> Արցախ, Կատալիզատոր > Ոչ մի թիզ հող

Ոչ մի թիզ հող

Հոկտեմբեր 28, 2008: Հեղինակը` Կատալիստ:

1921 թվականի մի մութ գիշեր հայերի անվտանգության ապահովությանը կոչված ֆրանսիական բանակը լքեց իր պարտականությունները Կիլիկիայում: Արդեն նախորդ շաբաթների ընթացքում ցրել էին Հայկական Լեգիոնականներին, զինաթափել հայ զինվորներին ու բանտարկել չենթակվողներին: Այդ մութ գիշերը տեղի ունեցան հայկական նոր ջարդեր: Ֆրանսիացին էլ «մեծահոգաբար» մազապուրծ եղածներին լցրեց ռազմանավերի տախտակամածների վրա: Դրանցից մեկը իմ տատն էր իր ընտանիքով: Ֆրանսիացին  իհարկե ինչ որ բան շահեց դրանից և բնականաբար մեր հաշվին:

Ինչու՞ եմ հիշում սրա մասին: Պարզ այն պատճառով, որ այսօր կատարվում է նույն գործընթացը: Մեր ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ (համաշխարհային պատմության մեջ բացառիկ) մենք՝ մի փոքրիկ ազգ իր կամքով ու իր որոշմամբ գծել է իր սահմանը: Ինչպես Նիկոլ էր նշել «Երկրի հակառակ կողմից» պատմության մեջ, առաջին անգամ լեռներից իջել ենք դաշտավայր:  Հանձնելով անվտանգության այս գոտին ուրիշի քմահաճույքին վտանգում ենք Արցախահայության գոյությունը: Եթե խնդիրը Արցախահայության անվտանգության ապահովումն է ապա, ո՞վ ավելի լավ դա կանի՝ հայը թե Ֆրանսիացին կամ էլ իր շահերի համար Օսեթներին կրակի տակ դնող ռուսը:

Ոչ մի թիզ հող:

Հ. Գ. Ինչ վերբերում է այդ տարածքների նախկին բնակիչներին, եթե Ալիևները այդքան հետաքրքրված են նրանց բարօրությամբ, նրանց չէին պահի պատանդ և պրոպագանդայի նմուշ: Բանակին զինելու փոխարեն կարել էր կառուցել նոր բնակավայրեր արդեն իրենց հին տան տեղը չիմացող նոր սերնդի համար:

ՀԳԳ

Քիչ առաջ հայտնաբերեցի այս վիդեոն: Սեռժիկ և Ռոբիկ հեռանալու ժամանակը եկել է: Եթե ձեզ թվում է, որ բնաջնջեցիք և հալածեցիք ընդիմացողներիդ  չարաչար սխլվում եք:

httpv://youtube.com/watch?v=OBgULM9GaK0

httpv://youtube.com/watch?v=MIbyOXBzPI4

Videos via Ditord:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Արցախ, Կատալիզատոր


  1. Հոկտեմբեր 28, 2008 05:57 | #1

    Ավելացնեմ, որ Ֆրանսիան Կիլիկիահայության անվտանգությունը պահպանելու պարտականություն ստանձնել էր Ազգերի Լիագայի (այժմ ՄԱԿ) հանձնարարմամբ , թույլատրությամբ:

  2. ԱՐԹՈՒՐ
    Հոկտեմբեր 28, 2008 12:17 | #2

    SS պաշտպանության նախարար եղած տարիներին <> ասում էր Հորադիզում կամ Զանգելանում …վերջին 100 տարում հայ չի ապրել …
    այդ տրամաբանությամբ էլ Արցախի ինքնորոշուման մասին է խոսում, թե …եթե միջազգային հանրությունը երաշխիք լինի , ապա Արցախ հարցը մոտ է լուծմանը…: Ինչպես Հայկն է ուղիղ համեմատական անցկացնում իր հոդվածում ` այդ կերպ լուծվեց Կիլիկայի հարցը, և ոչ միայն: ԱՄՆ -ը ստանձնել էր Հայաստանի մանդատը `Վիլսոնի <>Հայաստանի , որը նույնպես արժանացավ Կիլիկիայի բախտին… Ռուսաստանն ու Թուրքիան էլ պայմանագիր ունեին` ստանձնելով Նախիջևանի անվտանգության երաշխիքը…. Այսօր ոչ Կիլիկիայում, ոչ Վիլսոնի <> Հայաստանում և ոչ էլ Նախիջևանում հայեր չեն ապրում: Ահա թե ինչ է ստացվում երբ քո անվտանգության ապահովումը վստահում ես <>: Մենք 15 տարի առանց խաղարարար կոչվածի պահում ենք մեր հողերը ու դեռ կպահենք ևս 15 դար ու ավելին………
    ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ….. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐևԸ ԾԱԳՈՒՄ Է ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ` ԿՈՎՍԱԿԱՆ ԳԱՎԱՌԻՑ…..

  1. No trackbacks yet.