Հարձակում երիտասարդների վրա

Դեկտեմբեր 27, 2009: Հեղինակը` Ադմին:
Այսօր, 2009թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Թումանյան-Նալբանդյան փողոցներին հարող շենքերի բակում (բոքսի հայաթ), Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչություն իրականացնող ՀԱԿ-ի երիտասարդ ակտվիստներին են մոտեցել մի խումբ խուժան և պահանջել դադարեցնել նախընտրական քարոզչությունը: Իրենց ապօրինի պահանջին ի պատասխան մերժում ստանալուց հետո, նրանք հարձակվել են երիտասարդների վրա և նրանց ծեծի ենթարկել մետաղյա խողովակներով և բռնցքակալներով (կաստետ):

Վահագն Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Սարգիս Գևորգյանը, Թևոս Մաթևոսյանը և Սերգեյ Գասպարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց (հիմնականում կտրված, ծակված և պատռված վերքերով, որոնք մետաղյա իրերով հարվածների հետևանք են): Տուժել է նաև դեպքի վայր ժամանած ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

———-

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթևոսյանի և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի մամլո ասուլիսը:

Թեման` 10-րդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին աջակցող Հայ ազգային կոնգրեսի համակիրների վրա դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած հարձակումը:

Հասցեն` Կորյունի 19Ա, 4-րդ հարկ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ավազակապետություն, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում, Նիկոլ Փաշինյան


  1. Հունվար 6, 2010 16:43 | #1

    es xujany inch el vor ani,mievnuynn e,resurs chuni,sranc benzinn mi or prcnelu e u shat shutov.Es ,vor vaxuc korcrel em zayranalu ev zarmanalu hatkutyunners(srabc aracneri het kapvac),mtacum em,te es xujany vonc e nayelu mer ajqerin,inch patasxan piti tan apagayin?

  1. No trackbacks yet.