ԱվազակաՊետական առևանգում

Հունվար 21, 2010: Հեղինակը` Ադմին:

Հայտարարություն

Մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում ս.թ. հունվարի 10-ին կայացած ընտրությունների արդյունքները բողոքարկելու գործընթացը հանդիպել է վարչախմբի կողմից կանխամտածված կազմակերպված խոչընդոտի: Այսօր` հունվարի 21-ին լրանում է փաստաթղթերը ՍԴ ներկայացնելու վերջնաժամկետը, իսկ Նիկոլ Փաշինյանի փաստաբանները օրվա ընթացքում որեւէ կերպ չեն կարողանում գտնել նրա գտնվելու վայրը` համապատասխան փաստաթղթերն ստորագրելու համար: ԱԱ մեկուսարանից նրանց պատասխանել են, թե Ն. Փաշինյանին տեղափոխել են Նուբարաշենի մեկուսարան, ինչը որեւէ հիմնավորում չի կարող ունենալ: Սա ընդամենը համապատասխան բողոքը ՍԴ ներկայացնելուն խոչընդոտելու մանր ժուլիկություն է` նկատի ունենալով, որ խնդիրը պետք է լուծվի ժամերի ընթացքում: Մենք պահանջում ենք անմիջապես հնարավորություն տալ փաստաբաններին Ն. Փաշինյանի հետ հանդիպելու ու փաստաթղթերն ստորագրելու համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ
21.01.2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ավազակապետություն, Համաժողովրդական Շարժում, Նիկոլ Փաշինյան


  1. Հունվար 21, 2010 17:43 | #1

    Ինչպես Ա1+-ը տեղեկացավ Նիկոլ Փաշինյանի պաշտպաններից, մի քանի րոպե առաջ, այսինքն` 16.33-ի մոտ, Նիկոլ Փաշինյանին տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ: Ի դեպ, Նիկոլին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել էին ժամը 15-ին:

  2. MM
    Հունվար 22, 2010 02:10 | #2

    Sranq voxormeli julikner en, amenastor qaylerov porcum en hasnel irenc npatakin. Vochnchutyun! &isht en asum, vor mi xelar qar@ gcela, 10 xeloq chen karoxacel hanel…

  3. Հունվար 24, 2010 19:10 | #3

    Այս սրիկաներից ամեն ինչ սպասելի է,սակայն,մի կողմից էլ`թող լավ իմանան,որ մեր համբերությունն էլ սահմաններ ունի և հանկարծ կայծից բոց կբռնկվի;

  4. Մարտ 9, 2010 16:24 | #4

    Мне интересны ваши мысли, хотя я не со всем согласен.

  1. No trackbacks yet.