> ԴԱՎԻԹ Կ., Համաժողովրդական Շարժում > ԻՆՉՈւ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՈւԼԻՍԻ 4-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

ԻՆՉՈւ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՈւԼԻՍԻ 4-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Հուլիս 2, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:

1) Հանրահավաքը տեղի է ունենում Սահամնադրության օրվա նախաշեմին: Այն Սահմանադրության, որը ներկայիս ավազակապետական բուրգի կողմից բազմիցս ոտնահարվել ու արհամարվել է, փոխարինվել հատուկ քննչական խմբի հրահանգներով: Հանրահավաքը ցույց կտա ժողովրդի հաստատակամությունը Հայաստանում վերականգնել խարխլված սահմանադրական կարգը:

2) Հանրահավաքը տեղի է ունենում Գյումրիի փառահեղ հանրահավաքից անմիջապես հետո եւ նպատակ ունի ցույց տալու բոլորին, որ վճռական գյումրեցիներից էստաֆետն անցնում է ոգով նույնքան ամուր մայրաքաղաքին ու մոտակա մարզերին: Եվ հետո Հրազդանին: Եվ հետո Վանաձորին: Ու կրկին Գյումրիին: Ու կրկին Երեւանին: Եվ այդպես շարունակ:

3) Հուլիսի 4-ի հանրահավաքը, ի տարբերություն նախորդ՝ հունիսի 20-ի համահանրապետական հանրահավաքի, իշխանությունների բութ քարոզչագործիքները եւ ստրկաբարո քարոզչամարդուկները չեն կարողանա պայմանավորել ԵԽԽՎ նստաշրջանով կամ ազգի զարթոնքը շաղկապել արտաքին ուժերին: Հանրահավաքը վերստին ու մեկընդմիշտ կամրագրի այն միանշանակ իրողությունը, որ Համաժողովրդական շարժումը ինքնաբավ, ինքնիշխան եւ իրոք համաժողովրդական է: Այն ապավինում է միմիայն հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքին ու սեփական երկրի տեր լինելու կամքին:

4) Հանրահավաքը վերահաստատելու է, որ ազատ եւ խաղաղ հավաքներին մասնակցելու համար, համաձայն մայր օրենքի, պետք չեն «դաբրոներ» կամ արտոնումներ: Հանրահավաքը լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ոստիկանության մասին վերջերս հնչեցրած գնահատականի գործնական արտացոլումը: Այն եւս մեկ հնարավորություն կտա ոստիկանությանը ընտրելու՝ լինել մի խումբ ավազակապետերի սպասարկու քավության նոխազը, թե լինել ժողովրդի կողքին, ժողովրդի հետ եւ ապահովել այս կարեւոր հանրային միջոցառման մասնակիցների անվտանգությունը:

5) Հանրահավաքը լինելու է մի անչափ կարեւոր հանգրվան Հայ ազգային կոնգրեսի կայացման գործում: Չի բացառվում, որ այն դառնա Կոնգրեսի ձեւավորման պատմական մեկնակետ, երբ տվյալ պահին ու տվյալ վայրում ժողովուրդը կվստահի իր ապագան հզոր գաղափարախոսության տեր ու ժողովրդավարության արդի ձեւաչափ ապահովող ուժին: Ինչքան լայն լինի հանրային մասնակցությունն այս քաղաքական կառույցում, այնքան ավելի համակարգված, վճռական եւ արդյունավետ կլինի ՀԱԿ-ի ղեկավարումը եւ պայքարի առաջնորդումը:

6) Հուլիսի 4-ի հանրահավաքը կոչված է այս անմեղսունակ ավազակախմբին հասցնելու, որ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, որ ժողովուրդն ամենեւին չի հոգնի պայքարելուց, որ ժողովուրդը երբեք չի մոռանա մարտի 1-ը, որ ժողովուրդն իրեն համարում է նույնքան քաղբանտարկյալ, որքան զնդաններում պահվող շարժման առաջնորդները, եւ որ ժողովուրդն անդադար պայքարով կնվաճի ազատության աստվածատուր իրավունքը:

7) Վերջապես, այս հանրահավաքը, ինչպես նախորդ հանրահավաքը, ինչպես բոլոր սպասվող բազմահազարանոց հանրահավքները, կայանալու է այն պարզ պատճառով, որ մերօրյա Հայաստանում չկա լեգիտիմ նախագահ կամ կառավարություն, եւ այս հանրահավքների միջոցով է ժողովուրդն իրականացնում իր բացառիկ սահմանադրական իրավունքը՝ իշխանությունը: Հանրահավաքներն են միակ իշխանական մարմինը, որի որոշումները ճանաչում է ժողովուրդը:

Մասնակցելով հուլիսի 4-ի հանրահավաքին ճանապարհ ենք հարթում դեպի Ազատության հրապարակ: Պայքար, պայքար մինչեւ վերջ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

ԴԱՎԻԹ Կ., Համաժողովրդական Շարժում


  1. Anonymous
    Հուլիս 3, 2008 20:40 | #1

    http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=4664&SectionID=0&RegionID=0&Date=07/03/2008&PagePosition=1

    BAREV DZEZ SIRELI HAYER XNDRUM EM KARDACEQ AYS EJUM INCH VOR GRVAC E YEV TARACEQ ASEQ BOLORIN!XNDRUM EM ANTARBER CHGTNVEQ AXCAXN ENQ KORCNELU YETE XELQI CHGANQ !!!!

  1. No trackbacks yet.