ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.08.2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կոպտորեն խախտվում են մարդու տարրական իրավունքները, մասնավորապես, շարունակական են դարձել քաղբանտարկյալների հանդեպ տարբեր սադրանքները: Կոչ ենք անում և պահանջում արդարադատության նախարար Գ. Դանիելյանից խստորեն պահպանել և հետամուտ լինել քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պահպանմանը: Ցանկացած սադրանք, որը կկազմակերպվի և կիրականացվի քրեակատարողական հիմնարկներում, տարբեր հանցագործ խամաճիկների ձեռքով, մեր կողմից հետամուտ է լինելու:

25.08.2008
Հաղորդում հանցագործության մասին
Սույն թվականի օգոստոսի 25-ին խաղաղ ցույցերին մասնակցելու իրավունքի խախտման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցությունը ահազանգեր է ստացել ՀՀ քաղաքացիներից և ԶԼՄ-ներից:

25.08.2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Օգոստոսի 25-ին ժամը 10:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել ոստիկանության եւ քաղաքացիական հագուստով մարդկանց մի մեծ խումբ՝ միասին մոտ 100 հոգի, և այնտեղից առևանգել են պողոտայում տեղադրված բոլոր ստենդները եւ պաստառները` ջարդելով և պատառոտելով դրանք: Այս ամենն ուղեկցվել է լկտի պահվածքով և փողոցային հայհոյանքներով:

25.08.2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Վրաց- հարավօսեթական կարճատեւ ռազմական հակամարտությունը հերթական անգամ ի ցույց դրեց ապօրինի վարչախմբի որակները՝ անգործությունը, անճարակությունն ու անտարբերությունը երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Հակամարտության սկզբից քսան օր անց էլ դրա հետևանքները շարունակում են ծանր ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխվող բեռները, գրեթե ամբողջությամբ, դեռևս գտնվում են ճանապարհին եւ որևէ երաշխիք՝ դրանց տեղ հասնելու ժամկետների վերաբերյալ գոյություն չունի:

19.08.2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՉ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Օգոստոսի 18-ի ուշ երեկոյան հարձակման և ծեծի է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը: Լրագրողի նկատմամբ հաշվեհարդարը տեղի է ունեցել ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեցող սպառնալիքների ներքո:

19.08.2008
Զոյա Թադեւոսյանի քարոզարշավի մեկնարկը տրված է
19 օգոստոսի 2008թ., Երեւան: Այսօր Վ.Վաղարշյան 12 հասցեում գտնվող նախընտրական շտաբում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության կողմից Արաբկիր համայնքի թաղապետի թեկնածու առաջադրված Զոյա Թադեւոսյանի քարոզարշավը:

18.08.2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԴՄ-ՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Ինչպես եւ սպասվում էր եւ բազմիցս զգուշացվել է Համաժողովրդական շարժման փաստաթղթերում, այսպես կոչված «ստվերային տնտեսության» դեմ վարչախմբի պայքարը այլ բան չէր լինելու, քան հարձակում միջին ու մանր գործարարների եւ, անուղղակիորեն, ամբողջ բնակչության վրա։ Ավազակապետության պարագլուխները ոչ մի կերպ չեն կարող դիպչել ապօրինի մենաշնորհների վրա հենված իրենց պատվանդան հանդիսացող օլիգարխների, առավել եւս՝ սեփական բիզնեսին։ Դրա ապացույցն է վարչախմբի հերթական հակաժողովրդական քայլը, որով փոփոխություններ են կատարվում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում։

18.08.2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Ազգային ժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նստաշրջանում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրության և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին մի օրինագիծ։

15.08.2008
ՄԻԱՑԵՔ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանում գործող ավազակապետական վարչախմբից ազատվելու, ազատ ու արժանապատիվ ապրելու համար համաժողովրդական պայքարի ծնունդ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՆ այլեւս իրողություն է։ Այն վավերացվել է ս.թ. օգոստոսի 1-ին Համաժողովրդական շարժման հանրահավաքում, 16 կուսակցությունների եւ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրած Հռչակագրով, որը բաց է այլ կուսակցությունների համար։ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ կարելի է անդամագրվել.

13.08.2008
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՍԵԹԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ
«Հայ Ազգային Կոնգրես» համաժողովրդական շարժումը խորապես անհանգստացած է հարեւան Վրաստանում ստեղծված ճգնաժամի պայմաններում մեր երկրի համար արդեն իսկ առաջացած, ինչպես նաեւ իրադարձությունների հնարավոր ոչ ցանկալի զարգացման պարագայում քաղաքական, սոցիալական եւ հումանիտար նոր բացասական հետեւանքներով։ Երբ երկիրն ակնհայտ մարտահրավերի ու դրանց հաղթահարման խնդիրների առջեւ է, տարօրինակ է գործող իշխանության մարմինների ոչ համարժեք, տարակուսելի պահվածքը, ինչի ամենացայտուն արտահայտությունը Սերժ Սարգսյանի տեւական բացակայությունն է, անվրդով հանգիստը Չինաստանում։ Դատապարտելով վտանգաշատ այս անգործությունը, Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանի դե ֆակտո իշխանությունից պահաջում է անհապաղ ձեռնարկել հետեւյալ միջոցառումները.