Հայ–թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների մասին
1. Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։
2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։
3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։
4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ–թուրքական սահմանի բացումը։
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ









Bavakanin mexm haytararutyun e…
Ահա քեզ և իրավիճակի փոփոխություն, որին այդքան երկար սպասում էր Կոնգրեսը: Դե հիմա աջակցեք իշխանությանը, գովաբանեք նրա քայլերը և ակնկալեք, որ որպես փոխադարձ քայլ բանտից կազատվեն ձեր սխալ հաշվարկի արդյունքով այնտեղ հայտնված ընկերները: Ըստ երևույթին Խաչատուր Սուքիասյանն այնքան վստահ է եղել, որ այսպիսի մեղմ, առաջին երկու կետերով իշխանության քայլերը փառաբանող հայտարարությունից հետո իրեն չեն էլ ձերբակալի, որ այսօր ինքնակամ ներկայացել է ԱԱԾ:
Ժողովուրդն ընդիմության առաջնորդից սպասում է իր հստակ հարցի պատասխանին.
Ինչու՞ է աղմկում գետը:
Pis-in:Im karciqov shtapum eq hetevutyun anel. Karcum em himnakan gnahatakan@ ktrvi september 18-in.Aravel evs, vor dashnakner@ aysor hanrahavaq unein, petq e tuyl trver azgaynakannerin artahaytvel!
Togh irents yepadz jash@ irenq el outen. Levon@ anshousht qeznic ou incnic lav iravijak@ gnahatel giti. Dzer en tvel` togh khaghan, aper. Minchev verch! Petq che shtapel.
Էս հայտարարությունը ունի մեծ ենթատեքստ, Փիս ջան, հանգիստ եղիր…. Խնդիրը իշխանության հետ համագործակցելը չի, բարեկամս, ծխնդիրն այն է, որ երկիրը չվերածենք 1918-20-ի դաշնակացական, պարտված, աղճատված երկրի… իսկ ամեն ինչ դեռ դրան է գնում:
Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը պետք է ունենար 2 կետ, առաջինն այն, ինչ կա այս հայտարարության մեջ, իսկ երկրորդով պետք է հայտարարվեր, որ մարտի 1-ի արյունահեղությամբ իշխանության եկած ոչ լեգիտիմ իշխանության կողմից ստորագրված որրևէ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող փաստաթուղթ ունենալու է զուտ այնքան լեգիտիմություն, որքան այդ իշխանությունն ինքը:
Հիշեք Դոստոևսկու “Ոճիր և Պատիժ” վեպը. սպանության հիմքի վրա ոչ մի լավ բան ստեղծել հնարավոր չէ: Թերևս այս դեպքում արյունոտ ձեռքերով են այդ ձաստաթուղթը ստորագրել պատրաստվող երկու կողմերն էլ:
ԼԱվ, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր պնդում են, թե Կոնգրեսի հայտարարությւոնը զավեշտալի է: Նմանատիպ մի “միտք” է արտահայտել այսօր Սեֆելյանը: Ախր ինչ էիք ուզում լսլե. կարճ հայտարարության մեջ նշվելեն դրական ու բացասական կետերը և ոչնչ ավելի: Իսկ ՀԱԿ ղեկավար-անդամներից ոմանք արդեն սկսել են ավելի ընդլայնված խոսել. մասնավորապես Շահնազարյան Դավիթը այսօր Ազատություն Ռ/Կ-ին տվել է պարզաբանումներ:
Հիմա խոսենք հայտարարության մասին: Ինչ ասել է թույլ էր ու մեղմ. եթե ժողովուրդը թքած ունի, ու դա իսկապես այդպես է, ապա ինչի մասին է խոսքը: Ամսի 18-ին Մատենադարանում ինչքան մարդ լինի, այդ չափով էլ կարելի խոսել է խոսել հայտարարությունների թույլ-մեղմ/ուժեղ-հստակ լինելու մասին:
Իսկ այսօր որոշ մարդիկ վեր են կացել, այսպես-այնպես բաներ են խոսում` առանց հասկանալու:
Իրոք կուզեի, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեին, բայց, ցավոք, ոչ այսպես, ոչ թե մի մարդու անձնականի համար:
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ոչ լեգիտիմ իշխանության ստորագրած փաստաթուղթը եւս լինելու է ոչ լեգիտիմ ու անընդունելի ՀՀ ու ԼՂՀ-ի համար, ապա եկեք տուն-տունիկ չխաղանք: Հիմա, ուզեք-չուզեք, երկիրը ներկայացնում է Սերժը, և նրա ստորագրությունը նշանակում է ՀՀ, ԼՂՀ, Հայաստանի ԺՈՂՈՎՈՒՐԴ. կրկնում սա է փաստը, եկեք իլյուզիաներով չապրենք; Եթե Սերժը մի բան արեց, ապա դա ունենալու է անշրջելի հետեւանքներ… իսկ որ կանի, դրանում ես կասկած չունեմ, իսկ թույլ չտալ կարող է միմիայն ժողովուրդը ու դա պիտի լինի ամսի 18-ին: Չեսք` գանք` ինչ անենք, մեկա Լևոնը բան չի անում: Լևոնը չի կարող չանել, թե ժողովուրդը գա ու այնքան լինի, որ Մաշտոց-Կորյուն հատվածը փակվի: Հենց այդքան եկավ, Լևոնը բան չարեց, ես համամիտ կլինեմ Սեֆելյանի ու էն Խզմալյանի հետ… բայց… եզի տակ հորթ չփնտրենք, ինչպես հաճախ նշում է “ՃԳՆԱԺԱՆ” /նա պիտի օգտագործեր “տքնաջան” բառը սրա փոխարեն/ աշխատել սիրող մեր ԱԳ նախարարը…
Շվեյցարիայի հետ համատեղ հայտարարությունը Սերժ Սարգսյանի նախագահության ամենամեծ հաղթանակն է։ Սա մեր բոլորի հաղթանակն է, անկախ քաղաքական հայացքներից։ Սահմանի բացումը մեզ համար այլընտրանք չունի։ Կոնգրեսը փաստացի սխալ ու ծիծաղելի դուրս եկավ, ոչ Ղարաբաղի, ոչ կարսի պայմանագրի, ոչ Ցեղասպանության ուրացման, մասին նույնիսկ ակնարկ չկա։ (Տես նաև ԱԳՆ վերջի հայտարարությունը)։
Սեֆիլյանի ուղերձը Տեր-Պետրոսյանին.
Արցախյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի համատեղ հայտարարությունը և “մադրիդյան սկզբունքների”, “ճանապարհային քարտեզի” ընդհանրական հրապարակումը, ինչպես նաև` նշյալ սկզբունքների շուրջ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև հիմնական համաձայնության հասած լինելու մասին կատարված հայտարարությունները վկայում են, որ առաջիկա ամիսներին նոր և վտանգավոր զարգացումներ են սպասվում Արցախի, և դրա հետ սերտորեն առնչվող` Թուրքիայի հետ “հարաբերությունների” կապակցությամբ:
Օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ, որի օգնությամբ փորձ է արվում վերջնականապես լուծել Հայկական հարցը ի նպաստ Թուրքիայի: Նշված փաստաթղթի վավերացումը պարտադրելու է ՀՀ-ին ճանաչել Թուրքիան ներկա սահմաններով, որով վերավավերացվելու է 1921թ. Կարսի պայմանագիրը, պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի կողմից անվերջ քննարվելու է Հայոց Ցեղասպանության հարցը, ինչպես նաև Հայաստանը ճանաչելու է ցանկացած որևէ երրորդ պետության տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, ինչը ուղղակիորեն վերաբերվում է Արցախի խնդրին:
Միջազգային ուժերն ու ՀՀ իշխանություններն այս առումով արդեն իսկ ձեռնարկել են ժողովրդի կարծիքը “մշակելու” գործունեությունը:
Ստեղծված իրավիճակից ածանցվող ահագնացող մարտահրավերների համատեքստում` Արցախի հարցի և Թուրքիայի հետ հարաբերությունների արդի զարգացումների առնչությամբ ներկայացուցչական հավաք-քննարկման մասնակիցներն ընդունեցին և հաստատեցին հետևյալ սկզբունքներն ու մոտեցումները.
- Արցախի Հանրապետության այսօրվա սահմանների պահպանումը և Թուրքիայի նկատմամբ պահանջատեր լինելու կեցվածքի պաշտպանությունը Հայաստանի և հայ ժողովրդի ներկայի ու ապագայի համար ունեն լրջագույն նշանակություն: Մեր երկրի իշխանությունները, նաև` հասարակական-քաղաքական կազմակերպություններն իրավունք չունեն զիջումներ կատարելու այս հիմնահարցերի շուրջ,
- Արցախի հարցում` “մադրիդյան սկզբունքները”, իսկ Թուրքիայի հանդեպ` հայ ազգի իրավունքները շոշափող բանակցությունների բովանդակությունը, ընթացքը և ձեռք բերված համաձայնությունները ոչ միայն հակասում են Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերին, այլև իրական սպառնալիք են մեր հաջորդ սերունդներին,
- նշյալ հիմնահարցերի շուրջ զիջումների գնալու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունն ու բոլոր փորձերը չեն կարող այլ կերպ որակվել, քան` համազգային շահերի դավաճանություն: Այս պարտվողական քաղաքականության դեմ միասնական պայքարը, դավաճանական ընթացքի պատասխանատու Սերժ Սարգսյանին ու նրա կամակատարներին իշխանությունից հեռացնելը հայ ժողովրդի ներկայիս գերխնդիրն է, որի դրական լուծմամբ է պայմանավորված մնացյալ հարցերի բարեհաջող հանգուցալուծումը,
- իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը օր առաջ կանխելը պետք է հանդիսանա ընդդիմության գործունեության հիմնական առանցքը: Իրեն ընդդիմություն համարող որևէ ուժ, որի մոտեցումներն այս հիմնահարցերի նկատմամբ, ըստ էության, չեն տարբերվում իշխանությունների որդեգրած սկզբունքներից, չի կարող այլընտրանք համարվել գործող վարչախմբին,
- որպես ընդդիմություն հանդես եկող ուժերն ու անհատները համազգային կարևորագույն այս հարցերում պարտավոր են ցուցաբերել սկզբունքային և հստակ, այլ ոչ թե` հեղհեղուկ ու անորոշ դիրքորոշում: “Մադրիդյան սկզբունքները” մերժելու առաջին և գլխավոր չափանիշը տարածքներ հանձնելու գաղափարի միանշանակ և ամբողջական մերժումն է: Միևնույն ժամանակ արդեն հայտնի արձանագրություններում Ցեղասպանության հարցի քննարկումը և հայ ժողովրդի համար ամբողջությամբ անընդունելի Կարսի պայմանագրի փաստացի ընդունումը բացարձակապես մերժելի են: Միայն մասնակի մերժումը, կամ` այլ “կետերի” մասին առարկությունների արտահայտումը, փաստացի, նպաստում են վարվող պարտվողական քաղաքականությանը:
- վերստին հայտարարում ու վերահաստատում ենք մեր այն աննահանջ դիրքորոշումը, որ Արցախն իր այսօրվա սահմաններով հանդիսանում է Հայաստանի անբաժանելի մասը և վաղ թե ուշ նաև դե-յուրե վերամիավորվելու է Մայր պետականությանը: Արցախի հիմնահարցին վերաբերող բոլոր միջանկյալ մարտավարական լուծումներն ու գործառույթները, ներառյալ ԼՂՀ-ին առնչվող, պետք է ամբողջությամբ ուղենշեն ու սպասարկեն ռազմավարական այդ գերնպատակը:
Հավաքի մասնակիցները իրենց վճռականությունն են հայտնում անկոտրում մնալու Արցախի և Արևմտյան Հայաստանի հիմնահարցերի պաշտպանության գործում և պատրաստակամ են նպաստելու այս հարցերի շուրջ ազգային լայն համախմբման արդի հրամայականին:
“Միացում” ազգային նախաձեռնության կազմակերպած հավաքի մասնակիցներ 03.09.09թ. Երևան
Իմ կարծիքով տուն-տունիկ խաղում էինք Ազատության հրապարակում, երգելով, պարելով, ղարաբաղցիներին հայհոյելով ու մոնղոլ-թաթարներին ծաղրելով: Եթե տփոց ուտելուց հետո այդքան հեշտ խելքի պիտի գայիք, ինչի էիք հետներդ խեղճ ժողովրդին քարշ տալիս կրակի տակ: Համ էլ՝ նորից ու նորից վերահաստատում եք, որ Հայաստանում հարցերն ուժով են լուծվում ու խրախուսում իշխանությանը, որ հաջորդ անգամ ավելի դաժան գտնվի:
Լավ բան մի սպասեք, հենց Թուրքերի հետ սահմանը բացվեց, Ռուսաստանը Հայաստանին սրելու է Վրաստանի դեմ, կարծում եմ դրա ծիլերն արդեն նշմարելի են:
Տղերք ջան, եկեք ճիշտ հասկականք իրար: Կամ Քոչարյանի կանխատեսումը «շարքային ընդդիմադիր»-ի մասին արդեն ընկալվում է որպես մարգարեական իրականություն, (ժողովուրդը հիասթափվել է ընդդիմությունից, չի հաճախում հանրահավաքներ, դարձել է անտարբեր եւ այլն), եւ այս դեպքում ընդդիմությանը մնում է մի կերպ բանտից ազատել իր դեռեւս այնտեղ գտնվող անդամներին ու գալ ելման դրության ու վերանալ քաղաքական դաշտից(իհարկե մեծ կորուստներով, զոհերով ու կորցրած բիզնեսներով), կամ էլ եթե այդպես չէ, ապա պետք է ճիշտ հաշվարկել, թե որ դեպքում Հայաստան պետությունն ավելի մեծ վնաս կկրի՝ հայ-թուրքական հարաբերությունների թալանչի ու ոչ լեգիտիմ իշխանության միջոցով ու նրան մինչ այդ պահը անխնա քննադատող ընդդիմության աջակցությամբ ձեռք բերվող կարգավորմա՞մբ, որից հետո նրա լեգիտիմության վրա կասկածելն այլեւս լուրջ չի ընկալվի որեւէ ատյանում եւ երկրում կշարունակվեն ու նոր թափ կստանան թալանն ու մարդու իրավունքների անխնա ոտնահարումը, թե՞ երկրում կարգ ու կանոն հաստատելու համար իշխանության հեռացման համար գործարկված հետեւողական քայլերի շնորհիվ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետաձգումը՝ որպես բոնուս ստանալով վստահելի իշխանությունների կողմից հայության շահերի ներկայացումն այդ բանակցություններում:
Ստեղծվել է մի այնպիսի դրություն, որ իշխանությունը մի կրակոցով մի քանի նապաստակ խփելու հնարավորություն է ստացել: Ընդդիմության առաջնորդները հիմա պիտի որոշեն դարձնե՞լ ընդդիմադիր շարժումն այդ նապաստակներից մեկը, թե՝ ոչ:
Lav inchqan kareliya qnnadatel Ter-Petrosyanin amen harcum, texin te antexin.
Nax ekeq septemberi 18-in gnanq u ktesnenq irakan verlucutyun.
Petqa haskanal mi parz ban` mer, hay joxovrdi, payqarox joxovrdi, HAK-i u Ter-Petrosyani dem esor serjarobakan rejim chi vor kangnaca, na chi mer glxavor u himnakan hakarakord,xochndot.
Mer dem esor sax ashxarhna, ay sa shat lav haskaceq u erbeq mi moraceq.
serjarobakan rejim nranc kataracuna, nranc spasarkun, nranc zenqeric mek, vor ekela ishxanutyan Hayastani hzorutyun u inqishxanutyaun chuzox ujeri koxmic u hima el amen dzev hanun irenc andznakan shahi vnasum en Hayastanin.
Ayd isk patcharov petqa gitakcel, vor erb asvuma vor menq shaxmat enq xaxum, menq ed shaxmat xaxum enq drsi het, urish bana, vor ed durs kextot-daxalutyuna anum u ibr te inq kap chuni Hayastani nersum ira kamaktar serjarobakan rejimin qsia talis vayreni dzevov mer-joxovrdi vra, aysinqn nersum mer het trqacac rejim boks kpnelov` irakanum mez ed durs uzuma ed dzevov havasarakshrutyunic hani, vor menq shexvenq ira het shaxmat xaxaluc, iranc takrdn hnknenq u mat linenq.
Levon Ter-Petrosyan sa shat lav haskanuma, dra hamar el hamaroren , u shat chisht dzevov sharunakuma xaxal shaxmat.
Mi xosqov voreve verlucutyun, qayleri shardrum, gorcooxutyunneri mxum kam ayl qayler arajarkeluc, qnnadateluc anpayman hashvi areq es amen.
Hima Pis jan qo asac tun tunik einq xaxum,che hnker ed tun tunik cher, erevi darer sharunak miak amenalusavor gorchntacneric er vor katarvum er Hayastanum.
U ete im es tesankyuni nayes vor mer kriv voch te miayn rejim, ayl ashxari het e, apa amen inch parz klini. serjarobakan rejim uxaki pechka e.
Sefilyan Jiron kargin txaya, bayc es nra het chem karum hamadzaynvem, qani vor na shat emocionala datum u hasvi chi arnum real hangamanqner.
Isk voronq en ed hangamanqner.
2007-in sksvec mi paylun lusavor u hzorhamajoxovrdakan sharjum, u petqa hishenq vor shater dran miacan miayn 2008-i petrvari 19-ic heto, kam aveli vat MArti1-ic heto, aysinqn rejimi spasrkuneric meik hntrelov, irenc antarberutyamb, andznakan hakakranqi, subyektivizmi u ayl patcharnerov inchvor tex npastecin rejimi kexciqneri u heto nor miacan(stex kuzei nshei vor dranic shateri,qich te shat chnachvac mardkancu ujeri depqum shat thach e u sxal , erb hima nranq sksel en chezoqxaxal, hndimutyn qnnadatel, aysninq sirun chi erb menq bolors mi gaxapari u npataki hamar miavorvel einq,xostacel miasin hasnel ed npatakin u erb mi qich djvarutyun exav, mer vrayic patasxanatvutyun gcecinq u ayspes asac tranq chezoq dasht, vortex kareli e misht chor mnal qnnadatelov bolorin, heto spasel, vor noric Sharjum nuyn tapin khasni` kmianan u kpayqaren).
Bayc eli vochinch karevor miacan.
Bayc shatern el eli mnacin u minchev hima el mnacel en antarber ,eshi akanjin qanc, tqac unen amen inchi vra, exav Marti 1, Xarabax en caxum, Cexaspanutyun uranum u verjapes arden hstaka vor henc Hayastan linel chlinelu xndirna,hasunanuma hertakan Cexaspanutyun, bayc joxovrdi mi mec mas badzardak antarbera, isk mi 10-15%-nel azgi takanq serjarobakan rejimna ira spasarkunerov, ovqer henc es ameni katarox u patasxanatun en.
Aysinqn erb,mer ed antarberneri banak gone kisov kpakasi, erb nor Marti 1 linelu depqum 300.000 gisher chenq darna 3000 ay ed jamanak es arajin kxosem Jirayr Sefilyanic aveli kosht, en jamanak HAKinqn el zgushavor ayspes asac partizanakan krvic kancni ashxarhi het chakatayin krvi, aveli divanagitakan dzevakerpumneric u divanagitakan xaxeric ashxarhi het aveli kosht u ayl dzeverov kvarvi.
Jirayr inq porcum er MIacumi shrjanaknerum Xarabaxi harcov aliq stexcel, gnac marzer, Yerevanum mijocarumner, bayc tesanq vor maximum mi 2 tasnyakic avel mard chhavaqvec.
Aysinqn inqnel lav haskanuma incha vichak u mievnuyna mi koxm dnelov hangamanqner HAK-in mexadrum anvchrakanutyan kam zaveshtali haytarautyunner anelu mej.
I dep petqa naev haskanal, vor zinvor misht petqa unena kosht, paterazmi patrast, vochinch chzijelu tramadrutyun, sa shat karevor u erkri hamar npastavor bana.
Sefilyanin nshelov es naev i nkati unem mnaca qnnadatoxnerin hndimutyan sharqerum, ev i dep nranc u hatkapes Jirayr Sefilyanin es liq hargum em u gnahatum u nran hamarum mer azgi amenarjani zavakneric mek, um hramantarutyamb patvov kgnayi paterazm. Aysinqn im es verlucutyun meknbanutyamb uzum em uxaki chhamadzynvel mer iskakan hndimadir ayl karciq unecoxneri het, haskananq xndir u inchpes hima bolro iskakan hndimadirnerov hamaroren gnanq Haxtanaki, u es hamozvacem henc es mer Sharjumov HAk-ov khasnenq mer uzacin u voch mi ayl errord ujer, hndimutyunner u ayl arhestacin baner miayn kxangaren.
Banavichenq, chhamadzaynvenq , bayc amen depqum miasin hasnenq mer npatakin.
Isk en nranc, vor Sharjman pikin miacel ein Sharjman galis ein hanrahavqneri, isk hima gnacel en ayspes asac chezoq dasht iranq ibr hima arden hndimadir chen, qnnadatum en hndimutyan, pilisopayum en te nor sharjuma petq, chgitem inch inch, nranc xorhurd ktam mardkanc glxin loloner chkardal u heqiatner chpatmel ev eli miasin Payqarenq hanun Hayastani, vorpeszi inchqan hnaravor e shut kangnecnenq Hayastani korcanum , azatvenq apapetakan-apazgayin rejimic ev heto nor tox nranq chezoqutyun xaxan, nor liderneri i hyt beren, nor shrjumner stexcen u ete Levon Ter-Petrosyanic lav klini mec hachuyqov khntrenq nran.
Bayc minch da petqa katarenq arajin u glxavor boloris uzac qayl.
Che cavnerd tanem Levon Ter-Petrsoyan parq Astco amen inch karces te sar hasvarkum e u minchev hima Hayastananpast hunov tanum e` hetevoxakanoren u npatakaslac.
Mer bolori xndir antarbernerin qnic hanelna, mxelna payqari.
Mer resursner avelacnenq u hzoracnenq, ev Septemberi 18-ic ete karoxacanq inchpes Philosopher nshec unenanq gone minchev ponchikanoci shenqi verj xit bazmutyun uremn henc es ashun harc klucenq u kasecnenq mezhamarvoch barnapast harceri hntacq.
http://a1plus.am/am/official/2009/09/4/grzoo
Խ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2009 թվականի սեպտեմբերի 4-ին քննարկվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը:
Հաշվի առնելով, որ 2008 թվականի մարտի 5-ից հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, մեղադրյալ Խաչատուր Սուքիասյանը, 2009թ. սեպտեմբերի 2-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին որոշել է փոփոխել Խ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Խ.Սուքիասյանը 04.09.09թ. ազատ է արձակվել
Նախ՝ շնորհավորենք Խաչատուր Սուքիասյանին ու նրա մերձավորներին: Հետո, փորձենք հասկանալ թե կա՞ արդյոք կապ Կոնգրեսի հայտարարության տեքստի մեղմության և այս աննախադեպ մարդասիրական իշխանական արարքի միջև: Այսպես որ շարունակվի՝ շուտով Վանոն էլ կվերադառնա, ջանդամ, թե «ցեղասպանությունը ծախեցին» ու Ղարաբաղն արդեն «տված վերջացած» չի: Քաղաքականություն է…
ete dranq pajman tchen, haneq : II dasarani michak hay ashakert
Այդ կետերից որոնք են առաջարկվել Հայաստանի կողմից,
որոնք են առաջարկվել Թուրքիայի կողմից, և դուք չեք կարծում, առանց նախապայմանների փաստաթղթում նախապայման ուղղակի չի լինում:
ed cax txter@ ctiz baner en
DUXNERS chi herikum.(nororya VAZGEN u MONTE e petk) kani vor ishxanutyan glxin arajva u himikva urishneri agentner en!!
esinch AZG enk??? HAXTEL enk u gnum enk zijumneri krak enk @ngel chem haskanum???
iradrutiun@ kzargana hetevyal kerp.
dashnak DUSHMANNERIN izur chen hanel (asel en gna poxoz vor uxexner lvas u petk exaz vaxt het gas ibrev “prkich”)
1) sksum en lilik-bilik anel trkuri het
2) tvar vrazineri tarber aritnerov kiala en talis
3) vraziner@ berner@ kamaz -kamaz sksum en baz chtoxel depi HAYASTAN
4) hoxer@ sksum en het tal ( sksum en kriv azeri het(PAYMANAVORVAZ)
vor joxovrdin tva te krvov het verzrin
5) sksvum a shila-plav HAYASTANI ban@ darnum a burd(turkiayi het chka baz sahman. vraziner@ pakum en . azerineri hat kriv-kriv en xaxum. parsikneri het chi herikum)
6) AZGIN prkelu hamar dimum a hyusis(hasek prkek mez vonz prkik 1915-in)
7) vergnakan darnum a Rusi struk u mtnum a rusastani mej(es мукош tas misht el mtaz en exel uxaki urish koxmiz)
vse kino konchilas
HAY EYUTYAN . AZGI .PETUTIAN
NOR ARAJNORD E PETK!!!!!!!! DUROV VORPEZI KAROXANANK ES VIZAKIZ HELNEL
LEVON@ chereschur xelok u kulturakan a
Աջաջարկում եմ Ձեր կայքի անվանումը` Payqar. net- ը , փոխարինել
Payqar. am - ով, իսկ մինչ այժմ այն լիովին համապատասխանում է իր անվանը:
Joxovurd. uzum em dzer het yerku harc qnnarkel; Asum enq hay- turqakan paymanagir@ q@x e(mianshanak hamadzayn em), myus koxmic hay-adrbejanakan konflikti harcum, mer bolori tesaket@ ham@nknum e; ayn e inchpes karox e haxtac koxm@ gnal zichumneri! Hima , ete hamematum enq ays 2 tesaketner@ irar karces te hakasum en, vorovhetev hay-turqakan payqarum menq partvel enq, uremn inch? petq e zichenq? kcankanay kardal dzer tesaketner@!
Այս ռեժիմի կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ վավեր չէ քանի որ ռեժիմը չի ներկայացնում Հայաստանը և հանրությանը: Խնդիրը այն է, որ աշխարհին չի հետաքրքրում ով է ստորագրողը, նարանց միայն հետաքրքրում է ինչ որ ստորագրություն:
ամսի 18-ին և հետևող օրերին մի քանի հարյուր հազար մարդ դուրս գալով փողոց և պահանջելով Սերժիկի հեռացումը, հիմք ընդունելով այս պայմանագիրը, պրոցեսը կկանգնեցնի: Քանի որ ոչ ոք չի համարձակվի այս պայմաններում կրկնել մարտի մեկը:
serjik@ inqnakoch e, inqnainaguracvac, ev iharke cankacac dzevov (cankacac metodov) nranic u nra tak@ mtacneric or arach azatvel@ azgayin arjanapatvutyan xndir e…Lav, im harc@ toxnum em qnnarkelu ishxanapoxutyunic heto…Ev uremn-PAYQAR, PAYQAR NIMCHEV HAXTANAK!!!!!!!!!
Իսկ ի՞նչ է նշանակում այսօր մերձենալ Արեւմուտքին ավելի, քան թույլ կտա Ռուսաստանը: Դա նշանակում է՝ նախեւառաջ կոնկրետ քայլեր հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ եւ վճռականություն՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Այս խնդիրների լուծումը, ի վերջո, հանգեցնելու է ռուսական ռազմաբազաները Հայաստանում պահելու նպատակահարմարությանը: Այսինքն, Հայաստանը վերականգնելու է քաղաքական անկախությունը, ձերբազատվելով ռուսական ֆորպոստի նվաստացուցիչ դերից: Որովհետեւ ռուսական բազաների առկայությամբ ոչ մի երկիր Հայաստանը, որպես անկախ պետական միավոր, լուրջ չի ընդունում եւ առաջին հերթին Ռուսաստանը: Սրա մասին, սակայն, հայ-թուրքական հարաբերությունների դեմ սուր ճոճող, դրանք հայ ժողովրդի իրավունքները ոտնահարող, մեր ազգային ինքնությունն ու արժանապատվությունը նսեմացնող համարող, երկրի անկախության վերականգնման, ազատության, արդարության ու արժանապատվության համար պայքարող ու այդ վեհ նպատակների համար դատվելու, ծեծվելու, տաժանակրության գնալու, ինչպես մեծ անգլիացին կասեր՝ կոկորդիլոս ուտելու պատրաստ ուժերը, կազմակերպված լռում են: Կարելի է մտածել, թե այդ բազաները մեր անկախության խորհրդանիշն են: Սրա պատճառն այն է, որ մեր քաղաքական հորջորջվող ուժերը առաջնորդվում են ոչ թե ազգային իրական շահով, այլ զբաղված են Ռուսաստանին իրենց հավատարմության դափնին վիճարկելով
Որովհետեւ առ այսօր տրված չէ պատասխանն այն հարցի, թե այդ ո՞վ է որոշել, որ մեր ռազմավարական դաշնակիցը հենց Ռուսաստանն է եւ ոչ թե, ասենք, Ամերիկան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան կամ մեկ այլ պետություն: Իսկապես, ո՞վ է որոշել: Հասան Ջալալյա՞նը՝ Պետրոս Մեծին ուղղած իր ստրկագրերով, պատմության կեղծումով ռուսականության ներմուծման հայր հռչակված Իսրայել Օրի՞ն, որը Ռուսաստանի տեղն «իմացավ» Հովհան Վիլհելմից: Թե՞ մեր դարավոր բարեկամության փորձը, որ տխուր, իրարամերժ ու կասկածելի հետեւությունների տեղիք է տալիս: Այս պարտադրանքն ընդունողներն էլ ստեղծելով ֆորս-մաժորային իրավիճակ, կարող են վիժեցնել հայ-թուրքական հարաբերությունները, ձախողելով նաեւ Հայաստան-Արեւմուտք հարաբերությունները, դրանից բխող ծանրագույն հետեւանքներով, կանգնեցնելով երկիրը հերթական հեղաշրջման փաստի առաջ:
Այսպիսով, ընդդիմադիր այս վայնասունի իրական պատճառը ոչ թե հայ-թուրքական հարաբերություններն ու դրանց հարուցած մտահոգություններն են, այլ Հայաստան-Արեւմուտք հարաբերությունների սպառնալիքը:
Արժանին մատուցելով Սերժ Սարգսյանին եւ արձանագրելով, որ բացելով հայ-թուրքական հարաբերությունների ճանապարհը, նա բացում է ցեղասպանության ճանաչման, Ղարաբաղի հարցի լուծման, Հայաստանի ապաշրջափակման, Հայաստանը իրապես անկախ, արժանապատիվ պետություն դարձնելու ճանապարհը, այնուամենայնիվ, ինձ թույլ եմ տալիս կասկածելու, որ հայ-թուրքական հարաբերությունները կկանգնեն այնպիսի մակարդակի վրա, որ ռուսական բազաները Հայաստանից հանելու խնդիր չի առաջանա: Այսինքն, հայ-թուրքական հարաբերություններ, որպես այդպիսին, չեն լինի եւ հայ-թուրքական սահմանը երբեք չի բացվի: Հակառակ պարագայում, եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, ռուսական 11-րդ բանակը նորից կմտնի Հայաստան: Մանավանդ որ, դրա հնարավորությունը լիուլի տալիս է Ռուսաստանի Պետդումայի՝ «Պաշտպանության մասին» օրենքում տառացիորեն վերջերս կատարած փոփոխությունը, որով Ռուսաստանը առանց պատերազմ հայտարարելու կարող է զորք մտցնել արտերկիր՝ իր ռազմակայանները, քաղաքացիներին եւ այլ բաներ պաշտպանելու համար: Դրան գումարած, այդ երկրում մեծ թափով ծավալված՝ Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտության քարոզչությունը: Ոչինչ չի կարելի բացառել, եթե հաշվի առնենք, որ մեզ մոտ ռուսականությունը մեծամասնություն ունի ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանության մեջ: Ավելին, մարտի 1-ի չհաղթահարված մնալու, ռուսականության պահպանման նոր թափով ծավալված պայքարի արդյունքում ստեղծված կացությունը կարող է ոչ միայն կասեցնել դրական զարգացումների ընթացքը, այլեւ խափանել նոր պայմաններում պետության լիարժեք ինքնադրսեւորման, ազգային-պետական շահի արդյունավետ իրացման, նոր հարաբերությունների ձեւավորման ցանկացած փորձ: Եվրախորհրդի՝ մարտի 1-ի հաղթահարմանն ու նոր տեղաշարժերն սպասարկող նախադրյալների ստեղծմանը միտված բանաձեւերի հետագա անտեսումը կամ դրանց մասնակի կատարումը այն փորձաքարն է, որի վրա կարող է վերջնականապես ջախջախվել Հայաստանը տնտեսաքաղաքական նոր տիրույթ տեղափոխող նախագիծը: Մարտի 1-ի հեղինակներն ու ռուսական ուղեգծի պահապանները պետք է հասկանան, որ փոխվել են ժամանակները, եւ պատմության անիվը հետ շրջելը ոչ միայն անհնար է, այլեւ հղի՝ անկանխատեսելի հետեւանքներով: Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ: Ցանկացած փորձ՝ վիժեցնելու այդ գործընթացը, հարուցելու է պատասխանատվություն սերունդների առաջ:
Hodvaz ARAVOT tertiz
ni kich mtazek ….
PETK E AMEN INCH ANEL SAHMAN@ BAZELU HAMAR
“Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների զարգացման եւ նախաստորագրված արձանագրությունների մասին’ Դավիթ Շահնազարյանը ընդգծեց, որ այդ արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում քննարկելուց առաջ ինքը պատրաստվում է իշխանություններին մի առաջարկ անել, ինչն իշխանությունները կդժվարանան մերժել: Թե ինչ առաջարկություն է դա, նա չցանկացավ մանրամասնել:”
Kareli e chkaskatsel, vor arajarkvelu e lutsarel xorhrdaran@, ainpes vor petq che Don Corleone dzevanal. Isk Oskaniani masin sur artahaytutiunner aneluts araj hark e, vor kongres@ mi hat ir mej eghatsnerin nayi pordzi gnahatel, te qani hogi uni nman intelektual makardaki. Zhamanak@ che ardioq, vor mi koghm dneq komplexner@ ev pordzeq hamagortsaktsel Vardan Oskaniani, Tigran Torosyani u ailots het. Dranits Kongresin miayn ogut klini, hakarak depqum ararat zurabyannerov u davit hakobyannerov dzez u mez boloris eq xaytarakum.
Սիրելիներ,
Սփյուռքում եւս ակտիվ պայքար է ծավալվում այս արձանագրությունների դեմ: Կարող եք այցելել
http://keghart.com/node/648 եւ ավելացնել ձեր անունը դեմ արտահայտվողների petition-ում: Սա համահայկական միջոցառում է, որի հիմքում միացյալ Հայաստանի սուրբ գաղափարն է: Ուղղակի զավեշտալի է, որ Աշոտ Նավասարդյանի, մի մարդու, ով խորհրդային դատարանում որպես մեղադրյալի վերջին խոսք բացականչում է «Կեցցե ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը» ստեղծած կուսակցության միջոցով այսօր մեր ժողովրդի վզին փաթաթվում է այս խայտառակությունը: Արտահայտվե՛ք: