ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

Մայիս 21, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:

Հանգուցալուծումը մոտ է:
Ավազակապետության վերջին օրերն են:
Հանցավոր վարչախումբը հյուծված, ջլատված եւ կազմաքանդված է: Անորոշությունն ու տարակուսանքն են տիրում տարբեր տրամաչափի իշխանիկների հարմարավետ առանձնասենյակներում եւ ավազակապետության բուրգի միջանցքներում: Սրանք չգիտեն ինչ անեն եւ ինչպես անեն: Իմպոտենցիան դարձել է սրանց քաղաքական դավանանքը:

Պատահական «նախագահ» Սերժիկը մթագնորեն կարծում է թե ԵԽԽՎ բանաձեւն իր Շենգավիթի համայնքի Չարբախի տարածքային ենթաշտաբի նախընտարական ծրագիրն է: Թուլամորթության մարմնավորում վարչապետը օր օրի տանուլ է տալիս անձեռնմխելի լիսկաներին: Տխրահռչակ Քոչարյանը կառավարական առանձնատներից խուճապահար փորձում է հիշեցնել իր նվաստ գոյության մասին: Սարկիսով Գրիշան արդարացման նամակներ է հրապարակում: Դատավորները սարսափահար սպասում են այն օրվան, երբ անօրինական դատավճիռների համար մեղավոր կճանաչվեն: Բրեժնեւյան ոճով 99%-անոց թաղապետեր են ընտրվում:
Օրակարգային հարց է դառնում Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելը: Այս հոգեվարքի պայմաններում ռեժիմի պարագլուխներն ունեն գործողության երկու տարբերակ:

Առաջինը. Սերժ Սարգսյանը հնարավորինս արագորեն տարանջատվում է Քոչարյանի գործած աննախադեպ հանցագործություններից եւ նախաձեռնում իրական բանակցություններ Համաժողովրդական Շարժման հետ: Անհապաղ անց են կացվում բացառիկ արդարությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրություններում հաղթած ժողովուրդը Սերժ Սարգսյանին միգուցե եւ թույլ տա արժանապատվորեն հեռանալ երկրի քաղաքական թատերաբեմից՝ լինի դա հոժարակամ հրաժարականի կամ խորհրդարանական իմպիչմենթի տեսքով:

Կամ երկրորդը. Սերժ Սարգսյանը շարունակում է ներկայիս ջղաձգությունները՝ անհիմն ձերբակալություններ, քաղբանտարկայլների հալածանքներ, շինծու մեղադրանքներով դատ-ներկայացումներ, տխմար փոխատեղություններ կառավարությունում, եվրոպայի կեղծ սիրաշահում, թորոսյանական ռոմանտիկ երեկոներ Ստրասբուրգում եւ այլն: Այս ամենը անխուսափելիորեն կհանգեցնի վարչախմբի գլխակորույս գահավիժմանը: Եվ այդ դեպքում ժողովրդական ալիքը կսրբի իր ճանապարհին կանգնած ամենքին եւ ամեն ինչ: Թեժ ամառ, թեժ աշուն, թեժ ձմեռ … Եվ նախագահ Տեր-Պետրոսյանի ամանօրյա ուղերձ հայ ժողովրդին:

Հանգուցալուծումը մոտ է: Ազատության մեխանիկան գործի է դրված եւ անկասելի է: Համաժողովրդական շարժման առաջնորդներից ակնկալվում է մեկ բան. գործել համարձակորեն, ուղղորդել ազատագրական պայքարը եւ ի կատար ածել ժողովրդի հաղթական կամքը:

Պայքար, պայքար մինչեւ վերջ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ., Համաժողովրդական Շարժում


  1. Anonymous
    Մայիս 21, 2008 11:48 | #1

    Verjapes!

    zhoghovurt.

  2. PPMV_Hima_H_H
    Մայիս 21, 2008 14:47 | #2

    Nor qich aradch kardatsi dashnak hranti vairahacutiunner@. dashnakneri avanakutian@ ev ereshpashtutian@ chap us ahman chka… aid lahmadjun tsamogh@ “gunavor” heghapoxutiuts er zkrtum… miain hayastanum e sa hnaravor, xaghal @ndimutiun, xaitarak linel, hrazarakanner tal, heto mianal “koalitsia ” kochvats axorin.

  3. Anonymous
    Մայիս 21, 2008 16:04 | #3

    Dashnaknerin tvum e te mer joxovurd@ kam hishoxutyun chuni, kam el uxex, u vor mi qich el Ter-Petrosyanin sevacnen, irank kdarnan dzyunic el chermak, bayc irenc uxex@ dra hamar el chi heriqum , vor haskanan gnack@ arden gnacel e joxovurdn u Ter-Petrosyann el mech@, isk irenk chgitem inch huys unen.
    ALIS

  4. Bagrat
    Մայիս 21, 2008 16:16 | #4

    Yes el lsetis Azatutyunits. Ayd mardu krtutyan yev angragetutyan astichan@ sahmrketsutsich e. Inch vochov er na pataskhanum tghtaktsin sarsapeli e.
    Ughaki anhavatli.

  5. bagrat
    Մայիս 21, 2008 17:38 | #5

    nkati unei dashnak Hrantin

  6. Anonymous
    Մայիս 22, 2008 01:00 | #6

    yes el akanjneris chei hamatum, akhr gortsi berumov mi yerkar handipman em nerka yegehl tariner araj - inqn er u rustamian”, chisht e shat qich ein ireanq khosum bayts …hastat khishei yete hrant anunov” khosacats liner…miak batsatrutyuns vor bar chi artasanel yerevi…inch zarhurelia

    ameli shat apshum em ayn mardkants vra (gone mekin hastat chanachum em andzamb)- shat lav mardkanc vor dashnak en - harts chen ? talis irents - yete sa e mer arajnord” - ov? enq menq - sra gortsakitsner? - aysinq mardkajin hnaravor menatsatsr mtavor karoghutyunneri hetnord?

  7. Anonymous
    Մայիս 22, 2008 13:36 | #7

    De iroq iskapes inz tvum e mer sharjum@ hech el chi sharjvum
    arden petqa mi ban kotrvi..arvi…gnacvi…arden inz tvum a heriq a
    che??
    arden petqa payqarel hargeli Levon,vor orinakan chanaparh @ntrenq-sents mi 5 tari spaselu enq …
    hima-hima-hima-hima-hima-hima-hima-hima-hima-hima-hima-hima-v

  8. Anonymous
    Մայիս 23, 2008 01:02 | #8

    Իսկապես , էլ հնարավոր չի դիմանալ: Էս իշխանությւոնները երբեք իրենց կամքով մեզ միտինգների ազատություն չեն տա: Բայց արդեն էլ տեղ չկա դիմանալու, նորմալ մարդիկ տառապեն՞ անասունների ձեռքից, Տիգրան Թորոսյան ճիվա՞ղը պետք ա որոշի ազգի ճակատագիրը : Հերի՛ք է , ՀԻՄԱ, ՀԻՄԱ, ՀԻՄԱ

  9. Anonymous
    Մայիս 23, 2008 16:46 | #9

    sireli joxovurd,LTP chisht e asum petq e sharjvel orenqov.u trvac e jamanak michev hunisi 20.ha esqan spasel enq et el kspasenq.u gitem irenq michev hunisi 20 voch mi ban el chen poxi.bayc heto el et pahanjneri@ chkatarelu depqum arden el chtoxen el khavaqvenq u tex kunenaq xoselu vor ay teseq pahanj kar dzer araj u duq chkatareciq.arden klini eli mec cuycer u el tun gnal chpiti lini.to 10 or el 20 or el pti linenq hraparakum vor karoxananq cncel amen inch.cncel chem asum brnutyunner,ayl orinakan dzevov.u klini.SPASENQ MICHEV HUNISI 20.
    HAX-TA-NAK!!!
    GERMANIA…

  1. No trackbacks yet.