է։ Սրա մասին մեր ռազմական ջոջերը շատ լավ գիտեն, ի վերջո ինչքան էլ սրիկա լինեն, մի ահագին մասը դրա մասնագետներն են, կռված են ի վերջո։
Իհարկե պաշտոնյաները ասում են փոխադարձ զիջում, բայց, պիտի որ պարզ լինի բոլորի համար, որ տարածքային զիջման հայաստանը երբեք չի գնա, ոչ մի մետրով, ոչ թե, որ շատ ուժեղ ենք, ոչ թե, որ շատ հայերնասեր ենք կամ բան…այլ որովհետև դա կհանգեցնի պատերազմի։
Այսինքն վտանգ կոչեցյալը ոչ թե , փաստաթղթով Ղարաբաղ ծախելը, այլ հիմար քաղաքականության պատճառով չզարգանալը, ՈՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ էլ պատերազմ բռնկելն է։ ՄԵՐ ԱԶԳԻ ԱՄԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ ԹՈՂՈՒՄ Է, ՈՐ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵՆ։ Ժողովրդագրական ամլությունը։ էն, որ, կանաց ու տղամարդկանց ասես՝ ամեն օր արի հանրահավաք, կգան, գիշերն էլ կմնան, բայց որ ասես՝ գնացեք իրար ք.., չէ՝ ամոթ ա, գռեհիկ ա, էս ա, էն ա։
Ալիևը շատ է հաչում, բայց գիտի Ղարաբաղի բնակչության քանակը, հայատանի բնակչության քանակը, ու շատ հանգիստ է, ու , երևի, քեֆերի մեջ։ (իսկ ինքը հայրենասեր մարդ է, պապայի տղան է, ի վերջո)։
Քանի Ղարաբաղը ամբողջությամբ բնակեցված չէ, կորցնելու վտանգ միշտ էլ կա։ Ազատ տարածքը, (իմիջիայլոց ոչ միայն ղարաբաղի, այլ բուն ՀՀ ի), մի օր հետ ենք տալու։
Ղարաբաղի հարցը շատ բարդ հարց է, կարծես մեր պատմության մակետը լինի։ Ղարաբաաղի հարցը լուծում չունի։ Էն, որ «սա տաս, սա վերցնես, բարիշենք, պրծնի գնա, դա ծիծաղելի է»։ Մեր շուրջ բոլորը ապրում են 10մլն ադրբեջանցի, 60 մլն թուրք, մի 20 մլն քուրդ, մի 20 մլն էլ պատմական Ատրպատականում՝ ադրբեջանցի, մի քանի հարյուր հազար էլ վրաստանում։ Ջավաղքը չհաշված հայստանին շրջապատում են մահմեդականները (վրաց–հայկական մնացած սահմանն էլ)։
Ղարաբաղի հարցի լուծումը մեր լինելիության հարցն։ Մի օր մենք մեզ էդ հարցը տալու ենք, «Եղբայր, դու, հլըմիատսաղմիկոմ, ուզո՞ւմ ես ապրես, թե չէ։ Թուրքը ուզում ա, ադրբեջանցին ուզում ա, ապրսիկը ուզում ա, վրացին էլ, միքիչ չեմուչումով, բայց ուզում ա։ Իսկ դո՞ւ»։
Ղարաբաղի հարցի լուծումը նրա անլուծելի լինելն է։
ՀԳ։
Մեր փառապանծ ընդդիմությունը սա գիտակցում ա, բայց ո՞նց ա իրան պահում։ Սա հատուկ շրջանցել եմ։
Հարցեր, կարծիքներ լինեն, կպատասխանեմ։ Էն հարցերին, որ տրվում են պարզաբանման նպատակով, ոչ թե մարդուն սխալ հանելու, կամ վիրավորելու։ Նման հարցեր կամ կարծիքներ հասեագրեցիք՝ հետո չնեղանաք։
Վահրամ, քանի՞ երեխա ունես:
d@Արամ
tpavorutyun e vor arami mot kam hayeren kardalu het xndir ka kam el haskanalu kam errord` ditmamb amen inch lav haskanalov xexatyurel u kexcel.
HAK, Ter-Petrosyan asuma (u i dep hayeri 99% nuyn bana asum) petqa kargavorel hay-turqakan haraberutyunner ev Xarabaxyan himnaxndir, bolor koxm en ed kargavorman.
Bayc inch gnov ay estexa himnakan harc u estexa ancnum jrbajan` serji robi, serjarobakan rejimi, kexc hndimadir dashnaka xar ujeri, rejiim nerboxagreri u myus koxmic normal hayeri, Ter-Petrosyani, hndimuatyan mijev.
Shat hstak te es haytararutyamb te bazmativ ayl aritnerov, hanrahavaqnerum u amenur Hamajoxovrdakan Sharjman u Ter-Petrosyani diroqroshum exel e, kargavorum bayc voch mer shahi hashvin, Cexaspanutyan uracman gnov, voch Arcaxi ankaxutyan hashvin, voch ayn caxelu gnov.
U voch erbeq hanun sepakan atori, amen gnov caxelov u pxcelov bolor srbutyunner mnal pashtoni, vor 10 tari hetevoxaknaoren irakancnum en robik a serja dashnak bargavacha mutant trqacac apazgayin ujer.
Isk Ter-Petrosyan apacucec ir hrajarakanov vor karchac che amen gnov atoric, vor ir hamar amenakarevor petakan shan e, Hayastan, vor ver e ir sepakan andziz u amen inchic.
Ayn jamanak na zijelov 4-5 taracq stanum er dimac erashxavorvac ankaxutyun Xarabaxi hamar, Hayastan darnum er tarancik gaza navtayin karevor erkir taracashrjanum u ashxanrhum, ev linum er hzor petutyun, voch te himikva pes 7 taracq serji robi pes zijum er, adrbejanciner galis ein Xarabax u 10-15 tari heto irenc tvaqanaki avelcuki hashvin anhayt plebisciti-kamartahaytman mijocov Xarabax darnar inqnavar marz, el chem asum Hayastan es voxbali tntesakan u baroyakan voichakum, isk adrbejan el konkret hima stanalov het taracqner isk menq vochinch menak xostumner, vax khabrgen kogtagorcen dirq ev meznic kxlen Xarabaxn el heto el axorjakner kbacvi Hayastani hamar el.
Karox eq kardal Levon Ter-Petrosyani hrajarakani text , vor karces margareutyun lini, vor djbaxtabar irakanuanum e. Cavoq hayers u hndhanrapes bolorn el irenc atracneri hamar patasxan en talis u menq es voxbali vichaki hamar menq enq mexavor, ginna vo vcharum enq jamanakin mer molrutyan u sxalneri hamar, vor handurjecinq u xabvecinq vor serjarobakan rejim ekav ishxnautyan u minchev esor mnacela.
Bayc de eli kareliya stapvel u shrjel anbarenpast u korcanarar hntacq` votqi kangnelov u amen dzev rejimin u strkamtutyun, storaqarshutyun Hayastanic hanelov.
Haskacox u azniv mardik amen icnh lav haskanum en.
@Tigran
tox gna serjin asi u pahanji vor Hayastan durs ga ir tex zijelov Xarabaxin, tox konkret qayler dzernakreken, Xarabaxum hndvzen, u payqaren real, voch te havayi odi mej xosan, menq es enq pahanjum en enq pahanjum.
kam el en davachan dashnakner esqanic heto asum en serji hrajarakan petq chi serja lavna, bayc iranc demq prkelu hamar suti pahanjum en edik nalbandyani hrajarakan.
ov chgiti vor edik kataroxa, isk hramanatar serjikna, vocn asi nenc asnum en voch miayn edikner aylev dashnakner.
kam ed madridyan skzbunqner robi vaxt en i hayt ekel, robn el u ira henaran ishxnautyan mas dashnaknern el havanutyan en tvel ed madridyan skzbunerin, hazar u mi urish xalat en kerel, davachanakn qayler arel, uxaki huys unein vor gerterutyunner kzgen harc u chen pahanji lucel harc.
hima el tatron en xaxum. isk erb asum es ay takanqner duq cheiq robi vardanik oskanyani serji u ediki glxavorutyamb miasin hetevoxakanoren davachanakn qayler anum u berum es vichakin, esh esh sksum en te ba giteq Ter-Petrosyan senc nenc, en vaxt sotvi chkar, notebook chkar, menq hayrenasern enq ashxarhi, pahanjum enq covic cov Hayastan u eli senc animast baner.
Տիգրանին,
Խորհուրդ կտամ ավելի մանրամասն կարդալ ձեր նշած Համահայկական խորհրդաժողովի մասին: Պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով մինչև այժմ ոչ մի հայտարարություն չի արվել ավելի քան մի տարի ընթացող դավաճանական բանակցությունների ու մադրիդյան սկզբունքների մասին: Եթե ընկերական շրջանակներում ինչ-ինչ կոչեր են հնչում մի քանի ղարաբաղցի այսպես ասած կռված տղերքի կողմից, դրանք էլ “արհեստավարժորեն” անտեսում է ղարաբաղյան իշխանությունը: Ի վերջո ով պիտի բարձրաձայնի Ղարաբաղի բնակչության դիրքորոշումը? Կարծում եմ առաջինը և ամենակարևորը` հենց Ղարաբաղի բնակչությունը:
Իսկ ձեր Բակո Սահակյանը միայն սիլիբիլի է անում իր հայաստանյան “պախանների” հետ:
Երբ այսօր հեղափոիւական հայրենասերները աչիւարհի տարբեր ցայրերից եկել ղարաբաղում Օսկանյանի գլիւաորությամբ իրար գլիւի են հավաքվել և Ղարաբաղի փրկության ցրագրեր են կազմում ,հիմարի տեղ են դրել ամբողջ հայությանը.Մենք լավ էլ հիչում ենք թէ 10 տարի արտգորց նաիւարարի պաչտոնը զբաղեցրաց Օսկանյանը ձեռքերը թափահարելով,ինչպիսի ոգևորությամբ էր իր արյուներաիւ նաիւագահի հետ Ղարաբաղը ( նույնիսկ Մեղրին )քայլ առ քայլ հանձնում թուրքերին,Ղարաբաղին դուրս մղելով բանակցություններից , Ստամբուլում ստորագրելով Ադրբեջանի տարացքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթի տակ,հենց նրանց Ժամանակ էր որ տարացքները կոչվեց օկուպացվաց,համեմատելով այն ինքնաթիռի զուգարանի հետ,հիմի էլ չեն ամաչում լաչառների նման ձենները գցել են գլիւներին ու ուզում ենՂարաբաղը փրկել.
” հայրենասեր” տականքներին պետք է ասել,պարոնայք ազգասերներ Ոչինչ չի մոռացվել,ոչ ոք չի մոռացվել.
Haykk ջան, ինձ մոտ հայերեն կարդալու խնդիր չկա, բայց քեզ մոտ ակնհայտորեն հայերեն գրելու խնդիր կա:
Ամուսնացած չեմ։ երեխա չունեմ, ինչքան, որ ես գիտեմ))))))
Noric em krknum:CANKACAC DZEVOV serjn u ir bandan PITI HERACVEN ishxanutyunic! Aynjamanak Kharabaxi harcn el klucvi, mnacac chlucvac xndirnern el klucven!
Մեզ առաջնորդող հեղափոխականների սխալմունքի հետեւանքով 1915-ին ունեցանք իսպառ հայազրկված մի ամբողջ Պատմական Հայրենիք, ազգի գենոֆոնդի պաշարի մահացու անդամահատում, 1920-ին` Կարսի, Նախիջեւանի, Արցախի, Ջավախքի փաստացի կորուստ: Սխալվելու իրավունք ունեն բոլորը, սակայն նույն սխալը կրկնելու իրավունքից բնությունը զրկել է նույնիսկ կենդանիներին: Նույն սխալը կրկնելու առումով` հայերս, հիրավի, անզուգական երեւույթ ենք: Գոնե տարբեր սխալներ գործեինք, գոնե պատժվեինք մեր տարբեր սխալների համար:
Այսպես. 1915-ը մեր գլխին պայթեց առաջին հերթին մեր ռուսականության պատճառով: Հետո մերոնք որոշեցին ետին թվով սրբագրել այդ սխալը` 1920-ին դառնալով հակառուս. մինչդեռ հենց այդ ժամանակ էր պետք սերտորեն դաշնակցել Ռուսաստանի հետ: Եւ հետեւանքը եղավ պետականության կորուստը, մինչեւ իսկ` Երեւանի նահանգի Նախիջեւանի գավառից հրաժարման պարտադրանքը: Մենք չէինք հասկացել մի պարզ բան. դաշնակիցները հավերժ չեն, հավերժ է միայն ժամանակը, որում դաշնակիցները փոխվում են, երբեմն` 180 աստիճանով: Փոխվում են, քանի որ մեզ պես չեն, որ առաջնորդվեն ամեն բանով, բացի սեփական շահի սթափ ըմբռնումից:
Այսօր էլ, ցավոք, շատ քիչ բան է փոխվել: Մեր շահերի` ժամանակի հետ արդյունավետ ու ներդաշնակ ռեզոնանսի մեջ մտցնելը մեզ համար դարձել է մի աներեւակայելի անհնարինություն: Խորհրդային Միության փլուզումից առաջ էր, որ աշխարհի համար կարող էր լինել Ղարաբաղի հարց, այն էլ` ոչ մեր պատկերացրածով: Այժմ գրեթե 20 տարի է անցել, փոխվել են ժամանակները, եւ աշխարհի համար մոլորակի այս անկյունում կա ընդամենը մեկ հարց` Հարավային Կովկասի հարցը, ուր Ղարաբաղը միայն միջոց է եւ ոչ երբեք` նպատակ: Այն հզորների կողմից օգտագործվում է որպես տարածաշրջանն անվտանգության, քաղաքակրթական, ազդեցությունների այս կամ այն բեւեռում տեղավորելու, սեփական ներկայությունն անշրջելի դարձնելու միջոց: Եթե մենք շարունակենք չհասկանալ ժամանակը, ապա մեզ համար կենսական այդ հարցը մեր փոխարեն վճռելու են նրանք, որոնց անունն այսօր եռանախագահող երկրներ է: Ոչ մի ողջախոհ անհատ չի կասկածում, որ երբեւէ Հարավային Կովկասը դառնալու է արեւմտյան համակարգի լիարժեք մաս, ինչպես որ քրիստոնեական քաղաքակրթության արեւելյան պատվար Ռուսաստանը: Բայց մինչ գա այդ եւբեւէ-ն, ապրել է պետք, պետականությունը պահպանել ու զարգացնել է պետք: Մի՞թե ուզում ենք, որ թեկուզ համաշխարհային ամենալուսավոր մի ծրագրի գինը դառնա մեր ամբողջ ժողովրդի լինելությունը. պետք է դադարել այլոց հաշիվը փակողը լինելուց: Այսօր այդ ընթացքի մեջ են մեր իշխանություններն ու ինքնահռչակ ընդդիմությունը, որ կրկնում են ժամանակը չհասկացողի նույն սխալները: Իսկ արդյո՞ք տարբեր են հասարակության զանազան շերտերը, որ նույն անհամբերի զգացմունքայնությամբ են ընկալում ժամանակը, ինչպես դա արեցին 1914-ին` կարծելով, որ կսկսվի եւ 20 րոպե հետո կավարտվի Առաջին համաշխարհային պատերազմը` հայերիս ընծայաբերելով այսպես կոչված ծովից ծովը: Իսկ պատերազմը երկարեց մինչեւ 1918, երբ արդեն Արեւմտյան Հայաստանում հայ չկար, իսկ այդ ընծայաբերողներից մեկն էլ փլուզվել էր ու ժամանակավորապես ինքնամփոփվել սեփական քաղաքացիական արյունահեղության մեջ: Իհարկե, չեն սխալվում բոլոր նրանք, ովքեր այսօր տեսնում են մեր մոտալուտ կորուստների բուն աղբյուրը` ժամանակը չընկալող ՀՀ իշխանություններին, բայց կրում են նույն հիվանդության բացիլը այլ հարթության մեջ` կարծելով, թե կարելի է ցանկացած գին վճարել` այն արագ փոխելու համար: Մենք դա էլ ենք տեսել ոչ հեռավոր 1920-ի մայիս ամսին, երբ համակործանման տանող դաշնակցական իշխանության դեմ ելած բոլշեւիկներն է՛լ ավելի բարդացրին վիճակը, երբ նրանց արյան մեջ խեղդած իշխանություններն է՛լ ավելի մոտեցրին մեր բոլոր կորուստների շղթան` սկսած պետականությունից, մինչեւ Կարս, Նախիջեւան, Արցախ: Փառք Աստծո, այսօրվա իրական ընդդիմությունը նման սխալ չի արել առ այսօր` չնայած իշխանությունների 100-ամյա սխալների տառացի կրկնությանը: Փառք Աստծո, մոտալուտ վտանգների առողջ բնազդից անառողջ անհամբերությամբ բռնված հասարակության շերտերի կողքին 2008-ի փետրվարից հաջողվել է կերտել նաեւ այնպիսի մի զանգված, որ, անհամբեր լինելով հանդերձ, կրում է պատասխանատվության զգացողություն եւ կարողանում է հաշվարկային համակարգ ներածել նաեւ ժամանակի ամենանուրբ ու ամենակարող միավորը: Հենց այս զանգվածն է լինելու կորուստների կրկնությունը թույլ չտվողը, քանի որ նույն սխալը կրկնելու հիվանդությունից ձերբազատված է:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Բոլորն էլ գիեին Վազգեն Սարգսյանի սպանության ամենահավանական կազմակեպչի անունը, բայց վրեժ լուծվեց Տիգրան Նաղդալյանից: Հիմա բոլորն էլ գիտեն արտաքին հարաբերությունների վերջին գործընթացների իրական պատասխանատուի անունը, բայց Դաշնակցականները պահանջում են Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Ի՞նչ է սա, ազգային նկարագի՞ր, թե՞ կա մի ավելի տրամաբանական բացատրություն:
ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունը
[ 2009/07/17 | 21:12 ]
Արցախ, կարևոր, քաղաքականություն
Ընդունված ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների արտակարգ ժողովի ժամանակ
Հուլիսի 16, 2009թ.
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը` ի դեմս ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների եւ հասարակական փորձագետների անհրաժեշտ է համարում հայտարարել.
Միջնորդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման վերաբերյալ արմատապես հակասում են Արցախի եւ Հայաստանի շահերին եւ արտացոլում են միայն այդ երկրների շահերը, որոնք, ըստ երեւույթին, միշտ համընկնում են Ադրբեջանի շահերի հետ:Մենք` ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կարգավորման մեզ պարտադրվող տարբերակը գնահատում ենք որպես անօրինական, անարդար, անբարոյական եւ կործանարար ամբողջ հարավ-կովկասյան տարածաշրջանի համար:
Իրավիճակը հակամարտության տարածաշրջանում կրկին ծայրաստիճան լարվածության է հասցվել: Դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Վտանգված է ԼՂՀ ու ՀՀ, հետեւաբար նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգությունը:
Միջնորդների կողմից ԼՂՀ քաղաքացիների օրինական իրավունքների եւ առկա իրողությունների բացարձակ անտեսումը բազմիցս հակամարտության տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման պատճառ է դարձել:
Կարծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը առանց ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության ապացուցել է իր բացարձակ անկարողությունը. այս կապակցությամբ կոչ ենք անում բանակցային գործընթացի միջնորդներին եւ մասնակիցներին վերջ տալ այս քաղաքական ֆարսին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների կարգավորման հիմք ընդունելով առկա իրողությունը, արմատապես վերանայելով ներկայիս ձեւաչափը եւ բանակցությունների հիմնարար սկզբունքները`վերջապես զբաղվել իրական խաղաղարար գործունեությամբ, այլ ոչ թե հակամարտության հերթական գալարի արձակմամբ:Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի կողմից իրականացվող խտրականության քաղաքականության դեմ 20 տարի առաջ ըմբոստացած Արցախի ժողովուրդը մեկընդմիշտ որոշել է իր ճակատագիրը` բոլոր իրավական նորմերի եւ ձեւաչափերի անթերի պահպանմամբ համազգային հանրաքվեի հիման վրա ԼՂՀ անկախությունը հռչակելով: Դիմագրավելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիակատար ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիային` Արցախի ժողովուրդը պաշտպանել է սեփական ազատ պետություն մեջ ապրելու իր իրավունքը:
ԼՂՀ Սահմանադրությունը միակ անխախտելի օրենքն է, որին հետեւել եւ շարունակելու է հետեւել Արցախի ժողովուրդը: Արտաքին ուժերի ցանկացած փորձ խախտելու ԼՂՀ Հիմնական Օրենքը, որով ամրագրված են նաեւ ազատագրված տարածքները, դատապարտված է: ԼՂՀ պաշտպանության բանակը, տասնյակ հազարավոր պահեստայիններն ու ամբողջ աշխարհի հայ կամավորականները պետական սահմանների անձեռնմխելիության, Արցախի ժողովրդի կյանքի, իրավունքների եւ ազատությունների հիմնական երաշխիքն են :
Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները եւ աշխատել տարածաշրջանում խաղաղություն հաստատման ուղղությամբ, սակայն ոչ սեփական անվտանգության եւ ազատության գնով, որի համար կյանքով են հատուցել ոչ միայն հազարավոր մարտիկներ, այլեւ խաղաղ բնակիչներ` կանայք, երեխաներ, ծերեր: Նրանց հիշատակը մեր արժանապատվությունն է :
Խաղաղ կարգավորման պլատֆորմը առուծախի վաճառասեղան չէ. Ազատությունն ու Արժանապատվությունը ապրանք չեն:
Մենք հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ համաձայնագիր չի կարող օրինական ուժ ունենալ, եթե այն չի արտացոլում ԼՂՀ քաղաքացիների կամքն ու օրինական իրավունքները, եւ եթե այդ փաստաթղթի տակ չկա ԼՂՀ ընտրված նախագահի ստորագրությունը: Զրպարտություններն անօգուտ են եւ ապարդյուն:
Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է ոչ միայն պաշտոնական քաղաքական գնահատական տալ տեղի ունեցող բանակցություններին, այլեւ արդեն ժամանակն է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր թույլ են տվել բանակցությունների ընթացքի զարգացումն այն սցենարով, որն, արդյունքում, վտանգել է ոչ միայն մարդկանց կյանքը եւ հայկական պետականությունը որպես այդպիսին, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի հայերի եւ Հայաստանի ու Արցախի բարեկամների շահերը:
Հետայսու հիշեցնում ենք այն պաշտոնատար անձանց, կառույցներին եւ այլ հաստատություններին, որոնք իրենց իրավասու են համարում որոշել ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը, որ անձնապես պատասխանատու են եւ’ ամբողջ աշխարհի հայության առջեւ, եւ’ տարածաշրջանում բնակվող մարդկանց կյանքի համար:
Մեր իրավունքն անկապտելի է, մեր կամքը` անհողդողդ:
Ստորագրություններ.
Էլլադա Սահակյան ` հասարակական փորձագետ
Իրինա Գրիգորյան` ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ
Տարոն Հակոբյան` « Վերածնված հայրենիք»
Երվանդ Հաջիյան` « Հայկի սերունդ»
Հասմիկ Միքայելյան` « Մայրություն»
Լյուդմիլա Գրիգորյան` Հասարակական փորձագետ
Գագիկ Բաղունց` Արցախի մտավորականության միություն
Գեորգի Սաֆարյան` Մարդու իրավունքների պաշտպանության Արցախի միություն
Սանասար Սարյան ` ԼՂՀ փախստականներ միություն
Աշոտ Ադամյան` Արցախի բժշկական միություն
Գայանե Համբարձումյան` Կանանց ռեսուրս-կենտրոն
Ջուլիետտա Առստամյան` « Հարմոնիա» (ներդաշնակություն) ՈԿԿ
Ալբերտ Ոսկանյան` Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն
Ալեքսանդր Հակոբջանյան` հասարակական փորձագետ
Գեորգի Սահակյան` հասարակական փորձագետ
Ստեփան Գրիգորյան` « Երիտասարդ քաղաքագետներ»
Մասիս Մայիլյան` Ներքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհուրդ
Գալինա Առստամյան` Զոհված ազատամարտիկների հարազատների միություն
Հայտարարությունը բաց է ստորագրությունների համար
Ո՞վ ա Սարգսյանի սպանության ամենահավանական կազմակերպիչը։ Նաղդալյանից ո՞վ ա վրեժ լուծել։ Ո՞վ են վերջին իրադարձությունների պատասխանատուները և կոնկրետ ո՞ր իրդարձությունների։
@Արամ
Ես կարծում եմ մեր ազգին բնորոշ է “ջայլամի քաղաքականությունը”` մինչև դանակը չհասնի ոսկորին: Դա էլ գալիս է ստրկամտությունից, որ կամ դարերով հատուկ ներարկվել է կամ գալիս է վախից: Վերջինս էլ գալիս է անգաղափար, անսկզբունք լինելուց: Այս ամենի հետևանքը
դարերով պետականազուրկ, “բոմժական” վիճակն է, որի արդյունքում մեր` տոննաներով
եկեղեցի կառուցելն ու մշակույթ զարգացնելը ջուրն էր լցվում: Էլ չեմ խոսում ագահ, անկուշտ ,չտես նյութապաշտության մասին,որի կարկառուն օրինակը ներկայիս իշխանությունն է:
Առյուծներ հայոց,երբ է վերադառնալու Արքայական Հայաստանը? Դեն նետենք ներարկիչը և գտնենք ներարկողին…
Մինչև հիմա զարմանում եմ թե Հայաստանը ինչպես է դեռ իներցիայով իր գոյությունը պահպանում: Արդեն մոտ մեկ ու կես տարի է Հայաստանը ոչ ունի նախագահ, ոչ էլ որևէ կառավարական ինֆրաստրուկտուրա: Կա միայն արկածախնդիրների մի խումբ, ի դեմս հաստավզերի և նարկոմանները, որը ինչ պատահի անում է:
ՄԻնչև ժողովրդական զանգվածները սա չհասկանան բան չի փոխվի: Իսկ հապաղումը կնշանակի կործանում:
Մոռացեք անհատներին պահպանեք երկիրը ով հայ ժողովուրդ, որ ազգովի չդառնաք պանդուխտ ու ձեր զավակները կանիծեն ձեզ:
Այսքան բան:
«Արցախի Հանրապետություն» . hայտարարություն
[ 2009/07/18 | 15:25 ]
Արցախ
«Արցախի Հանրապետություն» նախաձեռնող խումբը համարում է, որ.
- Ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցությունների փաթեթային տարբերակից կրկին փուլայինի վերադարձը, ըստ էության, կանխորոշեց բանակցային գործընթացի եզրափակիչ՝ ներկա փուլի բնույթն ու էությունը: Փոփոխված ներկա պայմաններում հայկական կողմից ակնկալվող որակապես նոր զիջումների դիմաց, որոնք նշված են Մադրիդյան դրույթներում, ադրբեջանական կողմը, որպես փոխզիջում, արդեն պարտավորված կլինի տալ իր համաձայնությունը
- Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Մադրիդյան դրույթներով նախանշված փոխզիջումային տարբերակի ընդունումը վերջին հաշվով, ոչ այլ ինչ է, քան ԼՂՀ-ի (ԼՂԻՄ-ն՝ իր շրջակա ազատա–գրված տարածքներով) խաղաղ և կամավոր հանձնումը ադրբեջանական կողմին՝ առանց այդ տարածքների բնիկ բնակչության։
- Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում դեպքերի նման շրջադարձին մեծապես նպաստեցին Հայաստանի Հանրապետության նախկին և ներկա իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը և, որպես դրա հետևանք, հարցի «սեփականաշնորհումը» իշխանությունների կողմից ու ժողովրդի միտումնավոր մեկուսացումը համապատասխան գործընթացներից։ Միաժամանակ, ակնհայտ է նաև մեր քաղաքական ուժերի անդեմ և կրավորական կեցվածքը հարցի ճակատագրի հանդեպ։
- ԼՂՀ ղեկավարությունը, որը գտնվում է ՀՀ իշխանությունների ազդեցության տակ, պահպանում է հանցավոր լռություն մի հարցի վերաբերյալ, որն առնչվում է երկրի կենսական շահերին և ամբողջ հայ ժողովրդի անվտանգությանն ու բուն գոյությանը: Տարիների ընթացքում ԼՂՀ քաղաքացիների մեկուսացումը իրենց քաղաքական հիմնախնդրի լուծման գործընթացներից, հասարակական գիտակցության մեջ արմատավորել է անտարբերության և քաղաքական նպաստառության զգացողություններ: Անսկզբունքայնությունը, անտարբերությունն ու պասիվությունը դարձել են ԼՂՀ հասարակական-քաղաքական կյանքի նորմերը: Իրադարձությունների նման ընթացքը հղի է ազգի համար աղետալի հետևանքներով։
- Նման հեռանկարը ոչնչով արդարացված չէ։Ինքնորոշման անքակտելի իրավունքը, որը իրականացվել է ղարաբաղցիների կողմից ազգային-ազատագրական շարժման միջոցով, արտահայտվում է ԼՂՀ դե-ֆակտո կայացած անկախությամբ, որն իրականացնում է իր բոլոր պետական ֆունկցիաները՝ նույնիսկ շրջափակման դաժան պայմաններում։
- Չկա՛ որևէ փաստարկ, որով հնարավոր լիներ կասկածի տակ առնել ԼՂՀ ժողովրդի իղձերի և գործողությունների օրինականությունը։ 1991թ., նախկին ԽՍՀՄ փլուզման պայմաններում, ԼՂՀ-ն օրինական հիմքերով ձեռք է բերել անկախություն և որևէ կապ չունի նույն շրջանում կազմավորված Ադրբեջանի հետ։
- Միջազգային հանրությունը, ելնելով իր քաղաքական շահերից, ի գիտություն չընդունեց և հաշվի չնստեց վերոհիշյալ հանգամանքների հետ։ Արհամարհելով այն հանգամանքը, որ նախկին Ադրբ. ԽՍՀ տարածքում՝ նորանկախ Ադրբեջանական Հանրապետության ճանաչման պահին, կազմավորվել էին ռազմաքաղաքական վերահսկողության երկու անկախ տարածքներ, միջազգային հանրությունը ճանաչեց Ադրբեջանի սուվերենությունը նախկին Ադրբ. ԽՍՀ սահմաններում։ Դրանով իսկ իրավական հիմք ստեղծվեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ ունենալու համար։Ադրբեջանը դրանում նշմարեց ԼՂՀ–ն ուժային եղանակով ենթարկեցնելու հնարավորություն, սակայն չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից և ավելի խորացրեց կոնֆլիկտը։
- Համաշխարհային ուժային կենտրոնների կողմից միտումնավոր ստեղծված առկա իրավիճակը ծառայեցվում է նրանց կողմից իրադրությունը սեփական շահերին համապատասխանող հունով ուղղորդելու համար։
- Մինչ օրս միջազգային հանրությունը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր մոտեցումներում առավելությունը տալիս է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին։2008թ. արևմուտքի կողմից Կոսովոյի, իսկ Ռուսաստանի կողմից՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, որպես իրավական նոնսենս, ակնհայտորեն վկայում են ի օգուտ երկակի ստանդարտների գոյության՝ նման կոնֆլիկտային պրոբլեմների լուծման մոտեցումներում, այն է միջազգային հանրության շահագրգիռ ու միտումնավոր մոտոցումների մասին առկա քաղաքական իրողությունների հանդեպ։
– Կարգավորման սկզբունքներում ԵԽԽՎ, ԵԱՀԿ, արևմուտքի երկրների դիրքորոշումների երկակիությունը, հիմնված միաժամանակ ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, ոչ այլ ինչ են, քան հնարավորության ընձեռնում Ադրբեջանին՝ հզորացնելու իր ռազմական ներուժը, այն կիրառելու նպաստավոր պահին առավելության հասնելու նպատակով։ Արևմուտքն այսօր, փաստորեն, հանդես է գալիս որպես Ադրբեջանի բացահայտ ռևանշիստական նկրտումների հովանավոր և նրա ռազմական մեքենայի հզորացման ֆինանսական աղբյուր՝ նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր ագրեսիվ պլանները ԼՂՀ նկատմամբ: Արևմտյան երկրների նման դիրքորոշման հիմքում ընկած են խիստ որոշակի քաղաքական և տնտեսական շահեր։
– Եթե դա այդպես չլիներ, ապա Արևմուտքն ուներ, իսկ այսօր՝ փոքր պետությունների անկախության ճանաչման փաստերից հետո, առավել ևս ունի լիարժեք իրավունք և հնարավորություն ճանաչել ԼՂՀ անկախությունը և դրանով իսկ վերջնականապես լուծել Ղարաբաղյան խնդիրը։
– Քանի դեռ դա չի արվում, Ադրբեջանին ընձեռվում են նորանոր հնարավորություններ: Ադրբեջանի միլիտարիզացված գաղափարաբանության պրոպագանդումը սեփական երկրում և միջազգային ասպարեզում, նրա ղեկավարության անթաքույց ռևանշիստական հայտարարությունները, միարժեքորեն մատնանշում են, որ այդ երկիրը ձգտում է ամեն գնով հետ վերադարձնել անցած պատերազմում կորցրածը՝ նույնիսկ նոր պատերազմ սանձաերծելու գնով։
– Նման իրավիճակը իր մեջ մեծ սպառնալիք է պարունակում ԼՂՀ ճակատագրի համար: Հայ ժողովուրդը պետք է համախմբվի և շարունակի իր պայքարը՝ իր պատմական Հայրենիքում, ներառյալ ամբողջ Արցախի տարածքը, պետականության ստեղծման և կայացման պատմական իր իրավունքի պահպանման գաղափարի հիման վրա։
– Այսօր, ազգային նշանակության և բախտորոշ հարցերը (այդ թվում նաև Ղարաբաղյան հարցը) ամբողջապես կախված են հայ ժողովրդի կամքից և լուծումներ գտնելու ունակությունից, քանի որ ներկա մեր քաղաքական էլիտան և ազգային ղեկավարությունը չեն արտահայտում սեփական ժողովրդի իրական շահերը՝ ոչ ներքին, ոչ էլ արտաքին քաղաքական ասպարեզներում։
– Ներկայում Արցախի կողմից վերահսկվող տարածքների իրողությունը հետևանք է Ադրբեջա–նի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի կասեցման, որը նպատակ ուներ ոչնչացնել և տեղահանել այդ՝ շրջափակման մեջ գտնվող և արտաքին աշխարհից մեկուսացված տարածքի բնիկ հայկական տարրին: Ադրբեջանի կողմից սանձազերծված այդ պատերազմում հայերը կարողացան պաշտպանել իրենց ազատությունը և ազատագրել նաև իրենց պատմական հայրենիքի մի մասը: Չնայած Ռուսաստանի կողմից 1994-ին գործադրած ահռելի ճնշումներին, որոնք միտված էին հակամարտության գոտում խաղաղարար առաքելության իրականացման միջոցով ԼՂՀ տարածքը իր ռազմական վերահսկողության տակ վերցնելուն, ԼՂՀ-ն կարողացավ պահպանել ինքնուրույն ռազմական հսկողությունն իր ամբողջ տարածքի նկատմամբ և վանել այնտեղ երրորդ ուժերի հայտնվելու հավանական վտանգը։
– Ադրբեջանցիների կողմից չհաղթահարված ազգային մերժողականությունը հայերի նկատմամբ, որն այսօր արտահայտվում և դրսևորվում է նույնիսկ պաշտոնական մակարդակով, ազգային տարբաժանումն ու սեգրեգացիոն քաղաքականությունը, որոնք դրսևորվեցին Սումգայիթում իրականացված հայերի ցեղասպանությամբ։ Հայերի բռնի տեղահանումը Հյուսիսային Արցախից, Կիրովաբադից, Բաքվից, Ադրբեջանի մյուս շրջաններից, ի վերջո, անհաղթահարելի պրոբլեմներ են ստեղծել կատարված գործընթացների շրջելիության և փոխըմբռնման ինչ-որ ելակետի վերադառնալու կամ էլ ինչ-ինչ պայմաններով փոխզիջման հասնելու ճանապարհին։
– Իրավական տեսանկյունից ղարաբաղցիները կարողացան պահպանել ինքնորոշված ԼՂՀ անկախությունը և հակառակորդի կողմից իրենց պարտադրված պատերազմի արդյունքում հաստատեցին ազգամիջյան համագոյակցության այն սահմանները, որոնք բնորոշում են այսօր գոյություն ունեցող ուժերի իրական հաշվեկշիռը երկու հարևան ժողովուրդների միջև: Անհերքելի է, որ նշված հաշվեկշռի պատկերը կարող էր և էապես տարբերվել այսօր առկա արդյունքից: 1994-ի գարնանը մեծ թափ և հզորություն ստացած ԼՂՀ-ի ռազմական մեքենան կարող էր Ադրբե–ջանին պարտադրել և ավելի ծանր պայմաններ՝ ընդհուպ մինչև կապիտուլյացիա և պատմական Արցախի ամբողջ տարածքի անցումը ԼՂՀ վերահսկողության տակ: Այսօր մենք ելնում ենք կայացած իրողություններից, սակայն դրանք և միայն դրանք պետք է հանդես գան որպես ելակետ ցանկացած բանակցություններում։
– Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի մեջ ներգրավված հայ քաղաքական էլիտան, իր աշխարհընկալմամբ հանդիսանալով խորհրդային կայսերապաշտական գաղափարախոսության արգասիք, այդպես էլ չկարողացավ ձերբազատվել և դուրս գալ խորհրդային գաղափարական մեղադրանքների լծից: Հենց այդ պատճառով է, որ անցած պատերազմի արդյունքներն ու ձեռքբերումները նրանց կողմից չեն ընկալվում որպես համարժեք հատուցում խորհրդային քաղաքական համակարգի թելադրանքին, ընդհանրապես, և Ադրբեջանին էլ՝ մասնավորապես: Նույնիսկ Խորհրդային կայսրության փլուզումը 1991-ին հայ քաղաքական ղեկավարության վրա որևիցե սթափեցնող ազդեցություն չթողեց: Չափից դուրս հզոր էր կայսերական գաղափարական ճնշման ներգործությունը հետխորհրդային հայ քաղաքական էլիտայի աշխարհընկալման և ազգային ինքնագիտակցության վրա: Հայկական քաղաքական էլիտան փաստորեն իր վրա վերցրեց իրեն պարտադրված մեղքի զգացողությունը: Որպես հետևանք, բարդույթավորված հայկական քաղաքական էլիտան ընդունեց ԵԱՀԿ ձևաչափով նախանշված հաշտության պլանները, որոնք պարտադրում են հայկական կողմին զիջումների գնալ ի նպաստ պատերազմում պարտված հակառակորդի և գրավ դնել իր բոլոր նվաճումները, ընդամենը պարտված հակառակորդ Ադրբեջանից զինադադարի կամ հաշտության համաձայնություն ստանալու դիմաց։
– Նկարագրված պայմաններում ընթացող բանակցությունները չեն կարող բերել ոչ մի բանի, բացի ագրեսիայի սպառնալիքի պահպանումից: Ստեղծված իրավիճակում կամազուրկ և տհաս հայ քաղաքական էլիտան անընդունակ է փոխել առկա քաղաքական իրողությունները: Իրավիճակը վատթարանում է նաև նրանով, որ գործող իշխանությունների ընդդիմադիր ուժերը ղեկավարվում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որն իր հերթին հանդիսանում է այդ նույն էլիտայի բաղկացուցիչ և հիմնական հատվածներից մեկը։
– Ստեղծված իրավիճակում հայկական կողմի համար բացարձակապես անընդունելի է ազատագրված տարածքների շուրջ սակարկության քաղաքականությունը: Այդ դիրքորոշումը իրեն վերջնականապես սպառվել է և անհեթեթ է իր իսկ էությամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումը կատարել է միջազգային ասպարեզում իր քաղաքական ֆունկցիան և այսօր արդեն կարելի է համարել այն ավարտված: Ժամանակն է և անհրաժեշտություն է շրջել հայ պատմության այդ էջը: Այսուհետ խոսքը կարող է գնալ միայն մի ամբողջական ռազմաքաղաքական միավորի՝ Արցախի Հանրապետության կողմից իրականացվող պետական քաղաքականության մասին: Այդ միավորը մինչ օրս էլ շարունակում է մնալ իրոք ազատ ու անկախ, քանզի այնտեղ շարունակում է թևածել հայրենիքի ազատարար պաշտպանների ազատ ոգին: Այդ ոգին սնվում է տեր կանգնելու, կայացման և հայրենի տարածքներում ստեղծարար կյանքի հարության գաղափարներով: Իր պատմության, իր երկրի, իր ճակատագրի միակ ու իսկական տերը ժողովուրդն է:
Ըստ այդմ.
1. ԼՂՀ ղեկավարությունը պետք է հայտարարի ազատագրված տարածքները որպես ազգային շահերի կենսական կարևորության գոտի
2. Անհրաժեշտ է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումը վերանվանել «Արցախի Հանրապետություն»։
3. ԼՂՀ ղեկավարությունը պետք է դիմի ամբողջ հայ ժողովրդին՝ ազատագրված տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարի շուրջ միավորվելու և համախմբվելու կոչով, որպես տնտեսության բնագավառում ադրբեջանական առավելությունը հավասարակշռելու միակ միջոց: Համազգային նպատակային հիմնադրամ, մարդկային, նյութական և այլ ռեսուրսները պետք է ուղղվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական և տնտեսական բնագավառներում արդեն իսկ առկա անհամաչափության վերացմանը։
4. Մոտակա տարիների ընթացքում հայ ժողովուրդը պետք է կարողանա ապահովել մոտ երեք տասնյակ բնակավայրերի կառուցում ազատագրված տարածքներում, բնակեցնել այնտեղ մոտ 50000 փախստականների, ապահովել ենթաշրջանի տնտեսական վերելքը՝ իր զարգացած սոցիալական ենթակառուցվածքներով։
Դեմոկրատիայի գիտակցումը թուրքերի համար նշանակում է իրենց պասիոնար վանդալիզմի վերջը, իսկ հայերի համար այն պետք է նշանակի ազգային ինքնաբավության և իր հանդեպ ներքին վստահության ու հավատի ձեռքբերում: Եվ դա պետք է մղի մեզ նորանոր ձեռքբերումների:
«Արցախի Հանրապետություն» նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովի որոշումը
մենք՝ ներքոստորագրողներս, համարելով « Արցախի Հանրապետություն» նախաձեռնող խմբի կողմից հայտարարած դրույթները, որպես գաղափարական հենք ապագա անելիքների համար, որոշում ենք որպես վերջնական նպատակ հասնել՝
1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերանվանվի «Արցախի Հանրապետություն»:
2. Ազատագրված տարածքները հայտարարվեն որպես ազգային շահերի կենսական կարևորության, ինչպես նաև ազատ տնտեսական գոտի։
3. Ստեղծվի համազգային նպատակային դրամագլուխ՝ ազատագրված տարածքները հայ փախստականներով բնակեցնելու, այնտեղ տնտեսական վերելքն ապահովելու և, դրանով իսկ, Ադրբեջանի նկատմամբ ուժերի գոյացած անհամաչափությունը վերացնելու համար։
Եվ անցկացնել Արցախի բնակչության մեջ ստորագրահավաք՝ ի պաշտպանություն վերոհիշյալ երեք կետերի:
Ստեփանյան Լուսինե Շահենի
Միրզոյան Յանինա Կարենի
Միրզոյան Դիանա Կարենի
Շադյան Գոռ Գրիգորիի
Գրիգորյան Կարեն Կամոյի
Ք. Հադրութ 16.07.09
@Արամ
Գոյություն ունեցող միակ խելոք նախաձեռնությունը, որ պետք է իրականացվեր սկսած 94 թվականից։ 16 տարին բավարար ժամանակ էր որպեսզի հարցը վերջնականապես փակվեր, որովհետև զարագացած ենթակառուցվածքներով և 4–5 հարյուր հազար բնակչությամբ Ղարաբաղը տալ չտալու հարցը ինքնըստինքյան դուրս կգար օրակարգից։ Մեր նախագահն էլ, ով էլ որ լիներ, դուրս կգար կհայտարերեր. «Եղբայր թուրքեր, շատ կուզենայի ղարաբաղը ձեզ նվիրել, բայց ի վիճակի չեմ»։ Վերջ, ըստ երևույթին։
Բայց չի արվել սա, և չի էլ երևում թե գործնական քայլերի սկիզբը երբ կգա։
Վայ մեզ, որ ունենք սենց իշխանություն, բայց ավելի շատ վայ մեզ որ ունենք սենց այլընտրանք՝ ընդդիմություն, որ ասում է՝ գամ, Ղարաբաղի հարցը լուծեմ… ու ի՛նչ ա հասկանում դրա տակ, ուղղակի զարհուրելի է…
ՀԳ.
Լավ հայտարարություն է, չնայած ամբողջությամբ չկարդացի, բայց միտքը հասկանալի էր։
Սա պետք էր հայտարարել դեռևս 94–ին, Պատերազմի ավարտի հաջոր օրը։
»»»»»»»»»»»»»»»»»»»»»
Ուղղակի բոլորն են էշ՝ այ էդ ա վատ։ Բանակցություն են ասում, ու հավատում են, որ դրանով բան ա հնարավոր փոխել։ Ղարաբաղի հարցի լուծում են ուզում գտնեն։
Նարեկացին հիմա որ լիներ, մի հատ էլ 96 րդ գլուխ կգրեր, ողբ ընդ ձեզ, անհասկացո՛ղ մարդիկ…
Տեսեք, թե ինչով են զբաղվում Ղարաբաղի իշխանությունները իրենց համար ճակատագրական այս օրերին:
ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞…
Ինչպես հաղորդում են ղարաբաղյան մեր աղբյուրները, ՀՀ իշխանությունների անմիջական նախաձեռնությամբ եւ ԼՂՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ, ԼՂՀ մարզային իշխանությունները արդեն քանի օր է` Ղարաբաղի տարբեր շրջաններում թռուցիկներ են բաժանում: Այդ թռուցիկներով, սակայն, ԼՂՀ իշխանությունները ոչ թե տեղեկացնում են ժողովրդին այն մասին, թե ինչ վտանգավոր զարգացումներ կան ԼՂ հիմնախնդրի շուրջ, այլ, որքան էլ տարօրինակ է, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչություն են անում: Թռուցիկների վրա գրված է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը հանձնել է Գետաշենը, Շահումյանը, Գյուլիստանը»: Թե ինչո՞ւ են իշխանությունները նման ակցիա նախաձեռնել Ղարաբաղի շրջաններում, որտեղ դրա կարիքը կարծես թե պետք է չլիներ, առայժմ պարզ չէ: Սակայն այդ փաստն արդեն ապացուցում է, որ իրենց ընդդիմանալու հարցում ՀՀ իշխանությունները այսօր անգամ Ղարաբաղից են վտանգ տեսնում եւ չեն բացառում, որ այդ պարագայում Ղարաբաղի բնակչությունը կարող է միանալ համաժողովրդական շարժմանը: /Հայկական Ժամանակ/
inch eq xarnvel irar, toxen saxd pilisopayeq u qaxaqakan harcerrov ankap animast xoranaq… SERJIN U IRA NMAN LNGULAVAZNERIN PTI XPVI U VSYO. sa e harci lutsum@!
hopar jan, robn asum er, che? txamard chka!
Տղերք ջան, էս արձակուրդ եք գնացե՞լ, թե՞ գործադուլ եք անում:
Երնեկ չէր գործադուլ անեինք: Կարծիք ենք գրում, ադմինը ջնջումա, ինչա թե ազգայնականա: Բա ինչիա ձեր անունը Հայ ազգային կոնգրես եթե թունդ ազգայնականի կարծիքը հանում եք? Շատ կասկածելիա, ուրեմն ձեր թույլ կետին խփեցի, ես էլ կարծում էի իշխանության դեմ եմ գրում…
Joghovurd ov e ariom kachatriany????????
Artiom kachatriany???
Vor grvum a AZATAMTUTIUNUM
@Hoplo
Սա մի շիզոֆրենիկ է, որը իր գործունեությունը սկսել էր ՀԺ-ում` տպագրվելով` իշխանության դեմ լրջագույն քննադատություն հչնեցնելով: Ապա մի գիրք գրեց “Ձոն Պազոլինին” վերնագրով, որտեղ խայտառակ քննադատության էր ենթարկում ներկա իշխանություններին, նաև մտքեր ուներ նախկին իշխանությունների մասին: Ապա ՀԺ-ում տպագրվելով սկսեց անցնել չափ ու սահմանը, և անկերև էր աևդեն, որ սա իշխանական պրոյեկտ է: Նիկոլը հեռացրեց սրան ՀԺ-ից ու նա սկսեց զբաղվել հակաքարոզչությամբ Լևոնի հասցեին: Ժամանակին, որ Տեր-Պետրոսյանի շտաբի առաջ լկտի ցույց էին անում սա էր ղեկավարողը: Սա էր նաև Տեր-Պետրոսյանի տան առաջ բեմադրված թատրոնի ռեժիսորը: Հիմա էլ ինչ-որ Ազատամտություն անվամբ թերթ է խմբագրումը, որը, ըստ տարբեր տեղեկությունների, ֆինանսավորվում է երկրի ներկայիս ղեկավարի փեսայի կողմից:
Դա ունի նաև մականուն. ասում են` ՇԻՈԶԼԻՆԻ…
Մեզ հաղորդեցին, որ ոմն Վահրամ Հարությունյան մեր էլեկտրոնային հասցեներից մեկով առաքում է հայոյական ու սպառնելից գրություններ, կապված հոկտեմբեր 27-ի վերաբերյալ մեր հոդվածների հետ: Եթե նա այստեղ հայտնվող նույն Վահրամն է, ապա խնդրում ենք շարունակել դրանք նաև մյուս հասցեներով:
Սա նաև ԿԳԲ-ի գաղտնի գորցակալ է..
Նա Գորիկ Հակոբյանի մորաքրոջ տղան է!
Գորիկ Հակոբյանը ԱԱԾ տնօրենն է:
Hayastan arden pashtonapes darav rusastani gubernyan.
esur hasanq, es inch amot vichakuma mer erkir.
rusastani mi inch vor voch karevor marzpet serjin hraviruma inch vor sovorakan mijocaraman masnakcelu ,sa heriq chi gnuma, mi hat el bolor herustaaliqner nenc en da nerkayacnum, hpartanum aranc haskanalu vor sa verjna.
Ankax Hayastani verjna, inqnishxan, suveren Hayastani verjna.
Meraca Hayastani Hanrapetutyun, bayc taxac chi.
Petqa aragacnel Nor Hayastani karucman gorchntac.
Payqar,Payqar MInchev Verj
Isk sran inch kaseq?? amena… berans bacel mi tveq.. liderneric meky iran pahum a bozi txu pes, Zurabjani masin a xosqs:
Inch eiq gorum—- ardarutjun.. avazakapetutjun…. aj duq vor gaq dzer zurabjanov da hastat khastateq: Duq esh eq, karochi..isk zurabjany-dzi
@Haykk
Ed nor a darel?? da vaxucva ban a, exbayr..levoni oroqic.. u mi ban el asem, du serjic mi xoraci… aveli lav a nayi dzer tagavorin, vor saxin koxum a cexy, bajc rusneri masin mi ttu xosq chi asel—-))
De du xpi… hishacnem, vor Nairi hunanjann el a ir hopari het jnjxel hoktembri 27in….
ahramin:@ndhanur armamb lcvel es qnnadatelu! mi depqum , mekin mexadrum es aselu, bayc chanelu hamar, myusin chaselu , bayc inqd el gites , vor anox e…Isk vortex xoranal, vortex vran mnal…, Haykkn arden hamozich kerpov cuyc e tvel, poxaren@ gri qo patkeracrac ELQ@!