ՍԵՐԺԱՁՈՆ

Հունիս 15, 2008: Հեղինակը` Դավիթ Կ.:

Գործերից բազում հոգնած
Արարչագործ մեր Աստված
Մի օր ննջեց, երեւի,
Որ հանձնեց մեզ խեւերին:

Հայաստան եկավ ժանտախտ՝
Անգրագետ, տհաս, անտակտ:
Սարից իջավ մի մոնղոլ,
Ձեռքին՝ մահակ ու դհոլ:

Ռոբիկի փեշից ծածուկ
Հայտնվեց մի դուրսպրծուկ՝
Երկնային ծաղրի ջրվեժ,
Ու անունն էլ, կարծեմ, Սերժ:

Բաղրամյան նստավայրով,
Ճարտասանությամբ այրող
Հազարամյա հայերին
Բանտերում դարձրեց գերի:

Ժուչոկների մեծ վարպետ,
Մկների սեղանապետ,
Ցանկացավ իշխել հավերժ,
Ու անունն էլ, կարծեմ, Սերժ:

Փող է դիզում Սաշիկով
Ու փող կրվում յաշչիկով:
Հետո գալիս «Բարգավաճ»,
Ու թե՝ «Հայաստան, առաջ»:

Ձեռք է համբուրում Կրեմլում,
Իլհամին ասում՝ «լյուբլու» :
Այսպիսի ունենք մի … հրեշ,
Ու անունն էլ, կարծեմ, Սերժ:

Հանցագործ ու սանձարձակ
Քոչարյանով մարդ դարձած,
Վոյինի անշուք մի ստվեր,
Ու անունն էլ, կարծեմ, Սերժ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ավազակապետություն, ԴԱՎԻԹ Կ.


  1. armencho
    Մայիս 31, 2009 08:07 | #1

    Apres,Davith jan..gluxgorcoca!

  1. No trackbacks yet.