ԲՈւՄԵՐԱՆԳ

Մայիս 15, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:

Բումերանգը մի գործիք է կամ խաղալիք, ինչը նետելուն պես պետք է ակնկալես դրա սլացիկ վերադարձը: Եվ որսորդը հաջողությամբ դառնում է զոհ:

Խոսքս չեմ ուղղում անզուգական ավազակապետերին` բարոյականություն քարոզող անբարո մարդասպաններին. իրենց տղամարդ երեւակայող, բայց սեփական ժողովրդից զորքով պաշտպանվող վախկոտներին. սահմանափակ բառապաշարով թերուսներին: Դրանց բումերանգն արդեն իսկ հարվածել է: Խոսքս ուղղում եմ մյուսներին: Նրանց, ովքեր ինքնամաքրման հնարավորություն դեռեւս ունեն:

Կոչով եմ դիմում մեր դատավորներին:
Մի՛ դատեք անմեղ մարդկանց: Վաղ թե ուշ քաղբանտարկյալների նկատմամբ շինծու մեղադրանքներով այդ գործերը կմերժվեն Եվրադատարանում, իսկ դուք ոչ միայն կվարկաբեկվեք մասնագիտորեն, պաշտոնանկ կարվեք կամ կտուգանվեք, այլ ինքներդ կհայտնվեք քրեական հանցագործի կարգավիճակում:

Կոչով եմ դիմում մեր ոստիկաններին:
Մի՛ պաշարեք Ազատության հրապարակը, կեղծ վկայություն մի՛ տվեք ու զբոսնողներին բերման մի՛ ենթարկեք: Վաղ թե ուշ ձեր երեխաները կամաչեն ոստիկանական համազգեստը պատվազրկող իրենց հայրերից:

Կոչով եմ դիմում ԱԺ պատգամավորներին:
Մի՛ դարձեք տհաս խոսնակի խամաճիկ ու մի՛ զրկեք ձեր գործընկերներին անձեռնմխելիությունից: Չէ՞ որ մի օր էլ դուք` քաղաքական հայացքների համար մեկուսարաններում անմարդկայնորեն ծեծված, կարող եք հայտնվել խորհրդարանի ամբիոնում եւ հայցել ողջամտություն: Իսկ դրա փոխարեն` ոլորված եւ շղթայված ձեռքեր:

Կոչով եմ դիմում պատասխանատու լրատվամիջոցներին:
Մի՛ հեռարձակեք այնպիսի նողկալի սուտ կամ ստոր զազրախոսություն, որի անբարոյականության տակից հետո դժվար լինի դուրս գալ: Չե՞ք մտածել, որ Շարժումը կարող է հաղթել մինչեւ ձեր արտոնագրերի ժամկետների լրանալը, իսկ նորերը կտրվեն ըստ մասնագիտական որակների, այլ ոչ պնակալեզության չափանիշների:

Կոչով եմ դիմում նունե-եսայաններին:
Մի՛ հեգնեք, թե մարտիմեկյան զոհերը իրենք են մեղավոր իրենց մահվան մեջ, քանի որ ճիշտ պահին ճիշտ վայրում չէին: Չե՞ս կարծում, որ այսպիսի պարզունակ ու էժանագին մտադատողությամբ մի օր էլ դու կամ քո վարսավիրանոցը կարող եք հատնվել ոչ ճիշտ պահին ոչ ճիշտ վայրում: Ի վերջո, այդ զոհերի նման մարդիկ են այցելում քո համերգները եւ քեզ կուշտ ու ապահով կյանքով ապրելու հնարավորություն տալիս:

Կոչով եմ դիմում հոգեբաններին, պատմաբաններին …
Մի՛ փնովեք ու վարկաբեկեք Համաժողովրդական շարժումը: Նույն կերպ էիք վարվում նաեւ 88-ին: Շուտով ստիպված եք լինելու կրծքով պաշտպանել Շարժումը եւ գրել գիտական թեզեր ժողովրդական ազատատենչ ընդվզման վերաբերյալ:

Մի՛ մեղսակցեք եւ մի՛ հանցակցեք ռեժիմներին: Դրանք գնալու են, մենք մնալու ենք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ., Մարտի մեկ, Քաղբանտարկյալներ


  1. Anonymous
    Մայիս 15, 2008 13:14 | #1

    Amen inch petq e anel, vor avazakapeter@ khosen: qocharyanaserzhakan mi hakakhosq@ miangamits vnasazertzum e tasnyak serzhantneri, yev artnatsnum haryuravor strkamtakanneri gitaktsutyun@.
    Bumerangn ashkhatum e.

    Haghtum enq!
    Payqar, payqar, minchev verj!

    zhoghovurt.

  2. Anonymous
    Մայիս 15, 2008 13:45 | #2

    kecces Davit!

    Hrashali e xosqd:

    norvegiajic

  3. Anonymous
    Մայիս 15, 2008 14:07 | #3

    Vstah em, vor dranq bolorn el bumerangi hakaharvacits sarsapac en qnum gisherner@ ev xxji xaytov trtmum orerov….
    Ays amen@ aynqan e araj gnacel ev aynqan e mot haxtanaki, vor menq liovin karox enq hangist linel partutyan hamar

  4. Anonymous
    Մայիս 15, 2008 15:13 | #4

    Դավիթ Կ-ին չեմ ճանաչում սակայն որ Նունեն “յուղ ե վառում”-դա փաստ է!Դե հիմա դու վեր կաց ու պրաստիտւտկային ասա-կլիենտիտ մի գովա-
    Որ մեր դեպուտատները ինտելեկտի պակաս և ընդհանրապես պրոբլեմ ունեն իրենց և ժողովրդի հետ-վիզուալ երեվում է-դրանց հաստավիզ և ոչինչ չարտահայտող-բացի դոլլարից դեմքերից
    Ինչքան ժամանակը անցնում է, էնքան հիասթափվում եմ, թե ինչ մեծ քանակի վախկոտ եվ դրանից ել, պրոֆեսիոնալ, հետույք մտնողներ ունենք-տուն եմ պահում-”կրուտիտով”…Արա! միքիչ տղամարդ էղեխ էլի,-իրան հարգոխ տղեն էսոր ժողովրդի հետ է ոչ թե միլիցա կանչողների!

  5. Anonymous
    Մայիս 16, 2008 01:02 | #5

    Նրանց, ովքեր ինքնամաքրման հնարավորություն դեռեւս ունեն:

    Arden ush e

  6. Anonymous
    Մայիս 16, 2008 03:17 | #6

    KECE HHSH ev LEVON@

  7. Anonymous
    Մայիս 16, 2008 16:30 | #7

    anonymous said 00:13 het liovin hamadzayn em.et mardik caxvac en,te nunen,te myus yergichner@ ovqer et tzrukin,et matnachapikin en pashtapnum.
    menq el qich chenq hayer jan.menq en exanak poxox@(evropayi u amn-i hayer@).
    miaceq hay joxovurd.
    taraceq es said@ amen mi evropakan qaxaqum vortex duq mnaum eq.

    GERMANIA…

  1. No trackbacks yet.