> Միքայել Նալբանդյան > Ազատություն

Ազատություն

Հոկտեմբեր 29, 2009: Հեղինակը` Ադմին:

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։

— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։

Միքայել Նալբանդյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Միքայել Նալբանդյան


  1. աննա
    Հոկտեմբեր 29, 2009 05:32 | #1

    Փշաքաղվելու աստիճան հանճարեղ է. ինչպես հայրս էր ասում, աբսուրդն ու այլանդակությունն այն է «հանճարեղ» ԿաԳեԲե-ի, որ նրա արձանը կանգնեցրել են իրենց ամեանա հակա-ազատություն խորհրդանշող հաստատության հենց կողխին:

  2. gag
    Հոկտեմբեր 29, 2009 09:17 | #2

    ay aydpes el petqa arajnordvel

  3. MM
    Հոկտեմբեր 29, 2009 19:58 | #3

    Nikoli anun@ taluc, kam lseluc, angam mtqovs ancneluc, ays banastexcutyunn e hnchum akanjis…Azatutyun@ @ndanracvel e Nikoli anvan het; Azat, ankax Hayastan-nshanakum e Nikoli yeraxac Hayastan@, Azatutyun qaxbantarkyalnerin- nshanakum e Azatutyun Nikolin, Azat xosq- Nikoli cankacac xosqn e, Azat mard-Nikoln e! Yerbemn kaskacum em, Nalbandyan@ ays banastexcutyun@ grel e Nikoli cnveluc arach te heto…

  4. Haykk
    Հոկտեմբեր 30, 2009 02:35 | #4

    shat hoyakap harcazruyc e, vortex Tigran Paskevichyan shat matcheli nerkayacnum e texi unecox procesner u talis e shaterin huzox harceri patasxan.
    MI xosqov verjin jamanakneri amenabovandakalic u hzor xosq.

    http://www.lragir.am/armsrc/interview-lrahos30088.html

  5. Սվետլանա
    Հոկտեմբեր 30, 2009 13:53 | #5

    @Haykk
    Երկու ձեռքով համաձայն եմ!
    Ուղղակի,ժողովուրդը պետք է հասունանա այնքան,որ գիտակցի ազատության իմաստը,մի մոռացեք 10-ուց ավել մենք ընդհանրապես,ինչ որ անդունդում ենք եղել,որը ոչ գույն,ոչ հոտ,ոչ էլ տեսք է ունեցել,այժմ,գիտակցությունը վեր է ելել եվ այդ պատճառով է ,որ ընդիմությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը,ամեն ինչ փոխկապակցված է,այժմ գիտակցության խմորումների մեջ ձեվավորվում է հասարակության ամենակարեվորը,այն ,որ առանց ժողովրդի ցանկության,ոչ ընդիմությունն է ընդիմություն,ոչ իշխանությունը՝իշխանություն,այնպես որ շատ շուտով պարզ կլինի մենք աճել ենք,թե՞ դեգրադացվել:Ցանկանու՞մ ենք համարվել մարդ-գիտակից,թե՞ ընտրում ենք ստամոքսով գոյատեվելը:

  6. Հոկտեմբեր 30, 2009 22:35 | #6

    ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ…
    Ոչ մի քաղբանտարկյալի համար այնքան ցավ չեմ ապրել, ինչքան որ ՆԻԿՈԼԻ համար: Չէ, բնավ խտրականություն չեմ դնում, պարզապես Նիկոլը, Հայրապետյան Միքայել ու մի քանի նման ԱԶԱՏԱՍԵՐ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ տղաները ընդհանրապես իրենց գործունեություն ողջ անցյալում գեթ մեկ անբարո բան չեն արել:

    Նիկոլի հետ ենք, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ՆԻԿՈԼ ՋԱՆ…. ՔԵԶ ՆՄԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ…

    Առհասարակ, ինձ մոտ Նալբանդյանի ազատասիրական նկրտումները մշտապես ասոցացվում է ՆԻԿՈԼԻ անձի հետ, ուստի.

    Լո’ւռ կաց, դու քնար, այլ մի’ հնչեր ինձ,
    Ապոլլոն, հե’տ առ դարձյալ դու նորան,
    Տո’ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
    Զոհ բերել կյանքը սիրած աղջկան:

    Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
    Առանց քնարի, անզարդ խոսքերով.
    Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
    Խավարի ընդդեմ պատերազմելով:

    Ներկա օրերում այլ ի’նչ սև քնար,
    Սուր է հարկավոր կտրճի ձեռքին.
    Արյո’ւն ու կրա’կ թշնամու վերա,
    Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:

    Թո’ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,
    Յուր եռոտանու վերա փրփրի.
    Թո’ղ միջին դարու գաղափարներով
    Ամբոխը խաբել ճգնի աշխատի:

    Թո’ղ նա թարգմանե զրպարտությունը,
    Թո’ղ մխիթարվի ծովի ափերում,
    Մենք ազատության ենք միայն թարգման,
    Միայն այս խոսքս ունինք բերանում:

  7. Anonymous
    Փետրվար 27, 2010 17:08 | #7

    tyt

  1. No trackbacks yet.