> Ավազակապետություն, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում > Ավգյան ախոռները պետք է մաքրվեն

Ավգյան ախոռները պետք է մաքրվեն

Օգոստոս 13, 2009: Հեղինակը` Ադմին:

«Պայքար»-ը միշտ նշել է, որ հանդես է գալու հանուն փոխադարձ հարգանքի, ազատության և արդարության: Սրանք Համաժողովրդական Շարժման անկյունաքարերն են: Իսկ երբ շարժման որոշ գործիչներ իրենց պահվածքով դեմ են գնում այս սկզբունքներին, նրանք հակառակվում են իրենց իսկ ընդունած գաղափարներին: Խոսքը մասնավորաբար վերաբերում է Շիրակ մարզում Արարատ Զուրաբյանի պահվածքին: Գագիկ Շամշյանը պարբերաբար կարող է կոպտություն ցուցաբերել, բայց սա չի նշանակում, որ ժողովրդին ծառայելու համար հանդես եկող ցանկացած քաղաքական գործիչ իրեն դրսևորի այս կերպ:  Արարատ Զուրաբյանը պետք է անհապաղ ներողություն խնդրի հասարակությունից և ՀԱԿ-ը հայտարարությամբ հանդես գա: Ավգյան ախոռները պետք է մաքրվեն:

Ըստորև ներկայացնում ենք միջադեպը լուսաբանող հրապարակում 7օր թերթից:

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը ցանկացել է կոտրել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարչական սարքը

Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը սկսել է իր մարզային այցելությունները, որոնց ընթացքում հանդիպում է տվյալ մարզից ձերբակալված քաղբատարկյալների ընտանիքի անդամների հետ։ Նմանօրինակ վերջին այցելության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի և Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի միջև։ Երբ Գագիկ Շամշյանը ցանկացել է Շիրակ մարզի դարպասների մոտ լուսանկարել Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա համախոհներին, հրավիրել է նաև նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանին.

-Այդ ժամանակ քաղբանտարկյալ Աշոտ Զագարյանը համբուրվում էր Արարատ Զուրաբյանի հետ։ Ասացի՝ Զաքարյա՛ն ջան, համբուրվելու ժամանակը չի, նախագահը սպասում է։ Լուսանկարելուց հետո Զուրաբյան Արարատը մոտեցավ ինձ, թևիցս բռնեց, անցանք այն կողմ։ Թե բա՝ բառերիդ մեջ զգույշ արտահայտվիր, ու սեռական բնույթի արտահայտություններ արեց՝ իմ էսինչին չի՝ դու ոնց կադր կբռնես, ես քո …։ Սկզբից պատասխան չտվեցի. ասացի՝ ամոթ է։ Սա երևի տեսավ, որ ես պատասխան չեմ տալիս, ավելի աքլորացավ ու սկսեց հայհոյանքներ հնչեցնել։ Ես չդիմացա, պատասխան համարժեք հայհոյանքներ տվեցի, սա սկսեց ինձ քաշքշել, բա՝ ապարատդ կկոտրեմ։ Այդ ժամանակ արդեն կոնգրեսականները միջամտեցին և սանձեցին ՀՀՇ նախագահի լկտի պահվածքը։ Պատկերացնում եմ՝ եթե Արարատ Զուրաբյանը լինի իշխանության մասնիկ, ինչե՜ր կանի։Նրա քայլը ոչ քաղաքական գործչին վայել պահվածք էր։

Գ. Շամշյանի խոսքերով՝ սա առաջին դեպքն է, որ ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կողմից նմանատիպ վերաբերմունքի է արժանանում, թեև ֆոտոլրագրողն իրեն ՀԱԿ-ի յուրային չի համարում.

-Իմ համար տարբերություն չկա՝ նախագահը կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը՞, Սերժ Սարգսյանը՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանը։ Ուղղակի ես վստահ եմ՝ եթե նախագահը լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, վաղը եթե կոպիտ անարդարություններ ու թերություններ տեսնենք, հարցը մամուլով բարձրացնենք, ես հուսով եմ՝ լուրջ ծառայողական քննություն կանցկացվի, մեղավորները կպատժվեն։ Ոչ թե երբ նույն մամուլը գրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի, քաջագործությունների մասին, վարչապետը ծառայողական քննություն անցկացրեց, սակայն Տիգրան Սարգսյանը մամուլը համարեց դեղին։

Մեկնաբանություններ ստանալու համար «7օր»-ը դիմեց նաև ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին, սակայն նա պատասխանեց, որ մեկնաբանություններ չունի։

Կատարվածի առնչությամբ Գ. Շամշյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին։

Արեգնազ Մանուկյան
7օր

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ավազակապետություն, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում


  1. MM
    Օգոստոս 13, 2009 22:47 | #1

    Shat tgex ararq e tuyl tvel Zurabyan@, ete da irakanutyun e, apa nerexutyun petq e xndri.

  2. Փիս Ընդդիմադիր
    Օգոստոս 14, 2009 05:30 | #2

    Արարատ Զուրաբյանը մոռացել է, երեւի, թե ինչպես էր կուռկուռի ձագ դարձել սրտաբանական ինստիտուտում: Ազատության մեջ, ստացվում է, սրտապնդվել է: White trash!

  3. Օգոստոս 14, 2009 23:27 | #3

    +1 Menq chenq payqarum vor avgyan akhorneri mi tesaki kendanin pokharinvi nmanatip kendanov. HAK-@ petq e parzabani te inchu e Zurabyan@ ayspisi ban arel.

  4. Վահե
    Օգոստոս 28, 2009 15:58 | #4

    Շարժման շարքերում հեռատես խորամանկ կարիերիստներ շատ կան, մենակ դա չի, բայց հույս ունեմ, որ դրանք կմաքրվեն։

  5. aper
    Սեպտեմբեր 13, 2009 08:15 | #5

    @Փիս Ընդդիմադիր
    incher eghe vor srtabanakanum

  1. No trackbacks yet.