ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՀՀ կառավարության վերջին նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը հանդուրժողականության մասին մի ճառ արտասանեց։ Թվում էր, թե ճառի նպատակը հանդուրժողականություն քարոզելն է, ինչը սկզբունքորեն նորմալ է։ Բայց երբ փորձում ես, այնուամենայնիվ, մանրամասնորեն հասկանալ, թե ինչ է ասածը` դրա հեղինակին վիրավորելու ցանկություն է առաջանում։ Նախ` սկսում է խոսել քննադատության մասին` ասելով, որ քննադատությունը, ըստ էության, լավ եւ օգտակար բան է, որ դա պետք է նաեւ կառավարությանը, որ կողքից իր սխալները տեսնի եւ ուղղի։ Հետո ավելի է մասնավորեցնում` կտրուկ անցում անում մամուլին` ասելով, որ երբ բացում ես որոշ թերթեր, այնտեղ ոչ թե քննադատություն ես տեսնում, այլ նենգ, ստահոդ մեղադրանքներ, ծայրահեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք ունեն մի նպատակ` վիրավորել անձին։ Ահա այս ամենի արդյունքում Սարգսյանը արձանագրում է, որ մենք դեռեւս շատ անելիք ունենք։ «Այդ չարությունը, անհանդուրժողականությունը ձուլում են նոր փամփուշտներ, լինելու են նոր սպանություններ, եթե մենք չկարողանանք մթնոլորտը արմատականորեն փոխել»,- ասում է Տիգրան Սարգսյանը։ Ընթերցողը կհարցնի` ի՞նչը ասվածի մեջ այնպես չէ։ Տեսեք` մի երկրի վարչապետ խոսում է հանդուրժողականություն-անհանդուրժողականություն գլոբալ եզրերի մասին ու մեկ էլ մասնավորեցնում, այդ ամենը ամփոփում մամուլի այն հրապարակումների մեջ, որոնք վիրավորում են անձին։ Հասկացաք, չէ՞, թե ո՛ր թերթերին նկատի ունի, եւ այդ ո՛ւմ վսեմաշուք անձն են վիրավորում այդ թերթերը, այդ որոնք են, նրա գնահատմամբ, ստահոդ ու նենգ մեղադրանքները։ Ընդհանրապես, հանդուրժողականության սարգսյանական կոչին հարգանքով կվերաբերվեի, մի լավ կխորհեի նրա ասածի մասին, կփորձեի ընդառաջ ինչ-որ բան անել, ասել` եթե չպարզվեր, որ ինքը պրոբլեմը տեսնում է ընդամենը մամուլի էջերում իր անձին հասցված` իր տեսակետից վիրավորանքի մեջ։ Նրա ասածին հարգանքով կվերաբերվեի, եթե նա որպես անհանդուրժողականության դրսեւորում դիտեր նաեւ քաղբանտարկյալների առկայությունը երկրում, որպես անհանդուրժողական օրինակ բերեր լրագրողների նկատմամբ հարձակումները, եթե ընդդիմադիր մամուլի կողքին կես բառ ասեր հեռուստատեսային խոռի` ընդդիմադիր լիդերների վրա գործված հարձակումների մասին։ Բայց չէ, այս ամենի մասին լռում է, լռում է մարդկանց հրապարակային ծեծի ենթարկելու, ծեծելով սպանելու հայտնի դեպքերի մասին։ Նրա համար անհանդուրժողականությունը այն չէ, որ ընտրությունների օրը մարդկանց գողանում են ու կանդալում։ Նրա համար անհանդուրժողականություն չէ թռուցիկ տարածող երիտասարդներին ոստիկանություններ քարշ տալը կամ լրիվ օրինական հիմունքներով երթ անող մարդկանց քաշքշելը, հացադուլ հայտարարած կանանց ոստիկանական բռի ուժով ցրելը։ Նրա համար անհանդուրժողականություն չէ, երբ թաղային ոստիկանները մարդկանց սպառնում են հանրահավաքի չմասնակցել։ Նրա համար անհանդուրժողականությունը այն է, երբ թերթերը իր անձը վիրավորում են։ Այ, որ չվիրավորեն իր անձը, ուրեմն հանդուրժողականություն է հաստատված երկրում։ Դե արի ու մի ասա` վարչապետի ֆուտլյար, իսկականից։ Բա հըլը սրա թույլ տված արտահայտությանը. «Նոր սպանություններ են լինելու, եթե մենք չկարողանանք մթնոլորտը արմատականորեն փոխենք»։ Հիմա, եկեք հասկանանք, թե ըստ նրա տեքստի` ովքեր են մթնոլորտը խաթարում։ Մի քանի թերթերը, որոնք անհանդուրժողականություն են սերմանում, եւ ուրեմն` ինքներդ ենթադրեք, թե ինչ է նշանակում մթնոլորտը փոխել։ Եւ ինքնին հասկանալի է, թե ովքեր են լինելու վարչապետի ֆուտլյարի կանխատեսած սպանությունների թիրախը։ Եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ նա, անհանդուրժողականության ու սպանությունների մասին խոսելիս, ծպտուն անգամ չի հանում այն մասին, որ մարտի 1-ին գնդակահարված ՀՀ տասը քաղաքացիների սպանությունները մինչեւ օրս բացահայտված չեն։ Ու սրա համար նա իրեն մեղավոր չի համարում։ Նա իրեն մեղավոր է համարում միայն արմատական ընդդիմություն եղած ժամանակների համար ու ներողություն է խնդրում ընդդիմախոսներից։ Ներողություն խնդրել պետք չէ, երիտասարդ. ասա, որ որպես վարչապետ` համարում ես, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, գլխավոր դատախազից պարզաբանում պահանջիր, թե ինչու մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն, ոստիկանության պետից պարզաբանում պահանջիր, թե ինչու են այս տարվա մարտի 1-ին ճանապարհները փակված եղել, եւ ինչու մինչեւ հիմա գնահատական տրված չէ մի հոգուն իրենց քացու տակ առած մոտ մեկ տասնյակ ոստիկանների գործողություններին։ Ինչո՞ւ մինչեւ հիմա պարզված չէ ուղիղ նշանառությամբ քաղաքացիների վրա կրակող ոստիկանների ինքնությունը։ Ուզո՞ւմ եք` շարքը շարունակեմ։ Ասում ես` սպանություններ են լինելո՞ւ։ Վախեցնում ես, հա՞։ Գլուխդ պատին ես տվել։









Varchapet@ vaxecnum e, vorovhetev giti, vor zhoxovrdi 40%-@ struki hogebanutyun uni, harmarvum e ayn massan, voronq drsic gumar en stanum yev irenc chi hetaqrqrum myusneri vijak@. Bayc varchapet@ chi patkeracnum, vor amenavtangavor@ sranq en darnalu irenc ishxanutyan hamar.Marti 3-ic heto hazaravor zanger em stacel, bolor@ miaberan ognutyun en xndrum, aprel hnaravor chi. 19 tarva mej arajin angam uzh gta mejs bolorin merzhelu.Merjeci miayn ayn patjarov, vor nranq el haskanan ays ishxanutyan tvac vnasner@ yev payqaren irenc iravunqneri hamar. Varchapet@ jisht e nkatel, vor spanutyunner e linelu, bayc ays angam hakarak koxmic, ays angam axqatutyan mej gtnvoxnern en mafyoz oligarxneri qunn u hangist@ xangarelu, Serjic hashiv pahanjelu jamanakner@ der nor e sksvelu, aynpes, vor qich te shat krtvac varchapet@ giti, te irenc inch e spasvum, dra hamar el naxoroq inqn e vaxecnum.
Vampir Serjiky Tigranin ktsela u verchins kamac kamac darnuma Serjik…
Halala qez, Nicol jan!!!
Es chgitem es live voteing-i masin teghyak eq te voch. Amen depqum linky talis em. Ete informacia payqar.net-y der chuni, chisht klini bolor bajanordagrvatsnerin ugharki.
http://www.msnbc.msn.com/id/21253084/from/et/
Քրեականները կամ այսպես ասած գողականները խառնվել են իրար: Ռուսաստանից փող չի գալիս, այստեղի իրենց օբյեկտները չեն դիմանում հարկային գիշատիչ քաղաքականությանը: Սկսել են բացարձակ հայտարարել, որ ընտրություններից առաջ Սերժիկը առանձին-առանձին հանդիպում էր թաղային հեղինակությունների հետ, որ իրեն “պադերժկա” անեն, հիմա էլ ոչինչ չի անում իրենց օգնելու համար: Կարծում եմ սրանք էլ են նպաստելու “հայկական պետություն” կոչվածին գերեզման տանելուն:
Պարզապես այս վարչապետ կոչեցյալ մողեսը էժանագին «տրյուկ» է անում ի շահ ավազակապետության օգտագործելով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի որոշ մտքերը: Փնտրում են անմեղ նոր զոհեր կամ քավության նոխազ, որ իրենց (մեծ ավազակների) ոճիրները բարդեն: Տեր-Պետրոսյանը հնարամտորեն խուսանավեց դրանից, բայց ցավոք «ծայրահեղական-արմատական-հեղափոխական» պիտակները փակցվեցին ընդիմության մի որոշ զանգվածի վրա այսպիսով էլ ավելի ոգևորելով Տիգրան Սարգսյան - Օսկանյան զզվելի սողուններին:
Փնտրվում է մատաղացու: Իսկ այս պահին զոհասեղանին դրված է ամբողջ ազգը: Ճարպիկներին կհաջողվի պլստալ, իսկ ազնիվները կզոհվեն, կհայտնվեն զնդաններում, աքսորում կամ էլ ամենալավ դեպքում ինքնամեկուսացման մեջ : Ահա սրանք են կապիտալիզմի արժեքները:
Վերադարձ դեպի Politique Normale.
Անհեթեթ է այս ամենն լսել մի մարդուց, ով իր ինտելեկտով ու գիտելիքներով ծառայում է հանցագործ կլանին, գառի կամ հորթուկի դիմակ հագնելով, գառ կամ հորթուկ չես դառնա: Ներողություն խնդրելու և ներողամտություն հայցելու համար պետք էն կոնկրետ գործեր ու կոնկրետ քայլեր, իսկ մնացածն լիրիկա է:
Ես զարմանում եմ,որ էդ խիարի բարշաջանքներին այսքան ուշադրություն ենք դարձնում:
Ես նրան չեմ վիրավորում,ես իրերը կոչում իրենց անունով:
Տ.Սարգսյանի նման մարդու, “պետական” գործիչի ասածներին ու բարբաջանքներին ուշադրություն չդարձնելուն համակարծիք եմ,խիար/վարունգ մակդիրին ոչ, մեղմ է ասած, բ…..ոզ……ի տղեն ավելի է սազական նրան ու նրա նմաներին, ովքեր գիտակցաբար աշխատում են ռեժիմի հետ ու համար:
Qag Nazarnery inchqan shat en vaxenum, enqan aveli bardz en sksum goral. Tog chvchvan vochinch. menq gitenq ed inchi hetevanqa
Ինչ հոմանիշ էլ կպցնենք այդ արարածին (չգիտեմ ինչ կենդանի է,կամ կենդանի չէ,այս մեկի վրա ավելի շատ եմ զայրանում,որովհետեվ իրեն դրել է ինտելիգենտի տեղ ,բայց ամեն ինչ անում է պլեբեյի նման),մենք ոչինչի չենք հասնի:ՈԻնենք անելու միմիայն մի բան ՝ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ԼԻՆԻ ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ՄԱՐԴ,սա է մեր փրկությունը,մեր հաղթանակը:Վերջին հանրահավաքը բոլորի կարծիքով շատ հուժկու էր:Եկեք ճիշտ խոսենք,իմ պատկերացմամբ այդ օրը գոնե 500000 մարդ պետք է լիներ,եթե չկար(ճանապահները փակ էին…),ուրեմն ժողովուրդը դեռ չի հասկանում հանրահավաքի բուն իմաստը՝ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ,ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԿՅԱՆՔ :Ժողովուրդն այս արժեքներն ունենալու համար, այն պետք է իր ձեռքով կերտի, փայփայի ու պաշտպանի: Հիշենք՝
տաքսիստներն ու առեվտրի ոլորտում աշխատողները միացան շարժմանը,երբ իշխանությունը կպավ նրանց գրպանին,ուրեմն սա՞ է մեր ազգի արժանիքը,մի թե՞ այդքանով կարելի է բավարարվել՝կուշտ ուտել եվ հագնվել,բա մեր հոգի՞ն,մեր գիտակցությու՞նը,մեր զգացողությու՞նը…
ԺՈՂՈՎՈՒՐԴ ! ՍԹԱՓՎԵՆՔ ԵՎ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՄԵՐ ԵՎ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԻ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԿՅԱՆՔԻ ՀԱՄՐ:
Իսկ,ինչ վերաբերվում է տիգրանսարգսյաններին,որոնց արժանավայել կյանքը կայանում է պնակալիզության մեջ ,թող կորչեն գրողի ծոցը: