Օգոստոս 19, 2009: Հեղինակը` Ադմին:
Հայաստանի իշխանությունները իրենց բնորոշ մեթոդներով` հիմնվելով իրավապահ մարմինների և դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարելով վերևից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու և հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ:
Լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալություններ, ծեծ և դատական հաշվեհարդար, 2008թ. մարտի 1-ի դեպքերով ընդդիմադիր գործիչների խայտառակ դատաստանը, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդական շարժման մասնակիցների ձերբակալությունները և ծեծի ենթարկվելը. այս ամենը թելադրվում է Հայաստանում հաստատված ռազմաոստիկանական ռեժիմի կողմից:
Բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկի`…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն
Օգոստոս 13, 2009: Հեղինակը` Ադմին:
Քանի դեռ իշխանությունները Նիկոլ Փաշինյանին պահում են անազատության մեջ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրա խոսքը հասնի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որպեսզի յուրաքանչյուրը զգա նրա ներկայությունն ու եռանդը:
Այսօրվանից մենք` երիտասարդներս, վերսկսում ենք Նիկոլի սկիզբ դրած ուրբաթօրյա երթերի ու ակցիաների շարքը: Եվ մենք, հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է, վստահաբար ասում ենք, որ չենք ընկրկելու որեւէ ուժի առաջ: Մեր պայքարն անկասելի…
Շարունակությունը... RSS feed!
Համաժողովրդական Շարժում
Օգոստոս 13, 2009: Հեղինակը` Ադմին:
«Պայքար»-ը միշտ նշել է, որ հանդես է գալու հանուն փոխադարձ հարգանքի, ազատության և արդարության: Սրանք Համաժողովրդական Շարժման անկյունաքարերն են: Իսկ երբ շարժման որոշ գործիչներ իրենց պահվածքով դեմ են գնում այս սկզբունքներին, նրանք հակառակվում են իրենց իսկ ընդունած գաղափարներին: Խոսքը մասնավորաբար վերաբերում է Շիրակ մարզում Արարատ Զուրաբյանի պահվածքին: Գագիկ Շամշյանը պարբերաբար կարող է կոպտություն ցուցաբերել, բայց սա չի նշանակում, որ ժողովրդին ծառայելու համար հանդես եկող ցանկացած քաղաքական գործիչ իրեն դրսևորի այս…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
Օգոստոս 9, 2009: Հեղինակը` Ադմին:
Սերժիկ Սարգսյանի ստորագրությունը ցանկացած փաստաթղթի տակ համահավասար է Փուրթուլի ստորագրությանը: Դա լինի արված Մոսկվայում թե՝ Փուրթուլի կրպակում տարբերություն չունի…
RSS feed!
Ավազակապետություն
Հուլիս 13, 2009: Հեղինակը` Ադմին:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով։ Կարեւոր հանգրվան էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը, որի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
1. Երեք նախագահների հայտարարությունը չի բացահայտում բուն (նորացված) փաստաթուղթը, որը պետք է դրվի լուծման հիմքում, ուստի Հայ Ազգային Կոնգրեսը իր վերջնական գնահատականը թողնում…
Շարունակությունը... RSS feed!
Արցախ, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում
Հուլիս 5, 2009: Հեղինակը` Ադմին:
Քիչ առաջ ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը հուլիսի 02-ի հանրահավաքի իրազեկման ժամանակ մի խումբ խուժանի կողմից հարձակման ընթացքում տուժած այն երեք երիտասարդներից է: Ինչպես և կանխատեսել էինք, այդ բանդան կազմված էր ոստիկաններից և նրանք հիմա հանդես են գալիս տուժողի դերում: Սահմանադրության ընդունման օրվա կապակցությամբ, ճիշտ ասած, այս ռեժիմից մենք այլ բան չէինք էլ սպասում:
Հայաստանում կրկին ավելանում է քաղբանտարկյալների թիվը: Ռեժիմն այլ կերպ…
Շարունակությունը... RSS feed!
Համաժողովրդական Շարժում, Քաղբանտարկյալներ
Հուլիս 4, 2009: Հեղինակը` Ադմին:

Գյումրիից բանակ զորակոչված շարքային զինծառայող Աշոտ Ոսկանյանը արդեն 12 ամիս է զինվորական ծառայությունն անցկացնում է հենակներով։ Նրան բանակ են զորակոչել 2008-ի գարնան զորակոչին, ի ծնե հիվանդությամբ՝ աջ ծնկահոդի գերշարժունակություն-ոսկորների ոլորում ախտորոշմամբ։ Զորակոչի ընթացքում մասնագետը ախտորոշել է նրա հիվանդությունը, սակայն զինկոմիսարիատում հաշվի չեն առել։
Զինծառայության արդեն 4-րդ օրը զինվորը հենակների կարիք է զգացել տեղաշարժվելու անհնարինության պատճառով։ Չնայած սրան զինվորական վերնախավը ամեն…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Արցախ
Հուլիս 2, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի…
Շարունակությունը... RSS feed!
Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները
Հուլիս 1, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Ներբեռնել հայտարարության տեսագրությունը (.ZIP file)
Սիրելի ժողովուրդ.
Քիչ հետո ես կլքեմ այս տարածքը, որ հանգամանքների բերումով ստիպված եմ ընդհատակ անվանել, եւ ուղղություն կվերցնեմ դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, որտեղ գտնվում է Հատուկ քննչական ծառայությունը: Այս քայլին դիմում եմ ի կատարումն ընդհատակից դուրս գալու եւ հատագա քաղաքական պայքարս բանտում շարունակելու խոստման: Այս ծրագրի իրագործման համար ինձ անհրաժեշտ է Հատուկ քննչական ծառայության օգնությունը, եւ ես մի քանի ժամից կլինեմ այնտեղ:
Ընդհատակից դուրս…
Շարունակությունը... RSS feed!
Նիկոլ Փաշինյան
Հունիս 23, 2009: Հեղինակը` Ադմին:
«Հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքները»
Առաջնորդվելով Փաստահավաք խմբի լիազորությունները սահմանող` ՀՀ նախագահի 2008 թ. հոկտեմբերի 23-ի կարգադրությամբ (4-րդ կետի երրորդ ենթակետ)` Փաստահավաք խումբը որոշեց 2008 թ. մարտի 1-ին «Հատուկ միջոցների» կիրառման հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին:
Փաստահավաք խումբն ուսումնասիրեց 2008 թ. մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի նյութերը, պարզաբանումներ ստացավ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի հատուկ միջոցների կիրառման խմբի անդամներ Մկրտիչ…
Շարունակությունը... RSS feed!
Մարտի մեկ
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ