> Ավազակապետություն, Թեղուտ > Հարձակում ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանի վրա

Հարձակում ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանի վրա

Հունվար 21, 2010: Հեղինակը` Ադմին:

vardan_210110

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. հունվարի 20-ին ժամը 20:00-ի մոտակայքում  Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանը բռնության է ենթարկվել մի խումբ ոստիկանների կողմից:

Նալբանդյան  փողոցում նրան մոտեցել են սևազգեստ տղամարդիկ, սկզբում մեկ հոգի, այնուհետև ևս չորսը: Նրանք հարցրել են, թե ինչ էր անում

Վարդանը բակում: Վերջինս պատասխանել է, թե բակում ընդհանրապես չի եղել: Դրանից հետո նրան քաշքշելով փողոցից հեռացրել են դեպի բակ և հայհոյելով հարվածներ հասցրել:

Այս ընթացքում Վարդանը զանգահարել է 102` ոստիկանություն, և այդ ժամանակ միայն ահաբեկիչներն ասել են, որ իրենք ոստիկաններ են, իսկ նրանցից մեկը ներկայացել է որպես ոստիկանության փոխգնդապետ և ցույց է տվել իր վկայականը: Երբ Վարդանը հայտարարել է, որ կզանգի փաստաբանին, ոստիկանները հեգնել է, թե`«ուզում ես պրեզիդենտի ապարատ զանգի»: Իսկ հետո որոշել են, թե իբր նրան շփոթել են ուրիշի հետ և բաց են թողել:

Նշենք, որ զանգից մի քանի րոպե անց 102-ից հետ են զանգել Վարդանին, հարցրել թե ինչպես է և խնդրել ներկայանալ բաժին: Ոստիկաններից հենց նոր տուժած Վարդանը չի վստահել ոստիկանությանը և հրաժարվել է գնալ բաժին, այլ պահանջել է, որպեսզի ոստիկանության ծառայողներն իրենք գան դեպքի վայր:

Նշենք, որ հաջորդ օրը hունվարի 21-ին, «Հետք»-ի  լրագրողներից մեկը զանգահարել է ոստիկանություն մանրամասները ճշտելու համար, որին վերջիններս պատասխանել են, որ նման դեպք իրենց մոտ չի գրանցվել:

Այս միջադեպը Թեղուտի պաշտպանության խմբի անդամների նկատմամբ հետապնդումների միակ դեպքը չէ, սակայն առաջին անգամ է, որ ֆիզիկական բռնություն է գործադրվում ակտիվիստի նկատմամբ:

Մենք դատապարտում ենք վերջերս  լայն տարածում գտած բռնություններն ու հետապնդումները ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացիների նկատմամբ: Պահանջում ենք ՀՀ պատկան մարմիններից անհապաղ քայլեր ձեռնարկել և վերջ տալ ոստիկանական ամենաթողությանն ու անպատժելիությանը:

Կոչ ենք անում բոլոր ակտիվիստներին  հարձակման ենթարկվելու դեպքում 102-ի փոխարեն անմիջապես զանգահարել 103` շտապ օգնություն, 104` գազի ծառայություն, կամ գոնե 101` հրշեջ ծառայություն:

Թեղուտի պաշտպանության շարժում, 21.01.2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ավազակապետություն, Թեղուտ


  1. MM
    Հունվար 21, 2010 22:17 | #1

    bespredel…Vonc es azg@ senc pchacav? Djbaxtutyun e… Es anasunner@ aryan carav en, sra dem@ piti arnvi…

  2. Yu-Te
    Հունվար 22, 2010 12:41 | #2

    Քանի որ երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումները պարբերական բնույթ են կրում, ուստի առաջարկում եմ անմիջապես զանգել Մարդու Իրավունքների Պաշտպանի թեժ գծին, հակառակ դեպքում ստացվում է աղվեսի և պոչի պատմութունը: Իսկ Վարդանը թող առաջնորդվի Նալբանդյանի հայտնի ստեղծագործության ոգով և …ըմբռնումով …մոտենա

  3. Հունվար 24, 2010 19:05 | #3

    ES VORPES HAY KIN,MAYR,CAVUM EM,SHAT EM CAVUM,BAYC IM XORIN HAMOZMAMB,SRANCIC PETQ E AZATVEL VORQAN HNARAVOR E SHUT EV,EV,EV…NUYNISK CANKACAC GNOV,AYLAPES VAX@ CHENQ UNENA HAYASTAN,CHE VOR MI OR EL KAZINONERUM HAYASTAN@ TANUL KTAN!

  4. Hidden men
    Ապրիլ 2, 2010 16:47 | #4

    Հարգելի Yu-Te ախր մարդու իրավունքների պաշտպան պտի ունենանք վոր մի հատ ել զանգի, հետց եդ <> իրանց պոչի մի մասն ա կազմում, նրանից ինչ պաշտպան, ինքը կարար լավ երկերեսանիների կոմիտեի միության նախագահ լիներ

  1. No trackbacks yet.