Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը
Ըստ Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ս. Չապուխյանի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ թիվ 3/3-3671 գրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը 26.02.2008թ մինչեւ 07.07.2009թ Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել: Ըստ այս տրամաբանության Նիկոլը չի եղել ո’չ Ազատության Հրապարակում և ո’չ էլ Մարտի մեկին Մյասնիկյանի արձանի մոտ: Այս նույն տրամաբանությամբ նույն այդ ՀՀ ոստիկանություն կոչեցյալ կազմակերպությունը չի կարող Նիկոլին մեղադրել Մարտի մեկի ելույթների համար:
Մյուս կողմից, եթե ի գիտություն ենք ընդունում այս հայտարարությունը, պարզվում է, որ Նիկոլը Նիկոլը չէ: Կամ կա երկու Նիկոլ: 26.02.2008թ-ից առաջվա և դրանից հետոի Նիկոլներ: Միգուցե կա նաև երրորդ Նիկոլ, որը կապ չունի մյուս երկու Նիկոլների հետ: Հարց է առաջանում, ո՞ր Նիկոլին են այսօր «դատում»: Եթե «դատում» են Փետրվար 26-ից առաջվա Նիկոլին ապա նրան չեն կարող «դատել» դրանից հետո կատարված դեպքերի համար: Եթե «դատում» են Մարտի մեկի դեպքերի համար, ապա չեն կարող դատել փետրվար 23-ի համար: Իսկ միգուցե դատում են սխալ Նիկոլին: Այսօրվա դատարանում գտնվող Նիկոլը հնարավոր է կապ չունի այն երկու այլ Նիկոլների հետ:
ՀԳ
Պարզվեց, որ իրոք դատարան տարվող Նիկոլը ուրիշ Նիկոլ է: ԿԳԲ-ի զնդանում գտնվող Նիկոլը ընդհատակից դուրս եկավ Հունիս 1-ին: Այսինքն ըստ այս տեղեկանքի «դատվող» Նիկոլը հետախուզման մեջ գտնվող Նիկոլը չէ քանի որ հետախուզվող Նիկոլը այդ օրը Հայաստանում չէր: Սա նշանակում է, որ այսօր բանտարկված Նիկոլը պետք է ազատ արձակվի: Սխալ Նիկոլի են կալանել:
Դուրս է գալիս, որ հնարավոր է Նիկոլի չորս հավանական տարբերակ.
Նիկոլ ա - Հայաստանում էր մինչև փետրվարի 26-ը, հայտարարվեց հետախուզում:
Նիկոլ բ - Ազատության հրապարակում էր և Մյասնիկիանի արձանի մոտ Փետրվար 26-ից մինչև Մարտի 1-ը:
Նիկոլ գ - Հունիս 1-ին ներկայացավ դատախազություն և կալանավորվեց ԿԳԲ-ի զնդանում : Այս Նիկոլը հիմա «դատվում« է:
Նիկոլ դ - Հունիս 7 -ին ժամանեց Հայաստան, հիմա ազատության մեջ է: Ըստ տեղեկանքի այս Նիկոլի բնակության վայրը հայտնի է, բայց նա չի կալանվել: Այսինքն նա կամ Նիկոլ ա-ն չէ կամ էլ որոշել են չբռնել քանի որ արդեն մեղքը բարդել են Նիկոլ գ-ի վրա:









Սրանց բթամտությունը սահմաններ չունի, ձգտում է անվերջության……. այ վայ մեր հալին
Voxormeli en veric-var…
Isk erkrord ev errord Nikoli gaxapar@ hrashali e! Tesnes Nikol@ texyak e dra masin?
Ov e Nikol Pasinyan@? harci patasxan@ mekn e-INQN e!!!!!!!!!!!!!!!!!!!!! AZATUTYAN MER &ANAPARHI ANMAR PAROSN E!