> Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ. > ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՊԱՐՏԻԱՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՊԱՐՏԻԱՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Հունիս 28, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:

Վերջին ժամանակերը Հայաստանի բարձրագույն ավազակապետական պաշտոններում հաճախ են հայտնվում սուբյեկտներ, որոնք իրենք իրենց ճատրակասեր են համարում: Իսկ ներկայիս ոչ լեգիտիմ Նախագահն ու Վարչապետը նույնիսկ երկրի շախմատի ֆեդերացիայի ղեկավարներն են: Հավանաբար հենց շախմատի տրամաբանությամբ մարտի 1-ի զոհասեղանին դրվեցին 10 երիտասարդները:

Մարտիմեկյան պարտիան, որը խաղարկեց գիրք չկարդացող Քոչարյանը, շախմատի գրքերում դեռեւս անվանում չունի, թեեւ առաջին կիրառման տեղանվամբ այն կարելի է կոչել «Խոջալինսկայա ատակա»: Ընդ որում, մարտիմեկյան պարտիան ծավալվում էր խաղի դասական կանոններով. դա ուներ արյունոտ սկզբնախաղ Ազատության հրապարակում, մարտական գեներալներին հարիր ճշգրտության միջնախաղ Ֆրանսիայի դեսպանատան մոտ ու հարակից տարածքներում, ինչպես նաեւ ցանկալի էնդշպիլ՝ արտակարգ դրություն սահմանելու հայտարարության տեսքով: Դե իսկ մարդկանց սպանելը անհավատ վարչախմբի համար երբեւէ խնդիր չի եղել: Սպանվածներին կարելի է թալանչի կամ ամբոխ անվանել, հարազատներին սպառնալ կամ փորձել գնել: Անշուշտ գումարներն անհամեմատ ավելի համեստ կլինեն քան այն, ինչ տրվեց եվրոպացի Պրեսկոտին՝ «գրագետ» զեկույց կազմելու դիմաց:

Այս ողջ շախմատատենչ ավազակահանրության հատկապես Տիգրան Սարգսյանին եմ ուղղում խոսքս. տղա ջան, երկիր կառավարելը շախմատ խաղալ չէ: Այս շախմատային խաղում դու ընդամենը զինվոր ես, որը չի իշխում, չի թագավորում եւ նույնիսկ չի բարեշրջում, այլ միայն զոհաբերվում: Ի դեպ, վերջերս մեր հայտնի գրոսմայստերի մահվան կապակցությամբ Վարչապետը թատերական զարմանք ու զայրույթ բեմադրեց առ այն աստղաբաշխական գները, որոնք պահանջվում են հանգուցյալին հողին հանձնելու համար: Չեմ կարծում, որ նա լուսնից է իջել, երբեւէ չի մասնակցել նման արարողության ու անտեղյակ այն իրողությանը, որ Հյուսիսային պողոտայի նորակառույցների գների աճին զուգընթաց նույն համամասնությամբ աճում է նաեւ Շահումյանի կամ ցանկացած այլ գերեզմանատան հողակտորների արժեքը:

Վեհափար ավազակապետը նույնպես փորձում է շախմատային քայլեր անել եւ անվերադարձորեն գործիք դառնալ օրվա իշխանությունների ձեռքին: Ինչ կարգադրեն, այն էլ կանի: Մի բան էլ ավելի: Հենց նրա բարձրագույն հովանու ներքո երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ դիմեցին այնպիսի մի անհեթեթ քայլի, ինչպիսին է հունիսի 28-ի շաբաթ օրվա փոխատեղումը /ռոկիրովկա/ երկուշաբթյան հանգստով, որպեսզի եկեղեցական օրացույցի համաձայն «հավատացյալ հոտը այցելի իր հանգուցյալներին»: Իհարկե այս ողջ բթամտությունն ուներ մի պարզունակ բացատրություն՝ նվազեցնել մարդկային բազմության հոսքը դեպի Գյումրվա հանրահավաք: Ավազակապետերի ուղեղի ծալքերն այնքան սահմանափակ են, որ կարողանում են դիմել միայն նման պրիմիտիվ կոմբինացիների:

Իսկ շաբաթվա լրահոսի գլուխգործոցն էր Սերժիկի հերթական վասալորեն հնազանդ այցը Մոսկվա եւ այնտեղ հնչեցրած արկածախնդիր մտքերը: Մասնավորապես, պարզվում է, որ նա երազում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին հրավիրել Երեւան՝ երկու երկրների հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղի համատեղ դիտման: Միգուցե օթյակում նրանք նույնիսկ հասցնեն մի պարտիա շախմատ էլ խաղալ: Դաշնակների անլեզու ու աներես ղեկավար թայֆային առաջարկում եմ դիմել քաղաքապետարան ու խաղի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպել «Հրազդան» մարզադաշտի հարավային տրիբունայի տակ: Քաղաքապետը, Բուրնաշն ու Նեմեցը թույլ կտան:

Վերջում վերստին հիշեցնեմ, որ իրական շախմատային մենամարտում Համաժողովրդական շարժումը հաղթել է դեռեւս փետրվարին՝ երբ մենք պարում էինք, իսկ դուք քիքբոքսինգ պարապում ու ցայտնոտային կարգով մարդասպաններ վարձում: ժողովուրդն է մրցավարը եւ նա շուտով կարձանագրի, որ 10 տարի ձեզ սպասարկող եւ երկրին հետընթաց ապահովող ժամացույցի սլաքն այլեւս ընկել է: Ժամանակն է հեռանալ: Եթե ոչ Մոնտե Կառլո, ապա հաստատակամորեն Հաագա:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ.


  1. Anonymous
    Հուլիս 3, 2008 21:00 | #1

    http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=4664&SectionID=0&RegionID=0&Date=07/03/2008&PagePosition=1

    BAREV DZEZ SIRELI HAYER XNDRUM EM KARDACEQ AYS EJUM INCH VOR GRVAC E YEV TARACEQ ASEQ BOLORIN!XNDRUM EM ANTARBER CHGTNVEQ AXCAXN ENQ KORCNELU YETE XELQI CHGANQ !!!!

  1. No trackbacks yet.