ԹՈԹԱՓԵԼՈՎ ԿԳԲ-Ի ՍԱՊՈԳԸ
Նախորդ դարի 90-ականներին նորանկախ Հայաստանի իշխանությունների երեւի թե ամենալուրջ բացթողումն այն էր, որ չդրսեւորվեց քաղաքական կամք` գաղտնազերծելու մեր կողքով քայլող եւ մեր թիկունքում ապրող խորհրդային ԿԳԲ-ի գործակալներին:
Այդ քայլով, որը հաջողությամբ իրականացվել է այլ /մասնավորապես, բալթյան/ երկրներում, մեր հասարակությունը կմաքրազտվեր: Երկրի բարձրագույն պաշտոնները չէին վստահվի օտար պետությունների հատուկ ծառայություններին սպասարկող անձանց: Անկախ Հայաստանի ԱԱԾ-ն չէր վերածվի նախկին ԿԳԲ-ի հոգեւոր ժառանգորդի, այլ կձեւավորվեր նորովի` ազգային արժեքների հիման վրա: Այլ` ոչ բերիական կլինեին նաեւ նրա գործելաոճը, կիրառվող մեթոդները: Հենց նույն ԿԳԲ-ի գործակալները, իրենց անունների հրապարակումից հետո, նույնպես կզգային թեթեւացում եւ չէին դառնա մինչ օրս ձգվող շանտաժի ու կոմպրոմատի զոհ: Զոհ ու գերի` ինչպես Հայաստանի հանցավոր վարչախմբի, այնպես էլ օտարերկրյա հատուկ ծառայությունների:
Նույն նկատառումներից ելնելով, չէմ ողջունում այն հանգամանքը, որ նույն 90-ականներին իշխանությունները լայնորեն օգտվում էին նախկին կոմկուսական նոմենկլատուրայի ծառայություններից: Այդ պրակտիկան ծնեց վախվորած սահմանադրախախտ գագիկ հարությունյաններ, քրիստոնեաբար թալանող խոսրով հարությունյաններ … Էլ չեմ խոսում մանր-մունր պարտկոմների եւ շրջկոմի օգնականի օգնականների մասին: Ի դեպ, այդ մարդիկ, որ պաշտոն էին մուրում ՀՀՇ ղեկավարությունից, ոչ ֆորմալ հանդիպումների ընթացքում եւ իրենց շրջապատում ատելություն էին սերմանում նույն ՀՀՇ եւ դրա դավանած արժեքների հանդեպ: Եվ այդ վայրահաչությունը շարունակվում է մինչ օրս, բայց արդեն` անթաքույց: Նման մարդիկ ստրկամտորեն ծառայում են ցանկացած իշխանության, իսկ այսօր դարձել են ավազակապետության հուսալի հենարանը:
Մեծարգո Նախագահ Տեր-Պետրոսյան, առաջարկում եմ մեր արդար պայքարում հաղթանակելուց եւ ազատությունը վերագտնելուց հետո առաջին իսկ հրամանագրերից մեկով գաղտնազերծել մինչեւ անկախացումը խորհրդային ԿԳԲ-ի հայաստանաբնակ գործակալների անունները: Համոզված եմ, որ դա ամենեւին չի հակասում մեր երկրի անվտանգության շահերին եւ չի վտանգում ներկայիս ԱԱԾ աշխատանքները:
Հ.Գ. Խորհրդային ԿԳԲ-ի հետ համագործակցողների շարքերում իր ուրույն տեղն է զբաղեցնում ավանդական դաշնակցական վերնախավը: Օտար ուժերին ապավինելու վերաբերյալ Համաժողովրդական շարժման մասին հեքիաթներ հորինելու ու լկտիաբար ստելու փոխարեն, ինքնագրգիռ Հրանտ Մարգարյանին խորհուրդ եմ տալիս դուրս գալ բիոցիտոզային վիճակից եւ անդրադառնալ արդի դաշնակցական գործիչների կենսագրությանը: Շարքային դաշնակցականների գաղափարականությունը հարգելով հանդերձ, չի կարելի չհիշել այն անհերքելի իրողությանը, որ 90-ականներին ՀՅԴ-ն օտար ափերից կառավարվող կառույց էր:









Հարգելի Դավիթ Կ
Դուք բարձրացնում եք ամենակարևոր խնդիրը, չարիքի արմատի տեղն եք մատնանշում:
Ես համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն կարծիքին է. կարծում եմ, դա այն ժամանակ չի արվել քաղաքականապես անհնար լինելու ինչ-ինչ պատճառներով. մտահոգում է այն հարցը,թե արդյոք հիմա այդ նույն պատճառները դեռ այդքան զորեղ են: Այլապես, դա առաջին բանն է, որ արվելու է, վստահ եմ:
աննա մ
հգ ստորագրությանս գաղափարը ձեզանից եմ փոխառել:)
VERJAPES. AYS MITK@ BAZUM KRKNVEL E TARBER AKANAVOR GORCICHNERI KOXMIC, SAKAYN ANTESVEL E KAXAKAKAN ISHXANUTYAN KOXMIC.
AYS MITK@ PETK E AN@NDHAT KRKNEL, MINCHEV BOLORI UXEXI MEJ TPVI TO VORTEX E CHARIKI AXBYUR@ MER ERKRUM !!! BRAVO !!!
VERJAPES. AYS MITK@ BAZUM KRKNVEL E TARBER AKANAVOR GORCICHNERI KOXMIC, SAKAYN ANTESVEL E KAXAKAKAN ISHXANUTYAN KOXMIC.
AYS MITK@ PETK E AN@NDHAT KRKNEL, MINCHEV BOLORI UXEXI MEJ TPVI TO VORTEX E CHARIKI AXBYUR@ MER ERKRUM !!! BRAVO !!!
VERJAPES. AYS MITK@ BAZUM KRKNVEL E TARBER AKANAVOR GORCICHNERI KOXMIC, SAKAYN ANTESVEL E KAXAKAKAN ISHXANUTYAN KOXMIC.
AYS MITK@ PETK E AN@NDHAT KRKNEL, MINCHEV BOLORI UXEXI MEJ TPVI TO VORTEX E CHARIKI AXBYUR@ MER ERKRUM !!! BRAVO !!!
Kardaceq Vahe Avetiani grqery http://www.vernatun.org kajqum. Na tariner sharunak khosum e ajd masin, ajd patjarov vtarvats e erkrits, nran dhashnaknery bantarkel en Amerikajum. Ete iskapes uzum eq parzel te ovqer en gortsakalnery, hartreq dzer tsanot bolor lragorghnerin, inchu en lrum nra masin.
Bolrovin chzarmanq, vor mi or hajtnabereq vor KGB-i stukach e dzer amenamterimy, amenaharazaty…
konkret vor mi girke xorhurd ktak ?
vahe avetyanin gitenq, yev ayn vor dashnakneri het chuni, der chi nshanakum vor xelq@ glxin mekn e. Ch’nayatz aveli shut provokatori tpavorutyun e toghnum, qan himari.
zhoghovurt.
Txmar, ete ANDZI masin karcik es haytnum, manavand aselov vor VAHE AVETYANIN GITENK, bari exir ko anunov nerkayanal. Vor kardacox@ haskana, provokator@ Vahen e te DU. Ko nman pahvack@ nman e tpi hetevum taknvac KGB-i lrbi txekin vor paterazmum mer txekin tikunkic ein xpum.