Ի՞ՆՉ Է ՓՈԽԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Մենք երբեմն մոռանում ենք, որ հանրապետության հիմնադիր-նախագահը ոչ միայն խոշոր պետական եւ քաղաքական գործիչ է, այլեւ միջազգային ճանաչում ունեցող գիտնական, գիտությունների դոկտոր։
Եւ ի դեպ, տարընթերցումներից խուսափելու համար ասեմ, որ գիտության դոկտորի կոչումը նա վաստակել է դեռ Խորհրդային Միությունում եւ իր իշխանության տարիներին արդեն ունեցած գիտական կոչմանը ոչինչ չի ավելացրել։ Ի տարբերություն այս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք հասցրին, իշխանական կամ մերձիշխանական լծակների բերումով, գիտական աստիճան վաստակել։ Օրինակ` Տիգրան Թորոսյանը ԱԺ նախագահ եղած ժամանակահատվածում հասցրեց քաղաքագիտության դոկտորի աստիճան ձեռք գցել, իսկ ահա Երեւանի գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Չոռնի Գագո հայտնի տիտղոսին ավելացրեց սոցիոլոգիայի գծով թեկնածուական աստիճանը եւ եթե այս տեմպերով շարունակի, գուցե ԳԱԱ պրեզիդենտ էլ դառնա։ Կամ չէ, ինքը ԵՊՀ խորհրդի նախագահ կդառնա, ԳԱԱ պրեզիդենտի տեղը շեֆինն է, որը սկսել է Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների չափաբանական թերությունները վերացնել։ Իսկ գործող ԱԺ նախագահը գիտության մեջ դեռ սկսնակ է, բայց գտնվում է տնտեսագիտության դոկտոր դառնալու ուղիղ ճանապարհի վրա։ Բայց Աղվան Հովսեփյանն, օրինակ, արդեն փաթթել է գիտությունը, որովհետեւ այս ասպարեզում հասել է համաշխարհային գագաթների. Ֆեմիդան, նրա գիտական ջանքերի արդյունքում, Հայաստանում ոչ թե դիցուհի է, այլ մի 50 դոլարանոց (հին կուրսով) պուտանկա։ Ու իրավագիտության այս գագաթին հասնելուց հետո W Աղվանը գեղագիտում է եւ դարձել է նկարիչների միության պատվավոր նախագահ։ Եւ այդ նկարիչների միությունում չկա մեկը, որ դատախազին բացատրի, որ ամեն գաճաճ բան չէ, որ կարող է Թուլուզ-Լոտրեկ համարվել։ Բայց կարծում եմ` Հովսեփյանը նկարիչների միության գործող նախագահ Աղամյանին արժանի կռիշ է, մնում է` մի էդպիսի կռիշ էլ Լեւոն Անանյանը ճարի, որ գրողների միության պանսիոնատը ձեռքից չառնեն։ Հա, բայց թեմայից շեղվեցի։ Խոսում էի Լեւոն Տեր-Պետրոսյանի` գիտնական լինելու մասին ու այս խոսակցությունը վարում եմ մարտի 1-ին նրա ունեցած ելույթի, ավելի ճիշտ` դրան հաջորդած մի շարք մեկնաբանությունների կապակցությամբ, որ արվեցին հեղափոխություն, ապստամբություն եզրերին առաջին նախագահի կատարած անդրադարձի բերումով։ Իսկ այդ անդրադարձը նրա գիտնական լինելու հետ ուղիղ կապ ունի, որովհետեւ Տեր-Պետրոսյանը սիրում է ճշգրտությունը, այսինքն` բառերը, մանավանդ` պատմագիտության մեջ արծարծվող բառերը, օգտագործել եւ ընկալել իրենց ճշգրիտ իմաստով։ Իսկ երբ «հեղափոխություն», «ապստամբություն» բառերը դնում ես գիտական ճշգրիտ ընկալման մեջ, դրանք ասոցիացիաներ են առաջացնում, պատմական փաստեր` գիլյոտինի ենթարկված, պատերի տակ գնդակահարված, ժողովրդի թշնամի հայտարարված տասնյակ հազարավոր մարդկանց մասին։ Բնականաբար, այսպիսի հեղափոխությունները պետք է հնամաշ համարվեն եւ մերժելի, մանավանդ որ` մեր երկիրը այդքան «գիլյոտինի միս» չունի եւ չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ։ Հեղափոխություն բառի առաջացրած հաջորդ ընկալումը Արեւելյան Եվրոպայում տեղի ունեցած թավշյա հեղափոխություններն են, որոնք թեկուզ այդ երկրներին բերել են կայուն ժողովրդավարություն եւ իրավունքի գերակայություն, այսուհանդերձ` մեր ընթացիկ պայքարի հունի մեջ չեն տեղավորվում, որովհետեւ` արեւելաեվրոպական երկրներում, այնուամենայնիվ, հասարակական ֆորմացիա փոխվեց, ինչը անհրաժեշտ պայման է հեղափոխության համար։ Մեր ընթացիկ պայքարը, ինչ խոսք, դե յուրե` հասարակական ֆորմացիայի փոփոխության խնդիր չի հետապնդում, այլ սահմանադրական կարգի վերականգնման նպատակ ունի, ինչը, դասական առումով, չի կարող հեղափոխական խնդիր համարվել։
Հեղափոխությունների երրորդ խումբը գունավոր հեղափոխություններն են, եւ այս խմբի մեջ նույնպես մեր Շարժումը որեւէ կերպ չի կարող մտնել` բազմիցս քննարկված եւ ընթերցողին հասկանալի պատճառներով։ Գործնականում, եթե հարցի նկատմամբ մի փոքր գիտական կամ առնվազն` վավերագրական վերաբերմունք դրսեւորենք, մեր շարժումը որեւէ չափանիշով չի զուգահեռվում պատմության մեջ արձանագրված հեղափոխություններից որեւէ մեկի հետ։ Եւ ուրեմն` այդ բառի հաճախակի օգտագործումը կարող է անպատեհ համարվել այն իմաստով, որ դա որոշակի տարընթերցումների, թյուրըմբռնումների տեղիք կտա եւ կխանգարի Կոնգրեսի գործունեությանը։ Մանավանդ որ` Հայ ազգային կոնգրեսը բարձր մակարդակի միջազգային շփումներ է ունենում, այդ թվում եւ Հայաստան ժամանած միջազգային պատվիրակությունների հետ, եւ այս շփումներում ամենեւին պատեհ չէ հանդես գալ որպես հեղափոխական, այսինքն` Արեւմուտքի եւ ժամանակակից աշխարհի տեսակետից` մարգինալ քաղաքական ուժի դիրքերից։ Ըստ այդմ, հարկավոր է ձերբազատվել այդ բացասական զուգահեռներից կամ, ավելի ճիշտ, դրանց հնարավոր հետեւանքներից։ Այստեղից էլ, թերեւս, Տեր-Պետրոսյանի մոտեցումները այս հարցում։
բա հետո՞
Այս բացատրությամբ, սակայն, հարցը ամփոփված չի կարելի համարել, որովհետեւ հայ հանրությունը հեղափոխություն ասելով` հասկանում է ոչ թե պատմագիտական սահմանումներին համապատասխանող գործընթացներ, այլ բոլորովին ուրիշ բան։ Մասնավորապես, երբ իրականություն դառնա արտահերթ ընտրությունների` Հայ ազգային կոնգրեսի պահանջը, ժողովուրդը, հանրությունը, տեղական եւ միջազգային մամուլը տեղի ունեցածը անխուսափելիորեն բնորոշելու են որպես հեղափոխություն։
Այսինքն` եթե ճշգրիտ ձեւակերպումներ անենք, Հայաստանի հանրությունը հեղափոխություն ասելով` նկատի ունի իշխանափոխություն եւ դրա հետ կապված ակնկալիքների արդարացում, եւ սա ապացուցելու համար, կարծում եմ, առանձնակի ջանք պետք չէ գործադրել։ Եւ ուրեմն` առաջին նախագահի ձեւակերպումները հեղափոխության եւ ապստամբության մասին, նաեւ` իշխանական քարոզչամեքենայի շնորհիվ, ընկալվեցին որպես հրաժարում արտահերթ նախագահական ընտրությունների պահանջից եւ նահանջ իշխանափոխությանն ուղղված գործողություններից։ Բայց այդպե՞ս է, արդյոք, իրականում։ Հարցին պատասխանում է առաջին նախագահի ելույթը, որտեղ հստակ ընդգծվում է, որ իշխանափոխությունը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի օրակարգի խնդիրը, պարզապես այդ իշխանափոխությունը չի լինելու ամեն գնով, այլ լինելու է Սահմանադրական ճանապարհով եւ Հայաստանի օրենքներին համապատասխան։
Այստեղ մի պահ ընդհատենք խոսակցությունը Սահմանադրական իշխանափոխության մասին եւ անցնենք մարտի 1-ի հանրահավաքի վիճահարույց հաջորդ տերմինին` «վճռական գործողություններին»։ Հարցը կարեւոր է նրանով, որ հանրության շրջանում կա հստակ գիտակցություն, որ առանց վճռական գործողությունների` իշխանափոխությունը հնարավոր չէ։ Ու մինչ կփորձենք հասկանալ, թե ինչ ասել է վճռական գործողություններ, նախ փորձենք հասկանալ, թե արդյոք առաջին նախագահը մերժո՞ւմ է դա, մերժո՞ւմ է արդյոք վճռական գործողությունների կանխավարկածը։ «Որոշ ժամանակ անց վճռական գործողությունների անցնելու եւ իշխանափոխության համար ստեղծվելու է բոլորովին մի նոր, շատ ավելի նպաստավոր իրավիճակ»,- սա մեջբերում է Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի ելույթից, ինչը վկայում է, որ առաջին նախագահը ոչ թե վճռական գործողություններին է դեմ, այլ դրա կոնկրետ ժամկետների հետ կապված խնդիր ունի։ Հիմա` այս ամենի ֆոնին, ծագում է հաջորդ հարցը. արդյո՞ք հնարավոր են վճռական գործողություններ` ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։ Միանշանակ` այո, եւ մինչեւ հիմա կիրառված կամ ենթադրվող բոլոր վճռական գործողությունները եղել են հենց այս շրջանակներում։ Դրանցից առաջինը շուրջօրյա հանրահավաքներն են, որ տեղավորվում են Հայաստանի օրենքների շրջանակներում։ Նույնը վերաբերում է եւ երթերին, նստացույցերին, գործադուլներին, ավտոերթերին, դասադուլներին, որոնք նույնպես միանգամայն օրինական միջոցներ են։ Եւ, որ ամենակարեւորն է` քաղաքացիների դեմ ապօրինի գործողությունների դեպքում, այն պարագայում երբ այդ գործողությունները սպառնում են նրանց կյանքին ու առողջությանը` ՀՀ օրենսդրությունը նրանց ինքնապաշտպանության, այսինքն` ինքնապաշտպանական գործողությունների հնարավորություն է տալիս։ Ահա եւ Սահմանադրական իշխանափոխության ողջ իրավական փաթեթը։ Եւ ի դեպ, կարեւոր է ընդգծել, որ իր ելույթում առաջին նախագահը վերը թվարկված գործողությունները չի մերժում. «Խոսքը վերաբերում է, մասնավորապես, շուրջօրյա հանրահավաքների եւ անդադար երթերի ու պիկետների անցկացման պահանջին։ Կոնգրեսի ղեկավարությունն ամենեւին չի մերժում պայքարի այդ մեթոդների կիրառումը` դա դիտելով որպես քաղաքացիների անօտարելի սահմանադրական իրավունքը, սակայն գտնում է նաեւ, որ այսօր դեռեւս դրա ժամանակը չէ։ Երբ պահը հասունանա, Կոնգրեսը չի վարանի օգտվել այդ իրավունքից` դրա նպատակահարմարությունը, բնականաբար, գնահատելով ոչ միայն Շարժման, այլեւ պետության, այն էլ՝ առաջին հերթին պետության շահի տեսակետից»։ Մեջբերումը Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթից է։
Այս ամենը, ահա, հիմք է տալիս պնդել, որ առաջին նախագահի ելույթի շուրջ տեղի ունեցող քննարկումները կամ, ավելի ճիշտ` հեռուն գնացող
եզրակացությունները տեղին չեն, եւ այդ ելույթի արդյունքում Հայ ազգային կոնգրեսի ձգտումների, պայքարի մեթոդաբանության մեջ ոչինչ չի փոխվել, բացարձակապես ոչինչ։ Եւ սա իրականություն է, անկախ նրանից, թե ինչպիսին կարող էր լինել առաջին նախագահի ելույթի թողած տպավորությունը։ Ուզում եմ ընդգծել, որ օրինապահությունը Հայ ազգային կոնգրեսի պարագայում ամենեւին էլ հասցված չէ ֆորմալիզմի մակարդակի, այլ ունի զուտ բովանդակային բնույթ։ Դա կարող ենք ցույց տալ հենց թեկուզ մարտի 1-ի հանրահավաքի եւ երթի օրինակով։ Ֆորմալ առումով, Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին Մատենադարանի մոտ հանրահավաք անելու իրավունք չուներ, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանը արգելել էր այդ օրը եւ ժամին այդտեղ հանրահավաք անել։ Զուտ օրենքի տեսակետից, հանրահավաք անելուց առաջ Կոնգրեսը պետք է դիմեր դատարան, եւ եթե դատարանը անվավեր ճանաչեր հանրահավաքն արգելելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումը, միայն դրանից հետո Կոնգրեսը հանրահավաք անելու իրավունք կստանար։ Բայց ՀԱԿ-ը ոչ միայն հանրահավաք արեց, այլեւ երթ, ոչ թե այն պատճառով, որ օրինապահ չէ, այլ այն պատճառով, որ օրինականությանը նվիրվածությունը չի նշանակում իրավունքի սնանկացում։ Ինչ վերաբերում է օրինական ընտրություններով իշխանափոխության մասին առաջին նախագահի պնդմանը, այստեղ նույնպես ոչ մի արտառոց կամ նոր բան չկա։ Ի վերջո` ավազակապետության հեռացումից հետո ինչպե՞ս է իշխանություն ձեւավորվելու. իհարկե` ազատ, արդար եւ օրինական ընտրություններով։ Եւ միայն նման ընտրությունների անցկացման պարագայում իշխանափոխությունը կարելի կլինի կատարված համարել։









ԼՏՊ-ն այս անգամ էլ է՛ սխալ գործում, ավելի լավ է՞ ունենալ մի քանի զոհ, քանց թե՞ դատարկ, բարոյալքված, ստրկացված Հայաստան, որը կարող է անդառնալի լինել Հայոց պետականության համար ։
Nikol jan,ich karciqi es HAKy Levon Ter-Petrosyani ghekavarutyamb petq e masnakci qaghaqapeti yntrutynnerin the voch?
Արմենչո ձեր հարցերը Նիկոլին կարող եք ուղղել nikol.am կայքի միջոցով:
Hargerli Tigran Mets, durd kga qez “Tigran Mets” aseli poxaren asenq TM, vory aveli shat TradeMark a nshanakum qan te Tigran Mets. Xndrum em naxagahin aydpes aylevs chanvanel.
Yevs mek nkatarum, dzer grarumic sadranqi hot e galis. Duq patrast eq linel ayd zoheric meky? Kartsum em patrast cheq, nranq ovqer patrast en linum, zohvelu hanun hayreniqi, yerbeq dra masin chen bardzradzaynum, ayl ayn pahin, yerb petq e linum da anel, parzapes anum en!!!
Armenchi jan, vor kardas Nikoli patasxannery iren uxxvats harcerin, kgtnes nayev qo harci patasxany. http://www.nikolpashinyan.com/?cat=24
Im kartsikov vochmi sxal ban chka naxagahin L.T.P. aseluts,da normal hapavuma, namanavand Levon Ter Petrosyani hamar, yev kartsumem ink@ cher hrajarvi yete NEW YORK-i J.F.K odanavakayani pes mer ZVARTNOTSN el L.T.P kochver.
Amenq depqum mi qich hayots ashkharot a u haylurot a hnchum.
Հիմա ջան, նման բանից պետք չէ կոմպլեքսավորվել, դա լրագրային ոճին շատ բնորոշ հապավման ձև է: Թող իրենք վիրավորվեն ԱԽՔ-ի համար:
Հիմա, ես միշտ ասել եմ և նորից կրկնում եմ հատուկ քե՞զ համար , որ անկախ ամեն ինչից ԼՏՊ-ն ինձ համար մնում է մեծատառով Հայ, միայն նրա համար երբ արգելեց ՀՅԴ-ն, իսկ ձեր մեկնաբանությունը ուղղակի զուրկ է իրականությունից և իսկն հայլուրական է ։
Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ազգի մեծագույն քաղաքական և պետական գործիչ է և անկախ նրանից ով ինչ կուսակցության անդամ է կամ համակիր, պետք է մեծագույն հարգանքով վերաբերվի Հայաստանի Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, որի օրօք ձեռք է բերվել - անկախություն, հաղթանակ, շուկայի ազատականացում և այլն: